СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Երկնքի բոլոր աստղերը ճանաչում էին նրան

Нажмите, чтобы узнать подробности

  1. Բացահայտել հայրենիքի նվիրյալներին, ծանոթանալ  անցած ուղուն և հերոսական արարքներին։
  2. Զարգացնել հաղորդակցական և համագործակցային կարողություններ, կարողանալ աշխատել համագործակցելով։

Просмотр содержимого документа
«Երկնքի բոլոր աստղերը ճանաչում էին նրան»

Օրվա դասի պլան
Մայրենի
3-րդ դասարան
1-ին ժամ

Թեման- «Երկնքի բոլոր աստղերը ճանաչում էին նրան»: Բայ
Ուսուցիչ՝ Գայանե Ասմարյան

Դասի տիպը` Հաղորդման

Նպատակները `

  • Բացահայտել հայրենիքի նվիրյալներին, ծանոթանալ անցած ուղուն և հերոսական արարքներին։

  • Զարգացնել հաղորդակցական և համագործակցային կարողություններ, կարողանալ աշխատել համագործակցելով։

  • Զարգացնել տեքստի վրա ինքնուրույն աշխատելու, վերլուծական և դատողություններ անելու կարողությունները

  • Ամրակայել ստեղծարարական հմտությունները։


Վերջնարդյունքները

  • Կծանոթանա և կճանաչի մեծանուն հայ մարդուն, կհամեմատի և կհամադրի ստացած տեղեկությունները

  • Կճանաչի և կարժևորի հայրենիքը, մայրենի լեզուն, ազգային հերոսներին:

  • Կհասկանա տեքստում նկարագրված իրադարձությունների միջև առկա կապերը։



Ընդհանրական խաչվող հասկացությունները

  • Մարդկության պատմության մեջ մնայուն, անփոփոխ՝ ծննդավայր, հայրենիք և փոխվող, զարգացող երևույթները։

  • Տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:

  • Ժամանակի և տարածության ըմբռնումը տեքստը ուսումնասիրելիս։

Միջառարկայական կապերը

  • Մաթեմատիկա – Երկրաչափական մարմիններ, ժամանակի կառավարում։

  • Ես և շրջակա աշխարհը - «Երկնային մարմիններ»



Անհրաժեշտ նյութեր, տեխնիկական միջոցներ (ուսումնանյութական ռեսուրսներ)

Խմբային աշխատանքի համար պատրաստված նյութեր, էլեկտրոնային նյութեր, ՏՀՏ գործիքներ տարբեր դիդակտիկ նյութեր։

Դասի փուլերը 

Դասի սկիզբ, խթանում:

Հետաքրքրությունը թեմայի նկատմամբ խթանելու համար կատարել կարճ խմբային աշխատանք։ Դասարանը բաժանել 5-6 հոգանոց խմբերի և յուրաքանչյուր խմբի առաջարկել կատարել առաջադրանք , որի ճիշտ կատարման դեպքում կգտնեն բանալի բառեր, հասկացություններ։ Բանալի բառերի միջոցով կհասկանան դասանյութի շարունակականությունն ու կապը նախորդների հետ ։ /7-10ր/

1-ին խումբ - «Լրացնել խաչբառը, դուրս գրել ընդգծված բառը»։

2-րդ խումբ - «Միացնել առած-ասացվածքների սկիզբն ու վերջը, մտածել ինչին է վերաբերում»։ 3-րդ խումբ-» Հավաքել խճանկարը և վերնագրել մեկ բառով

4-րդ խումբ - Միացնել սյունակներում գրված բառերը և ստանալ բարդ բառեր։ Նշված բարդ բառերից գտնել հայտնի բառի հոմանիշը։

5-րդ խումբ - «Նկարներով զույգեր կազմել, ներկայացնել բնութագրող բառեր, որ կվերաբերվեն բոլոր հերոսներին։

Աշխատանքը կամփոփենք https://learningapps.org/ գործիքով կազմված առաջադրանքով։ Աշխատանքի ավարտին կբացվի Վ Համբարձումյանի նկարը։ /2-3ր/

Մինչ դասանյութը ընթերցելը պատրաստված սահիկի միջոցով ամփոփ ներկայացնել Վ Համբարձումյանի կյանքի ուղին, բացահայտումներն ու վաստակը։

Աշակերտները կընթերցեն դասանյութը՝ ընթացքում կկատարվի բացատրական, վերլուծական աշխատանք /ըստ անհրաժեշտության/։

Հիմնական մաս` իմաստի ընկալում:



Ամփոփում ` կշռադատում:
Հարցադրումներ կլինեն բնագրի բովանդակության շուրջ, որոնց աշակերտները կպատասխանեն «Ուղղորդված ընթերցանություն հնարի
» միջոցով։ Պատասխանները կլրացվեն հավելյալ տեղեկություններով, նկարներով նախապես ՝ պատրաստված սահիկների օգնությամբ։ / 15-17ր /

Գնահատում / ելքի քարտ
Դասի ընթացքում ձեռք բերված գիտելիքների, ինչպես նաև զգացածի, լսածի տեսածի արտահայտումը կկատարվի «զգացողությունների» արտահայտման քարտերով ՝ գույների միջոցով։ /2-3ր/

Միավորային գնահատում չի կատարվի։

Տնային աշխատանքի հանձնարարում. /1-2ր/ Հանձնարարել գրել փոքրիկ շարադրություն հետևյալ վերնագրով ՝ «Ի՞նչ կարող եմ ես անել հայրենիքի համար» կամ «Ո՞րն է լինելու իմ հերոսությունը»




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!