СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայաստանի եվ ֆրանսիայի տեսարժան վայրերը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայաստանի եվ ֆրանսիայի տեսարժան վայրերը»

Ն ե ր ա ծ ու թ յ ու ն



Գնալով ավելի ու ավելի է աճում կրթության բնագավառում բազմազանությունը, համակարգչայնացումը, ուսուցման ծրագրերի ազատ ընտրությունը, քանի որ արդի կրթության նպատակն է սովորողին զինել այնպիսի գիտելիքներով և ունակություններով, որոնք կնպաստեն նրա մասնագիտական և քաղաքացիական առաջընթացին՝ բազմամշակութային հասարակությունում: Այս առումով կարևորվում է օտար լեզուների ուսուցումը, որը մեր օրերում դարձել է կրթության կարևոր բաղադրիչների մեկը: Լեզուն մարդու կենսագործունեությունն ապահովող նախապայման ու միջոց է: Լեզվով են մարդիկ շփվում ու հաղորդակցվում շրջապատի հետ: Լեզուն նաև մտածողության միջոց է, որով մարդը մտածում է, ընկալում, գիտելիքներ ձեռք բերում աշխարհի մասին: Ուստի անհրաժեշտ է լեզուն նախ և առաջ դիտարկել որպես լայն իմաստով իմացության՝ մտածողության, վերլուծության ու ընկալման, հետևաբար նաև մյուս ուսումնական առարկաների իմացության նախապայման ու միջոց: Լեզվի դասավանդման գործընթացում հարկավոր է քայլել ժամանակին համընթաց, կիրառել այնպիսի նորարարական մեթոդներ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն ուսումնառությունը: Օտար լեզվի ուսուցման գլխավոր նպատակը սովորողի հաղորդակցության մշակույթի ձևավորումն է, օտար լեզվի գործնական տիրապետումը: Ուսուցչի խնդիրն է՝ յուրաքանչյուր սովորողի հանար ստեղծել այնպիսի միջավայր, օգտագործել այնպիսի մեթոդներ, որ յուրաքանչյուրին հնարավորություն կտա ցուցաբերել ակտիվություն և ստեղծագործական միտք: Օտար լեզվի դասերը հաճախ համագործակցային բնույթ են կրում՝ անցկացվում են ինտեգրված դասեր: Ինտեգրված դասերի համար և արդյունքում ստեղծվում են ուսումնական, հետազոտական նյութեր, ֆիլմեր, հոլովակներ: Օտար լեզվի և մյուս առարկաների ինտեգրումը և միջառարկայական կապերը նպաստում են աշակերտների կողմից աշխարհի ու երևույթների միասնական, ամբողջական ընկալմանը, տարբեր բնագավառներից գիտելիքների, փաստերի ու գաղափարների համադրմանը, իմաստավորմանն ու գնահատմանը, ինչը խթանիչ գործոն է սովորողների ճանաչողական, ստեղծագործական գործունեության համար: Բազմակողմանի զարգացած, մտածող անձնավորության ձևավորման համար կարևոր նշանակություն ունեն տարբեր գիտությունների, երևույթների միջև գոյություն ունեցող կապերի ճանաչումը, դրանց համադրումն ու օգտագործումը, որն իրականացվում է ինտեգրված ուսուցման ժամանակ: Այն ենթադրում է ուսուցանվող առարկաների մերձեցման և համապատասխան գիտությունների միջև գոյություն ունեցող կապերի հաստատման գործընթաց: Միջառարկայական կապը օգնում է նյութի նկատմամբ հետաքրքրություն զարգացնել, միավորել կյանքի հետ կապը, ուսուցումը հարմարեցնել սովորողների ուսումնառության անհատական ոճերին, օգնում է սովորողին՝ սովորելու ընթացքում օգտվել հնարավորինս շատ զգայարաններից: Այսպես, ,, Ֆրանսիայի տեսարժան վայրերը ,, թեման ավելի պատկերավոր և հետաքրքիր է դառնում, երբ օգտագործվում է միջառարկայական կապը: Այս թեմայի ուսումնասիրությունը կարելի սկսել շնորհանդեսով / slide show /, որի ընթացքում սովորողը հնարավորություն կունենա տեսնել տվյալ երկրի աշխարհագրական դիրքը, տեսարժան վայրերը, բնաշխարհը: Նման ձևով հաղորդված ինֆորմացիան ավելի լավ է տպավորվում սովորողի հիշողության մեջ, բացի դա մեծացնում է հետաքրքրությունը և խթան հանդիսանում, որ սովորողը ընդգրկվի ուսումնական գործընթացում: Ուսուցչի հաջորդ քայլը հաղորդված ինֆորմացիայի ամրապնդումն է: Ցուցադրումից հետո մտագրոհի միջոցով կարելի է պարզել, թե ինչ յուրացրեցին սովորողները: Ուսուցիչը կարող է դասարանում կազմել խմբեր՝ հանձնարարելով նրանց ստեղծել շնորհանդեսներ և հավաքել տեղեկություններ ,,Ֆրանսիայի տեսարժան վայրերը ,, թեմայով: Անհրաժեշտ է, որ ուսուցիչը նախօրոք սովորողներին ներկայացնի այն չափանիշները, որոնցով գնահատվելու է նրանց շնորհանդեսը: Դրանք են՝ .Գեղեցիկ ձևավորված Slide-ներ / գույների ճիշտ համադրություն, պատկերների գրագետ տեղադրում. .Երաժշտության ճիշտ ընտրություն. .Տեսարժան վայրերի մասին տեղեկատվության հաղորդում Ուսուցիչը կարող է օգնել նրանց պլանավորել իրենց աշխատանքը, հայթայթել անհրաժեշտ տեղեկատվությունը, յուրացնել թեմային առնչվող բառապաշարը, կազմել գրագետ տեքստ՝ կիրառելով քերականական և լեզվական ճիշտ արտահայտչամիջոցներ: Այնուհետև գործելով որպես զբոսաշրջային գործակալություններ, կներկայացնեն իրենց աշխատանքը, որից հետո ներկաները կհայտնեն իրենց կարծիքները և թե, որ գործակալությունից կցանկանային տոմս գնել: Աշխատանքը ժամանակատար է և աշխատատար, սակայն օգնում է սովորողներին զարգացնելու իրենց խոսելու և գրելու կարողությունները, օգնում է սովորողներին կիրառել այլ առարկաների կապը օտար լեզվի հետ, ինչպես նաև աշխատել թիմով:





Առաջնային առարկայախումբ - ֆրանսերեն

Երկրորդային առարկայախումբ – ֆրանսերեն, պատմություն, ինֆորմատիկա, աշխարհագրություն



ԴԱՍ - 1

Ֆրանսիայի և Հայաստանի տեսարժան վայրերը



Նպատակ

Աշակերտները պետք է

1.ծանոթանան Ֆրանսիայի տեսարժան վայրերի հետ. 2.ներկայացնեն Հայաստանի տեսարժան վայրերը և ցուցադրեն նկարներ. 3.տեղեկացված և ծանոթ լինեն իրենց հայրենի բնաշխարհին



Անհրաժեշտ նյութեր 1.Համակարգիչ 2.Լուսածրիչ 3.Գրքեր 4.Թուղթ 5.Նշագրիչներ / մարկեր /



Դասի ընթացքը.

Մի քանի բառով աշակերտներին ներկայացնում եմ Ֆրանսիայի մշակույթը, տեսարժան վայրերը: Օգտագործում եմ մտագրոհի մեթոդը և աշակերտները գրատախտակին գրում են իրենց առաջարկած տարբերակը:





Notre Dame de Paris Champs Elisées Le Palais de Versaille

Monmartre La tour Eiffel

Sacré Coeur La France L’Arc de Triomphe

Le centre Pompidou Louvre

Le quartier Latin L’Opéra Le jardin de Luxemburg







Ֆրանսիայի տեսարժան վայրերը թվարկելուց հետո հանձնարարում եմ աշաշկերտներին գրել նաև Հայաստանի տեսարժան վայրերը, որը նույնպես կատարվում է մտագրոհի մեթոդով:

Տաթևի վանք Զորաց քարեր Էրեբունի ամրոց

Նորավանք Ազգային պատկերասրահ

Կասկադ Հայաստան Գառնի

Ծիծեռնակաբերդ Գեղարդ

Մատենադարան Սարդարապատ



Աշակերտները բաժանվում են խմբերի և յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր նախընտրած տեսարժան վայրը: Նրանք համակարգչի օգնությամբ ցուցադրում են նկարներ և պատմում տվյալ վայրի մասին:

Ծիծեռնակաբերդը հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է, կառուցված՝ Երևանում, Ծիծեռնակաբերդ բլրի վրա: Հուշահանալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցներից՝ Հավերժության տաճար, ,, Վերածնվող Հայաստան ,, Հուցասյուն և Հուշապատ: Հավերժության տաճարը բաղկացած է տասներկու քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս: Տասներկու թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող տասներկու խոշորագույն նահանգները:



Սյունիքի մարզում է գտնվում աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը՝ Զորաց քարերը: Ապացուցված է, որ Զորաց քարեր համալիրը կառուցվել է մ.թ. ա. 6-րդ հազարամյակում և ծառայել է որպես աստղադիտարան: Կոթողներից շատերում արված են անցքեր, որոնք ճշգրտորեն համապատասխանում են երկնքում աստղերի դասավորվածությանը այդ դարաշրջանում: Գիտնականները հայտնաբերել են նմանատիպ կառույցներ նաև Եվրոպայում: . Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է: Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300000 արխիվային փաստաթուղթ: Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է: Այն ստեղծվել է 1921թ.՝ 5-րդ դարում: Նախկինում այն կոչվել է Կուլտուր – պատմական ինստիտուտ:



Հայաստանի ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության Հրապարակում: Հիմնադրվել է 1921 թվականին: Այն երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի մասին: Հայաստանի ազգային պատկերասրահը ունի 13 մասնաճյուղ Երևանում և ՀՀ մարզերում:



ԴԱՍ - 2

Ֆրանսիայի տեսարժան վայրերը



Նպատակ

Աշակերտները պետք է

.ներկայացնեն Ֆրանսիայի տեսարժան վայրերը և ցուցադրեն նկարներ .կարողանան օտար լեզվով ներկայացնել իրենց մտածածը .ամփոփեն իրենց աշխատանքի արդյունքները

Անհրաժեշտ նյութեր .Համակարգիչ .Լուսածրիչ .Թուղթ .Նշագրիչներ



Դասի ընթացքը

Ծանոթացնում եմ աշակերտներին Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամության մասին: Հայ – Ֆրանսիական բարեկամությունը չի սկսվել Հայաստանի անկախությունից. մեր ժողովուրդները միմյանց ճանաչելու և սերտորեն համագործակցելու առիթ են ունեցել վաղ միջնադարից: Դեռևս Կիլիկյան Թագավորության օրոք հայ արքաները հանդիսացել են Ֆրանսիայի միապետերի դաշնակից բարեկամները: Դրա վկայություններից է այն, որ Կիլիկյան վերջին թագավոր Լևոն 6 – րդի աճյունը հանգչում է Ֆրանսիական արքայական գերեզմանատանը: Հենց այս պատմական կապերի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը ճանարչելի էր Ֆրանսիացիներին: 1998թ. Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Հանձնարարում եմ աշակերտներին ներկայացնել Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքները՝

Թալին – Բուրժ Լե Վալանս

Վարդենիս – Ռոման Իզեռի

Սևան - Գրենոբլ

Գորիս - Վիեն

Ջերմուկ – Սեն Ռաֆայել

Ծաղկաձոր – Վանյո և այլն:



Այնուհետև աշակերտները ներկայացնում են տեղեկություններ Ֆրանսիայի տեսարժան վայրերի մասին: Այն ուղեկցվում է նկարներով և տեսանյութերով:



Էյֆելյան աշտարակը նախագծել է հանճարեղ ինժեներ Գուստավ Էյֆելը: Նրա պատվին աշտարակը անվանվել է Էյֆելյան, ներկայումս այն կոչվում է նաև ,, Ֆրանսիայի երկաթե տիկին ,,: Կա վարկած, որ Էյֆելյան աշտարակը 301մ է, այս թիվը կապված է հայերի քրիստոնեությունը ընդունման տարեթվի հետ: Եվ այն իր տեսքով նման է ֆրանսերեն ,, A ,, տառի, որը նշանակում է ,, Arménie ,, - Հայաստան: Էյֆելյան աշտարակը համարվում է Փարիզի խորհրդանիշը:





Հաղթական կամարը Փարիզի ամենահայտնի հուշարձաններից մեկն է: Այն գտնվում է Շառլ դը Գոլի հրապարակում: Հուշարձանը կառուցվել է ի պատիվ Հեղափոխության և Նապոլեոնական պատերազմներում տարած հաղթանակների: 1921թ. Հունվարի 28 – ին առաջին համաշխարհային պատերազմում զոհված Անհայտ զինվորի մասունքները հանդիսավոր կերպով թաղում են պամարի տակ: Անհայտ զինվորի շիրիմի վրա գրված է. ,, Այստեղ հանգչում է ֆրանսիացի զինվորը, որը տվել է կյանքը Հայրենիքին ,,: ,, Ici repose un soldat Français mort pour la patrie ,,.



Ելիսեյան դաշտերը աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Ելիսեյան դաշտերը երանելիների չքնաղ դաշտերն են հանդերձյալ կյանքում օվկիանոսի ափին, ուր երկրային կյանքից հետո հայտնվում են աստվածների սիրելի հերոսները: ,, Երանելիների կղզիներում ,, թագավորում է հավերժական գարունը, այնտեղ չկա հիվանդություն և տառապանք: . Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է: 1983թ. Ֆրանսիայիի նախագահ Ֆրանսուա Միտերանի պատվերով Լուվրի պալատի Նապոլեոնյան հրապարակի մեջտեղում կառուցվում է Բրգաձև նոր մուտք՝ Լուվրի բուրգը: Ամբողջ բուրգը բաղկացած է իրար միացած թվով 603 շեղանկյուններից: Նախկինում այն կոչվել է ,, Գայլերի անտառ ,, որը ֆրանսերենով հնչում է որպես ,, Լուվր ,,: Լուվրի շինարարությունը ձգվել է մի քանի դար:



Փարիզի տեսարժան վայրերից է նաև Աստածամոր տաճարը: Այն քաղաքի նշանավոր եկեղեցին է, գտնվում է Սիտե կղզում: Կառուցումը տևել է մոտ 200 տարի: Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից: Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը: Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերին առաքյալներն են, 6 – ը՝ աջից, 6 – ը՝ ձախից: Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային: Վերևում Բիբլիական թագավորներն են: Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ:



Մոնմարտրը Փարիզի հյուսիսում գտնվող 130 – մետրանոց բլրի և հին հռոմեական բնակավայրի անվանումն է: 1860թ. դարձել է Փարիզի մի մասը՝ իր անվանումը տալով քաղաքային 18 – րդ շրջանին: Մոնմարտր բլուրը Փարիզի ամենաբարձր կետն է: Բլրի գագաթին գտնվում է Սակրե Կյոր բազիլիկը: Այնտեղ կարելի է բարձրանալ հանրահայտ աստիճաններով կամ ֆունիկուլյորով:



Գնահատում

.Ըստ աշակերտների պատասխանների պարզել, թե որքանով են նրանք կարողանում ընդհանրացնել տեսարժան վայրերի մասին իրենց իմացած և նոր ձեռք բերած տեղեկությունները: .Հետևել աշակերտների աշխատանքին՝ պարզելու համար, թե արդյոք նրանք կարողանում են համագործակցված նպատակասլաց աշխատել: .Հետևել, թե ինչպես են աշակերտներն աշխատում՝ պարզելու համար, թե արդյոք նրանք կարողանում են դասակարգել, վերլուծել այն, ինչ տեսել են:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!