СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Համագործակցային ուսուցման մեթոդները

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Համագործակցային ուսուցման մեթոդները»

Համագործակցային ուսուցման մեթոդներ



Գոյություն ունեն համագործակցային ուսուցման տարբեր մեթոդներ, որոնք ունեն ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ: Ստորև ներկայացնում ենք համագործակցային ուսուցման մի շարք մեթոդներ: Դրանք են՝ աշակերտների թիմային առաջադիմություն, խճանկար, շրջագայություն պատկերասրահում, երեք բանալի և մեկ կողպեք, հինգրոպեանոց ազատ շարադրանք:

1. Աշակերտների թիմային առաջադիմության մեթոդ: Համագործակցային ուսուցման այս մեթոդը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Սլավինի կողմից: Այս մեթոդը խթանում է աշակերտների ուսումնառությունը: Այստեղ էական է այն հանգամանքը, որ գնահատվում է աշակերտների առաջընթացը: Այս մեթոդը լուրջ խթան է ցածր առաջադիմությամբ աշակերտների համար, քանի որ նույնիսկ չնչին առաջընթացի պարագայում նրանք կարող են ներդրում ունենալ թիմի արդյունքում: Իսկ միջին ու բարձր առաջադիմությամբ աշակերտները պետք է մի կողմից՝ օգնեն իրենց դասընկերներին, մյուս կողմից՝ կարողանան պահպանել ու բարելավել իրենց նախորդ ցուցա նիշները: Այս մեթոդի առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տրվում գնահատելու և՛ առանձին աշակերտների, և՛ խմբերին:

2. Խճանկար (Ջիգսո, Jigsaw): Խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ է: Այն մշակվել և փորձարկվել է Տեխասի համալսարանում` Էլիոթ Արոնսոնի և նրա գործընկերների կողմից, այնուհետև լրամշակվել է Սլավինի և վերջինիս գործընկերների կողմից: Խճանկարը դասարանում կարող է կիրառվել տարբեր ձևերով: Ներկա- յացնենք դրանցից մեկը: Աշակերտներին կարելի է բաժանել չորս կամ հինգ անդամ ունեցող տարասեռ խմբերի: Յուրաքանչյուր խմբին տալ դասի մեկ հատ ված և աշխատելու համար որոշակի ժամանակ: Այն լրանալուց հետո խմբերը ներկայացնում են իրենց հատվածը` կարդում են, բառերը բացատրում, դուրս գրում ուղղագրական արժեք ներկայացնող բառեր, դրանցով կազմում նախա- դասություններ, կատարում լեզվական աշխատանքներ և այլն: Յուրաքանչյուր խումբ սովորում է դասի մեկ հատվածը, բայց արդյունքում սովորում են ամբողջ դասը` դադարեցնելով աշխատանքը և ուշադիր լսելով բոլոր խմբերի պատաս- խանները: Կարող է ունենալ նաև փորձագետների խումբ` «Ջիգսո 2», որի փուլերն են.

1. նյութի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքում,

2, աշխատանք փորձագիտական խմբում,

3. աշխատանք ուսումնական խմբում,

4. ավարտական աշխատանք,

5. ամփոփում:

3. Շրջագայություն պատկերասրահում: Սա «Խճանկար» մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կա- տարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխա- տանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ: Կրտսեր տարիքի աշակերտների հետ աշխատելիս խմբերին կարելի է տալ նույն առաջադրանքը կամ խնդիրը: Աշխատանքը վերջացնելուց հետո, հա- մեմատելով մյուս խմբերի աշխատանքների հետ, աշակերտները հետադարձ կապ են ապահովում:

4. Երեք բանալի և մեկ կողպեք: Աշխատանքը կարելի է կատարել զույգերով կամ խմբով: Այս մեթոդը կարելի է կիրառել այնպիսի դասերի իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերա բերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան: Աշակերտներին առաջարկում ենք դասից դուրս գրել երեք նախադասություն (երեք բանալի), որը կարևոր է այդ նյութը յուրացնելու համար, բնագրից ընտրել մեկ նախադասություն (կողպեք), որը կամփոփի, կընդհանրացնի ասելի քը, միտքը, գաղափարը: Օրինակ` «Այ քեզ բա˜ն, ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հա՛յ-րե՛-նի՛ք է» (Կարինե Թորոսյան և ուրիշներ, «Մայրենի 4, էջ 62»): Քանի որ բնագիրը ծավալուն է, այն բաժանում ենք երկու մասի և յուրաքանչ- յուրից ընտրում հավանական բանալիները և կողպեքը:

І հատված. Բանալիները` 1. Ուշացել են նրանք, ովքեր զոհվեցին: 2. Ինչու՞ զոհվեցին, հայրի՛կ: 3. Կռվում էին:

Կողպեքը` - Կռվում են հանուն հայրենիքի, զոհվում են հանուն հայրենիքի, զոհվում են իրենց պատվի, արժանապատվության համար:

ІІ հատված. Բանալիները` 1. – Ա՛յ հեր, հլա ասա հասկանամ, էդ մեր ամեն ինչի դասատուն որ ասում է, թե հանուն հայրենիքի, դա ո՞րն է… 2. – Էս ծաղկած հողը, որին հեր ու տղա նստել ու իրար կարոտ ենք առնում, էս հողը, որ մեզ հաց է տալիս: 3. - Ամեն, ամեն ինչ, ինչ տեսնում ու չես տեսնում, հայրենիք է, ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հա՛յ-րե՛-նի՛ք է:

Կողպեքը` -Ես նայեցի կապույտ-կապույտ երկնքին, մեր ծմակին, սարի ճամփին, քարափի կարմիր-կարմիր պուտերին, հորս շունչն առա, նայեցի նրան, զգացի, որ ամեն ինչ` հայրս էլ հետը հայրենիք է: Այս մեթոդով աշխատելիս աշակերտների մեջ ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն:

5. Հինգրոպեանոց ազատ շարադրանք: Հինգրոպեանոց ազատ շարադրանքի մեթոդը կարող է կիրառվել ինչպես դասի խթանման փուլում, այնպես էլ կշռա-դատման` ելնելով դասի նպատակից և թեմայից: Ընտրում ենք թեման և առա ջարկում հինգ րոպեի ընթացքում ազատորեն շարադրել իրենց մտքերը, որից հետո դադարեցնում են աշխատանքը և ունկնդրում մի քանիսի գրած շարա դրանքը:

Եզրահանգում.

«Ոչ մի հետաքրքիր նորույթ ի հայտ չի գալիս առանց համագործակցության»:

Ջեյմս Ուայթսոն

Ուսուցչի արդյունավետ աշխատանքի նախապայմաններից մեկը ուսուց- ման բազմազան միջոցներին տիրապետելն է: Այս իմաստով ուսուցման նոր մեթոդների ու եղանակների իմացությունը շատ կարևոր է: Համագործակցային ուսուցման ներդրումը Հայաստանում իր հետ բերեց մեծ առաջընթաց ուսուցման և ուսումնառության գործընթացում:

Մանկավարժական նշանակությունից բացի, այն ունի նաև հասարակական գործառույթ: Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ակնհայտ է, որ մարդիկ կարիք ունեն աշխատելու խմբերով, ուստի համագործակցային բազմազան հմտություններ են անհրաժեշտ խմբային աշխատանքն արդյունավետ դարձնելու համար:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!