СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բջիջների հասցեավորման սկզբունքը

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բջիջների հասցեավորման սկզբունքը»

Բջիջների հասցեավորման սկզբունքը


Էլեկտրոնային աղյուսակը բջիջների և բջիջների բլոկի հետ աշխատելու մի շարք գործիքներ ունի. դրանց պարունակությունը կարելի է հեռացնել, պատճենել  կամ աղյուսակի մեկ այլ մաս տեղափոխել։  Excel-ում այս գործողությունները կարելի է իրականացնել՝ օգտվելով Home ներդիրի Clipboard խմբի հրամաններից (նկ. 1.2)։

 

 

Բանաձևերում օգտագործված բջիջը կամ բջիջների բլոկը միարժեքորեն որոշվում է հասցեով։ Մեկ կամ մի քանի բջիջների պարունակած տվյալները կարելի է հասցեի միջոցով կիրառել տարբեր բանաձևերում։ Բանաձևերի մեջ կարելի է հղում կատարել նաև այլ աշխատանքային թերթերի բջիջներին։

Բանաձև պարունակող բջիջի պարունակության պատճենման կամ տեղափոխման ժամանակ կարող են որոշակի բարդություններ առաջանալ. դա պայմանավորված է նրանով, որ բանաձևերում օգտագործված բջիջների հասցեները կարող են լինել հարաբերական և բացարձակ, տեսնենք, թե ի՞նչ է դա նշանակում։

Օրինակ

Դիցուք C3 բջիջում գրված բանաձևում հղում կա D4 բջիջին (օրինակ՝ =3*D4+5), որը գտնվում է C3  բջիջից մեկ սյուն աջ և մեկ տող ներքև։ Եթե C3 բջիջում գրված բանաձևը պատճենենք E5 բջիջում, ապա բանաձևում առկա համապատասխան հղումն արդեն ուղղված կլինի F6 բջիջին (3*F6+5), որը E5 բջիջից գտնվում է մեկ սյուն աջ և մեկ տող ներքև։ Նման հասցեավորումը կոչվում է հարաբերական հասցեավորում. այսպիսի հասցեավորման դեպքում պատճենվող բանաձևերում օգտագործված բջիջների հասցեները պատճենման արդյունքում ավտոմատ կերպով փոխվում են։ Հարաբերական հասցեավորման ժամանակ հասցեն գրվում է մեզ հայտնի եղանակով՝ նշելով այն սյան անունը և տողի համարը, որոնց հատման տեղում գտնվում է տվյալ բջիջը։ Օրինակ՝ B25, A5։B8, D4+K5, A7

Եթե պատճենվող բանաձևը բացարձակ հասցեավորում է պարունակում, ապա պատճենման արդյունքում այդ հասցեները մնում են անփոփոխ։ Բացարձակ հասցե գրելու համար անհրաժեշտ է դոլարի ($) նշան տեղադրել հասցեի այն բաղադրիչից առաջ, որը պետք է անփոփոխ մնա։ Օրինակ՝ հասցեի $A$7 գրառումը նշանակում է, որ պատճենվելիս չեն փոխվի ոչ սյունը և ոչ էլ տողը, $A7 գրառման դեպքում չի փոխվի միայն սյունը, իսկ A$7 գրառման դեպքում՝ միայն տողը։

Բանաձևը տեղափոխելիս՝ դրանում օգտագործված հասցեները չեն փոխվում։


Բանաձևը պատճենելիս՝ առկա բացարձակ հասցեները չեն փոխվում, իսկ հարաբերական հասցեները՝ փոխվում են։

Բջիջում բանաձև գրելու համար անհրաժեշտ է դնել հավասարման (=) նշանը և ներմուծել անհրաժեշտ բանաձևը։ Բանաձև ներմուծելիս որևէ բջիջ մկնիկով ընտրելու դեպքում տվյալ բջիջի հասցեն կհայտնվի բանաձևում։ Օրինակ՝ B7 բջիջում B2/B3 բանաձևը ներմուծելու համար պետք է B7 բջիջում ներմուծել = նշանը, մկնիկով ընտրել B2 բջիջը, այնուհետև ներմուծել /  նշանը, ապա վերջում մկնիկով ընտրել B3 բջիջը և սեղմել Enter ստեղնը։


Բանաձևի մեջ բջիջների բլոկի հասցե գրելու համար պետք է մկնիկի ձախ սեղմակով նշել անհրաժեշտ բջիջների բլոկը։


Ընթացիկ աշխատանքային թերթի վրա այլ թերթի բջիջների հասցեներ պարունակող բանաձևեր ներմուծելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով ընտրել անհրաժեշտ աշխատանքային թերթի պիտակն ու ակտիվացնել տվյալ թերթը, ապա մկնիկով ընտրել անհրաժեշտ բջիջը։ Կարելի է նաև ստեղնաշարի օգնությամբ ներմուծել աշխատանքային թերթի անունը, հետո նշանը, ապա անհրաժեշտ բջիջի հասցեն և սեղմել Enter ստեղնը։ Օրինակ՝ Sheet1,Sheet2ևSheet3 աշխատանքային թերթերի A1 բջիջների պարունակությունների գումարը հաշվող բանաձևը կունենա հետևյալ տեսքը.

  

Sheet1!A1+Sheet2!A1+Sheet3!A1


Excel էլեկտրոնային աղյուսակը հնարավորություն է տալիս գրված բանաձևը տարածել նաև այլ վանդակների վրա։ Դրա համար անհրաժեշտ է.

* ընտրել այն բջիջը, որտեղ գրված է բանաձևը,
* մկնիկի   ցուցիչը   տեղադրել  այդ  բջիջի   ստորին   աջ   գագաթում  գտնվող քառակուսու վրա, և, երբ այն կընդունի խաչի տեսք՝ մկնիկի ձախ սեղմակով հորիզոնական կամ ուղղահայաց ուղղությամբ նշել այն վանդակները, որոնց վրա անհրաժեշտ է այդ բանաձևը տարածել։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!