СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Չարենցի մեծ սերը

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Իմ սերը, իմ մե՜ծ սերը հետո է գալու:

1921 թվի հունվարյան մի օր Երեւանում դրամատիկական ստուդիայի սաների ելույթն էր: Չարենցը, որպես արվեստի բաժնի վարիչ, հաճախ էր ներկա լինում փորձերին: Հանդեսի օրն էլ բանաստեղծը պատվել էր իր ներկայությամբ: Ներկայացումից հետո սկսվում է գեղարվեստական մասը: Սեկ էլ. Եղիշե Չարենց. «Ամբոխները խելագարված», արտասանում է Արփենիկ Աստվածատրյանը: Բեմ է բարձրանամ սիրուն, համեստ Արփենիկը՝ Արփիկ Աստվածատրյանը: Առաջ է գալիս, գլուխը բարձր պահած արտասանում ու գնում: «Ծափերից էդպես դղրդացող դահլիճ օրումս տեսած չկայի: Մարդիկ ծափահարում էին, չգիտես՝ Եղիշե Չարենցի՞ն, թե Արփենիկ Աստվածատրյանին,- գրում է Աղասի Ալայանը:- Աչքս Չարենցի վրա էր, իսկ նա՝ յոթերորդ երկնքում: Թվում էր, ուր որ է իրեն բեմ կգցի»: Դանդաղ իջնում է վարագույրը, երեկոն վերջապես ավարտվում է: Չարենցը բարձրանում է բեմ, շնորհավորում բոլորին: Հասնելով Արփենիկ Աստվածատրյանին՝ բռնում է նրա ձեռքը. - Արփի՛կ ջան, էս ի՞նչ արիր, թամամ մեզ խելագարեցրիր: Ուրախությունից բանաստեղծի աչքերը փայլում են, իսկ սիրտը, միայն Աստված զիտեր, թե սիրտն այդ պահին ինչ օրում էր... Թատրոնի դռների մոտ Չարենցը նորից բռնացնում է ընկերոջը, մտնում նրա թևը ու տեղնուտեղը վրա բերում. -Աղասի՛, հիմի եկել է իմ սերը, իմ մե՜ծ սերը: Կգնաս ու Արփիկին կասես, որ սիրում եմ իրեն: -Աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ,- նորից սրտնեղում է ընկերը: «Տե՜ր Աստված, էդքան տաղանդավոր բանաստեղծ, կռիվների թոհուբոհի միջով անցած աղա, արվեստի բաժնի վարիչ, ու աղջիկների հարցում՝ վախը էլի՞ սրտում»,- զարմանամ է Ալայանը: - Լավ, ե՛ս կբացատրեմ,- նկատելի դժզոհությամբ ասում է Չարենցը,- էն էլ էնպես, որ աչքերդ բաց մնան: Արփիկը ո՛չ Աստղիկ է, ո՛չ Կարինե, ո՛չ Լյուսի: Նրան ձեռքից բաց թողնողը չե՜մ... Ահա այսպես՝ անակնկալ ձեւով է հայտնվում Եղիշե Չարենցին իր մեծ սերը՝ «բաշ նազանին»:

Просмотр содержимого документа
"Չարենցի մեծ սերը"


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!