СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Երեխայի առաջին օրերը դպրոցում

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Երեխայի առաջին օրերը դպրոցում»



Երեխայի առաջին օրերը դպրոցում



Դպրոցը երեխայի համար նոր աշխարհ է՝ նոր հետաքրքրություններով, հոգսերով ու տպավորություններով, ուրախություններով ու դառնություններով լի։ Ուսուցիչն իր աշխատանքն այնպես պետք է կազմակերպի, որ առաջին օրերին երեխաների համար այդ ամենի մեջ հաճելին ավելի շատ լինի, քան տհաճը, ոգևորությունն ավելի մեծ բաժին ունենա, քան հուսախաբությունը։ Սա շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն այս առաջին օրերի ուսուցողական դժվարին խնդիրների լուծման համար, այլև դաստիարակչական տեսակետից։ Սակայն այդ չի նշանակում ամենևին, թե դասերը պետք է վերածել հաճելի ժամանցի. սովորելու աշխատանքի պատասխանատվությունը և դժվարությունը երեխաներն անպայման պետք է զգան, սակայն դրա հետ միաժամա¬նակ պետք է նաև զգան, որ այդ աշխատանքն իրենց ուժերին ու կարողություններին հասանելի է, որ ուսուցիչը դժվարին պահերին միշտ իրենց հետ է, և չկա որևէ դժվարություն, որ նրանք, աշխատելու դեպքում, չկարողանան հաղթահարել։

Աշակերտի առաջին օրերը դպրոցում պետք է հագեցված, բովանդակալից, աշխույժ, թեթև ու հաճելի լինեն, իսկ դրա համար ուսուցիչը պետք է բազմակողմանիորեն նախապատրաստված լինի, հաշվի առնի ուսումնական ժամանակի յուրաքանչյուր վայրկյանը, դասը տանի մի քանի պլանով՝ նկատի ունենալով թե՛ դաստիարակչական ու կրթա¬կան աշխատանքների և թե՛ խաղի ու աշխատանքի նպատակահարմար զուգակցումը, գրաճանաչության ուսուցման համար երեխաներին մտավոր ու ֆիզիկական տեսակետից հնարավորին չափ լավ նախապատրաստելը։ Դրա համար անհրաժեշտ կլինի որոշակի աշխատանք տանել հետևյալ ուղղություններով։

Ծանոթացումը դպրոցական կարգուկանոնին անհրաժեշտ պայման է բոլորովին նոր ու անծանոթ միջավայրում երեխաների արդյունավետ աշխատանքի համար։ Այս առումով ուսուցիչը պետք է նկատի ունենա հետևյալ հիմնական հարցերը, որոնք կարևոր նշանակություն ունես աշակերտներին դպրոցին ծանոթացնելու համար. 1) Աշակերտների տեղաբաշխում՝ ըստ նրանց առողջական տվյալների ու դպրոցական առողջապահության պահանջների։ 2) Աշակերտների փոխադարձ ծանոթացումը, որը դասարանական համերաշխ կոլեկտիվի ստեղծման հիմքն է։ 3) Դպրոցական կարգուկանոնի բացատրումը, որը պետք է ուղեկցվի համապատասխան ձևերի ցուցադրումով, որպեսզի երեխաների մեջ վարվեցողության այս կամ այն կանոնը դառնա կարողություն։ 4) Ճիշտ նստել սովորեցնելը, որը ոչ միայն առողջապահական կանոնների պահպանման, այլև երեխաների ֆիզիկական նորմալ զարգացման և դասերին ակտիվ կերպով մասնակցելու հիմնական նախապայմաններից մեկն է։ Դպրոցական կարգուկանոնի ուսուցումը և համապատաս¬խան կարողությունների ձևավորումը որոշակի կերպով անդրադառնում է երեխաների կամքի ու բնավորության ձևավորման վրա։

Խոսքի զարգացումը ևս կարևոր նշանակություն ունի գրաճանաչության ուսուցմանը աշակերտներին նախապատրաստելու գործում, և այդ աշխատանքը պետք է ուշադրության կենտրոնում լինի։

Ւնչպես հայտնի է, աշակերտի բառապաշարն իր հիմնական մասով համընկնում է գրական հայերենի համապատասխան բառամթերքի հետ, տարբերությունը միայն արտասանության ու շեշտադրության մեջ է։ Ուսուցչի խնդիրը պետք է լինի ուղղել այդ բառերի արտասանությունն ու շեշտադրությունը և դրանք հիմք դարձնել երեխայի խոսքի զարգաց¬ման համար։ Երեխայի խոսքում եղած առօրյա, բարբառային կամ օտար բառերն ու արտահայտություններն ուսուցիչը պետք է հետևողականորեն մաքրի՝ դրանց փոխարեն առաջադրելով գրական լեզվի համարժեքները։ Այս նպատակով աշակերտների բառապաշարի հարստացման աշխատանքը ժամանակավորապես պետք է դադարեցնել կամ դան¬դաղեցնել մինչև եղածի մշակումն ու կատարելագործումը՝ որպես հետագա առաջընթացի համար հաստատուն հիմքի ստեղծման նախապայման։

Առաջին դասարանի աշակերտի խոսքի զարգացման համար անհրաժեշտ երեք բաղադրիչների՝ բառապաշարի. հարստացման ու կատարելագործման, խոսքի արտահայտչականության՝ առոգանության և տրոհության պահպանման և լավ պատմելու կարողության մշակման աշխատանքները պետք է իրականացնել միաժամանակ, միմյանց հետ սերտորեն կապված։ Իսկ դրա լավագույն միջոցը կապակցված խոսքն է՝ երեխաներին խոսեցնելը, տեսածի, լսածի ու զգացածի մասին պատմելը։ Խոսելու, արտահայտվելու կամ պատմելու ընթացքում որոշակիորեն դրսևորվում է երեխայի բառապաշարը, խոսքի արտահայտչականությունն ու պատմելու կարողությունը, և այն, ինչ թերի է, ուսուցիչն ուղղում, շտկում ու կատարելագործում է կոնկրետ լեզվական նյութի վրա։

Երեխայի խոսքի զարգացման համար շատ օգտակար կարող են լինել ակտիվ-երկկողմյան զրույցները, բանավոր պատմումներն ու ընթերցումները, նկարների օգտագործումը, էքսկուրսիաները, ոտանավորների ու երգերի ուսուցումը, ժամանակակից ուսուցման տեխնիկական միջոցները՝ ռադիոն, հեռուստացույցը, կինոն ու դիաֆիլմերը, ձայնագրություններն ու տեսագրությունները, որոնք ոչ միայն նոր բառեր ու արտահայտություններ կտան, այլև՝ գեղեցիկ խոսքի օրինակ։

Տեսողության, լսողության և կինեսթետիկ զգացողության զարգացումը ևս կարևոր նշանակություն ունի որպես երեխաների ճանաչողության և մտածողության զարգացման նախապայմանի։ Ուսուցիչը տևական վարժությունների միջոցով պետք է զարգացնի երեխաների հնչյունային լսողությունը, առանց որի հնարավոր չէ գրաճանաչության ուսուցումը։ Երեխան մինչև դպրոց գալը վարժված է միայն բառեր, նախադասություններ և կապակցված խոսք լսելու և ընկալելու, նա խոսում է հնչյուններով, բայց հնչյունների մասին գաղափար չունի, դրանք խոսքի մեջ չի տարբերում, ուստի երեխաներին պետք է սովորեցնել բառի մեջ լսել և նույնիսկ տարբերակել և ճանաչել բնորոշ ու շատ գործածական հնչույթները։

Համապատասխան վարժություններ պետք է կատարել նաև երեխաների գրաֆիկական տեսողության զարգացման ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան տարբերել կողմերը՝ վերև, ներքև, աջ, ձախ, առարկաների ձևերը՝ կլոր, ձվաձև, քառակուսի, եռանկյունի, գծերը՝ ուղղահայաց, հորիզոնական, ուղիղ, թեք, կլոր, կետերը, տողերն ու տառամասնիկները, որպեսզի յուրաքանչյուր կետ ու գիծ երեխայի համար որոշակի արժեք ստանա ու իմասաավորվի։

Կարևոր է նաև գրելու հետ կապված գրամոտորային կինեսթեզիաների մշակումը՝ հատկապես ձեռքի դաստակի ու մատների մանր մկանային համակարգերի զարգացումը, նուրբ ու չափավորված շարժումների ու դրանց համակցման կարողության մշակումը՝ առանց որի անհնարին է պատկերացնել գրելու գործողությունը։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!