СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

«Հայկական բանակ»

Нажмите, чтобы узнать подробности

Վիկտորինա «Հայկական բանակ»

7-ից 9-րդ դասարանների համար7-ից 9-րդ դասարանների համար

Просмотр содержимого документа
««Հայկական բանակ»»

Վիկտորինա «Հայկական բանակ»

7-ից 9-րդ դասարանների համար

Դաստիարակ կազմակերպիչը նկարագրում է վիկտորինայի փուլերը հայտարարում բացումը:


- Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Եվ այսօր մեր սաները կներկայանան նորովի, կփորձեն իրենց գիտելիքները և առողջ մրցակցություն կցուցաբերեն: Նախապես ընտրված ժյուրիի կազմը կներկայացնի արդյունքները: Յուրաքանչյուր փուլ կընդմիջվի երաժշտական-գեղարվեստական որևէ համարով:
Մեր վիկտորինան բաղկացած է երեք փուլից.

  1. Թիմերի ներկայացում

  2. Հարց ու պատասխան

  3. Պատմական ակնարկ հայոց զորավարներից մեկի հաղթական ճակատամարտից:


Եվ այսպես I փուլում թիմերը կներկայացնեն իրենց կազմը, թիմի անունը, թիմի նշանաբանը, հայրենասիրական որևէ երգ:


I փուլ
Թիմերի ներկայացում

  1. Թիմերը նախապես ըմտրում են անուն որևէ զորավարի անվամբ: Նախապես համաձայնեցնել մրցակից թիմի հետ: Ներկայացնել զորավարի կյանքն ու գործունեությունը:

  2. Թիմերը ներկայացնում են իրենց նշանաբանը գրում ստենդի վրա և փակցնում համապատասխան տեղում:

  3. Թիմերը նախապես պատրաստել և ներկայացնում են հայրենասիրական որևէ երգ` մեներգ կամ խմբերգ:

Ժյուրին ամփոփում է I փուլի արդյունքները:

II փուլ
Հարց ու պատասխան

  1. Ինչու է հունվարի 28-ը համարվում Հայոց ազգային բանակի օրը:

Քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը:

  1. Ո՞վ է եղել ՀՀ պաշտպանության առաջին նախարարը:

ՀՀ պատպանության առաջին նախարարը Վազգեն Սարգսյանն է եղել։

  1. Ի՞նչ նշանակություն ունի բանակը պետության համար:

Բանակը մեծ նշանակություն ունի։ Մեր հայազգի զինվորները ծառայության են գնում, որեպսզի  մեր Հայաստանի սահմանները պաշտանեն։

Ո՞ր թվականին ենք նշել հայկական բանակի 15 ամյակը:

Մենք նշել ենք Հայաստանի բանակի 15 ամյակը 2006 թվականին։

  1. Ձեր կարծիքով բանակ անհրաժե՞շտ է մեզ, թե՞ ոչ:
    Այո, իհարկե անհաժեշտ է, որ մենք մեզ ապահով զգանք։

  1. Կցանկանայի՞ք ծառայել բանակում: Պատասխանը հիմնավորեք:

Այո, կցանկանամ ծառայել մեր բանակում, քանի որ յուրաքանչյուր հայ պատասխանատու է իր ազգի ապահովության համար։

  1. Ձեր կարծիքով հայկական բանակն ի՞նչ թերություններ ունի և ո՞րը կցանկանայիք փոխել ու ինչպե՞ս։

Հայկական բանակի թերությունը այն է, որ մարդ պետք է ծառայի երկու տարի, դա շատ-շատ է։ Ավելի լավ է մարդիկ մի տարի ծառայեն կամ էլ ըստ ծառայողի ցանկությամբ կամ էլ ֆիզիկապես պատրաստվածության։

  1. Թվարկեք ֆիլմեր, որոնք նվիրված են Հայոց բանակին: Պատմեք դրանցից մեկի սյուժեն:

«Բանակում», «Սահմանին», «Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց», «Ես եմ»:

  1. Թիմերը ներկայացնեն մրցույթ-շարադրություն «Իմ եղբայրը զինվոր է» կամ «Ես ապագա զինվոր եմ» վերնագրով։



Ժյուրին ամփոփում է II փուլի արդյունքները:




III փուլ
Պատմական ակնարկ


Պատմական ակնարկ հայոց զորավարներից մեկի հաղթական ճակատամարտից:


  1. Հաշվի է առնվում թիմերի մատուցման ձևը` գրական-պատմողական, բեմական ներկայացմամբ կամ ստեղծագործական այլ ձևով:


  1. Հայրենասիրական կամ ազգային-ռազմի որևէ պար:


Ժյուրին ամփոփում է III փուլի արդյունքները:

Թիմերը խրախուսվում են և ստանում պատվոգրեր:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!