СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրականություն 8

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրականություն 8»

Գավառի պետական համալսարան, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, մանկավարժության և մեթոդիկայի /տարրական կրթության/ բաժին, մագիստրանտ Արմինե Ղաջոյան

Գիտական ղեկավար` մ. գ. թ. Թամար Ալեքսանյան

«Անձը և կրթական միջավայրը. հոգեբանամանկավարժական և մշակութային տեսանկյուններ» ուսանողական միջբուհական գիտաժողով

Երաշխավորված է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ 




Հանրակրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով  ստեղծվել են կրթական նոր փաստաթղթեր, որոնցով փորձ է կատարվում դպրոցը մոտեցնել կյանքին և պատրաստել կյանքի ցանկացած փոփոխությանը դիմակայող, ճկուն մտածելակերպ ու գործելակերպ ունեցող, ինչպես նաև աշխարհը գեղագիտորեն ընկալող անհատ:

Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը սահմանում է կրթության բովանդակությունը, որն էլ ներկայացվում է ուսումնական բնագավառներով, իսկ  յուրաքանչյուր ուսումնական բնագավառ իր մեջ ներառում է կրթության բովանդակության հետևյալ բաղադրիչները.

1.Գիտելիքների համակարգ,

2.Կարողություններ և հմտություններ՝ ճանաչողական-տրամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ստեղծագործական և ինքնուրույն գործունեության,

3.Արժեքային համակարգ: (4)

Կրթության բնագավառի այս բաղադրիչները փոխկապակցված են. գիտելիքի հիման վրա պիտի ձևավորվեն և զարգանան որոշակի կարողություններ և հմտություններ, պիտի շեշտադրվի և կարևորվի անձի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը: Հոգևոր առումով հարուստ ու ներդաշնակ անձի զարգացման կարևոր հատկանիշներից մեկն էլ գեղագիտական հայեցակետի ամրակայումն ու դաստիարակությունն է: Աշխարհը գեղագիտորեն ընկալող մարդը իրերը, երևույթները, մարդկային փոխհարաբերությունները չափում է գեղեցիկի, վեհի տեսանկյունից: Գեղագիտական զարգացում ունեցող մարդը ամենուրեք՝ բնության մեջ, արվեստում, աշխատանքում, զանազանում է գեղեցիկը տգեղից, վեհը ստորից:  Նրա մեջ ձևավորվում է կյանքի տարբեր բնագավառներում գեղագիտական արժեքները վեր հանելու և գնահատելու միտումը։ Բացի դրանից՝ աշխարհը գեղեցիկի դիրքերից չափող մարդը  նաև ազգային մշակութային ժառանգության կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողն է։ Ազգային մշակույթի արժեքներով մեծացած անձը աչքի է ընկնում ժամանակակից արվեստի դրսևորումների բարձրաճաշակ զգացողությամբ և տեղին գնահատմամբ:

Հանրակրթական դպրոցի տարրական, ինչպես նաև միջին դպրոցի 5-րդ և 6-րդ դասարաններում մայրենի լեզվի միասնացած /ինտեգրված/ դասընթացում մեծ հնարավորություններ կան ազգային մշակույթը սովորողներին տեղ հասցնելու, նրանց գեղագիտական ընկալումը ձևավորելու  և  զարգացնելու  առումով:

Չորրորդ դասարանի դասագրքում՝ «Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները» խորագիրը կրող բաժնում, զետեղված են նյութեր Արամ Խաչատրյանի (3, էջ 12), Մարտիրոս Սարյանի (3, էջ 17) մասին, իսկ վեցերորդ դասարանի դասագրքում՝ մանրանկարիչ Մոմիկի (2, էջ 175), ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի (2, էջ 198), հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի (2, էջ 21), երգահան, բանաստեղծ, երգիչ Շառլ Ազնավուրի (2, էջ 50) և մեծն Կոմիտասի (2, էջ 185) մասին:

Վեցերորդ դասարանի դասագրքում՝ «Իմ երկրի երգերը» խորագիրը կրող բաժնում, տեղ է գտել Մուշեղ Գալշոյանի «Աղբրանց արուն մեջ քարերուն» պատմվածքը՝ «Կռունկ» վերտառությամբ (2, էջ 185): Այս թեմայից անցկացված  մեկ դասի օրինակով ցույց տանք գեղագիտական ընկալման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Նշենք, որ ուսուցման գործընթացը սովորողակենտրոն է, և աշակերտները գործուն մասնակցություն ունեն թե՜ բուն դասի ընթացքում, թե՜ դրա նախապատրաստական աշխատանքներում։ Նախօրոք՝ մինչև բուն թեմային անցնելը, աշակերտներին հանձնարարվում է տեղեկություններ, հուշեր, բանաստեղծություններ հավաքել Կոմիտասի մասին։ Որպես աղբյուր՝ ուսուցիչը նշում է Հայկական սովետական հանրագիտարանը, Դպրոցական մեծ հանրագիտարանը, Ե. Չարենցի «Կոմիտաս», Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմները (հատվածներ), ինչպես նաև Կոմիտասի գրած բանաստեղծությունները:

Բուն դասը կառուցվում է «Քննադատական մտածողության զարգացումը գրելու և կարդալու միջոցով» տեխնոլոգիայում տեղ գտած ԽԻԿ (խթանում-իմաստավորում-կշռադատում) համակարգով (1):

Խթանման փուլում տեղի է ունենում սովորողների իմացության վերհանում, ներքին ուժերի կենտրոնացում, հոգեբանական նախապատրաստում նոր նյութի ուսումնասիրության համար: Այս փուլում կիրառվում է «Հինգրոպեանոց շարադրանք» մեթոդը։ Ուսուցիչն առաջարկում է լսել Կոմիտասի մշակած «Կռունկ» երգը, ապա գրի առնել դրա ազդեցությամբ մտքում ծնված պատկերները։ Հնչում է երգը, սովորողները նախ լսում են, ապա հինգ րոպեի ընթացքում փորձում են գրի առնել, թե ինչ պատկերներ էին տեսնում երգը լսելիս։  Երբ ժամանակը սպառվում է, սովորողներից մի քանիսը կարդում են իրենց գրառումները։

Այս աշխատանքից հետո ձայնը տրվում է այն աշակերտներին, ովքեր տնային առաջադրանք էին ստացել ներկայացնելու տեղեկություններ Կոմիտասի կյանքի և գործի մասին։

Այսպիսի նախապատրաստական աշխատանքից կամ խթանումից հետո անցնում են պատմվածքի ուսուցման հիմնական փուլին՝ իմաստավորմանը:

Պատմվածքն ունի պատկերային-արտահայտչական վառ համակարգ և խոր ենթիմաստ, որոնք, հատկապես անվարժ ընթերցողի համար, կարող են թաքնված մնալ և չբացահայտվել: Այդ պատճառով էլ պատմվածքի ընթերցումը և ուսուցումը պետք է դիտել որպես աշակերտի և ուսուցչի համատեղ գործունեություն: Ուսուցիչը չի թերագնահատում սովորողի դերն ու նշանակությունը պատմվածքի ուսումնասիրության ընթացքում, ընդհակառակը, միտք շարժող հարցադրումներով և զգայական ընկալման խթանումով ստիպում է, որ  սովորողներն ինքնուրույն մեկնաբանություններ տան, վերլուծեն պատմվածքն ինչպես ամբողջության մեջ, այնպես էլ առանձին հատվածներով։

Իմաստավորման փուլում աշակերտները ընթերցում են Մուշեղ Գալշոյանի պատմվածքը, որն իրականացվում է «Կանգառներով ընթերցանության» մեթոդով: Այսինքն՝ որոշակի տրամաբանական հատվածներից հետո կանգ են առնում և փորձում գուշակել, թե ի՜նչ է լինելու հետո, կամ էլ ուսուցիչը միտք շարժող զանազան հարցադրումներով փորձում է սովորողներին հասու դարձնել տվյալ հատվածի թաքնված ենթիմաստին։ Օրինակ՝ պատմվածքի առաջին մասը կարդում են մինչև այնտեղ, երբ Մարգարիտը Կոմիտասին ասում է.

-Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ (2, էջ 187):

Ուսուցիչը հարցնում է.

-Ի՞նչ եք կարծում, Կոմիտասը կգնա՞ շրջելու: Ինչո՞ւ եք այդպես կարծում՝ մեկնաբանե՜ք: Պատմվածքում ձեր տեսակետն ապացուցող ի՞նչ փաստեր կան։

Նմանատիպ մի քանի դադարներից, հարցերին պատասխանելուց, տվյալ հատվածը բացատրելուց և մեկնաբանելուց հետո ուսուցիչն սկսում է աշխատանք տանել տեքստի լեզվաոճական առանձնահատկություններն ուսումնասիրելու շուրջ: Առաջարկվում է հատկապես գտնել և նորից կարդալ այն հատվածները, որոնք իրենց մեջ ձայն են պարունակում, այսինքն` բառերով հաղորդվում են բնության կամ մարդկանց ձայները։ Հատուկ պիտի կանգ առնել և աշակերտների ուժերով  բացատրել հետևյալ հատվածները.

1. «Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնողգաղթող ու ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝ Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով, ի տեղ նշխարի՝ նրանց բերանները երգով քաղցրացրել» (2, էջ 186):

Այս նախադասությունն ընթերցելուց հետո ուսուցիչը աշակերտներին առաջարկում է գտնել և բառատետրերում գրառել մի քանի բառերի բացատրությունները, ինչպես՝ մյուռոն, տարաշխարհիկ, նշխար, վեղար և այլն:

Ապա ուսուցիչը հարցնում է.

-Ինչո՞վ կարելի է քաղցրացնել բերանը (մեղր կամ քաղցրավենիք՝ կոնֆետ, թխվածք): Այնուհետև առաջարկում է, որ աշակերտները «բերանը երգով քաղցրացնել» միտքն արտահայտեն իրենց բառերով, ինչպես նաև մեկնաբանեն այն:

2. Հատուկ քննության է ենթարկվում հետևյալ հատվածը. «Կոմիտասն անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայների հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում: Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում Սպիտակ կղզում» (2, էջ 186):

Ուսուցիչը հարցնում է.

-Ի՞նչ եք հասկանում` «ոտնաձայների հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում» ասելով:

Լսելով մի քանի պատասխաններ՝ ուսուցիչը տալիս է հաջորդ հարցը.

-Կարո՞ղ է տաք-տաք երգ ժայթքել: Ինչպե՞ս դա կարող է պատահել:

-Իսկ իրականում ի՞նչը կարող է ժայթքել։

Ուսուցիչն առաջարկում է քննարկումից հետո այդ միտքն արտահայտել այլ բառերով, ապա համեմատել հեղինակի գրած և իրենց ձևակերպած նախադասությունները:

3. Պատմվածքում շատ ուշագրավ է հատկապես այն փաստը, որ օտարերկրացիները խոր ակնածանք են տածում հայ հոգևորականի և հայ մշակույթի հանդեպ:

Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է, – շշնջում էր մեկը, և թեկուզ երևացողը Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էր տալիս ու հեռանում (2, էջ 187):

Պատմվածքի հեղինակը աշխարհն զգում և ընկալում է Կոմիտասի տեսանկյունից. պատկերները, գույները, նկարագրություններն անընդհատ զուգորդվում են ձայներով. օրինակ՝ «Կոմիտասը թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում՚: Կամ՝ ՙալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին»:

«Պանդուխտն իր օրն ու կյանքն էր պատմում կռունկին… Պանդուխտի ականջներում կաղկղայի փշրված արձագանքներն էին… Հոգիներում արթնացել էին հայրենի լեռների շշուկները…»։

Ամբողջ պատմվածքը լիքն է երգով, և սա պետք է հասցնել աշակերտներին, որ իրենք էլ փորձեն աշխարհն ընկալել մոտավորապես պատմվածքի հերոսի պես: Որ երգ լսելիս շոշափելիորեն տեսնեն, լսեն, զգան այն, այսինքն` զգայարաններով ընկալեն, ապա իրենց իսկ բառերով վերարտադրեն մտքում ծնված պատկերները, ձայները, մարմնական /կինեսթետիկ/ զգացողությունները:

Պատմվածքում շատ հուզիչ է հատկապես այն փաստը, որ հայ մշակույթը՝ հայ երգը զորեղ ազդեցություն է գործում  օտարերկրացու վրա: Թեև իռլանդուհին հայերեն չի հասկանում, բայց նա իր ամբողջ էությամբ ընկալում է երգը. «Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ: Աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի խեղճ ու կրակ մարդ և ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ» (2, էջ 188):

Այս հատվածում ուսուցիչն աշակերտներին առաջարկում է խթանման փուլում երգի ազդեցությամբ իրենց տեսած և գրառած պատկերները համեմատել իռլանդուհու տեսած պատկերների հետ: Այնուհետև ուսուցիչը փորձում է պարզել աշակերտների կարծիքներն այն մասին, թե ինչո՜ւ է իռլանդուհին «Կռունկ» երգի ազդեցությամբ տեսնում կամ պատկերացնում հենց պանդուխտին, այլ ոչ թե մեկ ուրիշ կերպար՝ ճանապարհորդ, վաճառական, ուսուցիչ և այլն:

Լսելով աշակերտների կարծիքները և լրացուցիչ մեկնաբանությունները` անցում է կատարվում դասի վերջին՝ կշռադատման փուլին:

Կշռադատման փուլում ամփոփվում, ընդհանրացվում են աշակերտների ձեռք բերած գիտելիքները: Այս փուլում կարելի է կիրառել «Գրառումների օրագիր» մեթոդը, որի ընթացքում աշակերտները պատմվածքից դուրս են գրում  իրենց դուր եկած հերոսի անունը կամ որևէ հատված, ապա  գրում են մեկնաբանություններ, թե ինչո՜ւ են հենց այդ հատվածը կամ հերոսին ընտրել։ Գրառումներ անելուց հետո սովորողները կարդում են դրանք, նաև բանավոր մեկնաբանություններով են հանդես գալիս։

Ապա աշակերտները անդրադառնում են Կոմիտասին նվիրված և հենց իր՝ Կոմիտասի գրած բանաստեղծություններին, արտասանում կամ կարդում են դրանք:

Դասի վերջում դարձյալ լսում են Կոմիտասի մշակած «Կռունկ» երգը, որի ավարտից հետո աշակերտներն ասում են, թե ի՜նչ ձայներ էին լսում, ի՜նչ էին զգում, ի՜նչ պատկերներ էին տեսնում։ Այս անգամ աշակերտներն ասում են նաև, թե դասի վերջում ի՜նչ նոր բան ավելացավ և ի՜նչ փոփոխություններ կատարվեցին իրենց պատկերացումների և ընկալումների մեջ:

Իբրև տնային ինքնուրույն առաջադրանքներ կամ հաջորդ դասի թեմաներ աշակերտներին տրվում են ստեղծագործական բնույթի հանձնարարություններ. գրել կամ պատրաստվել գրելու՝

  • · նամակ Կոմիտասին

  • · նամակ իռլանդուհուն

  • · հարցազրույց իռլանդուհու հետ

  • · հարցազրույց Կոմիտասի հետ

Այսպիսով՝ ընթերցանության դասը դառնում է մեր ազգային մշակույթի երևույթներից մեկին՝ Կոմիտասին ընկալելու և նրա գործն արժևորելու պահ: Գրական երկի և երաժշտության այսպիսի զուդորդումները զարգացնում են աշակերտների ճանաչողությունը, զգայական աշխարհընկալումը, ստեղծագործական երևակայությունը, ինքնուրույն դատողություններ կատարելու կարողությունը և խոսքը։ Այսպիսի դասերը ձևավորում են գեղագիտական աշխարհընկալում, ճաշակ և հարգանք ազգային մշակույթի հանդեպ։

Օգտագործված գրականություն 

1.Ալեքսանյան Թ. Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի ուսուցումը, ՀՌ (Ս) գիտական նյութերի ժողովածու, 2010:

2.Գյուրջինայան Դ. և ուրիշներ, Մայրենի, հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք, Եր., «Էդիթ Պրինտ», 2009:

3.Թորոսյան Կ. և ուրիշներ, Մայրենի, հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի դասագիրք, Եր., «Մակմիլան-Արմենիա», 2009:

4.Հանրակրթական պետական կրթակարգ, միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Եր., 2004:

5.Օհանյան Հ., Սոցիալական մանկավարժության մի քանի հարցեր, Եր. «Եգեա», 2006:

2




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!