СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Երեք բանալի և մեկ կողպեք- մեթոդ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Երեք բանալի և մեկ կողպեք- մեթոդ»

Երեք բանալի և մեկ կողպեք

Աշխատանքը կարելի է կատարել զույգերով, խմբով կամ անհատական: Այս մեթոդը կարելի է կիրառել այնպիսի դասերի իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան: Աշակերտներին առաջարկում ենք դասից դուրս գրել երեք նախադասություն (երեք բանալի), որը կարևոր է այդ նյութը յուրացնելու համար, բնագրից ընտրել մեկ նախադասություն (կողպեք), որը կամփոփի, կընդհանրացնի ասելիքը, միտքը, գաղափարը:

Անհատական աշխատանք հանձնարարելիս աշակերտներրը պետք է ուշադիր կարդան բնագիրը և ընտրեն երեք արտահայտություն կամ նախադասություն, որը կարևոր է այդ նյութը յուրացնելու համար: Բնականաբար տարբեր աշակերտներ կընտրեն տարբեր բանալիներ և կողպեքներ: Այնուհետև նրանց հնարավորություն է տրվում իրենց առանձնացրած բանալիները և կողպեքը համեմատել իրենց զույգի հետ և գտնել երկուսի համար ընդունելի տարբերակ: Նույն աշխատանքը կարելի է հանձնարարել կատարել խմբով: Խմբի ներսում, եթե կա տարակարծություն, նրանք պետք է ընտրեն ավելի հիմնավորված տարբերակը: Խմբային աշխատանքից հետո յուրաքանչյուր խմբից մեկ աշակերտ ներկայացնում է իրենց խմբի կողմից ընտրված բանալիներ և կողպեքը: Կլինեն սովորողներ, որոնք համաձայն չեն լինի զույգի ներկայացրած բանալիներին և կողպեքին: Այս աշակերտին կամ աշակերտներին ևս պետք է հնարավորություն տալ արտահայտելու իր կարծիքը: Ոչ մի սովորողի կարծիք ուշադրությունից դուրս չպետք է մնա:

Օրինակ` «Այ քեզ բա˜ն, ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հա՛յ-րե՛-նի՛ք է» (Կարինե Թորոսյան և ուրիշներ, «Մայրենի 4, էջ 62»): Քանի որ բնագիրը ծավալուն է, այն բաժանում ենք երկու մասի և յուրաքանչյուրից ընտրում հավանական բանալիները և կողպեքը:

І հատված. Բանալիները` 1. Ուշացել են նրանք, ովքեր զոհվեցին:

2. Ինչու՞ զոհվեցին, հայրի՛կ:

3. Կռվում էին:

Կողպեքը` - Կռվում են հանուն հայրենիքի, զոհվում են հանուն հայրենիքի, զոհվում են իրենց պատվի, արժանապատվության համար:

ІІ հատված. Բանալիները` 1. – Ա՛յ հեր, հլա ասա հասկանամ, էդ մեր ամեն ինչի դասատուն որ ասում է, թե հանուն հայրենիքի, դա ո՞րն է…

2. – Էս ծաղկած հողը, որին հեր ու տղա նստել ու իրար կարոտ ենք առնում, էս հողը, որ մեզ հաց է տալիս:

3. - Ամեն, ամեն ինչ, ինչ տեսնում ու չես տեսնում, հայրենիք է, ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հա՛յ-րե՛-նի՛ք է:

Կողպեքը` -Ես նայեցի կապույտ-կապույտ երկնքին, մեր ծմակին, սարի ճամփին, քարափի կարմիր-կարմիր պուտերին, հորս շունչն առա, նայեցի նրան, զգացի, որ ամեն ինչ` հայրս էլ հետը հայրենիք է:

Որպես առավել թեթև տարբերակ, կարելի է առաջարկել ընտրել երեք բառ՝ որպես բանալի, իսկ որպես կողպեք՝ մեկ նախադասություն, որը առավել հարմար կլինի չափածո ստողծագործությունների համար:

Այս մեթոդով աշխատելիս աշակերտների մեջ ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն:









1



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!