СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասալսում......

Категория: Директору

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասալսում......»

Դասալսումներ` ինչու՞ և ինպե՞ս

Դպրոցում իրականացվող դասալսումները հիմնականում պլանավորված, նպատակային չեն և կրում են տարրերային բնույթ: Այդ է պատճառը, որ հաճախ իրականացվում են պարտադրված և ոչ մի արդյունք չեն տալիս:

Իդեալական ուսուցիչ դառնալ հնարավոր չէ, քանի որ լավագույն ուսուցիչը միշտ կձգտի սովորել, զարգանալ մինչև անսահմանություն՝ իր փորձը հաղորդելով գործընկերներին: Դասալսումները հիմնականում իրականացվում են բաց դասերի ընթացքում:

Բաց դասերը ելույթ չեն վերահսկիչի առաջ: Այն ինքնազարգացման, փորձի փոխանակման և իրեն կողքից նայելու հնարավորություն է: Բաց դասի կազմակերպումը վերածվել է գիտելիքների ստուգման, հսկողության որոշակի տարրի: Այդ է պատճառը, որ այս ձևը բացասական է ընդունվում՝ «մեզ մոտ վերահսկիչ է գալիս»: Այդպիսի դասերից հետո սպասվում է կամ պատիժ, կամ շատ հազվադեպ՝ գովասանք: Այդ դասերին պատրաստվում են, փորձում են ցուցադրել ինչ- որ հատուկ բան: Բաց դասը պետք է լինի սովորական դաս, սովորական պարապմունք,որն ուսուցիչը անցկացնում է ամեն օր: Բաց դաս նշանակում է դասը բաց է հյուրերի առաջ: Միայն այդ դասին կարող են գալ ուսուցիչներ, որ տեսնեն՝ ինչպես է դասավանդում գործընկերը: Առանձին պատրաստվել պետք չէ. ցանկալի է լսել դասը առանց նախապես զգուշացնելու: Դասը պետք է անցկացնել սովորականի պես, իսկ դասալսողները երկուսից ավել չպետք է լինեն. երեխաները փակվում են կամ խառնվում և չեն ուզում աշխատել ուսուցչի հետ: Դասալսողները / կամ դասալսողը / դասից հետո ո՛չ քննադատում են, ո՛չ գովում, այլ իրենց տպավորություններն են կիսում և ուսուցչին հնարավորոթյուն են տալիս իրեն նայել կողքից կամ ստանալ օգտակար, կարևոր խորհուրդներ:Ամեն դասալսումից հետո ներկանեդրը զրուցում են, պատմում իրենց տպավորությունները,. ի՞նչ կավելացնեին, որ դասը լավը լիներ, ի՞նչ չէին անի դասին, որ դասը դրանից շահեր:

Ի՞նչ է պետք որակյալ և արդյունավետ բաց դասի համար.

ա/Ցանկալի է երկու դասալսողի ներկայություն. երկուսից ավել դասալսողների դեպքում երեխաները իրենց չեն պահում, ինչպես սովորական դասին. փակվում են, վախենում պատասխանել հարցերին, որն էլ կխոչընդոտի դասի բնականոն ընթացքը: Ինչու՞ ոչ մեկը, քանի որ երկուսի կարծիքը ավելի օբյեկտիվ է և կշռադատված: Չէ՞որ դասից հետո դասի քննարկման ժամանակ հյուրերը պարապող ուսուցչին մատնաշում են այն կարևոր կետերը, որոնք անհրաժեշտ են տվյալ ուսուցչի հետագա ինքնազարգացման համար:

բ /Շատ կարևոր է դասը տեսանկարահաները /վիդիո/ , որը պարապող ուսուցչին հնարավորություն կտա նայելու իր աշխատանքին կողքից: Քննարկումը պետք է սկսել հարցով. ի՞նչ է մտածում պարապող ուսուցիչը իր դասի մասին /դրական և բացասական կողմերը/: Ի՞նչը կփոխեր:

գ/Յուրաքանչյուր դասից հետո անցկացնել դասի քննարկում` նախ երկու դասալսողները քննարկում են առանձին և նշում .

  • դասի 2 դրական կողմերը. ինչը պետք է պահպանել

  • դասի 2 բացասական կողմերը, որոնք պետք է վերացնել մինչև հաջորդ բաց դասը

  • գնահատել դասը, որը օգնում է ճիշտ հետևել սեփական աճին:

դ /Քննարկման ժամանակ պետք է ամենաշատը խոսի պարապող ուսուցիչը, իսկ ներկաները իրենց հարցերով պետք է ուղղություն տան ուսուցչի խոսքին: Ամենից լավը այն է, որ ուսուցիչն ինքն է առաջ քաշում իր դասի բարելավման կետերը, քանի որ հոգեբանորեն հեշտ է հետևել իր սեփական խորհրդածությանը, որին ամրացվում է գործընկերների կարծիքը, քան թե լսել՝ ինչն է դրական, ինչը բացասական:

Բաց դասի ժամանակ ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել .

  1. Ժամանակը. Ուսուցիչը տեղավորվե՞ց դասի ժամանակի մեջ: Չի՞ ձգում կամ չի՞ արագացնում դասը: Ինչու՞ է այդպես. կամ չպատրաստված դասի արդյունք է, կամ ուսուցիչը ինքն է շտապում, կամ դանդաղում:

  2. Միջավայրը. Միջավայրը դասի ժամանակ. աշակերտները ուզու՞մ են խոսել ուսուցչի հետ, պատասխանել տրված հարցերին, թե՞ փակվում են և վախենում են պատասխանել հարցերին: Ուսուցիչը աշակերտներին պահում է լարվածությա՞ն մեջ,թե՞ միջավայրը թուլացած է. երեխաները սկսում են ցրվել և խոսել դասի թեմայից դուրս: Հաճելի՞ է գտնվել այդպիսի դասին, թե՞ ոչ:

  3. Դասավանդման մեթոդիկան. Ինչպե՞ս է իրեն պահում ուսուցիչը.

  • Մշտապես նստա՞ծ է, թե՞ շարժվում է՝ հետևելով աշակերտների աշխատանքին:

  • Ինչքա՞ն ակտիվ է գրատախտակը օգտագործվում. հարմար է գրատախտակին դիտակտիկ նյութեր տեղադրելը:

  • Ուսուցիչը հետևում է բոլոր աշակերտներին. կա վիզուալ կոնտակտ, որը շատ կարևոր է: Աչքերով աշակերտներից ստանալ հետադարձ կապը. եթե հասկացան, պետք է առաջ անցնել և մեծացնել դասի ծանրաբեռնվածությունը. եթե հետադարձ կապը չկա, պետք է հարցը բացատրվի այլ օրինակավ, մինչև կապը կվերականգնվի:

  • Նյութի իմացվածությունը և դասի պատրաստվածությունը. ուսուցիչը ունա՞կ է պատասխանելու դասարանի յուրաքանչյուր հարցին: Պատասխանը դասի սահմաններու՞մ է, թե՞ նյութը տրվում է լայն ու հետաքրքիր:

  • Ռացիոնալությունը. ինչքան ուսուցիչը տրամաբանված և մտածված է դասը վարում: Ինչքա՞ն է կոնկրետ այդ դասը կապված նախորդ և հաջորդ դասերի հետ: Տվյալ դասը թեմայի մեջ ի՞նչ տեղ է զբաղեցնում:

Բաց դասերին կարող են դասակսող կարող է լինել ամենատարբեր մասնագիտությամբ ցանկացած մարդ, այդ թվում՝ տնօրեն, ծնող, աշակերտ: Պարապող ուսուցիչը պետք է ներկայացնի հյուրերին, բացատրի, որ այն լավ սովորույթ է, որ աշակերտները չփակվեն և ազատ լինեն օտար ուսուցիչների կամ հյուրերի ներկայությամբ: Դասալսումը հսկման լրացուցիչ տարր չէ: Բոլորովի՛ն: Առաջին հերթին դասավանդողին պետք է հետաքրքիր լինի փորձի փոխանակումը, նոր գաղափարի ձեռք բերումը, իրեն վերլուծության ենթարկելը , ընդ որում՝ ինքնուրույն, նայել ինքն իրեն կողքից: Նույնիսկ բազմամյա փորձաոու ուսուցչին հետաքրքիր կլինի երիտասարդ ուսուցչի նորարարությունը, որը կարող է կենդանացնել դասը: Մանկավարժները պետք է սիրեն «հյուր գնալ» ուրիշի դասին, որ «իրենց ձևի մեջ պահեն»: Դրանք հաստատում են նաև աշակերտների գնահատականները պարբերաբար ացկացվող հարցման ժամանակ: Սա իմիջիայլոց նույնպես օգտակար մոտիվացիա է ուսուցիչների ինքնազարգացման համար:



Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոց,կենսաբ. գիտ. թեկնածու, կենսաբանության ուսուցիչ Գայանե Միրզոյան




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!