СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աշխատանք տեքստի շուրջ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Աշխատանք տեքստի շուրջ»

ԱՇԽԱՏԱՆՔ ՏԵՔՍՏԻ ՇՈՒՐՋ


I փուլ. Աշխատանք տեքստի շուրջ մինչև ընթերցումը

  1. Կանխագուշակում. ընթերցվող նյութի բովանդակության կռահում, երբ որոշվում են տեքստի բովանդակային, թեմատիկ, հուզական ուղղվածությունը, գործող անձինք՝ ըստ վերնագրի, հեղինակի անունը, տեքստի նկարազարդման վերաբերյալ ենթա­դրությունները:

Տեքստի շուրջ տարվող աշխատանքների տեսակները մինչ ընթերցումը

  • Նախապատրաստական զրույց՝տեքստի բովանդակության, հեղինակի կենսագրության, պատմական իրադարձությունների, կյանքից վերցված դեպքերից և այլն:

  • Աշխատանք վերնագրի շուրջ (կանխագուշակում)

  • Աշխատանք նկարազարդման շուրջ

  • Աշխատանք դժվարընթեռնելի բառերի շուրջ,

  • Աշխատանք անհասկանալի բառերի և արտահայտությունների շուրջ


II փուլ: Աշխատանք տեքստի շուրջ կարդալու ընթացքում:

  1. Տեքստի սկզբնական ընթերցում: Պայմանավորված տեքստի առանձնահատ­կու­­­թյուններով, աշակերտների տարիքային և անհատական հնարա­վո­րություններով՝ գործադրելի են կարդալու տարբեր ձևեր՝ ինքնուրույն լուռ ընթերցանություն, ընթերցանություն-ունկնդրում կամ համակցված ընթեր­ցա­նություն (ուսուցչի հայեցողությամբ): Սկզբնական ընկալման որոշում՝ զրույցի, առաջին տպավորությունների ճշտգրտման միջոցով: Ընթերցած տեքստի բովանդակության և աշակերտների նախնական կանխագուշակումների, հուզական տպավորությունների համապատասխանության բացահայտում:

  2. Տեքստի դանդաղ, խորհելով վերընթերցում (ամբողջական կամ հատվածաբար): Տեքստի վերլուծություն (հնարներ՝ զրույց հեղինակի հետ, մեկնողական ընթերցանություն, զրույց կարդացածի շուրջ, հենակետային բառերի առանձնացում և այլն): Բովանդակային իմաստով ամբողջություն ներկայացնող հատվածների վերաբերյալ կոնկրետացնող հարցերի առաջադրում:

  3. Զրույց տեքստի ամբողջական բովանդակության շուրջ: Կարդացածի ամփոփում: Ամփոփիչ բնույթի հարցերի առաջադրում՝ անհրաժեշտության դեպ­­քում հիմնավորելու նպա­տա­կով հղումներ կատարելով առանձին հատ­վածների: Արտահայտիչ ընթերցանություն:

Տեքստի շուրջ տարվող աշխատանքներն ընթերցման ընթացքում

  • Լուռ ընթերցանություն,

  • Շարունակելով ընթերցանություն՝ փոքր հատվածներով,

  • Ընթերցանություն,հարց ու պատասխան բովանդակության շուրջ,

  • Բարձրաձայն ընթերցանություն՝ նորածանոթ բառերի առանձնացումով,

  • Բարձրաձայն ընթերցանություն դադարներով՝արտահայտչական միջոցների ընդգծումով (արտահայտիչ ընթերցանության մշակման նպատակով)

  • Ընթերցանություն՝ տրամաբանական շեշտ ունեցող բառերի առանձնացմամբ,

  • Այն բառերի, արտահայտությունների որոնում, որոնք պետք է ընթերցել բարձր, ցածր, արագ, դանդաղ ձևերով

  • Ընթերցանություն՝ հնչերանգով արտահայտելով կետադրական նշանները,

  • Ուսուցչի կամ աշակերտի ամբողջական ընթերցումից հետո տեքստի վերաբերյալ դատողությունների արտահայտում,

  • Կարդացածի և նկարազարդման միջև կապերի վերհանում:

III փուլ: Աշխատանք տեքստի շուրջ կարդալուց հետո:

  1. Զրույց տեքստի բովանդակության շուրջ: Կարդացածի քննարկում, բանավեճ: նյութի բովանդակության վերարտադրման տարբերությունների (մեկնու­թյուններ, գնագատականներ) համադրում հեղինակի դիրքորոշման հետ: Տեքստի հիմնական գաղափարի վերհանում և ձևակերպում:

  2. Ծանոթություն հեղինակի հետ: Զրույց հեղինակի անձի և նրա ստեղծա­գործությունների մասին:

  3. Աշխատանք վերնագրի և նկարազարդման շուրջ: Վերնագրի իմաստի քննար­կում: Տեքստի բովանդակության վերաբերյալ նկարների ցուցադրություն:

  4. Ստեղծագործական առաջադրանքներ: Բազմաբնույթ աշխատանքներ՝ աշակերտների ընթերցողական գործունեության տարբեր ոլորտների կապակ­­­­ցությամբ (հուզական, երևակայական, բովանդակության ընկալման, գեղարվեստական և այլն):

Տեքստի շուրջ տարվող աշխատանքներն ընթերցումից հետո

  • Ընթերցում, մասերի բաժանում, պլանի կազմում,

  • Ընթերցում՝ պլանի հարցերի համապատասխան,

  • Նկարազարդմանը համապատասխան հատվածի ընթերցում,

  • Ընտրովի ընթերցանություն. Կարդալ այն հատվածը, որը վերաբերում է տրված հարցին,

  • Կարդալ տեքստի ամենագեղեցիկ հատվածը և հիմնավորել,

  • Տրված նախադասության սկզբին համապատասխան նախադասությունը գտնել և ընթերցել,

  • Ընթերցել այն հատվածը, որին համապատասխան առած կամ ասացվածք կարելի է հիշել,

  • Հեքիաթների ընթերցման ժամանակ առանձնացնել իրական և երևակայական հատվածները,

  • Ընթերցել և որոշել այն նախադասությունը, որը դարձել է ասացվածք (առակի դեպքում)

  • Կարդալ, ստեղծել նկարաշար,

  • Դերերով ընթերցանություն,

  • Ընթերցել, բովանդակությունը վերարտադրելիս օգտագործել ժեստեր, դիմախաղ (բեմականացման էլեմենտներ)

  • Ըստ պլանի վերարտադրել բովանդակությունը (բառային, նկարներով, մեջբերումներով, համառոտ և այլն),

  • Ընթերցել, որոշել այն հատվածները, որոնք կարող են կարդալ այս դիմակները

  • Ընթերցել այն հատվածները, որոնք կարելի է կարդալ խիստ, արհամարանքով, խնդրանքով, հիասթափությամբ, բարկացկոտ, ծաղրելով, ուրախ, տխուր

  • Բանաստեղծության արտասանություն՝ մրցութային կարգով,

  • Կարդացածից պատկերավոր բառերի ուարտահայտությունների առանձնացում,

  • Ընթերցած տեքստից առանձնացնել այն հատվածները, որոնց միջոցով կարելի է հերոսի բանավոր նկարագրություն կազմել.

  • Գրատախտակին գրված բառերի իմաստներին համապատասխան հոմանիշ /հականիշ բառերը գտնել տեքստում,

  • Տեքստից առանձնացնել այն բառերն ու արտահայտությունները, որոնց միջոցով կարելի է փոխադրություն կամ շարադրություն գրել,

  • Կարդալ և հերոսներին բնութագրող բառերն ու արտահայտությունները դուրս գրել,

  • Կարդալու միջոցով վեր հանել նկարագրված դեպքերի պատճառահետևանքային կապերը,

  • Կարդալ, առանձնացնել այն հատվածները, որոնք անհրաժեշտ են եզրահանգումների համար:






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!