СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասարան` III Առարկա` «Մայրենի» Դասի թեման`«Մեր Անդրանիկը»

Нажмите, чтобы узнать подробности

  1. կհասկանան ունկնդրած երգերի և տեքստերի բովանդակությունը, կփորձեն բառերով արտահայտել զգացողությունները
  2. ակտիվորեն կմասնակցեն տեքստի ընթերցումից առաջ իրականացվող աշխատանքներին
  3. կմասնակցել տեքստի վերլուծությանը և կկատարեն եզրահանգումներ
  4. կլրացնեն խաչբառը` կազմած նախադասության մեջ բայը գործածելով  ճիշտ դեմքով և թվով

Ցուզադրել հայ ազատագրական պայքարի հերոսների նկարները: Բացատրել, որ Հայ ազատագրական պայքարը շարժում է՝ ուղղված օտար պետությունների լուծը թոթափելուն։ Այն մղվել է բոլոր այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանը զրկվել է իր սեփական ինքնիշխան պետականությունից։ Այսօր սովորելու ենք այս հզոր հերոսներից առաջինի` զորավար Անդրանիկի մասին:

Просмотр содержимого документа
«Դասարան` III Առարկա` «Մայրենի» Դասի թեման`«Մեր Անդրանիկը»»

Օրվա դասի պլան
Մայրենի 3-րդ դասարան

Դասարան` III

Առարկա` «Մայրենի»
Դասի թեման` «Մեր Անդրանիկը»
Ինտեգրված առարկաներ ` մայրենի,
կերպարվեստ, երաժշտություն
Ուսուցիչ`
Գայանե Ասմարյան

Դասի տիպը` հաղորդման դաս

Դասի նպատակը և վերջնարդյունքնրը`

  • կհասկանան ունկնդրած երգերի և տեքստերի բովանդակությունը, կփորձի բառերով արտահայտել զգացողությունները,

  • ակտիվորեն կմասնակցեն տեքստի ընթերցումից առաջ իրականացվող աշխատանքներին,

  • կմասնակցեն տեքստի վերլուծությանը և կկատարեն եզրահանգումներ,

  • կլրացնեն խաչբառը` կազմած նախադասության մեջ բայը գործածելով ճիշտ դեմքով և թվով:

Դասի ընթացքում կիրառվող մեթոդներ՝ զրույց, հարց ու պատասխան, տեղեկանք, սահիկահանդես, 6 հարցերի աղյուսակ, հնգյակ:

Դասի ընթացքը՝ ԽԻԿ համակարգով

Խթանման փուլ՝ 10-12 րոպե

Ցուզադրել հայ ազատագրական պայքարի հերոսների նկարները: Բացատրել, որ Հայ ազատագրական պայքարը շարժում է՝ ուղղված օտար պետությունների լուծը թոթափելուն։ Այն մղվել է բոլոր այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանը զրկվել է իր սեփական ինքնիշխան պետականությունից։ Այսօր սովորելու ենք այս հզոր հերոսներից առաջինի` զորավար Անդրանիկի մասին:

Զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Սպարապետ Դրո

Դասը սկսել զորավար Անդրանիկի մասին երգի ունկնդրմամբ` Մկրտիչ Աֆրիկյան - Զորավար Անդրանիկին (Աշուղ Դվալի Մկրտիչ):

Այնուհետև զրույցի միջոցով պատմել երեխաներին այն մասին, որ հայ ժողովուրդն իր սիրելի հերոսներին մեծարելու համար երգեր է ստեղծել, որոնք երգել և երգվում են մեծ ու փոքր տոնակատարությոնների ժամանակ:

Իմաստի ընկալում՝ 30 րոպե

Ինչպես արդեն հասկացաք այսօր խոսելու ենք քաջարի հերոս զորավար Անդրանիկի մասին: Զարավար Անդրանիկի մասին համառոտ տեղեկությունների հաղորդումը դիտենք սահիկահանդեսի միջոցով, որից հետո լուռ ընթերցեք «Մեր Անդրանիկը» պատմությունը, որպեսզի պատասխանեք «Ի՞նչ դաս պետք է քաղի մեզանից յուրաքանչյուրը նշանավոր զորավարից» հարցին:
Նպատակահարմար է դասանյութն ընթերցել հատվածաբար` զուգահեռ լրացնելով հարցերի աղյուսակը.

  1. Որտե՞ղ է ծնվել:

  2. Ի՞նչ առանձնահատկություններով էր օժտված:

  3. Ի՞նչ էր երազում:

  4. Ինչո՞ւ էր թողնում հայրենի քաղաք:

  5. Ինչպե՞ս էր արտահայտվում ժողովրդի սերը նրա նկատմամբ:

  6. Ի՞նչ խորհուրդ է տալիս մարդկանց:

Զրույց տեքստի բովանդակության շուրջ` դասագրքում գտնված հարցերի միջոցով: Գրատախտակին ամրացնել զորավար Անդրանիկի նկարը և բնութագրենք նրան տեքստի բառերով, ինքնակպչուն թղթերի վրա բնութագրող բառեր գրել և փակցնել նկարի շուրջը:



Բառային աշխատանք.
Նորածանոթ բառերի իմաստների ճշգրտում և բացահայտում, գրել բառատետրում: Աշխատանք դասագրքի առաջադրանքների շուրջ:

Կշռադատում` 3-5 րոպե

Անդրադարձ.

Կարելի է զրուցել Գարեգին Նժդեհի ասույթների շուրջ:

  1. Բավական չէ իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:

  2. Հերոսը մահից ավելի զորավոր մարդ է:

  3. Ինչպես աչքս լույս է փնտրում, այնպես էլ սիրտս` հայրենիք:



Ամփոփում` հնգյակի կազմում.

Անդրանիկ,
Քաջասիրտ, ազգասեր, հայրենասեր
Կռվել, պաշտպանել, հերոսացել
Զորավար



Տնային աշխատանք. «Հրածք տետրում» գրել տեղեկություններ զորավար Անդրանիկի մասին: Դասը կարդալ, վերարտադրել:

2



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!