СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Այվազովսկու ուսումը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Այվազովսկու ուսումը»

Ուսում

Այվազովսկին սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա, իր արվեստի երկրպագուների և հովանավորների շնորհիվ՝ 1830-33 թվականներին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում]։ Այնուհետև՝ 1833-1837 թվականներին նա պետության հաշվին սովորել է Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում (Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա), Մ. Ն. Վորոբյովի բնանկարի դասարանում]։ Հայտնի է նաև, որ պատանի Այվազովսկու նկարչության առաջին ուսուցիչը եղել է գերմանացիների գաղութում բնակվող նկարիչ Յոհան Լյուդվիգ Գրոսը, որի տված երաշխավորագրերով էլ նա ներկայացել է գեղարվեստի ակադեմիա։ Այվազովսկին Պետերբուրգ է ժամանել 1833 թվականի օգոստոսի 28-ին։ 1835 թվականին «Ծովը Պետերբուրգի մատույցներում» և «Օդը ծովի վրա» բնանկարների համար արժանացավ արծաթե մեդալի և նշանակվեց ֆրանսիացի մոդայիկ բնանկարիչ Ֆիլիպ Տաների օգնական։ Տաների մոտ սովորելու ընթացքում նա, չնայելով վերջինիս արգելքին, շարունակել է ինքնուրույն աշխատել, բնանկարներ ստեղծել որոնցից հինգը ներկայացրել է գեղարվեստի ակադեմիայի 1936 թվականի աշնանային ցուցահանդեսին։ Այդ աշխատանքներն արժանացան քննադատների բարեհաճ վերաբերմունքին։ Բայց երբ Տաներն Այվազովսկու մասին բողոք ներկայացրեց Նիկոլայ Առաջինինցարի կարգադրությամբ Այվազովսկու բոլոր գործերը հանվեցին ցուցահանդեսից։ Նկարչին ներում շնորհվեց միայն կես տարի անց, և նա ուղարկվեց մարտանկարչության (բատալիստիկա) դասարան՝ պրոֆեսոր Ալեքսանդր Իվանի Զաուերվեյդի մոտ՝ ծովային մարտանկարչության պարապմունքների։ Ընդամենը մի քանի ամիս սովորելով Զաուերվեյդի դասարանում՝ 1837 թվականի սեպտեմբերին Այվազովսկին իր վրձնած «Անդորր» նկարի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալի։ Դա նրան իրավունք տվեց երկու տարով գործուղվել Ղրիմ՝ ինքնուրույն աշխատանքի։ Իսկ ապա՝ գործուղվեց Եվրոպա՝ ճամփորդության և ուսման։

Ստեղծագործական աշխատանք Ղրիմում և ներկայություն ռազմական գործողություններին

1838 թվականի գարնանը նկարիչը մեկնեց Ղրիմ, որտեղ անցկացրեց երկու տարի։ Այստեղ նա ոչ միայն ծովանկարներ, այլև մարտանկարներ էր նկարում (մինչև անգամ մասնակցել է մարտական գործողությունների Չերկեսիի ափին, որտեղ, դիտելով դեսանտի իջեցումը Շախե գետի հովտում, ճեպանկարներ է արել «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում» նկարի համար)։ Սուբաշին Շախեի հովտի չերքեզական անվանումն է։ Այվազովսկու այս վերջին աշխատանքը, որ նա կատարել էր Կովկասյան ռազմաճակատի ափամերձ հատվածի պետ՝ գեներալ Ռաևսկու առաջարկով, հետագայում ձեռք բերեց Նիկոլայ Առաջինը։ 1839 թվականի ամռան վերջին Այվազովսկին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի 23-ին նրան շնորհվեց գեղարվեստի ակադեմիայի ավարտական վկայական և, բացի այդ, նա ստացավ իր ազնվական առաջին աստիճանը։

1839 թվականի գարնանը Հովհահաննես Այվազովսկին մասնակցել Է ռուսական կայսերական զինված ուժերի՝ Կովկասի ափերի մոտ ծավալված զորաշարժերին, ծանոթացել ծովակալներ Ս.Պ. Լազարևի, Պ. Ս. Նախիմովի, Վ. Ա. Կոռնիլովի հետ։ Ղրիմում կատարած նկարների համար նույն տարվա աշնանը արժանացել է նկարչի կոչման։

Ռուսական և եվրոպական մշակույթի գործիչների ազդեցությունը Այվազովսկու ստեղծագործությունների վրա

Այդ շրջանի կտավները («Յալթա», «Հին Թեոդոսիան», «Ծովափ», «Կերչ» և այլն) հիմնականում կրում են ուսուցչի՝ Ս. Ն. Վորոբյովի բնանկարների և Ս. Ֆ. Շչեդրինի ուշ շրջանի ստեղծագործության ազդեցություն]։ Դրանցում զգացվում է նաև ինքնատիպության հասնելու, արտացոլվող լույսի վերարտադրման և տեսարանի ճշգրիտ պատկերման ձգտում։ Նրա արվեստի կազմավորմանն օգնել է նաև իտալացի Ս. Ռոզայի, հոլանդացի Յ. Ռյոյսդալի, ֆրանսիացիներ Կ. Լոռենի, Թ. Կյուդենի և այլոց ստեղծագործությունների ուսումնասիրությունը։ Ծանոթությունը Ա.Ս. Պուշկինի, Վ. Ա. ԺուկովսկուԻ. Ա. Կռիլովի, Վ. Գ. ԲելինսկուԿ. Պ. Բրյուլովի, Մ. Ի. Գլինկայի հետ նպաստել Է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական կյանքի հետագա ընթացքին, նրա գեղագիտական սկզբունքների ձևավորմանը։

Արևմտյան Եվրոպայում

1840 թվականին ակադեմիան Այվազովսկուն գործուղել Է Արևմտյան Եվրոպա՝ կատարելագործվելու: Եղել է Իտալիայում (նաև Սուրբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման։ Մտերմացել էր Կառլ Բրյուլովի և Միխայիլ Գլինկայի շրջանի արվեստագետների հետ։ 1840 թվականի հուլիսին Այվազովսկին և գեղարվեստի ակադեմիայի բնանկարի դասարանի նրա դասընկեր Վասիլի Շտեռնբերգը մեկնել են Հռոմ։ Ճանապարհին կանգ են առել Վենետիկում և Ֆլորենցիայում։ Վենետիկում գտնված ժամանակ Այվազովսկին այցելել է Սուրբ Ղազար կղզի, տեսակցել նաև այստեղ գտնվող եղբորը՝ Գաբրիելին, իսկ Ֆլորենցիայում ծանոթացել է Գոգոլի հետ։ Նկարիչը երկար ժամանակ աշխատել է Հարավային Իտալիայում, մասնավորապես՝ Սորենտոյում, որտեղ էլ մշակել է աշխատանքի իր յուրահատուկ ոճը, որի էությունը հետևյալն էր. բացօթյա մի կարճ ժամանակ աշխատելուց հետո բնանկարն ամբողջացնում էր արվեստանոցում՝ մտովի վերարտադրելով տեսածը և լայն տեղ տալով իմպրովիզացիային։ Այդ կերպ ստեղծված «Քաոս» նկարը գնվեց Գրիգորիոս XVI պապի կողմից, որը նկարչին շնորհեց նաև ոսկե մեդալ։ Այվազովսկու ստեղծագործության իտալական շրջանը, ամբողջությամբ վերցրած, պսակվեց հաջողություններով։ Քննադատները գովեստի խոսքեր էին շռայլում (մասնավորապես՝ նրա գործերի մասին շատ բարձր կարծիք հայտնեց Ուիլյամ Թյորները), Փարիզի գեղարվեստի ակադեմիան նրան պարգևատրեց ոսկե մեդալով, իսկ 1857 թվականին նա արժանացավ Պատվո լեգեոնի շքանշանի, Ամստերդամում՝ ակադեմիկոսի կոչման։ Գործերը գերազանց էին նաև նկարները վաճառելու առումով։

1842 թվականի սկզբին Այվազովսկին Շվեյցարիայով և Հռենոսի հովտով ուղևորվեց Հոլանդիա, այնտեղից անցավ Անգլիա, իսկ ավելի ուշ այցելեց Փարիզ, ՊորտուգալիաԻսպանիա։ Բիսկայան ծոցում այն նավը, որով ճամփորդում էր նկարիչը, ընկավ փոթորկի մեջ և քիչ էր մնում խորտակվեր։ Փարիզյան որոշ թերթեր մինչև անգամ գրեցին, թե նավը խորտակվել է, Այվազովսկին էլ՝ զոհվել։ Բայց չորս տարի տևած ճամփորդությունը բարեհաջող ավարտվեց, և Այվազովսկին 1844 թվականի աշնանը, ողջ-առողջ և հռչակ ու փառք վաստակած, վերադարձավ Ռուսաստան։ Այնտեղ նա ստացավ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչում (1887 թվականից՝ պատվավոր անդամ) և նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!