СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Համագործակցային դասի օրինակ

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Համագործակցային դասի օրինակ»

Համագործակցային ուսուցմամբ դասի օրինակ.

Դասի պլան - Երրորդ դասարան

Դասի թեման - Սողոմոն Մկրտչյան «Թագավորն ու հողագործը»:

Առաջին դասաժամ - Հաղորդման դաս:

Նպատակը – ա) Ուսումնական - Աշակերտները կսովորեն վարժ, հասկանալով և առոգանությամբ ընթերցել, ճիշտ և անսխալ գրել, կռահումներ ու դատողություններ անել, վերլուծել ու բնութագրել: Փոքր խմբերում կքննարկեն բնագրի հերոսների կարծիքը միևնույն հասկացության վերաբերյալ, ինչպես նաև լեզվական նյութի շուրջ կկատարեն աշխատանք` զարգացնելով հա- մագործակցային կարողություններ:

բ) Դաստիարակչական - Կիմանան բնության հետ վարվելու, ծառեր աճեցնելու և խնամելու, բարիք ստեղծելու մասին, մի խոսքով` կհասկանան աշ- խատանքի դերն ու նշանակությունը:

գ) Պահվածքը - Կլինեն հանդուրժող, աջակցող, կարգապահ, ճիշտ հաղորդակցվող և համագործակցող:

Արժեքային համակարգը - Կգնահատեն բնությունը, կիմանան հողի, ծառի, թփի, ինչպես նաև ճիշտ ու տեղին ասված խոսքի արժեքը:

Սպասելիք արդյունքները – Կկարողանան վարժ և առոգանությամբ կարդալ երկխոսությունները, կտարբերակեն հեղինակի և մեջբերվող խոսքերը: Դերային խաղով կներկայացնեն հերոսների երկխոսությունը` բացատրելով կետադրությունը: Կկրկնեն բառակազմության մասին ունեցած գիտելիքները` արմատ, ածանց, պարզ և բարդ բառեր:

Ուսումնական նյութեր – Տարբեր տեսակի ծառերի, հատկապես կաղնու, շիվերի, ծառատունկի, թագավորի, շքախմբի նկարներ:

Օգտագործվող մեթոդներ - «Կանխագուշակումներ հենակետային բառերով ու արտահայտություններով», «Կրկնակի գրառումներով օրագիր», «Բացատրական ընթերցանություն», «Երեք բանալի, մեկ կողպեք», «Համագործակցային խմբեր»:

Դասի ընթացքը:

Առաջին փուլ` խթանում: Այս փուլում օգտագործում ենք

«Կանխագուշակումներ հենակետային բառերով ու արտահայտություններով» մեթոդը:

Գրատախտակին նախօրոք գրում ենք դասի վերնագիրը և թագավոր, շքախումբ, զառամյալ ծերունի, կնճռապատ ճակատ, քրտինք թափել, ընկուզենի, շիվ, պտուղներ, գանձարան, կալվածք, զինանոց, վեզիր, պարգև բառերն ու արտահայտությունները: Աշակերտներին առաջարկում ենք կանխագուշակումներ անել տեքստի բովանդակության վերաբերյալ, փոքրիկ պատմություն հորինել և գուշակել, թե ինչ կապ կարող է ունենալ տունկը պարգևատրման հետ: Կարող են աշխատել զույգերով կամ համագործակցային փոքր խմբերով Աշակերտների գուշակությունները և փոքրիկ պատմությունները լսելուց հետո առաջադրում ենք կարդալ հղումը` «Ծառ տնկելը շատ բարի գործ է, քանի որ ծառն ինքը բարիքի աղբյուր է: Ինչպես գիտենք, ծառերը միանգամից պտուղ չեն տալիս, բայց այս պատմվածքի նորատունկ ծառը մեկ օրում երկու անգամ առատ բերք պարգևեց: Զարմացա՞ր: Կարդանք…»: Բացատրությունը տալիս ենք բնագիրը կարդալուց հետո, երբ աշակերտներին ծանոթ կլինի այն:

Երկրորդ փուլ` իմաստավորում:

Այս փուլում ընտրում ենք «Բացատրական ընթերցանություն» և «Կրկնակի գրառումներով օրագիր» մեթոդները:

Աշակերտներն ընթերցում են դասանյութը` զուգահեռ բացատրելով նորածանոթ բառերը, արտահայտությունները և կետադրությունը: Երկրորդ անգամ ընթերցելուց հետո ստեղծում ենք նշված օրագիրը, որի համար աշակերտները թուղթն ուղղահայաց գծով բաժանում են երկու մասի: Ձախ կողմում գրում են բնագրի տպավորիչ հատվածները, իսկ աջ կողմում` նշված յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ մեկնաբանություններ և բացատրում (Ինչի՞ մասին է այդ հատվածը: Ի՞նչ է հիշեցնում այն: Ինչո՞ւ է այդ հատվածը կարևորում):

Բառային աշխատանքի ժամանակ առաջադրում ենք բացատրել շքա խումբ, կնճռապատ, մրմնջալ, վարձահատույց, գանձարան, ակնեղեն, զինանոց, ընկուզենի, գեղջուկ բառերի կազմությունը և ուղղագրությունը: Մեկ անգամ ևս աշակերտները հիշում և կրկնում են, որ բառերն ըստ կազմության լինում են պարզ (արմատական), բարդ և ածանցավոր:

Էջ 10-ի լեզվական աշխատանքները երեքն են, որոնց կատարումը կարելի է կազմակերպել ըստ մակարդակների ուսուցմամբ` համագործակցային խմբե րով` բաժանվելով երեք խմբի:

Առաջին առաջադրանքը հանձնարարում ենք առաջին խմբի աշակերտ ներին: Նրանք պետք է օգտվեն տրված նկարից, կազմեն ածանցավոր ու բարդ բառեր ու գրեն տետրերում: Նկարում պատկերված ծառի արմատին գրված է արև բառը, իսկ ճյուղերին՝ ոտ, ելք, փայլ, համ, ծաղիկ, բույր, շող, ան, ային, մուտք ածանցներն ու բառերը: Աշակերտները, իրար օգնելով, կազմում և տետրում գրում են հետևյալ բառերը՝ արևոտ, արևելք, արևափայլ, արևահամ, արևածաղիկ և այլն: Ովքեր արագ ավարտում են, անցնում են հաջորդ առաջադրանքին:

Երկրորդ առաջադրանքը հանձնարարում ենք երկրորդ խմբի աշակերտներին: Նրանք պետք է տրված բառերով կազմեն բարդ բառեր: Աշակերտները, մտքեր փոխանակելով, բնագրից օգտվելով, տրված բառերով կազմում են հետևյալ բարդ բառերը՝ շքախումբ, կնճռապատ, հողագործ, շնորհակալ:

Երրորդ առաջադրանքը առաջադրում ենք երրորդ խմբի աշակերտներին: Նրանք մեկնաբանում են «Քրտինք թափել» դարձվածքը` պատմելով դրվագային նկարների բովանդակությունը, համեմատություններ անցկացնելով նրանց միջև, բացատրելով եղած կետադրական նշանները: Աշակերտներն ասում են, որ առաջին նկարում դարձվածքն օգտագործված է ուղիղ իմաստով (դույլը պահել է, և ճակատից քրտինքը կաթիլներով թափվում է), իսկ երկրորդ և երրորդ նկարներում՝ փոխաբերական իմաստով և նշանակում է քրտնաջան, անդադար աշխատել, ջանք թափել, ջանալ: Նկարներից մեկում մարդը փայտ է տաշում, իսկ մյուսում` գրքերը սեղանին դրված` մտածում ու գրում է:

Վերջում եզրակացնում են` «Ով աշխատի, նա կուտի» և բացատրում:

Կշռադատման փուլում կիրառում ենք «Երեք բանալի, մեկ կողպեք» մեթոդը: Աշակերտներին առաջարկում ենք բնագրից դուրս գրել երեք նախա- դասություն, որոնք պետք է ընտրվեն կողպեքի` առածի բովանդակությունից դուրս գալով: Վերջում ամփոփում ենք դասը, և աշակերտները կարդում են «Այսպիսով, աշխատանքը մայրն է ամեն բարիքի» հղումը և մեկնաբանում:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!