СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄ, Չինգիզ խանի բազեն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄ, Չինգիզ խանի բազեն»



ՉԻՆԳԻԶ ԽԱՆԻ ԲԱԶԵՆ

Մի անգամ առավոտյան, Չինգիզ խանը իր շքախմբով ճանապարհվեց որսի: Նրա ուղեկիցները զիվեցին նետերով և աղեղներով, իսկինքը, իր ձեռքում պահում էր իր սիրելի բազեին: Այդ բազեի հետ չէր կարող համեմատվել ոչ մի նետաձիգ, որովհետև թռչունն իր զոհին նկատում էր երկնքից, որ տեղ մարդը չէր կարող բարձրանալ:

Եվ ավաղ, չնայած նրանց ջանքերի, նրանցից ոչ ոք այդպես էլ ոչինչ չորսաց: Հիասթափված Չինգիզ խանը վերադարնում էր ճամբար, և որպեսզի իր վատ տրամադրությունը չտարածի իր ընկերների վրա, նա հեռացավ շքախմբից և արշավեց մենակ:

Նա երկար մնաց անտառում և ուժասպառ եղավ հոգնածությունից և ծարավից: Այդ տարի եղած երաշտի պատճառով գետերը չորացել էին և հնարավոր չէր մեկ կում ջուր գտնել, և հանկարծ՝օ հրաշք, նա նկատեց ժայռից իջնող ջրի մի բարակ շիթ: Նույն պահին նա հանեց բազեին իր ձեռքից, վերցրեց միշտ իր հետ ունեցած արծաթյա գավաթը, դրեց այդ շիթի տակ և երկար սպասեց, մինչև այն լցվեց բերնեբերան: Սակայն երբ նա արդեն մոտեցրեց գավաթն շուրթերին, բազեն թափ տալով իր թևերը կպավ գավաթին ու շպրտեց այն գետին:

Չինգիզ խանը շատ բարկացավ: Սակայն նա այդ բազեին շատ էր սիրում, միևնույն ժամանակ էլ հասկանում էր, որ թռչունը նույնպես ծարավ է: Նա բարձրացրեց գավաթը, սրբեց այն և նորից դրեց ջրի շիթի տակ: Սակայն գավաթը դեռ կիսով չափ էլ չէր լցվել, երբ բազեն այն նորից թափեց: Չինգիզ խանը անչափ շատ էր սիրում այդ թռչունին, սակայն չէր կարող թույլ տալ, որ իր հետ նման անհարգալից կերպով վարվեն: Նա մի ձեռքով դուրս քաշեց իր սուրը, իսկ մյուսով գավաթը պահեց շիթի տակ, մի աչքով հետևելով ջրին, իսկ մյուսով՝բազեին: Երբ ջուրը բավականաչափ հավաքվեց, բազեն նորից թևերը թափ տվեց, կպավ գավաթին ու թափեց, սակայն այս անգամ, Չինգիզ խանը սրի մեկ հարվածով սպանեց բազեին: Եվ այդ պահին շիթը դադարեց: Լի համոզվածությամբ՝ամեն գնով հասնել ակունքին, նա սկսեց բարձրանալ ժայռիվրա: Ակունքը նա գտավ զարմանալիորեն արագ, սակայն այնտեղ, հենց ջրի մեջ մի սատկած օձ էր ընկած՝այդ կողմերում ապրող օձերից ամենաթունավորը: Եթե նա մեկ կում խմեր այդ ջրից, ապա իսկույն կմահանար: Չինգիզ խանը ճամբար վերադարձավ մահացած բազեն ձեռքին և հրամայեց մաքուր ոսկուց նրա ոսկեձույլ արձանը պատրաստել, և նրա մի թևի վրա փորագրել՝«Նույնիսկ երբ ընկերդ արարք է կատարում, որը քո սրտով չէ, նա մնում է քո ընկերը»:Իսկ մյուս թևի վրա՝ «Այն, ինչ արվում է բարկության պահին, բարի բանի չի բերում»:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!