СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գենետիկայի զարգացումը Հայաստանում

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գենետիկայի զարգացումը Հայաստանում»

ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



Գենետիկայի վերաբերյալ առաջին ենթադրություններն արվել են շատ վաղուց։ Դրանք հիմնված էին ընտանի կենդանիների, բույսերի և մարդկանց զանազան դիտումների վրա։ Դեռ այն ժամանակ մարդը որոշակի ընտրություն էր կատարել տեսակի ներսում՝ վերարտադրման համար առանձնացնելով առավել արժեքավոր հատկանիշներ ունեցող կենդանիներ և բույսեր։ Նման պարզունակ ընտրությունը հնարավորություն էր տալիս ստեղծել տարբեր ընտանի կենդանիների և մշակաբույսերի մեծ թվով տեսակներ։

Ժառանգականության և փոփոխականության վերաբերյալ առաջին գիտական աշխատանքը հրատարակվել է 17-րդ դարում, որտեղ գերմանացի բուսաբան Կամերարիուսը եզրակացրել էր, որ կենդանիների նման բույսերն էլ ունեն սեռ, և բույսի 1 տեսակի փոշոտումը մյուսի ծաղկափոշով կարող է հանգեցնել միանգամայն նոր տեսակների առաջացման։ 18-րդ դարի սկզբներին նկարագրվեցին առաջին այդպիսի հիբրիդներ:

Գենետիկայի բնագավառում հետազոտությունները Հայաստանում սկսվել են 1920-ական թվականներից Երևանի պետական համալսարանում: 1930- ական թվականներին Նիկոլայ Վավիլովի ղեկավարած գիտարշավների ընթացքում բացահայտվել են հացահատիկային մշակաբույսերի կազմը, հայտնաբերվել են նրանց վայրի ազգակիցների աճելավայրերը (Մ. Թումանյան, Ա. Արարատյան, Վ. Գուլքանյան)։ 1935 թվականին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի Կենսաբանության ինստիտուտի համակարգում կազմակերպվել է առաջին գենետիկական կենտրոնը, 1943 թվականին՝ Գենետիկայի ինստիտուտը, որը 1956 թվականին ընդգրկվել է Երկրագործության ինստիտուտի կազմում։ Այդ տարիներին պարզաբանվել են բույսերի ձևագոյաման շարժընթացների առանձին օրինաչափություններ (Մ. Թումանյան, Գ. Բաբաջանյան)։

Հայաստանի Գենետիկայի ինստիտուտում աշխատանքներ են կատարվել մշակաբույսերի վայրի ազգակիցների գենոֆոնդի ուսումնասիրման և օգտագործման ուղղությամբ (Պ. Ղանդիլյան), Բուսաբանության ինստիտուտում՝ վայրի ֆլորայի բազմաձև պոպուլացիաների կորիզաբանության ուսումնասիրություններ (Է. Նագարովա)։ 1960-ական թվականներից փորձարարական մուտագենեզի և ռադիոզգայունության բջջագենետիկական մեխանիզմների ուսումնասիրություններ են սկսվել Գիտությունների ակադեմիա բույսերի մուտագենեգի լաբորատորիաներում (Վ. Գուլքանյան, Վ. Ավագյան, Ռ. Բաբայան), Երևանի Պետական համալսարան-ում (Ն. Բեգլարյան), Երկրագործության (Ծ. Ավագյան, Ս. Սեմերջյան), Ֆիզիկայի (Ռ. Աթայան), Փորձարարական կենսաբանության (ՓԿԻ) ինստիտուտներում և Միկրոօրգանիզմների գենետիկայի և ընտրասերման Գենետիկայի համաշխարհային ինստիտուտի հայկական մասնաճյուղում (Մ. Հովհաննիսյան)։

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Փորձարարական կենսաբանության ինստիտուտում կատարվել են պլազմիդների արտաքրոմոսոմային գեների մոլեկուլային հիմքերի (Ռ. Զաքարյան), ԴՆԹ-ի կենսասինթեզի կինետիկայի քանակական պարամետրերի և բջիջների տարբերակման շարժընթացում նրա դերի (Յու. Մաղաքյան) վերաբերյալ ուսումնասիրություններ։ Ամինաթվականներուների տեխնոլոգ. Գենետիկայի հայկական ինստիտուտում ստեղծվել են անփոխարինելի ամինաթվականներուներ սինթեզող միկրոօրգանիզմների շտամներ։

Բնության պահպանության Համաշխարհային գիտահետազոտական ինստիտուտի Հայաստանի բնության պահպանության բաժնում աշխատանքներ են կատարվել գենետիկական մոնիթորինգի ուղղությամբ (Վ. Ավագյան)։ 1930-ական թվականներին Երևանի Պետական համալսարան-ում, Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտում (Ա. Թամամշյան, Ա. Ռուխկյան, Մ. Առաքելյան), Անասնաբուծ-անասնաբուժական Գիտահետազոտական ինստիտուտում (Վ. Ոսկանյան, Ս. Սարգսյան), այնուհետև Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի, ինչպես նաև Կենդանաբանության ինստիտուտներում շարունակվել են կենդանիների գենետիկայի և ընտրասերման բնագավառի աշխատանքները։ Աշխատանքներ են կատարվել անհետացող տեսակների՝ հայկական մուֆլոնի և բեգոարյան այծի գենոֆոնդի պահպանման ու վերականգնման, ինչպես նաև նրանց և ընտանի ձևերի հիբրիդացման ուղղությամբ (Լ. Մինասյան)։

Հանրապետությունում գենետիկական հետազոտությունները վերսկսվել են 1965 թվականից Երևանի Պետական համալսարանում՝ Հրանտ Բատիկյանի ջանքերով. մեծ է Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկու և նրա աշակերտների ու համախոհների (Ծ. Ավագյան, Ռ. Աթայան, Ա. Ջուրաբյան, է. Հակոբյան) դերը։ Ներկայումս հետազոտվում են մուտագենեգի մոլեկուլային մեխանիզմները, զարգանում է բժշկական բջջագենետիկան (Ռ. Հարությունյան և ուրիշներ)։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության (Ն. Քոչար), Մոլեկուլային կենսաբանության (Լ. Եպիսկոպոսյան) ինստիտուտներում, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման (Թ. Սարգսյան), Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման (Հ. Սիմոնյան) գիտահետազոտական կենտրոններում զբաղվում են պոպուլացիոն, մարդաբանական և բժշկական գենետիկայի խնդիրներով։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում Ա. Բոյաջյանի ղեկավարությամբ զբաղվում են իմունոգենոմիկայի, «Հայկենսատեխնոլոգիա» Գիտությունների ակադեմիայի կենտրոնում (Հ. Հովհաննիսյան)՝ մանրէների գենետիկայի և ընտրասերման հարցերով։

Հանրապետությունից դուրս նույնպես գործել են հայ գենետիկներ։ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ԽՍՀՄ-ում կազմակերպվել է հակաբիոտիկների, ավելի ուշ՝ ամինաթթուների լայնածավալ արտադրություն, կատարվել են գենետիկական ճարտարագիտական առաջին ուսումնասիրությունները, հիմնադրվել է Գենետիկայի պետական Գենետիկայի հայկական ինստիտուտ, որը ներկայումս Ռուսաստանի Դաշնության առաջատար կենսատեխնոլոգիական հաստատությունն է։ Նրա ջանքերով Հայաստանի Հանրապետությունում զարգացել է մանրէների գենետիկան և կենսատեխնոլոգիան։ Բժշկական գենետիկայի բնագավառում ԽՍՀՄ-ում կարևորագույն ներդրում են ունենցել Մ. Վարդանյանն ու Լ. Բադալյանը։ Բույսերի գենետիկական ճարտարագիտության բնագավառում ՌԴ առաջատար մասնագետներից է է. Փիրուգյանը։ Ֆրանսիայում են գործում զարգացման գենետիկայի ճանաչված գիտնական Դ. Պաուլին-Սոլաքյանը, գենետիկական ճարտարագիտության անվանի մասնագետ Վ. Սաքանյանը և ուրիշներ։

Սոս Իսահակի Ալիխանյան հայ գենետիկ, ԽՍՀՄ-ում մելեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից, կենսաբանական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1960)։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1977)։ Դերասան Իսահակ Ալիխանյանի որդին։

1930 թվականին ավարտել է Մոսկվայի Գ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1958-1968 թվականներին ղեկավարել է ղեկավարել է Ի. Վ. Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի ճառագայթակենսաբանական բաժնի միկրոօրգանիզմների գենետիկայի լաբորատորիան։

1968-1975 թվականներին եղել է Մոսկվայի արդյունաբերական միկրոօրգանիզմների գենետիկայի և ընտրասերմնաբանության ԳՀԻ տնօրեն, այնուհետև՝ մոլեկուլային գենետիկայի բաժնի վարիչ, միաժամանակ դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանի գենետիկայի ամբիոնում։ Ալիխանյանի նախաձեռնությամբ հիմնվել է Գենետիկայի պետական գիտահետազոտական ինստիտուտը։ Ալիխանյանը մեծ ներդրում ունի ՀԽՍՀ-ում մանրէակենսաբանական արդյունաբերության զարգացման գործում։ Գենետիկների և ընտրասերումնաբանների Ն. Ի. Վավիլովի անվան համառուսաստանյան գիտությունների ընկերության հիմնադիրներից է և առաջին փոխնախագահը։ Եղել է «Գենետիկա» (ռուսերեն) ամսագրի փոխնախագահը։


















Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!