СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, Հնչյունաբանություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, Հնչյունաբանություն»

Հնչյունաբանություն



Հնչյունաբանությունլեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է մարդկային լեզվի նյութական կողմը, այսինքն՝ այն բոլոր արտասանական միջոցները, որոնցով կազմավորվում է խոսքը՝ հնչյունները, նրանց միացումները, վանկը, հնչաբառը, հնչերանգը և այլն։ Նեղ առումով հնչյունաբանությունը զբաղվում է հնչյունների արտաբերման ու ձայնաբանական հատկանիշների ուսումնասիրությամբ, նրանց նկարագրությամբ ու դասակարգումով։ Հնչյունաբանության խնդիրն է նկարագրել լեզվի հնչույթների դրսևորումները՝ արտաբերությունը, նրանց ձայնաբանական առանձնահատկությունները, լեզվի վանկատիպերը, բառային շեշտը, հնչերանգը տարբեր բնույթի նախադասություններում ևն։ Լայն առումով հնչյունաբանության ոլորտի մեջ է մտնում նաև հնչույթաբանությունը։ Տարբերում են մի քանի տիպի հնչյունաբանություններ՝

  • նկարագրական, երբ նկարագրվում և դասակարգվում են տվյալ լեզվի հնչյուններն ու այլ հնչյունական միջոցները,

  • պատմական, երբ նկարագրվում են տվյալ լեզվի հնչյունական կազմի կրած փոփոխությունները հնագույն շրջանից մինչև ներկա վիճակը,

  • փորձառական, երբ հետազոտությունների համար լայնորեն օգտագործում են բնական գիտությունների մեթոդները (ինչպիսիք են ռենտգենանկարահանումը, օսցիլոգրաֆային, սպեկտրոգրաֆային ուսումնասիրությունները ևն),

  • ընդհանուր, երբ նկարագրվում են տարբեր լեզուների ընդհանուր հնչյունային օրինաչափությունները։

Հնչյունաբանության հարցերով հայագիտության մեջ զբաղվել են լեզվաբաններ Հրաչյա ԱճառյանըՄանուկ ԱբեղյանըԳրիգոր Ղափանցյանը, Վ. Առաքելյանը։ Մեր օրերում, հատկապես փորձառական հնչյունաբանության բնագավառում, հայտնի են Ա. Խաչատրյանի, Ռ. Թոխմախյանի և այլոց աշխատանքները։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!