СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բազմանիշ թվերի գումարումը սյունակով

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բազմանիշ թվերի գումարումը սյունակով»


Դասարան՝ 3գ

Առարկա՝ Մաթեմատիկա

Դասի տեսակը՝ Համակցված

Դասի թեման՝ Բազմանիշ թվերի գումարումը սյունակով

Դասի նպ. և խնդ.՝ 1. Իմանալ բազմանիշ թվերի գումարումը սյունակով,

2. Ձևավորել բազմանիշ թվերի սյունակով գումարման գործողության հմտություններ և կարողություններ,

2.Ամրապնդել բազմանիշ թվերի գրելը (թվանշաններով և տառերով ) և կարդալը,

3. Ամրապնդել բանավոր և գրավոր հաշվողական հմտություններ,

4.Ամրակայել իմացությունը մեծությունների, դրանց չափման միավորների միջև,

5.Աշակերտների մոտ ստեղծել մոտիվացիա մտավոր և գործնական աշխատանքներ կատարելու համար,

6.Զարգացնել ուշադրությունը, տրամաբանությունը և տրամաբանական մտածողությունը,

7. Զարգացնել գիտելիքներ և կարողություններ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ,

Կիրառվող մեթոդներ՝ ԳՈՒՍ, Մտագրոհ, մեթոդ ,

Դասի կահավորումը՝ Պրոյեկտոր, համակարգիչ, թվեր

Դասի ընթացքը

Խթանման փուլ

Այս փուլում կատարվում է անցած թեմաների, նյութերի իմացության ստուգում. աշակերտները կկարդան բազմանիշ թվերը, կգրեն գրատախտակին և կբնութագրեն, կվերականգնեն հավասարությունները, թվերը կներկայացնեն կարգային գումարելիների գումարի տեսքով, կգտնեն տրված թվի նախորդ և հաջորդ կլոր տասնյակը, կլոր հարյուրյակը և կլոր հազարյակը:

Այնուհետև՝ տեսասահիկով կցուցադրվեն բազմանիշ թվեր, աշակերտներին կառաջադրվեն հարցեր ( ա)ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 3 է, միավորը՝ 7, տասհազարավորը՝ 5, մնացած թվանշանները՝ 4, բ) ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի հարյուրավորը 6 է, միավորը՝ 4, տասնավորը՝ 2, տասհազարավորը՝ 5, իսկ մնացած թվանշանները՝ 4), որոնց պատասխանը պետք է գտնեն բազմանիշ թվերի մեջ: Աշակերտները կգտնեն տրված թվերը, կփորձեն գուշակել՝ ինչ գործողություն կարող են կատարել տրված թվերով: Այդպիսով՝ կգուշակեն նոր դասանյութի վերնագիրը:

Տեսասահիկով կցուցադրվի բազմանիշ թվերը գումարումը սյունակով:

Ֆիզդադար

Իմաստի ընկալման փուլ

Այս փուլում կատարվում է դասագրքով աշխատանք. 492, 496 ա, 498 ա, 499 ա առաջադրանքները կկատարվեն գրավոր, իսկ 494, 497 առաջադրանքները՝ բանավոր:

Կշռադատման փուլ

Այս փուլում կկատարվի ամփոփում, աշակերտները ի մի կբերեն իրենց գիտելիքները նոր դասանյութի շուրջ: Գրատախտակին կփակցվեն թվեր, աշակերտներին կառաջադրվի առաջադրանք՝ բոլոր հնարավոր թվերով կազմել ամենամեծ և ամենափոքր բազմանիշ թվերը և գումարել:

Տնային աշխատանք՝ 493 բ, 496 բ, 498 բ, 499բ :

















Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!