СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի պլան , 12

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Ուսուցչուհի `  Ռ. Ներսիսյան

Առարկան`   Հայ   գրականություն

Տևողությունը` 1  դասաժամ

Դասարանը` 12

 

Դասի   թեման՝  Ամփոփիչ  դասաժամ:  Համո  Սահյան

Նպատակները՝

Իմանալ  Համո  Սահյանի  կյանքի  մասին  փաստերը.

Ժողովածուների  ամփոփ  բովանդակությունը.

Կարողանալ

Ներկայացնել   Հ. Սահյանի   ստեղծագործության  ընդհանուր  նկարագիրը,

Ներկայացնել ժողովածուներում  արծարծված  հիմնական  գաղափարները, դատողություններ  անել  դրանց  վերաբերյալ .

Վերլուծել ծրագրում  ընդգրկված բանաստեղծությունները՝  ինքնուրույն  մոտեցումներ  ներկայացնելով:

Փորձառության  և  համագործակցության  ուսուցման  միջոցով  ամփոփել  իմացածը,  պարզել, թե  ինչպես է  յուրացվել, ընկալվել  աշակերտների  կողմից:

 Գեղարվեստական  ճաշակի,  պատկերավոր մտածողության  զարգացում:

Խոսքի  զարգացում , բառապաշարի    հարստացում , գեղարվեստական խոսքի  նրբերանգները  իր  խոսքում կիրառելու  կարողություն:

Հմտությունների  ձևավորում , խրախուսելու , արդյունավետ  համագործակցության  ձևավորում :

 

Просмотр содержимого документа
«Դասի պլան , 12»

Բաց դասի պլան

Ուսուցչուհի ` Ռ. Ներսիսյան

Առարկան` Հայ գրականություն

Տևողությունը` 1 դասաժամ

Դասարանը` 12



Դասի թեման՝ Ամփոփիչ դասաժամ: Համո Սահյան

Նպատակները՝

Իմանալ Համո Սահյանի կյանքի մասին փաստերը.

Ժողովածուների ամփոփ բովանդակությունը.

Կարողանալ

Ներկայացնել Հ. Սահյանի ստեղծագործության ընդհանուր նկարագիրը,

Ներկայացնել ժողովածուներում արծարծված հիմնական գաղափարները, դատողություններ անել դրանց վերաբերյալ .

Վերլուծել ծրագրում ընդգրկված բանաստեղծությունները՝ ինքնուրույն մոտեցումներ ներկայացնելով:

Փորձառության և համագործակցության ուսուցման միջոցով ամփոփել իմացածը, պարզել, թե ինչպես է յուրացվել, ընկալվել աշակերտների կողմից:

Գեղարվեստական ճաշակի, պատկերավոր մտածողության զարգացում:

Խոսքի զարգացում , բառապաշարի հարստացում , գեղարվեստական խոսքի նրբերանգները իր խոսքում կիրառելու կարողություն:

Հմտությունների ձևավորում , խրախուսելու , արդյունավետ համագործակցելու ձևավորում :

Դաստիարակել հայրենասիրություն:

Հիմնական հասկացություններ Հայաստան, քար. լեռ, ծառ, գետ, բնություն:

Դասի կահավորումը դասագիրք, կպչուն թերթիկներ, նկարներ, պաստառներ, քարտեզ:

Մեթոդը՝ ընդհանուր հարց ու պատասխան, մտագրոհ, T աձև աղյուսակ:

Միջառարկայական կապ ՝ երաժշտություն, կենսաբանություն, պատմություն, աշխարհագրություն:

Դասի ընթացքը ՝ Դասն սկսում եմ Համո Սահյանի կենդանի ձայնի ունկնդրումով:

Հնչում է երաժշտություն :

Ո՞վ էր Համո Սահյանը:

Սովորողներից մեկը փոքրիկ բանաստեղծությամբ հակիրճ ներկայացնում է Համո Սահյանին:

Թե ով եմ և ինչ,

Կյանքն ինչպես եղավ

Եվ ինչպես գնաց

Թող իմ փոխարեն

Ոչ ոք այս հարցին

Պատասխան չտա:

Սովորողները կարդում են ասույթներ բանաստեղծի մասին:

Փորձում եմ սովորողների մեջ ինքնուրույն մոտեցում և հետաքրքրասիրություն ձևավորել:

Սովորողները ներկայացնում են բանաստեղծի ծննդավայրի մասին տեղեկություններ:

Սյունիքի մարզն իր պատմական կառույցներով, տեսարժան վայրերով և ռազմավարական նշանակությամբ:

Սովորողները ներկայացնում եմ հեղինակի մանկական հուշերի հետ կապված բանաստեղծությունները, բեմադրում են բանաստեղծությունը:

Ներկայացնում են հայրենասիրական բանաստեղծությունները: , , բանաստեղծությունները:

Հնչում է երգը:

Սովորողները ներկայացնում են Սահյանի բնության քնարերգությունը:

Նրանք ներկայացնում են, որ բանաստեղծի համար ձորը, ձոր չէ, այլ աշխարհ, երկինք, քարերը, աստղերը՝ իր հայրենակիցները:

Նրանք հանգում են այն մտքին, որ հողը մարդկայնորեն զգայուն է, որ ունի սիրտ, լսողություն:

Սովորողները արտասանում են Սահյանի բանաստեղծություններըից :

Տրվում են հարցեր

Ի՞նչպիսին է Սահյանի աշխարհը

Կենդանական աշխարհ

Բուսական աշխարհ

Ջրերի աշխարհ

Քարերի աշխարհ

Ի՞նչ են խորհրդանշում քարերը

Ի՞նչ է ասել Հ. Սահյանը մասրենու մասին:

Ու՞մ է անձնավորել մասրենին:

Ի՞նրպիսին է բնությունը Սահյանի համար:

Ի՞նչով է գեղեցիկ բնությունը:

Ի՞նչպիսին է բնությունը

Կատարյալ, գթասիրտ

առաքինի զորեղ

զիջող անթերի

վեհանձն ներող ազնիվ









Մարդու և բնության փոխադարձ կապը

Բարություն լսողությունը

Ազնվությունը տեսողությունը

Ներողամտությունը զգացողությունը

Զիջողականությունը զարմանալու կարողություն





Հարցերով ամփոփում եմ հին նյութը:

Ի՞նչ տվեց բնությունը մարդուն

Իմաստի ընկալում

Նոր նյութի հաղորդում - Պարույր Սևակի կյանքն ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը

Ներկայացնում եմ Պարույր Սևակի կենսագրությունը

Ասմունքում եմ բանաստեղծություն Սևակի մասին

Քո ամեն բառը արժե մի աշխարհ

Բայց ոչ այնպիսին՝

Որի շալակն են ձգտում բարձրանալ

Մարդու դիմակով մարդակերները:

Քո ամեն խոսքը՝ մի բարձունք է վեհ՝

Որին ձգտում են՝սակայն չեն հասնում

Կյանք թունավորող ոճրագործները:

Կշռադատում

Սովորողների հետ միասին ունկնդրում ենք Սևակի կենդանի ձայնը :

Հնչում է երաժշտություն .. երգը

Տնային հանձնարարություն

Հանձնարարում եմ սովորել Պարույր Սևակի կենսագրությունը և գրել ասույթներ Սևակի մասին












































Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!