СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բաց դասի պլան / 4-րդ դասարան/

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բաց դասի պլան / 4-րդ դասարան/»

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Կրթական համակարգի կատարելագործումն անհնար է պատկերացնել առանց ուսուցման մեջ նոր մանկավարժական և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման, որոնք կոչված են առավել ակտիվորեն նպաստելու սովորողների մտավոր, ստեղծագործական, բարոյական և հուզական զարգացմանը։

Կրթության բնագավառում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների շնորհիվ ստեղծվում է ուսումնաճանաչողական մի միջավայր, որը նպաստում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային ու զանգվածային ուսուցման տարբեր խնդիրների լուծմանը:

Կրտսեր դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Սա տարրական դպրոցի ուսուցչի համար հատուկ պատասխանատվություն է սահմանում : Նրա խնդիրն է ոչ միայն կարդալ ու գրել սովորեցնել, այլ նաև երեխայի հոգևոր հիմքը հաստատել, բացահայտել նրա լավագույն որակները , ուսումնական գործունեության ուղիները ցույց տալ: Հենց վերջինն էլ հատկապես կարևոր է այժմյան արագ փոփոխվող, տեղեկատվությամբ հեղեղված աշխարհում: Պետք է սովորեցնել երեխային աշխատել տեղեկատվության հետ, սովորեցնել սովորել : Այսօր դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում:

Ստորև ներկայացնում եմ համակարգչային տեխնիկայի և փոխներգործուն մեթոդների կիրառմամբ



ԴԱՍԻ ՊԼԱՆ



Դաս` համակարգչային տեխնիկայի և փոխներգործուն մեթոդների կիրառմամբ

Առարկան՝ մաթեմատիկա Դասարանը՝ 4-րդ Դասի թեման՝ Կոտորակ (2-րդ դասաժամ)

Դասի բնույթը՝ անցած նյութի ամրապնդման և նոր նյութի հաղորդման դաս

Դասի նպատակը՝

ամրապնդել «կոտորակ», «համարիչ», «հայտարար» հասկացությունները,

սովորեցնել տրված թվի (անվանական թվի) կոտորակով արտահայտված

մասը գտնելու հաշվեկանոնը,

  • ձևավորել պարզ խնդիրներ լուծելիս այդ հաշվեկանոնը կիրառելու կարողություններ և հմտություններ,

  • զարգացնել աշակերտների տրամաբանական և ալգորիթմական մտածողությունը,

խթանել սովորողների ինքնուրույն մտածողությունը, մեծացնել հետաքրքրությունն առարկայի նկատմամբ:

Սովորողի ուսումնական ակնկալիքները՝

Գիտենալ տրված թվի (անվանական թվի) կոտորակով արտահայտված մասը գտնելու հաշվեկանոնը:

Կարողանալ այն կիրառել վարժություններ և պարզ խնդիրներ լուծելիս:



Դասի կահավորումը՝ համակարգիչ, պրոյեկտոր և մեծ էկրան:

Դասի ընթացքը.

  1. Անցած նյութի ամրապնդում (մտքի մարզանք)

  2. Նոր նյութի հաղորդում

  3. Առաջադրանքների կատարում

  4. Դասի ամփոփում և գնահատում

  5. Տնային աշխատանքի հանձնարարում



Դասի ընթացքի նկարագրությունը

1. ՄՏՔԻ ՄԱՐԶԱՆՔ

(2-րդ և 4-րդ սլայդներ)

Մտածողությունն ու հիշողությունը ակտիվացնելու, մտապահված տեղեկույթը վերարատադրելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու նպատակով՝ անցկացնում եմ բանավոր հարցում.

  1. Շարունակե՛ք.

  • Այն թվերը, որոնք օգտագործում ենք առարկաներ հաշվելու համար, անվանում են …….

  • տեսքի թվերն անվանում են …….



  1. Անվանե՛ք.

  1. Պատկերի ո՞ր մասն է գունավորած.





2. ՆՈՐ ՆՅՈՒԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ

(5-8-րդ սլայդներ)

Նոր նյութի հաղորդումն ուղեկցվում է սլայդների ցուցադրումով:

5-րդ սլայդում ցուցադրում եմ տրված թվի (անվանական թվի) կոտորակով արտահայտված մասը գտնելու հաշվեկանոնի բացատրությունը:

6-8-րդ սլայդներում, հաշվեկանոնի կիրառումն արմատավորելու նպատակով, ցուցադրում եմ պարզագույն խնդիրներ, որոնք աշակերտները լուծում են բանավոր.

  • Հաշվե՛ք 6 սմ կողմով քառակուսու մասի մակերեսը:

  • 1 արկղ խնձորը 15 կգ է: Հաշվե՛ք այդ խնձորի մասի զանգվածը:

  • 2-4 տարեկան երեխայի առողջ քունը կազմում է օրվա տևողության մասը: Քանի՞ ժամ պետք է քնի այդ տարիքի երեխան օրվա ընթացքում:



3. ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

(9-14-րդ սլայդներ)


Նախապես կամ խնդիրների լուծման ժամանակ դասարանը բաժանում եմ խմբերի:

Էկրանին հերթով ցուցադրում եմ առաջադրանքները, իսկ խմբերին բաժանում եմ առաջադրանքների թերթիկները: Լուծման համար խմբերին ժամանակ եմ տալիս: Այնուհետև խմբերը փոխանակում են իրենց լուծումների թերթիկները, որից հետո դրանք համեմատում էկրանին ցուցադրվող լուծումների հետ: Այսպիսով իրականացնում եմ ստուգումը: Առաջադրանքները հետևյալն են.

Առաջադրանք 1. (10-րդ սլայդ)

Առաջադրանք 2. (11-րդ սլայդ)


Խնդիր 1. (12-րդ սլայդ)


Խնդիր 4. (13-րդ սլայդ)



Խնդիր 3. (15-րդ սլայդ)


4. ԴԱՍԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Կատարում եմ անդրադարձ, ամփոփում դասը:

Անցնում եմ գնահատմանը: Գնահատելիս հաշվի եմ առնում թե ով է ավելի լավ ընկալել նոր նյութը, ցուցաբերել ակտիվ մասնակցություն:

Դասամատյանում գնահատում եմ 5-6 աշակերտի:

5. ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ

(15-րդ սլայդ)

ԴԱՍ 101-102. Կատարել № 926, 927 գ, 928 ա առաջադրանքները:



Գրականություն.

  1. Սոկրատ Մկրտչյան, Արամ Աբրահամյան, Սուրեն Իսկանդարյան «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 4», «Զանգակ» հրատարակչություն, ԵՐԵՎԱՆ 2013

  2. Սոկրատ Մկրտչյան, Արամ Աբրահամյան, Սուրեն Իսկանդարյան «Մաթեմատիկա. ուսուցչի ձեռնարկ՝ 2-4-րդ դասարաններ», «Զանգակ» հրատարակչություն, ԵՐԵՎԱՆ 2013

  3. Մաթեմատիկա: Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր:






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!