СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Այվազովսկին և հայ ժողովուրդը

Нажмите, чтобы узнать подробности

Այվազովսկու ծառայությունները հայկական մշակույթին

Խոշոր են Այվազովսկու ծառայությունները հայ մշակութային կյանքում։ Գեղանկարչության մեջ առաջին անգամ նա է պատկերել հայկական բնությունը, Արարատն ու Արարատյան հովիտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնության գեղեցկությունները։ Նրա «Թիֆլիսի տեսարանը» (1868) հայ կենցաղային ժանրի առաջին նկարներից է։ Հայաստանի նկատմամբ Այվազովսկու տածած սերը արտահայտվել է «Արարատ լեռան հովիտը» (1882, մասնավոր հավաքածու), «Արարատ» (1868, 1887), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Բայրոնի այցը Սխիթարյաններին Ս. Ղազար կղզում», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» (1895) և այլ կտավներում։ Ծովանկարչության բնագավառում նրա անմիջական խորհուրդներով առաջնորդվել են Ս. Ճիվանյանը, Ս. Մահտեսյանը, Վ. Մախոխյանը։ Նրա արվեստը որոշակի ազդեցություն է ունեցել Գ. Բաշինջաղյանի ստեղծագործության վրա։ Այվազովսկու նկարները պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում։ Նրա գործերի խոշոր հավաքածուներից է Ծովային Հայաստանի նշանավոր քաղաքի՝ Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահի ֆոնդը։ Հարուստ է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի՝ Այվազովսկու նկարների հավաքածուն («Չումակները», 1857, «Գիշերը Կոստանդնուպոլսում», 1862, «Նեապոլի ծովածոցը միգապատ առավոտյան», 1874, «Փոթորիկը ծովի վրա», 1876, «Նոյը իջնում է Արարատից», 1887, «Անդորրություն», 1892 և այլն)։ Հ. Այվազովսկու գործունեությունը նպաստել է հայ, ռուս և այլ եվրոպական ժողովուրդների մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։

 

Просмотр содержимого документа
«Այվազովսկին և հայ ժողովուրդը»

Այվազովսկին և հայ ժողովուրդը



Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար` նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նրան արժանացրին Ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թվականներին տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և շպրտեց ծովը։ Այվազովսկուն խորապես հուզել է սուլթանական Թուրքիայի բռնատիրական լծի տակ տառապող իր հայրենակիցների ճակատագիրը։ Աշխարհահռչակ ծովանկարչի անունը բուռն ոգևորության աղբյուր է եղել երկրագնդի տարբեր ծայրերում ապրող հայության համար։ Իր ճանապարհորդությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայության լայն զանգվածների հետ, օգնել ազգային կազմակերպություններին, դպրոցներին, նվիրել նկարներ և բացել ցուցահանդեսներ։ Փայփայել է այն երազանքը, թե կկարողանա մեկ ընդհանուր միության մեջ միավորել տարբեր երկրներում ապրող բոլոր հայ նկարիչներին և զարկ տալ հայ կերպարվեստի զարգացմանը։ 1890-ական թվականներին հայկական կոտորածների ծանր օրերին նա ստեղծել Է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ աշխատանքներ՝ արտահայտելով իր ցասումն ընդդեմ թուրք մարդասպանների։ 1898-ին այդ նկարաշարը ցուցադրել Է Մոսկվայում, «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուի համար կատարել նույն թեմայով գրչանկարներ։ Նա ապաստան է տվել և նյութապես օգնել կոտորածից Ղրիմ փախած հայ գաղթականներին։ Այվազովսկին եղել է Ղրիմի հայկական գաղթօջախի հովանավորը, Թեոդոսիայի պատվավոր քաղաքացին:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!