СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հասարակագիտություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հասարակագիտություն»



Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

Հայաստանի պետականության խորհրդանիշներն են Հայաստանի դրոշըՀայաստանի զինանշանը և Հայաստանի պետական օրհներգը։





Հայաստանի պետական դրոշ[



Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքով (1990 թվականին օգոստոսի 24-ին), որը Հայաստանի առաջին Հանրապետություն 1919 թվականին ընդունած դրոշն է։

2006 թվականին հունիսի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» նոր օրենք։

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2-է, որի պահպանմամբ կարող է օգտագործվել ցանկացած չափի դրոշ։

Հայաստանի պետական զինանշան



«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է 1992 թվականին ապրիլի 19-ին, որով վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը (1919 թվականին)։ 2005 թվականի նոյեմբերին 27-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներից հետո 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» նոր օրենքը։

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևի ձախում՝ Բագրատունիների, վերևի աջում՝ Արշակունիների, ներքևի ձախում՝ Արտաշեսյանների, ներքևի աջում՝ Ռուբինյանների զինանշանները։

Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուրճյուղհասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

Զինանշանի հիմնական, գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորություննե րի զինանշաններինը՝ վերևի ձախում ու ներքևի աջում՝ կարմիր, վերևի աջում ու ներ քևի ձախում՝ կապույտ, կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն, որոնք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Զինանշանի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։

Հայաստանի Հանրապետության պետական օրհներգ[

Մեր Հայրենիք

Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ ( խոսք՝ Միքայել Նալբանդյանի, երաժշտություն՝ Բարսեղ Կանաչյանի) հայրենասիրական հանդիսավոր երգ է։ Այն արտացոլում է հայ ժողովրդի դարավոր պայքարը հանուն ազատության, ներշնչված է հայրենասիրության և անկախության վսեմ գաղափարով, դաստիարակում է հպարտություն իր հայրենիքի հանդեպ։ Օրհներքի հանդիսավոր հնչյունների ներքո Հայաստանի Հանրապետության նախագահը դիմավորում է այլ երկրների նախագահներին, իսկ արտասահմանյան երկրներում դիմավորում են Հայաստանի Հանրապետության նախագահին, միջազգային մարզական մրցաշարերում Հայաստանի մարզիկների հաղթանակի դեպքում Հայաստանի Հանրապետության օրհներքի ներքո բարձրացվում է ՀՀ պետական դրոշը։ Օրհներքի կատարմամբ բացվում են պետական հանդիսավոր արարողությունները։

Մեր Հայրենիք
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։

«Մեր Հայրենիքը», սահմանել է Հայաստանի Հանրապետության ԳԽ-ն 1991 թվականի հուլիսի 1-ին՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության օրհներգը (1919 թվականին)։

Սահմանվել են նաև պետական պարգևներ՝ շքանշաններմեդալներ և պատվավոր կոչումներ, այդ թվում՝ Հայաստանի բարձրագույն պետական պարգևը՝ Ազգային հերոսի կոչումը, և «Հայրենիք» շքանշանը։

  • Հայաստանի պետական խորհրդանշանները



Անցյալ դարում Հայաստանի անկախության հռչակագիրը երկու անգամ է հնչել բարձր ամբիոնից` 1918 թ.-ի մայիսին ու 1990 թ.-ի օգոստոսին: Թեև տարբեր մարդիկ են ընթերցել այդ հռչակագրերը, սակայն երկուսն էլ կրել են Արամ Մանուկյան անուն-ազգանունը: Պատմության երրորդ տասնամյակը թևակոխած Հայաստանի Հանրապետությունը ժառանգեց հայկական առաջին անկախ պետականության խորհրդանիշները` դրոշը, օրհներգը և զինանշանը:

Յուրաքանչյուր ազգ ունի իր խորհրդանիշները՝ ժողովրդի պատմությամբ, մշակույթով պայմանավորված արժեքներ, որոնք ազգի ինքնության վավերագրերն են, նրա ինքնատիպության բնորոշիչները, նկարագրի ամենավառ գծերը։ Ակնհայտ է, որ պետական խորհրդանիշների գոյությունը ինքնանպատակ չէ. դրանցից յուրաքանչյուրն ունի մեծ արժեք ու նախապատմություն:


Ի՞նչ ենք ծածանում

Առաջին անգամ հայկական եռագույնը պաշտոնապես բարձրացվեց 1918 թ.-ի օգոստոսի 1-ին. Ազգային ժողովի բացման օրն առաջին անգամ ծածանվեց կարմիր-կապույտ-դեղին պաստառը: Անմիջապես հաջորդ օրը թերթերում լույս տեսավ կառավարական որոշումը, ըստ որի՝ բոլոր կազմակերպությունները պետք է պարտադիր եռագույն ունենային:

Գույների ընտրության ժամանակ կառավարությունը կանգ առավ հայկական վերջին պետականության՝ Կիլիկիայի թագավորության խորհրդանշի վրա: Կարմիրը, կապույտը և դեղինը զինվորական միավորումների գույներն էին: Հետագայում դեղինը որոշեցին փոխել նարնջագույնով: Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանն այլ տարբերակներ էր առաջարկել, որոնցից մեկը «ծիածանային» դրոշն էր: Սարյանը գրել է. «Եռագույն դրոշներ շատ կան, մեզ՝ որպես արևելյան ազգի, կսազի բազմագույն դրոշը... առաջարկում եմ մեր տառապած ու սիրելի հայրենիքի վրայով ծիածան անցկացնել»: Առաջին հանրապետության կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը, ինչպես և հանրապետությունը, գոյատևեց 2.5 տարի՝ մինչև 1920 թ.-ի նոյեմբերի 29-ը: 1922 թ.-ի փետրվարին Հայաստանի Խորհուրդների առաջին հավաքը հաստատեց բոլշևիկյան դրոշը` վառ կարմիր ֆոնի վրա ՀԽՍՀ ոսկեգույն տառերով: ԽՍՀՄ փլուզումից հետո էլ վերադարձավ 1918 թ.-ի եռագույնը:

 


Ի՞նչ ենք երգում

«Մեր հայրենիք» երգն ի սկզբանե օրհներգի կարգավիճակ չուներ: 1859 թ.-ի հունիսին Միքայել Նալբանդյանը գրեց «Իտալացի աղջկա երգը», որը 1861 թ.-ին Կոմս Էմանուել կեղծանվամբ տպագրվեց Մոսկվայում լույս տեսնող «Հյուսիսափայլ» հայկական ամսագրում:

Բանաստեղծությունը պատմում է 1857 թ.-ին իտալական Սարբիում տեղի ունեցած մարտերի մասին: Հերոս Ռիսոջիմենտո Կարլո Պիզականեի առաջնորդությամբ 300 հարյուր զինվորներ հարձակվեցին քաղաքի վրա: Նրանք մահացան իսպանական բուրբոնների գումարտակների դեմ մղված մարտերում: 1885 թ.-ի մարտի 15-ին թիֆլիսյան «Արծրունի» թատրոնում երգչախմբի կատարմամբ տեղի ունեցավ «Իտալացի աղջկա երգի» պրեմիերան: Բանաստեղծության համար երաժշտությունը գրել էր երիտասարդ ինքնուս Խաչատուր Մարգարյանը՝ Քրիստափոր Կարա-Մուրզան, ով, ինչպես և Նալբանդյանը, խուսափում էր անունն ազդարարել: Ընդ որում՝ երաժշտության հեղինակը նշված չէ անգամ նոտաների բնօրինակի վրա: Ի դեպ, Բարսեղ Կանաչյանի անունը, ում այսօր վերագրում են հայկական օրհներգի երաժշտությունը, առաջին անգամ հայտնվել է Կոմիտաս վարդապետի աշակերտների կողմից 1919 թ.-ին Կոստանդնուպոլսում լույս տեսած ժողովածուի վրա: Թիֆլիսյան շնորհանդեսից հետո Կարա-Մուրզայի երգը հայտնի դարձավ հայկական համայնքներում: «Մեր հայրենիք»-ին 1918 թ.-ի օգոստոսի 1-ին վիճակված էր դառնալու Առաջին, իսկ 1991 թ.-ի հուլիսի 1-ին՝ Երրորդ հանրապետության օրհներգը:


Ովքե՞ր են հսկում հայկական պետականությունը

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ստեղծած զինանշանը կառավարությունը հաստատեց 1920 թ.-ին: Նրա համար ոգեշնչման աղբյուրներ էին հանդիսացել Տիգրան II-ի տարբերանշանները, մատենագիրներ Խորենացու ու Բյուզանդի թողած վկայություններն այն մասին, որ Արշակունի թագավորները «արծիվ էին կրում», Ռուբինյան արքա Լևոն II-ի կնիքներն ու մետաղադրամները, ինչպես նաև Անի թագավորանիստ քաղաքի դարպասների առյուծով ռելիեֆը: Հայկական զինանշանի վահանը պահողները Մամիկոնյան իշխանների արծիվն ու 885 թ.-ին գահ բարձրացած Բագրատունի թագավորական տոհմի առյուծն են: Կենդանիների տարբերանշաններ կան չորս թագավորական ընտանիքների վահանների վրա՝ Արտաշեսյաններ (երկու հակադիր շրջված արծիվ), Արշակունիներ (երկգլխանի արծիվ), Բագրատունիներ (առյուծ) և Ռուբինյաններ (քայլող կամ թագադրված առյուծ): Թամանյանի կոմպոզիցիայում չեն ներառվել ավելի վաղ թագավորական ընտանիքների՝ Երվանդունիների և Վանի թագավորության կառավարիչների խորհրդանիշները: Ճարտարապետի էսքիզում թագավորների թռչուններն ու գազանները շատ ագրեսիվ են թվում: Եվ չնայած դա բնական է, քանի որ թշնամիներով շրջապատված երիտասարդ պետությունը չէր կարող բարի զինանշան ունենալ, պատմաբաններն ու իրավաբանները փորձում են կողմնորոշվել նրբությունների առումով: Սակայն մինչ մասնագետները մտածում են, արդեն երրորդ տասնամյակն է, ինչ զինանշանի «կենդանիները» պահպանում են հայկական պետականությունը:


***

«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006 թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:


***

Հայաստանում դրոշի կիրառությունը կապվում է Հայկ Նահապետի անվան հետ, ով, հասնելով Վանա լճի ափը, դրոշ է պարզել:


(http://www.1tv.am)
(http://encyclopedia.am)
(http://www.president.am)



Показать все






Скачать

© 2020 221 0

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!