СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Չլսող երեխաների խոսքի զարգացումը

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Չլսող երեխաների խոսքի զարգացումը»

Չլսող երեխաների խոսքի զարգացումը

Կյանքի առաջին ամիսներին շատ դժվար է տարբերել չլսող երեխային լսողից: Ինչպես լսող երեխան , այնպես էլ չլսող երեխան արտաբերում է ռեֆլեկտերային ձայներ, արագ ընկալում է վառ գույնի առարկաները, խաղալիքները, բայց չի լսում խոսքը, չի հասկա -նում ,թե ինչ են ասում, չի կարողանում նմանակել խոսքը: Ուշադիր հետևելիս նկատ-վում է ,որ երեխան 6 – 8 ամսականում խոսքի վրա ուշադրություն չի դարձնում, ուշա-րություն չի դարձնում այն առարկային որի անվանումն են ասում: Առանց հատուկ ուսուցման չլսող երեխայի խոսքը չի զարգանում և ավելի ճիշտ է վաղ հասակից այն իրականացնել :Լսողի մոտ միտքը , բանավոր խոսքը ավելի առաջ է , քան գրավոր խոսքը ,իսկ չլսող երեխաների մոտ այն զուգահեռ է ընթանում: Գրավոր խոսքը ավելի հեշտ է ընկալվում , քան բանավորը; Քանի ու գրավորը ուսուցանվում է նկարների միջոցով: Հայտնի ֆրանսիացի փիլիսոփա , հումանիստ Միշել Մոնտեն դեռևս 16-րդ դարում գրել էԽլությունը շատ ավելի ծանր ֆիզիկական արատ է, քան կուրությունը: Այն զրկում է մարդուն հատկանիշից՝ արագ և ազատ շփման ընդունակությունից: Խը- լո թյունը սոցիալական արատ է: Այն խախտում է անձի սոցիալական կապերը: Լսել նշանակում է հասկանալ հաղորդակցման իրավիճակը, մասնակցել զրույցին: Լսել նշանակում է ազատ զգալ քեզ անծանոթ միջավայրում և անծանոթ մարդ- կանց հետ շփման մեջ մտնելն է: Անոմալ երեխաների, ինչպես նաև լսողության խան –գարում ունեցող երեխաների հոգեբանական զարգացման հիմքում ընկած են նույն օրինաչափությունները, ինչպիսիք նորմալ երեխաների մոտ է: Հարկ է նշել , որ լսողու թյան խանգարում ունեցող երեխաները բաժանվում են թույլ լսողների և խուլերի: Նրանց զարգացումը ճանաչողական գործունեության մեջ և անհատականության զարգացումը տարբերվում են, ինչպես նաև ունենում են իրենց առանձնահատկությունները:Լսողության խանգարումներով երեխաների խոսքի զարգացման առանձնահատկությունները և յուրահատկությունները ճիշտ հասկանալու համար, պետք է լավ իմանալ որոշ ընդհանուր հոգեբանական կանոններ նորմալ զարգացող երեխաների խոսքի զարգացման և կազմավորման մասին: Ծնվելուց հետո երեխան հայտնվում է որոշակի սոցիալական միջավայրում: Իր պահանջմունքները բավարարելու համար նա պետք է կարողանա հաղորդակցվել շրջապատողների հետ, ինչ-որ կերպ նրանց հասկացնել , թե ինչի կարիք է զգում:Կյանքի առաջին ամիսներին շրջապատողների հետ երեխայի հաղորդակցությունը ունի ոչ խոսքային բնույթ՝ դիմախաղ, մարմնախոսություն, զանազան ձայներ և այլն, որի միջոցները նրան տրված են ի ծնե, թեև զարգանում են նաև ծնվելուց հետո:Յուրացնելով խոսքը՝ մարդը տիրապետում են մտածողության ձևերին և գործառնություններին: Խոսքը դառնում է վերլուծության և համադրության , համեմատության և ընդհանրացման միջոց: Լսողական վերլուծիչը սկսում է գործել արդեն երեխայի կյանքի առաջին ժամերից: Լեզու մտքերն արտահայտելու բնական գործիք է և գիտլիքներ ձեռք բերելու և ինֆորմացիայի փոխանակման կարևոր զենք: Լեզվական շփումը մարդկության հետ ընդհանրության զգացման և հասկացման հիմք է: Լեզվի միջոցով մենք կարող ենք արտահայտել մեր զգացմունքները, կարիքները, ցանկությունները և գնահատականները, նաև երկխոսություն վարել, որն էականորեն նպաստում է մեր հուզական և սոցիալական զարգացմանը և դրական անձնային զարգացման կարևորագույն նախապայման է:Երեխաները լեզուն յուրացնում են երբ լսում են, թե ինչպես են խոսում ծնողները և շրջապատող այլ մարդիկ: Լեզու յուրացնելու այս բնական ճանապարհը լսողության ծանր խանգարումով երեխայի համար փակ է: Չնայած ամեն դեպքում անհրաժեշտ է ինտենսիվ մարզվել և օգտագործել մնացած լսողությունները, եթե այնպիսին պահպանվել է: Ամենակարևորն այն է, որպեսզի երեխան ամենավաղ տարիքից կարողանա սովորել ժեստերի լեզուն:Խուլերի մեծ մասն ունի մնացորդային լսողություն, ինչը թույլ է տալիս նրանց ընկալել միայն շատ բարձր ձայները:

Լսողության կայուն և արտահայտված իջեցումը դժվարացնում է ոչ միայն խոսքի ընկալմանը, այլ նաև անխուսափելիորեն բերում է արտաքին թեր զարգացման կամ զարգացման, դրա հետ մեկտեղ խոսքի խանգարման մակարդակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված կլինի լսողության իջեցման մակարդակից: Ինչքան ծանր է մակարդակը, այնքան վատ է խոսքը, ծանրալսողության առաջացման ժամանակից, երխայի զարգացման պայմաններց: Հաճախ երեխան լրիվ խոսքը չընկալելու պատճառով երեխան լրիվ չի հասկանում խոսքի իմաստը: Խոսքային պաշարի աղքատությունը, աղաղված բնույթը իրենց հետքն են թողնում իմացական գործունեության զարգացման ընթացքի վրա, դա էլ իր հերթին հետադարձ ազդեցություն է թողնում խոսքի վրա:

Լսողության խանգարումով երեխաների հոգեկան զարգավման կարևոր առանձնահատկությունը այն է, որ նրանք գրեթե միաժամանակ են յուրացնում խոսքի տարբեր ձևերը՝ բառային խոսքը / բանավոր և գրավոր/ , մատնախոսությունը, ժեստերի լեզուն:Որքան շատ է երեխային ուսուցանվում բանավոր խոսքը մնացորդային լսողության և շրջապատողների շուրթերց կարդալու ունակության օգտագործմամբ և զարգացմամբ, այնքան քիչ է հոգեկան զարգացումը շեղվում նորմայից: Նույնիսկ հատուկ ուսուցման պայմաններում խուլերի բանավոր խոսքի զարգացումը հետ մնում նորմայից և ունի մի շարք առաննահատ -կություններ,որոնք վերաբերվում են կապակցված խոսքի տիրապետմանը, բառերի ձայնատառային կազմի յուրացմանը:

Լսողության խանգարումներով երեխաները կարող են բառային խոսքն ընկալել միայն շրջանցիկ ուղիներով և հատուկ կրթության պայմաններում:Ճիշտ կառուցված մանկավարժական գործընթացում հնարավոր է ձևավորել լսողության խանգարում ունեցող երեխաների համար նոր, անսովոր հաղորդակցման ձև՝ բառային խոսք:Երեխաները խոսքը սովորում են հիմնավորելով տեսողական ընկալման և խոսքաշարժողական զգայությունների վրա: Եթե լսող երեխաների խոսքը զարգանում է խոսքի առոգանաարտահայտչական միջոցների օրինակման հիման վրա, լսողության խանգարում ունեցող երեխաները չեն կարողանում ընկալել այն իրենց խաթարված լսողությամբ:
















Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!