СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գերմանիան միջնադարում

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Պլան-կոնսպեկտ Գերմանիան միջնադարում

Просмотр содержимого документа
«Գերմանիան միջնադարում»

 Դասարան VII  


                            Ամիս-ամսաթիվ-6.02.2024թ.

                            Առարկա-համաշխարհային պատմություն

                            Տևողություն-45 րոպե


Դասի թեմա-Գերմանիան միջնադարում (2 ժամ, I ժամ, էջ 124-127)


Նպատակ-իմանալ Գերմանական թագավորության ձևավորման, Հենրիխի թագավոր դառնալու, նրա հաջողությունների մասին արտաքին քաղաքականության բնագավառում: Ձևավորել փաստերն ընկալելու, վերլուծելու, դատողություններ անելու, գնահատելու կարողունակություններ:


Վերջնարդյունքներ-կարողանան բացատրել «կայսերական եկեղեցի» արտահայտությունը, պարզաբանել, թե ինչո՞ւ սրվեցին Հռոմի պապի և Հենրիխ  IV-ի հարաբերությունները, հիմնավորեն իրենց կարծիքները, արտահայտեն իրենց վերաբերմունքը տարբեր իրավիճակների նկատմամբ.

քարտեզի վրա ցույց տալ Գերմանական թագավորության սահմանները: Համեմատել քաղաքական գործիչներին իրենց գործունեությամբ:


Դասատիպ-նոր նյութի հաղորդման դաս


Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզներ, նկարներ 

(օգտագործել նաև «Աշխարհացույց» հարթակի հնարավորությունները)


Ներառարկայական կապ-համաշխարհային պատմություն (Ֆրանսիան միջնադարում)


Միջառարկայական կապ-աշխարհագրություն, հայոց պատմություն (Պապ թագավոր)


Մեթոդներ-հարցման, պատմելու, համեմատության, քննարկման, անդրադարձի


Հիմնական հասկացություններ-Սաքսոնիա, Լոթարինգիա, Հաբսբուրգներ, Սրբազան Հռոմեական կայսրություն, կայսերական եկեղեցի.

Խաչվող հասկացություններ-պատճառ և հետևանք,կայունություն և  փոփոխություն


ՀՊՉ-.Հ 11) 7.3.4, 7..3.4, 


                                         Դասի ընթացքը


Կազմակերպչական մաս, հաճախումների հաշվառում, հին դասի ամփոփում ընդհանրական հարցերի միջոցով:



  1. Կառլոս Մեծի տերության ո՞ր տարածքների վրա է ձևավորվել Ֆրանսիան:

  2. Ո՞ւմ օրոք է ստեղծվել դասային ներկայացուցչական ժողովը:

  3. Ի՞նչ էր կոչվում Ֆրանսիայում ձևավորված դասային ներկայացուցչական ժողովը:

  4. Ինչո՞ւ տեղի ունեցավ հարյուրամյա պատերազմը և ինչպե՞ս ավարտվեց:

  5. Ինչպե՞ս կբնութագրեք Ժաննա դը Արկին:

  6. Ի՞նչ դեր էր խաղում «Արքայի 40 օր» օրենքը ֆրանսիական հասարակության համար:



Գնահատել աշակերտներին, հիմնավորել գնահատականը:

 

                   Նոր նյութի հաղորդման դաս.


Դասի թեմա-«Գերմանիան միջնադարում» 

Ներկայացնել դասի նպատակը և վերջնարդյունքները:

Թեմայի շուրջ հետաքրքրություն առաջացնելու համար որպես խայծ օգտագործել Արևմտաեվրոպական կայսրության թագը:

«Ի՞նչ է պատկերված նկարում» հարցին պատասխանելուց հետո աշակերտները կլսեն ուսուցչի բացատրությունը թեմայի վերաբերյալ: Դասը կներկայացվի առանցքային  ուղղություններով:

  1. Գերմանական թագավորության ստեղծումը:

  2. Սրբազան Հռոմեական կայսրությունը:


Կատարել քննարկում «Ինչպե՞ս Հենրիխ IV-ը որոշեց հարթել իր և պապի հարաբերությունները»:

Կարո՞ղ եք համեմատել Հենրիխ IV-ի և Պապ թագավորի՝ եկեղեցու հետ ունեցած հարաբերությունները:

Իսկ ինչպիսի՞ն է ձեր կարծիքով այժմ մեր եկեղեցու հարաբերությունները պետության հետ:

Կարո՞ղ եք արտահայտել ձեր վերաբերմունքը եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաբերյալ:


Ելքի քարտ-ի՞նչ է սովորեցնում դասը:

Նշե՛ք մի բան, որ հետաքրքիր էր:

Նշե՛ք իրողություն, որը զարմացրեց ձեզ:

Ձեր կարծիքով ո՞րն էր դասի ամենակարևոր մասը: Հիմնավորեք ձեր կարծիքը:


Տնային աշխատանք-Շարադրանք Նամակ Հենրիխ 4-րդին





Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!