СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ճշմարիտ և կեղծ ասույթներ

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ճշմարիտ և կեղծ ասույթներ»

Ճշմարիտ և կեղծ ասույթներ


Հաճախ իրար հետ խոսելիս մենք անում ենք ճշմարիտ և կեղծ պնդումներ:


Ճշմարիտ են հետևյալ պնդումները՝

 

ա) Քառակուսու կողմերը իրար հավասար են,

բԱրևը ծագում է արևելքում,

գԵրկուսին գումարած երկու հավասար է չորսի:


Կեղծ են հետևյալ պնդումները՝

 

դՎագրը բնակվում է հյուսիսային բևեռում,

եՀայաստանի մայրաքաղաքը Վանաձորն է,

զԵրկուսը մեծ է տասից:


Դիտարկենք ևս երկու պնդում:

 

է) Մաթեմատիկան ամենահետաքրքիր առարկան է

ը) Աշակերտը ստացել է բարձր գնահատական

 

Այս պնդումների մասին չի կարելի միանշանակ ասել, որ դրանք ճշմարիտ են կամ կեղծ:


Այն պնդումը, որի մասին միանշանակ կարելի է ասել, որ այն կա՛մ ճշմարիտ է, կա՛մ կեղծ, կոչվում է ասույթ





Վերևում բերված պնդումներից ասույթներ են՝ ա), բ), գ), դ), ե), զ) պնդումները, իսկ է) և ը) պնդումները ասույթներ չեն:


Օրինակ


«Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականին» և «Գարունը գալիս է ձմռանից հետո» պնդումների մասին միանշանակ կարելի է ասել, որ դրանք ճշմարիտ են: «Ձմռանը ճնճղուկները քուն են մտնում» պնդումը կեղծ էՀետևաբար, այս պնդումները ասույթներ են


Հայոց լեզվում ասույթները ներկայացվում են պատմողական նախադասությունների տեսքով:


Սակայն, ոչ բոլոր պատմողական նախադասություններն են ասույթներ:


Հարկադրական և հարցական նախադասությունները ասույթներ չեն:


Օրինակ


«Լուծի՛ր այս խնդիրը», «Բոլորդ գնացե՛ք տուն», «Ո՞րն է այս արտահայտության արժեքը», «Ո՞վ է այսօր հերթապահը» պնդումները ասույթներ չեն:


Ասույթները ձևակերպելիս կարող են օգտագործվել ոչ միայն բառեր, այլ նաև թվեր, տառեր և նշաններ: 


Օրինակ


«Nа -ն մետաղ է» (ճշմարիտ ասույթ)

 

«Նյուտոնի երկրորդ օրենքը տրվում է F=ma բանաձևով (ճշմարիտ ասույթ)

 

«а և b կողմերով ուղղանկյան պարագիծը հավասար է аb -ի» (կեղծ ասույթ)

Թվային արտահայտությունները ասույթներ չեն: Սակայն դրանցով ևս կարելի է կազմել ճշմարիտ կամ կեղծ ասույթներ:



Օրինակ

3+5=2⋅4 (ճշմարիտ ասույթ)

«2+69» (կեղծ ասույթ)

Փոփոխականներով հավասարությունները կամ անհավասարությունները ասույթներ չեն, քանի որ դրանք կարող են փոփոխականի մի արժեքի համար կատարվել, իսկ մյուսի համար՝ ոչ:

 

Օրինակ՝ «x» գրառումը ասույթ չի: Այն դառնում է ասույթ միայն եթե x-ի փոխարեն տեղադրվում է նրա որևէ արժեք՝

«5» և «12» գրառումները արդեն ասույթներ են (առաջինը ճշմարիտ, երկրորդը՝ կեղծ):  


Ասույթների հարաբերությունները


Ասույթները ընդունված է նշանակել լատիներեն մեծատառերով՝ A,B,C,P,Q,...,Z:

 

Երկու ասույթներից կարելի է կազմել նոր ասույթներ:


Տրամաբանական «կամ» (դիզյունկցիա)

Օրինակ


Եթե A-ն ու B-ն երկու ասույթներ են, ապա «A-ն կամ B-ն» ևս ասույթ է:

 

Դիցուք A ասույթն է՝ «Համերգը սկսվում է երեկոյան ժամը 7-ին», իսկ B ասույթն է՝ «Համերգը սկսվում է երեկոյան ժամը 8-ին»:

 

Ապա «Համերգը սկսվում է երեկոյան ժամը 7-ին կամ 8-ին» պնդումը ևս ասույթ է:


Նկարագրված ասույթը կոչվում է տրամաբանական «կամ» (դիզյունկցիա) և

նշանակվում է այսպես՝ A∨B:



Օրինակ

A ասույթ՝ «Կապիկը կաթնասուն է» (ճշմարիտ ասոոյթ)

 

B ասույթ՝ «Կապիկը սողուն է» (կեղծ ասույթ)

 

A∨B «կամ» ասույթ՝ «Կապիկը կա՛մ կաթնասուն է, կա՛մ սողուն» (ճշմարիտ ասույթ):


Տեսնում ենք, որ ճշմարիտ և կեղծ ասույթներից կազմված «կամ» ասույթը ճշմարիտ է:


Եթե նշանակենք «ճ» տառով ճշմարիտ ասույթը, իսկ «կ» տառով կեղծ ասույթը, ապա կարելի է կազմել հետևյալ աղյուսակը:

 

A

B

A∨B

կ

կ

կ

կ

ճ

ճ

ճ

կ

ճ

ճ

ճ

ճ

Տրամաբանական «և» (կոնյունկցիա)


Եթե A-ն ու B-ն երկու ասույթներ են, ապա «A-ն և B-ն» ևս ասույթ է:


Օրինակ


Դիցուք A ասույթն է՝ «Համերգը սկսվում է ժամը 7-ին», իսկ B ասույթն է՝ «Համերգը սկսվում է այսօր»:

 

Ապա «Համերգը սկսվում է այսօր՝ ժամը 7-ին» պնդումը ևս ասույթ է:


Նկարագրված ասույթը կոչվում է տրամաբանական  «և» (կոնյունկցիա) և

նշանակվում է այսպես՝  A∧B:



Օրինակ


A ասույթ՝ «Կապիկը կաթնասուն է» (ճշմարիտ ասույթ)

 

B ասույթ՝ «Կապիկը սողուն է» (կեղծ ասույթ)

 

A∧B «և» ասույթ՝ «Կապիկը և՛ կաթնասուն է, և՛ սողուն» (կեղծ ասույթ)

Այս անգամ ճշմարիտ և կեղծ ասույթներից կազմված ասույթը՝ «և» ասույթը, կեղծ է:

A և B ասույթների կազմված «և» ասույթը ճշմարիտ է այն և միայն այն դեպքում, երբ ճշմարիտ են A-ն և B-ն միաժամանակ:


Աղյուսակով այս հատկությունը կպատկերվի այսպես՝

 

A

B

A∧B

կ

կ

կ

կ

ճ

կ

ճ

կ

կ

ճ

ճ

ճ




Տրամաբանական «ոչ» (ինվերսիա)


Եթե A-ն ասույթ է, ապա նրա ժխտումը («ոչ A») ևս ասույթ է:


Օրինակ


Դիցուք A ասույթն է՝ «Համերգը տեղի է ունենալու այսօր»: Ժխտումը կհնչի այսպես՝ «Համերգը այսօր չի տեղի ունենալու»:


Նկարագրված ասույթը կոչվում է տրամաբանական «ոչ» (ինվերսիա) և նշանակվում է այսպես՝    :


Եթե A-ն ճշմարիտ է, ապա  -ը կեղծ է:

 

Եթե A-ն կեղծ է, ապա  -ը ճշմարիտ է:


Աղյուսակով այս հատկությունը կպատկերվի այսպես՝

 

A

կ

ճ

ճ

կ





Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!