СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Այվազովսկին փառքի գագաթին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Այվազովսկին փառքի գագաթին»

Այվազովսկին փառքի գագաթին

1845 թվականին դարձել է գլխավոր ծովային շտաբի գեղանկարիչը, 1847 թվականին՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, եղել է նաև եվրոպական մի շարք ակադեմիաների (Հռոմի, Փարիզի, Ֆլորենցիայի, Ամստերդամի, Շտուտգարտի) անդամ։ Այվազովսկին հիմնականում ծովանկարներ է նկարել, ստեղծել Ղրիմի ծովափնյա քաղաքների դիմապատկերների շարքեր։ Նրա կարիերան չափազանց հաջողված էր. պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով, ստացել դերծովակալի կոչում։

1845 թվականին Այվազովսկին հեռացել Է Ռուսաստանի մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից, մշտական բնակություն հաստատել Թեոդոսիայում, կառուցել արվեստանոց, փառաբանված արվեստագետի և հայրենասեր քաղաքացու իր մասնակցությունն Է բերել 1853-56-ի Ղրիմի պատերազմին։ Ստեղծել Է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված մի շարք կտավներ («Սինոպի ծովամարտը», 1853, «Ծովամարտ», 1855, «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 և այլն), պաշարված քաղաքում բացել է ցուցահանդես (1854), ոգևորել և օգնել է նրա պաշտպաններին։

1845 թվականից ապրել է Թեոդոսիայում, որտեղ իր վաստակած գումարներով բացել է արվեստների դպրոց (հետագայում այն դարձել է Նովոռոսիայի գեղարվեստական կենտրոններից մեկը) և պատկերասրահ (1880 թվական), հիմնադրել է գեղանկարչության Կիմերյան դպրոցը, դարձել Թեոդոսիա-Ջանկոյ երկաթգծի շինարարության նախաձեռնողը (կառուցվեց 1892 թվականին)։ Ակտիվորեն մասնակցել է հայրենի քաղաքի բարեկարգմանը, ամեն կերպ աջակցել նրա ծաղկմանն ու բարգավաճմանը։ Հետաքրքրվել է հնագիտությամբ, զբաղվել Ղրիմի հուշարձանների պահպանության հարցերով, մասնակցել 90-ից ավելի կուրգանների ուսումնասիրմանը (գտածոների մի մասը պահպանվում է Էրմիտաժի պահոցներում)։ Իր միջոցներով կառուցել է Թեոդոսիայի հնությունների թանգարանի նոր շենքը։ Հնագիտությանը մատուցած ծառայությունների համար ընտրվել է Օդեսայի պատմության և հնությունների ընկերության իսկական անդամ։ 1895 թվականի ապրիլին Նոր Նախիջևանում /Դոնի Նախիջևանում/ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին (1820-1907) հանդիպելուց հետո, Այվազովսկին այցելեց Տագանրոգում բնակվող իր հին ծանոթին՝ Յ. Մ. Սերեբրյակովին։ Դա նկարչի երկրորդ այցն էր Տագանրոգ. առաջինը եղել էր 1835 թվականին, երբ նա այցելել էր Ալեքսանդր Առաջինի պալատ։ Տագանրոգում Այվազովսկին իր «Ջրերի վրայով քայլելը» կտավը նվիրեց կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերության մատուռին (ի դեպ, Տագանրոգում այդ ընկերության ներկայացուցիչն ականավոր կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու Իպոլիտ եղբայրն էր)։ Այս ընծայի համար նկարիչն արժանացավ անձամբ ընկերության նախագահի՝ մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի շնորհակալությանը։

Այվազովսկին շատ է ճանապարհորդել. եղել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՍՆ-ում, Ռուսաստանի տարբեր ծայրամասերում։ 1868 թվականին ուղևորվել է Կովկաս, նկարել լեռնային բնանկարներ («Գունիբ լեռան ամրոցը», «Դարյալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլն), 1869 թվականին Թիֆլիսում բացել հայ իրականության մեջ առաջին գեղարվեստական ցուցահանդեսը։ 1873 թվականին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար որպես օտարերկրյա մեծ նկարիչ կատարել է իր ինքնանկարը։ Այվազովսկին Ռուսաստանում առաջինն Էր, որ, հետապնդելով լուսավորական նպատակներ, իր ցուցահանդեսները կազմակերպել է ոչ միայն Պետերբուրգում, Մոսկվայում կամ Եվրոպայի մշակութային խոշոր կենտրոններում, այլև ռուսական ծայրամասային համարվող քաղաքներում, այդ թվում Թիֆլիսում և Բաքվում։

Ստեղծագործության մի շարք բնութագրական գծեր

Երկարատև ստեղծագործական կյանք ապրելով՝ Այվազովսկին դարձավ Ռուսական կայսրության այդ ժամանակի առավել հայտնի նկարիչը։ Նրա հսկայական ստեղծագործական էներգիայի մասին է խոսում այն իրողությունը, որ Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում («Քաոս», 1842, «Արևի խավարումը Թեոդոսիայում», 1858, «Արարչագործություն», «Համաշխարհային ջրհեղեղ», 1864 և այլն) ։ Դա արտահայտվել է նաև բազմաթիվ ծովանկարներում, կովկասյան բնանկարների շարքում, մասնավորապես՝ բիբլիական Արարատի պատկերներում։ 1840-50-ական թվականների լավագույն կտավները՝ «Նեապոլի ծովածոցը լուսնկա գիշերով» (1842), «Նավաբեկություն» (1843), «Փոթորիկը Սև ծովում» (1845), «Իններորդ ալիք» (1850), կատարված են հակադիր գույների լծորդումներով, էպիկական շնչով և ռոմանտիկ պաթոսով։ 1870-ական թվականներին նա ստեղծել է ավելի նուրբ ու զուսպ գունաշարով իրացված «կապույտ ծովանկարները» («Փոթորիկ», 1872, «Ծիածան», 1873), իսկ 1880-90-ական թվականներին «արծաթավուն ծովանկարների» շարքը («Սև ծովը», 1881, «Փոթորիկ», 1885, «Ալիք», 1889, «Փոթորիկը Ազովի ծովում», 1889, «Ալիքների մեջ», 1898)։

Հ. Այվազովսկու արվեստը լավատեսական է։ «Իններորդ ալիք» հանրահայտ նկարում (1850, Լենինգրադի ռուսական թանգարան) դրսևորվել է ծովանկարչի մեծ հավատը դեպի մարդը, դեպի նրա հոգու անընկճելիությունը։ Իր «Սև ծովը» (1881, Տրետյակովյան պատկերասրահ), «Ալիքների մեջ» (1898, Այվազովսկու պատկերասրահ) և այլ գլուխգործոցներով Այվազովսկին ծովանկարչությունը ձերբազատեց սոսկ գեղեցիկ տեսարան ներկայացնելու միտումից։ Նրա պատկերները ներթափանցված են խոր հայրենասիրությամբ և հումանիզմով։ Ծովամարտի նրա տեսարաններն աչքի են ընկնում պատմական հավաստիությամբ և հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունը («Պետրոս I-ը Ֆիննական ծովածոցի ափին», 1846, «Չեսմենի ծովամարտը», 1848, 1886, «Նավարինի ծովամարտը», 1848, «Երկու թուրքական նավերից գրոհի ենթարկված «Մերկուրի» բրիգը», 1892) ։

Այվազովսկին ունի հարազատներին ու բարեկամներին պատկերող դիմանկարներ, ինքնանկարներ, գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ։

Այվազովսկին բարերար ազդեցության է գործել ռուսական գեղանկարչության վրա։ Նրա արվեստին հետևել են ռուս նկարիչներ Լ. Ֆ. Լագորիոն, Ռ. Գ. Աուդկովսկին, Ա. Պ. Բոգոլյուբովը, Ա. Ի. Կոլինջին, ծովանկարչի երեք թոռները՝ Մ.Պ. Լատրին, Ա. Ե. Դանզենը, Կ. Կ. Արցեուլովը և ուրիշներ։

Ինչպես ամեն մի մշակութային խոշոր երևույթ, Այվազովսկու արվեստը արտացոլել է իր ժամանակի առաջադիմական գաղափարները։

Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!