ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆԻՎ
Գնահատման անիվը ունիվերսալ գործիք է, որը կարող է կիրառվել ամենատարբեր նպատակներով՝ ինքնագնահատում կամ փոխադարձ գնահատում իրականացնելու, ակնկալիքների կամ թեմայի/դասանյութի յուրացման աստիճանը որոշելու համար և այլն:
Գնահատման անիվի կիրառման ընթացքը կարող է լինել այսպիսին.
Քայլ 1. Որոշվում է, թե ինչն է գնահատվում (թեմայի կամ դասանյութի յուրացումը, ակնկալիքները դասից, թեմայի ուսումնասիրությունից և այլն):
Քայլ 2. Որոշվում է, թե ինչ չափանիշներով է իրականացվում գնահատումը (ցանկալի է, որ դրանք 10-ից ավելի չլինեն, և դրանց սահմանմանը մասնակցեն նաև սովորողները/խմբի անդամները): Չափանիշները գրվում են ցանկով և համարակալվում: Օրինակ՝ որևէ աշխատանքի ընթացքի և արդյունքների ինքնագնահատման համար կարելի է առանձնացնել հետևյալ չափանիշները.
1. խանդավառությունը
2. անձնական ներդրումը
3. ընկերների աջակցությունը
4. կանոնների պահպանումը
5. նպատակին հասնելը
6. նոր ձեռքբերումները
7. հրահանգներին հետևելը
8. ռեսուրսների բազմազանությունը
Քայլ 3. Պատկերվում է շրջանագիծ և յուրաքանչյուր չափանիշի համար գծվում է մեկ անվաճաղ, որը համապատասխանում է այդ համարի չափանիշին:
Քայլ 4. Շրջանի կենտրոնում նշվում է 0 թիվը, իսկ անվաճաղերի և շրջանագծի հատման կետերում՝ 10 թիվը՝ յուրաքանչյուր անվաճաղ դարձնելով 10-բալանոց սանդղակ:
Քայլ 5. Յուրաքանչյուր սովորող/խմբի անդամ (կամ խումբը) ըստ առանձին չափանիշների նշում է անում անվաճաղերի վրա՝ ցույց տալով, թե տվյալ չափանիշը որքանով է իրագործվել:
Կիրառություններ և մեկնաբանություններ
ü Ինքնագնահատման կամ անհատական գնահատման արդյուքները ամրագրելու նպատակով արվող գնահատման ժամանակ առավել նպատակահարմար է անհատական անիվներ գործածել: Յուրաքանչյուր գնահատող կարող է իր համար նկարել անիվը և անհատապես գնահատել:
ü Կարելի է գնահատումն իրականացնել թափանցիկ պլաստիկ թերթի (կամ սովորական թափանցաթերթի/ֆայլի) վրա գծված անիվի օգնությամբ, ապա սովորողների լրացրած անիվները իրար վրա դնելով՝ համադրել ինքնագնահատման արդյունքները:
ü Կարելի է նաև բոլորի համար մեկ մեծ անիվ նկարել ֆլիպչարտի վրա, և բոլորն իրենց գնահատման նշումներն անեն մեկ անիվի վրա: Յուրաքանչյուր սովորող կարող է իր համարը գրել անվաճաղի վրա: Այդպես գնահատման արդյունքներն ավելի ակնառու կլինեն և համադրելի:
Просмотр содержимого документа
«Գնահատման անիվ․․․»