СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Չլսող կամ վատ լսող երեխաների հոգեբանական զարգացումը

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Չլսող կամ վատ լսող երեխաների հոգեբանական զարգացումը»

Չլսող կամ վատ լսող երեխաների հոգեբանական զարգացումը



Լսողության կորուստը զրկում է երեխաներին ինֆորմացիայի կարևոր աղբյուրից և դրանով իսկ սահմանափակում է նրա ինտելեկտուալ զարգացումը: Սակայն այդ արատները ինչ-որ չափով կարող են փոխհատուցվել հատուկ մեթոդների կիրառման դեպքում և հատուկ տեխնիկական միջոցների օգտագործման դեպքում: Առանձնացվում են լսողության խանգարումով երեխաների հետևյալ խմբերը.

1.չլսողներ - երեխաներ, որոնց մոտ լրիվ բացակայում է լսողությունը , այս խումբը իր հերթին ունի երկու ենթախումբ՝

Ա. Չլսողներ, առանց խոսքի / երեխաներ, որոնք ծնվել են առանց լսողության, կամ այն կորցրել են մինչև 2-3 տարեկան հասակը/,

Բ. Չլսողներ, որոնք կորցրել են լսողությունը, երբ նրանց մոտ խոսքը արդեն ձևավորված է եղել:Այս երեխաների մոտ պետք է պահպանել և ամրապնդել խոսքային հմտությունները

2. թույլ լսողներ – երեխաներ, որոնք մասմբ են զրկված լսողությունից, նրանց մոտ դժվարանում է խոսքային զարգացումը:Երբ վնասված է լինում լսողությունը, երեխաների մոտ վնասվում է նաև հիշողության ձևավորումը,մտածելակերպը: Գիտելիքների մեծ մասը երեխան ստանում է լսողական զգացողությունների և ընկալումների միջոցով: Չլսող երեխաների մոտ կամ խիստ սահմանափակ է այն կամ էլ զրկված է այդ հնարավորությունից: Դա դժվարացնում է ճանաչողական գործընթացը և բացասական ներգործություն է թողնում այլ ընկալումների վրա:

Շատ կարևոր նշանակությու ունի տեսողությունը, նրա հիման վրա էլ զարգանում է խուլ երեխաների խոսքը, ինչպես նաև շատ կարևոր նշանակություն ունի շարժողական, շոշոփելիքի , տակտիլ- վիբրացիոն զգացողությունները:

Տ.Վ. Ռոզանովի ուսումնասիրություններից հայտնի է , որ չլսող կամ թույլ լսող երեխաների լսողությունը ունի մի շարք առանձնա -հատկություններ: Նրանց մոտ դժվարանում է հիշելու գործընթացը, խոսակցական նյութի պահպանումը և վերարտադրումը: Մասնագետները համարում են ,որ երեխաների խոսքային հիշողությունը ուղիղ կապ ունի նրանց խոսքային դանդաղ տեմպից:

Լսողության խանգարում ունեցող երեխաների մոտ երևակայությունը նույնպես կախված է նրանց խոսքի դանդաղ ձևավորումից և աբստրակտ մտածելակերպից: Վերարտադրող երևա- կայությունը մեծ դեր է խաղում խուլ երեխաների ճանաչողական գործունեության մեջ: Նրա զարգացումը դժվարանում է երեխայի կարողությունների սահմանափակումով, շրջապատի հանդեպ աղքատիկ պատկերացման շնորհիվ: Երեխան չի կարողանում վերաշարադրել տեսածը բառապաշարի ողջ լիարժեքության շնոհիվ: Նորմալ զարգացող երեխայի մտավոր զարգացումը հիմնվում է երեխայի խոսքի վրա:



Լսողության խանգարում ունեցող երեխաների մոտ նկատվում է խոսքի բոլոր ֆունկցիաների խախտում, ինչպես նաև լեզվի բաղադրիչ մասերի խախտում / բառապաշար, քերականական կառուցվածք, հնչունական կազմ և այլն /: Այդ իսկ պատճառով , այն երեխաները որոնք ունեն լսողության խորը խանգարում , մեծամասամբ հետ են մնում իրենց հասակակիցներից: Իսկ երբ խախտված է բանավոր խոսքը տուժում է նաև գրավոր խոսքը:

Լսողության լրիվ կորուստի դեպքում երեխայի խոսքը ձևավորվում է միայն հատուկ ուսումնական պայմաններում – միմիկա – ժեստային խոսք, տակտիլ տեսակը, ընթերցում շուրթերի միջոցով:

Ընդհանուր օրինաչափություններից ելնելով չլսող կամ վատ լսող երեխաների հոգեբանական զարգացումը տեղի է ունենում հասակակիցների կամ մեծահասակների հետ նրանց շփումից և փորձի փոխանակումից, չնայած այդ երեխաների մոտ մեծ դժվարությունների են հանդիպում շփման գործընթացում:






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!