СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դպրոց ընդունվող երեխայի ուսումնասիրումը

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դպրոց ընդունվող երեխայի ուսումնասիրումը»

Դպրոց ընդունվող երեխայի ուսումնասիրումը



Ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության ապահովման համար կարևոր նշանակություն ունի դասարանի ճիշտ կոմպլեկտավորումը։ Մինչև դպրոցում պարապմունքների սկսվելը առաջին դասարան ընդունվող երեխաների նախնական ուսումնասիրումը ինչպես դասարանը ճիշտ կոմպլեկտավորելու, այնպես էլ երեխա¬ների հետ ծանոթանալու և արդյունավետ աշխատանք կազմակերպելու տեսակետից գործնական արժեք ունի։

Երեխաների այս նախնական ուսումնասիրությունը կարող է անցկացնել դպրոցի դիրեկցիայի կողմից ստեղծված հանձնաժողովը, որի կազմում պետք է մտնեն առաջին դասարանում պարապող ուսուցիչ¬ները, տարրական բաժնի ուսմասվարը, դպրոցի բժիշկը և այլն։ Աշակերտների գիտելիքների ծավալի ու դպրոց ընդունվելու համար նրանց նախապատրաստված լինելու մակարդակի մասին որոշակի գաղափար կազմելը հնարավորություն կտա ոչ միայն դասարանները ճիշտ կոմպլեկտավորել, այլև երեխաների հետ տարվող հետագա աշխատանքները նպատակային ու արդյունավետ դարձնել։ Երեխաների հետ անցկացվելիք այդ զրույցների համար կարելի է նկատի ունենալ հետեյալ հիմնական հարցերը.

1. Երեխայի ազգանունը, անունն ու հայրանունը։

2. Մանկապարտեզ հաճախած լինելը։

3. Տառերը ճանաչելը։

4. Կարդալ իմանալը։

5. Գրել իմանալը։

6. Խոսքը մասերի բաժանելը։

7. Պատմելու կարողությունը։

8. Հաշվելու կարողությունը։

9. Տրամաբանական մտածողությունը։

10. Գեղարվեստական ընդունակությունները։

Այս հարցերի շուրջ անցկացվող զրույցը չպետք է վերածել հարցաքննության, դա պետք է անկաշկանդ զրույց լինի, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան իրենց գիտելիքներն ու կարողությունները դրսևորել, որն անհրաժեշտ է նրանց մտավոր ու ֆիզիկական զարգացման, ուսումնական աշխատանքների համար նրանց հասունացած լինելու մակարդակը որոշելու համար։ Պետք է դատապարտելի համարել այն երևույթը, երբ ուսուցիչը դպրոցի դիրեկցիայից ոչ թե երեխաներ, այլ նրանց ցուցակն է ստանում, իսկ երեխաների հետ ծանոթանում է միայն ուսումնական պարապմունքների ընթացքում։ Պարտադիր ուսուցման և տարրական դասարաններում երկտարեցիներ չտալու վերաբերյալ եղած որոշումները նկատի ունեն համապատաս¬խան տարիքը լրացած նորմալ, իր տարիքին համապատասխան զար¬գացում ունեցող երեխաներին, և ուսուցիչը պետք է հետամուտ լինի այդպիսի երեխաներից կոմպլեկտավորված դասարան ստանալու, որ¬պեսզի կարողանա բոլոր երեխաներին առաջադիմության պահանջված մակարդակին հասցնել։ Մտավորապես ու ֆիզիկապես պակասավոր երեխաների համար կան հատուկ դպրոցներ, ուր անհրաժեշտ պայմաններ են ստեղծված նրանց նորմալ զարգացման համար։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!