СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առակագրություն /

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Առակագրություն /»

Առակս կուսուցանե Մաս1

Առակս կուսուցանե

Մաս1

ԿԱՐՈՂԱՆԱԼ -ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼ ԸՆԹԵՐՑԱԾ ԱՌԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ -ԸՆԿԱԼԵԼ ԱՌԱԿԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ -ԱՌԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՁևԱՎՈՐԵԼ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԱՐՈՂԱՆԱԼ

-ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼ ԸՆԹԵՐՑԱԾ ԱՌԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

-ԸՆԿԱԼԵԼ ԱՌԱԿԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

-ԱՌԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՁևԱՎՈՐԵԼ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Առակ Առակ   բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արածները Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին գրվել չափածո։

Առակ

Առակ   բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արածները

Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին գրվել չափածո։

Առակի վարպետներ են ՝ Եզոպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը Հայ հեղինակներից ՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։ Մի փոքր տեղեկությու այս առակագիրների մասին:

Առակի վարպետներ են ՝

Եզոպոսը,

Ֆեդրոսը,

Ժան դը Լաֆոնտենը,

Իվան Կռիլովը

Հայ հեղինակներից ՝

Մխիթար Գոշը,

Վարդան Այգեկցին,

Խնկո Ապերը։

Մի փոքր տեղեկությու այս առակագիրների մասին:

Եզոպոս Մեզ հասած եզովպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում։ Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը, ռուս  Իվան Կռիլովը  և ուրիշներ) օգտվել են Եզովպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք։  Հին Հունաստանում  ծագել է «եզովպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե բանավոր, թե գրավոր խոսքում մտքերը Եզովպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով։ Հայ գրականության մեջ եզովպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր  Վարդան Այգեկցին ։  V  դարում  հայերն արդեն ծանոթ էին եզովպոսյան առակներին։ Դրանք  հայերեն  առաջին անգամ լույս են տեսել  1818  թ-ին Վենետիկում  ։ Ծնվել է  մոտ. մ. թ. ա. 620 Ծննդավայր Մեսեմբրիա (Պոնտոս), Նասեբար‎, Բուրգասի մարզ, Բուլղարիա Վախճանվել է մոտ. մ. թ. ա. 564 Վախճանի վայր Դելֆի, Կենտրոնական Հունաստան, Հունաստան Մասնագիտություն՝առակագիրառասպելագիր և փիլիսոփա Լեզու՝ հին հունարեն Ազգություն՝ հույն

Եզոպոս

Մեզ հասած եզովպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում։ Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը, ռուս  Իվան Կռիլովը  և ուրիշներ) օգտվել են Եզովպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք։  Հին Հունաստանում  ծագել է «եզովպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե բանավոր, թե գրավոր խոսքում մտքերը Եզովպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով։ Հայ գրականության մեջ եզովպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր  Վարդան Այգեկցին ։  V դարում  հայերն արդեն ծանոթ էին եզովպոսյան առակներին։ Դրանք  հայերեն  առաջին անգամ լույս են տեսել  1818  թ-ին Վենետիկում ։

Ծնվել է մոտ. մ. թ. ա. 620

Ծննդավայր Մեսեմբրիա (Պոնտոս), Նասեբար‎, Բուրգասի մարզ, Բուլղարիա

Վախճանվել է մոտ. մ. թ. ա. 564 Վախճանի վայր Դելֆի, Կենտրոնական Հունաստան, Հունաստան

Մասնագիտություն՝առակագիրառասպելագիր և փիլիսոփա

Լեզու՝ հին հունարեն

Ազգություն՝ հույն

Ֆեդրոս Եղել է ստրուկ, ապա Օկտավիանոս Օգոստոս կայսեր ստրկալույծներից։ Գրել է լատիներեն, պարզ ու հասարակ։ Թարգմանել է Եզոպոսի առակները և իր ինքնուրույն գործերի հետ հրատարակել «Եզոպոսյան առակներ» խորագրով, 5 գրքով, որոնցից պահպանվել է միայն 134 առակ։ Ուշ շրջանի գրքերում Ֆեդրոսը ներմուծելով բարոյախոսական դատողություններ, անեկդոտներ և այլ նյութեր, դուրս է եկել ավանդական ժանրի սահմաններից։ Ֆեդրոսի գաղափարախոսությունը պլեբեյական է, նա մեծ ուշադրություն է նվիրել սոցիալական մոտիվներին։ Ֆեդրոսի առակները հայերեն է թարգմանել և հրատարակել Էդուարդ Հյուրմյուզյանը 1855 թվականին «Առակք» խորագրով։ Ծնվել է՝ Մ.թ.ա. 20-ականներ Ծննդավայր ՝ Կենտրոնական Մակեդոնիա, Հունաստան Վախճանվել է՝ 50-ականներ Մասնագիտություն՝ գրող և բանաստեղծ Լեզու՝ լատիներեն Քաղաքացիություն՝ Հին Հռոմ Ժանրեր՝ առակ

Ֆեդրոս

Եղել է ստրուկ, ապա Օկտավիանոս Օգոստոս կայսեր ստրկալույծներից։ Գրել է լատիներեն, պարզ ու հասարակ։ Թարգմանել է Եզոպոսի առակները և իր ինքնուրույն գործերի հետ հրատարակել «Եզոպոսյան առակներ» խորագրով, 5 գրքով, որոնցից պահպանվել է միայն 134 առակ։ Ուշ շրջանի գրքերում Ֆեդրոսը ներմուծելով բարոյախոսական դատողություններ, անեկդոտներ և այլ նյութեր, դուրս է եկել ավանդական ժանրի սահմաններից։ Ֆեդրոսի գաղափարախոսությունը պլեբեյական է, նա մեծ ուշադրություն է նվիրել սոցիալական մոտիվներին։ Ֆեդրոսի առակները հայերեն է թարգմանել և հրատարակել Էդուարդ Հյուրմյուզյանը 1855 թվականին «Առակք» խորագրով։

Ծնվել է՝ Մ.թ.ա. 20-ականներ

Ծննդավայր ՝ Կենտրոնական Մակեդոնիա, Հունաստան

Վախճանվել է՝ 50-ականներ

Մասնագիտություն՝ գրող և բանաստեղծ

Լեզու՝ լատիներեն

Քաղաքացիություն՝ Հին Հռոմ

Ժանրեր՝ առակ

Ժան դը Լաֆոնտեն ֆրանսիացի հռչակավոր  առակագիր , բանաստեղծ։ Նա 17-րդ դարի ամենաընթերցված բանաստեղծն էր: Առաջին հերթին հայտնի էր իր առակներով, որոնք ողջ Եվրոպայի առակագիրների համար օրինակ հանդիսացան, իսկ  Ֆրանսիայում  նոր տարբերակների և բարբառային առակագրության սկիզբ դրեցին։ Ըստ  Ֆլոբերի , մինչև  Վիկտոր Հյուգոն , նա միակ բանաստեղծն էր, որ հասկանում էր և տիրապետում ֆրանսերեն լեզվի հյուսվածքին։ Լաֆոնտենի առակների 1644 թվականին հրատարակված ժողովածուն եկեղեցին 1703 թվականին ներառել է արգելված գրքերի ցանկում (արգելքը գործել է մինչև 1948 թվականը)։ Ծնվել է  հուլիսի 8, 1621 Ծննդավայր՝ Շատո Տյերի Վախճանվել է՝ ապրիլի 13, 1695 (73 տարեկան) Վախճանի վայր՝ Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն Գերեզման՝ Պեր Լաշեզ Մասնագիտություն՝ առակագիր, բանաստեղծ, փաստաբան, մանկագիր, գրող և դրամատուրգ Լեզու՝ ֆրանսերեն Քաղաքացիություն՝ Ֆրանսիա Ժանրեր՝ առակ և պատմազրույց Անդամակցություն՝ Ֆրանսիական ակադեմիա

Ժան դը Լաֆոնտեն

ֆրանսիացի հռչակավոր  առակագիր , բանաստեղծ։ Նա 17-րդ դարի ամենաընթերցված բանաստեղծն էր: Առաջին հերթին հայտնի էր իր առակներով, որոնք ողջ Եվրոպայի առակագիրների համար օրինակ հանդիսացան, իսկ  Ֆրանսիայում  նոր տարբերակների և բարբառային առակագրության սկիզբ դրեցին։

Ըստ  Ֆլոբերի , մինչև  Վիկտոր Հյուգոն , նա միակ բանաստեղծն էր, որ հասկանում էր և տիրապետում ֆրանսերեն լեզվի հյուսվածքին։

Լաֆոնտենի առակների 1644 թվականին հրատարակված ժողովածուն եկեղեցին 1703 թվականին ներառել է արգելված գրքերի ցանկում (արգելքը գործել է մինչև 1948 թվականը)։

Ծնվել է հուլիսի 8, 1621

Ծննդավայր՝ Շատո Տյերի

Վախճանվել է՝ ապրիլի 13, 1695 (73 տարեկան)

Վախճանի վայր՝ Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն

Գերեզման՝ Պեր Լաշեզ

Մասնագիտություն՝ առակագիր, բանաստեղծ, փաստաբան, մանկագիր, գրող և դրամատուրգ

Լեզու՝ ֆրանսերեն

Քաղաքացիություն՝ Ֆրանսիա

Ժանրեր՝ առակ և պատմազրույց

Անդամակցություն՝ Ֆրանսիական ակադեմիա

Իվան Կռիլով Ծնվել է` փետրվարի 2 (13), 1769 Ծննդավայր` Մոսկվա, Ռուսական կայսրություն Վախճանվել է` նոյեմբերի 9 (21), 1844 (75 տարեկան) Վախճանի վայր` Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն Գերեզման` Տիխվինսկոե գերեզմանատուն Գրական անուն` Նավի Վոլիրկ Մասնագիտություն` լեզվաբան, բանաստեղծ, գրող, լրագրող, առակագիր, դրամատուրգ, հրատարակիչ, թարգմանիչ և մանկագիր Լեզու` ռուսերեն Ազգություն` ռուս Քաղաքացիություն` Ռուսական կայսրություն Ժանրեր` առակ, պիես, պոեզիա և արձակ Անդամակցություն` Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պետերբուրգի գիտությունների ակադեմիա Պարգևներ` Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան

Իվան Կռիլով

Ծնվել է` փետրվարի 2 (13), 1769

Ծննդավայր` Մոսկվա, Ռուսական կայսրություն

Վախճանվել է` նոյեմբերի 9 (21), 1844 (75 տարեկան)

Վախճանի վայր` Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն

Գերեզման` Տիխվինսկոե գերեզմանատուն

Գրական անուն` Նավի Վոլիրկ

Մասնագիտություն` լեզվաբան, բանաստեղծ, գրող, լրագրող, առակագիր, դրամատուրգ, հրատարակիչ, թարգմանիչ և մանկագիր

Լեզու` ռուսերեն

Ազգություն` ռուս

Քաղաքացիություն` Ռուսական կայսրություն

Ժանրեր` առակ, պիես, պոեզիա և արձակ

Անդամակցություն` Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պետերբուրգի գիտությունների ակադեմիա

Պարգևներ` Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան

Մխիթար Գոշ Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝  առակը։ Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է  Զաքարե Երկայնաբազուկի  խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Բրիտանացի մտավորական   Դեյվիդ Լենգը   Գոշին համեմատում է հայտնի առակագիրներ  Եզոպոսի  և  Լաֆոնտենի  հետ ։ Ծնվել է` 1130 Ծննդավայր` Գանձակ Մահացել է` 1213 Մահվան վայր` Գոշավանք Ազգություն` հայ Երկեր` Գոշավանք Մասնագիտություն` քահանա,  հասարակական գործիչ և գրող

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝  առակը։

Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է  Զաքարե Երկայնաբազուկի  խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Բրիտանացի մտավորական   Դեյվիդ Լենգը   Գոշին համեմատում է հայտնի առակագիրներ  Եզոպոսի  և  Լաֆոնտենի  հետ ։

Ծնվել է` 1130

Ծննդավայր` Գանձակ

Մահացել է` 1213

Մահվան վայր` Գոշավանք

Ազգություն` հայ

Երկեր` Գոշավանք

Մասնագիտություն` քահանա,

հասարակական գործիչ և գրող

Վարդան Այգեկցի

Ապրել է XII դարի վերջին և [XIII դար]-ի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Արքայակաղնի վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնակցել է Լևոն Բ-ի թագադրության հանդեսին։ Վախճանվել է 1250 թվականին։

Ծնվել է` 12-րդ դարի վերջ

Ծննդավայր` Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա գյուղ Վախճանվել է` 1250 թվական

Մասնագիտություն` առակագիր, քահանա, աստվածաբան, մատենագետ և հասարակական գործիչ

Ազգություն` հայ

Քաղաքացիություն` Հայոց Միջագետք

Կրթություն` Արքայակաղնի վանք

Ուշագրավ աշխատանքներ` Աղվեսագիրք, «Եզն և ձի», «Առյուծ և մարդ», «Իմաստուն զինվոր»

Այգեկ վանքում գրել է 22 ճառ, բարոյախրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։

Խնկո Ապեր

Թումանյանի  աջակցությամբ  1911  թվականին տեղափոխվել է  Թիֆլիս , աշխատակցել  «Հասկեր»  ամսագրին, ուսուցչություն արել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում ու քաղաքային դպրոցում։ Աթաբեկ Խնկոյանը  1923  թվականին լուսժողկոմատի կողմից հրավիրվում է Երևան՝ գրական-մանկավարժական աշխատանքի։ Աշխատակցել է «Աշխատավոր» , «Նոր աշխատավոր» ,  «Աղբյուր» ,  «Մաճկալ» ,  «Հասկեր» ,  «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել  1890  թվականին։

Ծննդյան անուն` Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան

Ծնվել է` հոկտեմբերի 19, 1870թ.

Ծննդավայր՝ Խնկոյան, Հայաստան

Վախճանվել է՝ հոկտեմբերի 8, 1935թ. (64 տարեկան)

Վախճանի վայր՝ Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ

Գերեզման՝ Գերեզման Խնկո-Ապոր

Մասնագիտություն՝ գրող, մանկագիր և ուսուցիչ

Ազգություն՝ հայ

Քաղաքացիություն՝ Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ

Անդամակցություն՝ ԽՍՀՄ Գրողների միություն

Պարգևներ՝ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։

Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր «Մեր դպրոցը», «Կարմիր արև»։ Գրել է  բանաստեղծություններ ,  պոեմներ ,  հեքիաթներ ,  լեգենդներ ,  առակներ։

Նկարագրություն Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։

Նկարագրություն

Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։

Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։ Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել  Խիկար Իմաստունի  և Մոլլա Նասրեդինի առակները։ Հայ գրականության մեջ առակագրությունն սկզբնավորվել է թարգմանությունների միջոցով. դրանք ամփոփվել են «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակները» ժողովածուներում, որոնք հունարենից թարգմանվել են V–VI դարերում, այլ տվյալով՝ VII դարում։ XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է (նկարահանվել է մուլտֆիլմ, 1975 թ., Հայֆիլմ)։ Ահա «Իմաստուն զինվորը» առակը «Աղվեսագրքից»։

Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։ Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել  Խիկար Իմաստունի  և Մոլլա Նասրեդինի առակները։ Հայ գրականության մեջ առակագրությունն սկզբնավորվել է թարգմանությունների միջոցով. դրանք ամփոփվել են «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակները» ժողովածուներում, որոնք հունարենից թարգմանվել են V–VI դարերում, այլ տվյալով՝ VII դարում։ XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է (նկարահանվել է մուլտֆիլմ, 1975 թ., Հայֆիլմ)։ Ահա «Իմաստուն զինվորը» առակը «Աղվեսագրքից»։

Առակը հայ գրականության մեջ

Առակը  ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակներից է և առկա է գրեթե բոլոր ժողովուրդների բանավոր ստեղծագործության մեջ։ Այն այլաբանական բովանդակություն ունեցող փոքրածավալ պատմողական ստեղծագործություն է, որում հաճախ մարդկանց փոխարեն հանդես են գալիս կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչներ, տիեզերական մարմիններ, որոնք անձնավորված են։ Նրանց փոխհարաբերություններն այլաբանորեն ներկայացնում են մարդկային կյանքի զանազան խրատական, հաճախ երգիծական բովանդակություն։ Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ  Գրիգոր Մագիստրոսն  իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար։ Ինչ վերաբերում է ժողովրդական առակներին, որոնցից մի քանիսը պատահաբար մեջ են բերում հին հեղինակները, նույն բախտն են ունեցել, ինչ-որ մեր հին ժողովրդական բանահյուսությունն ընդհանրապես։

Անառակ որդու վերադարձը

Դրա պատճառն այն է, որ առակները եկեղեցականների կողմից ոչ միայն արհամարհված են եղել իբրև գեղջկական, ուստի անարժեք բաներ, այլև իրենց աշխարհիկ բնավորության պատճառով հալածված։ Զանազան տեսակի գուշակություն անողների հետ, ինչպես են  «հաւահմայք»«հացահմայք»«հատահարցք» , մերժված և հաղորդության անարժան են համարել նաև  «զբախաւսք, գրատեսք, շրջողք տանէ ի տուն, հետաքրքիրք, զրուցատարք, առասպելախաւսք» ։ Վերջինը վերաբերում է առակախոսներին. հայերեն  «առասպել»  բառը, բացի իր իսկական նշանակությունից, գործածվում է նաև իբրև առակ։

Մեծ դժվարությամբ, ուրեմն, առակի տեսակը մուտք է գործում գրավոր գրականության մեջ։ Եվ վերջապես 12-13-րդ դարերում արդեն հանդես են գալիս հայ նշանավոր առակագիրներ  Մխիթար Գոշը  և  Վարդան Այգեկցին ։ Մխիթար Գոշն առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս՝ բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը։ Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ Մխիթարի լինում է 3 տեսակ՝ բարոյական, առասպելական և ստեղծական։ Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն։ Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին՝ իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են։

Խրատական եզրակացությունը, որ հեղինակը կոչում է խրատ, նշանակ, ճշմարտություն և այլ բառերով, 2 տեսակ է։ «Ճշմարտությունը առակների հեղինակի համար երկու բովանդակություն կարող է ունենալ, երկու էություն՝ աշխարհական և եկեղեցական, ըստ որում նրա նպատակն է «կերպարանել»՝ պատկերացում տալ, բացահայտել, ցուցադրել, արտացոլել այդ երկու ճշմարտություններն այլաբանորեն։ Դատաստանագրքում հեղինակը ձգտել է նույն նպատակին հասնել՝ ճշմարտությունը (դարձյալ՝ եկեղեցական և աշխարհական)պարզել օրենսդրական միջոցներով՝ կազմելով դրա համար 2 տիպի օրենքներ»։ Եվ քանի որ առակագրի համար էականը «ճշմարտությունն» է, ուստի առակի առասպելն այնպես է հորինվում, որ հարմարվի բարոյակրթական մասին կամ գործողությունն այնպես կարճ է պատմվում, որ երբեմն նույնիսկ խրատական մասն ավելիմեծ տեղ է բռնում, քան պատմվածքը։ Այսինքն՝ նպատակը ուսուցողական է։ Նույնքան ուշագրավ են Վ. Այգեկցու առակները։

Խրատական եզրակացությունը, որ հեղինակը կոչում է խրատ, նշանակ, ճշմարտություն և այլ բառերով, 2 տեսակ է։ «Ճշմարտությունը առակների հեղինակի համար երկու բովանդակություն կարող է ունենալ, երկու էություն՝ աշխարհական և եկեղեցական, ըստ որում նրա նպատակն է «կերպարանել»՝ պատկերացում տալ, բացահայտել, ցուցադրել, արտացոլել այդ երկու ճշմարտություններն այլաբանորեն։ Դատաստանագրքում հեղինակը ձգտել է նույն նպատակին հասնել՝ ճշմարտությունը (դարձյալ՝ եկեղեցական և աշխարհական)պարզել օրենսդրական միջոցներով՝ կազմելով դրա համար 2 տիպի օրենքներ»։ Եվ քանի որ առակագրի համար էականը «ճշմարտությունն» է, ուստի առակի առասպելն այնպես է հորինվում, որ հարմարվի բարոյակրթական մասին կամ գործողությունն այնպես կարճ է պատմվում, որ երբեմն նույնիսկ խրատական մասն ավելիմեծ տեղ է բռնում, քան պատմվածքը։ Այսինքն՝ նպատակը ուսուցողական է։

Նույնքան ուշագրավ են Վ. Այգեկցու առակները։

Հայտնի է, որ նրա առակների գիտական հետազոտումը կատարել է հայագետ Նիկողայոս Մառն իր «Ժողովածոյք առակաց Վարդանաց» ուսումնասիրության մեջ։ Նա գիտականորեն ապացուցում է, որ արաբերեն «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերեն համանուն ժողովածուից Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր նաև աշխարհականների համար և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։ Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։

Հայտնի է, որ նրա առակների գիտական հետազոտումը կատարել է հայագետ Նիկողայոս Մառն իր «Ժողովածոյք առակաց Վարդանաց» ուսումնասիրության մեջ։ Նա գիտականորեն ապացուցում է, որ արաբերեն «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերեն համանուն ժողովածուից

Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր նաև աշխարհականների համար և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։

Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։

Առակագրությունը որպես ժանր Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ  Գրիգոր Մագիստրոսն  իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաստելու համար։ Ինչ վերաբերում է ժողովրդական առակներին, որոնցից մի քանիսը պատահաբար մեջ են բերում հին հեղինակները, նույն բախտն են ունեցել, ինչ-որ մեր հին ժողովրդական բանահյուսությունն ընդհանրապես։ Դրա պատճառն այն է, որ առակները եկեղեցականների կողմից ոչ միայն արհամարհված են եղել իբրև գեղջկական, ուստի անարժեք բաներ, այլև իրենց աշխարհիկ բնավորության պատճառով հալածված։

Առակագրությունը որպես ժանր

Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ  Գրիգոր Մագիստրոսն  իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաստելու համար։ Ինչ վերաբերում է ժողովրդական առակներին, որոնցից մի քանիսը պատահաբար մեջ են բերում հին հեղինակները, նույն բախտն են ունեցել, ինչ-որ մեր հին ժողովրդական բանահյուսությունն ընդհանրապես։ Դրա պատճառն այն է, որ առակները եկեղեցականների կողմից ոչ միայն արհամարհված են եղել իբրև գեղջկական, ուստի անարժեք բաներ, այլև իրենց աշխարհիկ բնավորության պատճառով հալածված։

Զանազան տեսակի գուշակություն անողների հետ, ինչպես են «հաւահմայք», «հացահմայք», «հատահարցք», մերժված և հաղորդության անարժան են համարել նաև «զբախաւսք, գրատեսք, շրջողք տանէ ի տուն, հետաքրքիրք, զրուցատարք, առասպելախաւսք»։ Վերջինը վերաբերում է առակախոսներին. հայերեն «առասպել» բառը, բացի իր իսկական նշանակությունից, գործածվում է նաև իբրև առակ։ Մեծ դժվարությամբ առակը մուտք է գործում գրավոր գրականության մեջ։ Եվ վերջապես 12-13-րդ դարերում արդեն հանդես են գալիս հայ նշանավոր առակագիրներ  Մխիթար Գոշը  և  Վարդան Այգեկցին ։  Մխիթար Գոշն  առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս՝ բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը։ Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ  Գոշի  լինում է 3 տեսակ՝ բարոյական, առասպելական և ստեղծական։ Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն։ Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին՝իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են։

Զանազան տեսակի գուշակություն անողների հետ, ինչպես են «հաւահմայք», «հացահմայք», «հատահարցք», մերժված և հաղորդության անարժան են համարել նաև «զբախաւսք, գրատեսք, շրջողք տանէ ի տուն, հետաքրքիրք, զրուցատարք, առասպելախաւսք»։ Վերջինը վերաբերում է առակախոսներին. հայերեն «առասպել» բառը, բացի իր իսկական նշանակությունից, գործածվում է նաև իբրև առակ։ Մեծ դժվարությամբ առակը մուտք է գործում գրավոր գրականության մեջ։ Եվ վերջապես 12-13-րդ դարերում արդեն հանդես են գալիս հայ նշանավոր առակագիրներ  Մխիթար Գոշը  և  Վարդան Այգեկցին ։  Մխիթար Գոշն  առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս՝ բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը։ Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ  Գոշի  լինում է 3 տեսակ՝ բարոյական, առասպելական և ստեղծական։ Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն։ Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին՝իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են։

Կառուցվածք

Հայկական առակների առաջին, ըստ ամենայնի համակարգված ժողովածուն կազմել է  Մխիթար Գոշը  մեզանից ավելի քան ութ դար առաջ իր հյուսած պատումները համախմբելով երկու բաժնում. «Առակք առասպելականք և բարոյականք» և «Առակք ստեղծականք»։ Գրական այս տեսակի օգտագործման ոլորտներից, հատկանիշներից ու դասակարգման սկզբունքներից բխող հայեցություններին, որոնք ընտանի էին միջնադարյան Հայաստանում և որոնցով առաջնորդվում էր Մխիթար Գոշը, մինչ դասակարգում էր առակները, հարկավ, նախորդել, ինչպես նաև հաջորդել են խնամքով մշակված տեսություններ՝ առավելապես գործնական հողի վրա փոխադրված, որոնց ստեղծագործական յուրացումն ու հետագա զարգացումը մինչև իսկ կարելի է նշմարել 19-րդ դարի կեսերին,  Խաչատուր Աբովյանի  ստեղծագործական առօրյայում։ Սակայն  Աբովյանի , ինչպես և ժամանակին, Մխիթար Գոշի, ելակետային դրույթն՛երը, որպես տեսական շարադրանք, մեզ մատչելի չեն և բխեցվել ու են իրենց իսկ գործնական աշխատանքի արդյունքներից։ Եթե Մխիթար Գոշն, այնուամենայնիվ, ժլատ խոսքերով բացատրել է Առակագրքի տերմիններից մի քանիսը,  Աբովյանը  այդ էլ չի արել, նա առիթը չի օգտագործել կամ չի էլ մտածել, գեթ համառոտակի, ընթերցողի հետ կիսելու իր հայեցակետերն ինչպես ընդհանրապես առակների, այնպես էլ «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուի մեջ և «նախաշավիղ կրթության» ուսումնական ձեռնարկի զույգ տարբերակներում համախմբված ինքնուրույն ու թարգմանական նմանատիպ երկերի ժանրային յուրահատկությունների մասին։

Հոգևորականներ Վարդան Այգեկցու քարոզներում երևում են սոցիալական ներհակությունները, նույնը առկա է և նրա առակներում։ Սակայն հետագա ժողովածուներում ներառված առակներում արդեն սոցիալական հարցերը արծարծվում են ավելի ցայտուն և բացահայտ, նրանց մեջ երևում է հասարակական կյանքի պատկերը դրսևորված բավական բազմակողմանիորեն։ Փոխված է հայացքր ազնվականի ու իշխանի, այլև հոգևոր առաջնորդների նկատմամբ, և նրանց քննադատությունը այլևս զգուշավոր չէ, այլ ուղղակի և խիստ։ Առակներում սուր ծաղրի է ենթարկված նաև հոգևորականությունը. հոգևոր դասի շատ ներկայացուցիչներ որովայնամոլ են, ագահ ու ընչաքաղց։ Հոգևոր դասի ներկայացուցիչներից շատերը զերծ չեն փառասիրության և նույնիսկ շնության ախտերից։ Առակներից մեկում միայնակեցը սատանայի հետ ուխտ է կապում, որ սատանան իրեն մեծության հասցնի («Ուխտ միայնակեցի ընդ սատանայի»), մի ուրիշում («Միայնակեաց և գամբռ շուն») միայնակեցը շնանում է, աստծուց չքաշվելով, իսկ գամբռ շունը նրան սարսափեցնում է և ետ կանգնեցնում շնության ախտից։

Հոգևորականներ

Վարդան Այգեկցու քարոզներում երևում են սոցիալական ներհակությունները, նույնը առկա է և նրա առակներում։ Սակայն հետագա ժողովածուներում ներառված առակներում արդեն սոցիալական հարցերը արծարծվում են ավելի ցայտուն և բացահայտ, նրանց մեջ երևում է հասարակական կյանքի պատկերը դրսևորված բավական բազմակողմանիորեն։ Փոխված է հայացքր ազնվականի ու իշխանի, այլև հոգևոր առաջնորդների նկատմամբ, և նրանց քննադատությունը այլևս զգուշավոր չէ, այլ ուղղակի և խիստ։ Առակներում սուր ծաղրի է ենթարկված նաև հոգևորականությունը. հոգևոր դասի շատ ներկայացուցիչներ որովայնամոլ են, ագահ ու ընչաքաղց։ Հոգևոր դասի ներկայացուցիչներից շատերը զերծ չեն փառասիրության և նույնիսկ շնության ախտերից։ Առակներից մեկում միայնակեցը սատանայի հետ ուխտ է կապում, որ սատանան իրեն մեծության հասցնի («Ուխտ միայնակեցի ընդ սատանայի»), մի ուրիշում («Միայնակեաց և գամբռ շուն») միայնակեցը շնանում է, աստծուց չքաշվելով, իսկ գամբռ շունը նրան սարսափեցնում է և ետ կանգնեցնում շնության ախտից։

Հայկական միջնադարյան առակներում, ավելի քան մատենագրության որևէ այլ տեսակում, պարզորոշ արտահայտված են հասարակական կյանքում և մտածողության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Այդ փոփոխությունների շատ ավելի խորացած դրսևորումների արտացոլումներ ենք տեսնում   Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակների համեմատությամբ՝ առակագրքերի հետագա շերտերի, մանավանդ ժողովրդական ծագումի առակներում։ Եթե  Մխիթար Գոշի առակներում լոկ անգետ մի հովիվ է փախչում զատկի տոնին հաղորդվելուց, ասելով թե՝ «Ոչ ճաշէ զի կերայց և ոչ հրամենք», ապա այստեղ արդեն մարդիկ ընդհանրապես անտարբեր ու սառն են եկեղեցու նկատմամբ, ժամ չեն գնում և զվարճալի տեսարանները գերադասում են սաղմոսից ու աղոթքից։ Ավելին՝ ժամանակներն այնքան են փոխվել, որ արդեն կասկածի տակ են առնվում քրիստոնեական վարդապետության բուն հիմքերը և ավետարանի քարոզած գաղափարների ու իրականության մեջ տեսնում են անհարիրություն («Միայնակեաց և տաճիկ իշխան», ուր սրամտորեն ու նուրբ ծաղրի է ենթարկված  Քրիստոսի  «ձրի առէք և ձրի տուէք» բանաձևը), առհասարակ թերահավատ են ավետարանի պատգամների նկատմամբ, այլև սուտ են համարում նրա մեջ գրվածները։

Հայկական միջնադարյան առակներում, ավելի քան մատենագրության որևէ այլ տեսակում, պարզորոշ արտահայտված են հասարակական կյանքում և մտածողության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Այդ փոփոխությունների շատ ավելի խորացած դրսևորումների արտացոլումներ ենք տեսնում   Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակների համեմատությամբ՝ առակագրքերի հետագա շերտերի, մանավանդ ժողովրդական ծագումի առակներում։ Եթե  Մխիթար Գոշի առակներում լոկ անգետ մի հովիվ է փախչում զատկի տոնին հաղորդվելուց, ասելով թե՝ «Ոչ ճաշէ զի կերայց և ոչ հրամենք», ապա այստեղ արդեն մարդիկ ընդհանրապես անտարբեր ու սառն են եկեղեցու նկատմամբ, ժամ չեն գնում և զվարճալի տեսարանները գերադասում են սաղմոսից ու աղոթքից։ Ավելին՝ ժամանակներն այնքան են փոխվել, որ արդեն կասկածի տակ են առնվում քրիստոնեական վարդապետության բուն հիմքերը և ավետարանի քարոզած գաղափարների ու իրականության մեջ տեսնում են անհարիրություն («Միայնակեաց և տաճիկ իշխան», ուր սրամտորեն ու նուրբ ծաղրի է ենթարկված  Քրիստոսի  «ձրի առէք և ձրի տուէք» բանաձևը), առհասարակ թերահավատ են ավետարանի պատգամների նկատմամբ, այլև սուտ են համարում նրա մեջ գրվածները։

Եզրակացություն Ստեղծված լինելով գերազանցապես քաղաքային միջավայրում, առակագրքերի մեջ եղած ստեղծագործություններում արտացոլվել է այդ միջավայրի կյանքն ու կենցաղը։ Հակառակ  Մխիթար Գոշի  ժողովածուի, որն ունի կուռ կառուցվածք, առակների դասավորությունը կատարված է որոշակի սկզբունքով, Վարդան Այգեկցու անվան հետ կապված առակագրքերում նյութերը համակարգված դասավորություն չունեն, միմյանց հաջորդող առակները ոչնչով իրար հետ կապված չեն։ Նրանցից յուրաքանչյուրը ունի ինքնուրույն սյուժե, անկախ գաղափար, ուրույն նպատակադրում, տարբեր գործող անձեր։ Ժանրային առանձնահատկությունների տեսակետից նույնպես առակագրքերում տեղ գտած ստեղծագործությունները միատարր չեն։

Եզրակացություն

Ստեղծված լինելով գերազանցապես քաղաքային միջավայրում, առակագրքերի մեջ եղած ստեղծագործություններում արտացոլվել է այդ միջավայրի կյանքն ու կենցաղը։ Հակառակ  Մխիթար Գոշի  ժողովածուի, որն ունի կուռ կառուցվածք, առակների դասավորությունը կատարված է որոշակի սկզբունքով, Վարդան Այգեկցու անվան հետ կապված առակագրքերում նյութերը համակարգված դասավորություն չունեն, միմյանց հաջորդող առակները ոչնչով իրար հետ կապված չեն։ Նրանցից յուրաքանչյուրը ունի ինքնուրույն սյուժե, անկախ գաղափար, ուրույն նպատակադրում, տարբեր գործող անձեր։ Ժանրային առանձնահատկությունների տեսակետից նույնպես առակագրքերում տեղ գտած ստեղծագործությունները միատարր չեն։

Այստեղ կարելի է գտնել նաև զանազան հետաքրքրաշարժ պատմություններ, զրույցներ («Գինի», «Կաթ մի մեղր պատճառ պատերազմի», «Հնարք սատանայի», «Տանպատեցի ջուլհակ» և այլն), մանրապատում պատմվածքներ («Միամիտ գողք», «Լեզուանի կին», «Ջկներագէտ ճուհի» և ուրիշներ) և նույնիսկ մանրավեպեր, թեև իրենց ժանրային ձևավորումը վերջնականապես չստացած, ինչպես, օրինակ, «Պղպղայն»։ Այս և նման այլ մանրավեպեր («Ձուկն, թէ կատու», «Արուեստ կնոջ» և այլն), որոնք ունեն երգիծական երանգ, անդրադարձնում են, սովորաբար, մեծատուն քաղաքացիների ընտանեկան վախհարաբերությունները։ Քիչ չեն այն առակներն ու զավեշտական պատմությունները, որոնք ստեղծված են զվարճասեր հասարակայնության պահանջները բավարարելու համար։ Դրանցից են՝ «Միմոս Զիս վաճառական», «Ճոհի», «Աղուես և պանրացան մարդ», «Գայլ յուսումըն», «Այր որոյ չէ տեսեալ ոչ բաղանիս և ոչ խոզ», «Տանուտէր և որդին», «Հայր և որդի», «Երեց ասորի և երիտասարդ հայ» և շատ ուրիշներ։ 

Այստեղ կարելի է գտնել նաև զանազան հետաքրքրաշարժ պատմություններ, զրույցներ («Գինի», «Կաթ մի մեղր պատճառ պատերազմի», «Հնարք սատանայի», «Տանպատեցի ջուլհակ» և այլն), մանրապատում պատմվածքներ («Միամիտ գողք», «Լեզուանի կին», «Ջկներագէտ ճուհի» և ուրիշներ) և նույնիսկ մանրավեպեր, թեև իրենց ժանրային ձևավորումը վերջնականապես չստացած, ինչպես, օրինակ, «Պղպղայն»։ Այս և նման այլ մանրավեպեր («Ձուկն, թէ կատու», «Արուեստ կնոջ» և այլն), որոնք ունեն երգիծական երանգ, անդրադարձնում են, սովորաբար, մեծատուն քաղաքացիների ընտանեկան վախհարաբերությունները։ Քիչ չեն այն առակներն ու զավեշտական պատմությունները, որոնք ստեղծված են զվարճասեր հասարակայնության պահանջները բավարարելու համար։ Դրանցից են՝ «Միմոս Զիս վաճառական», «Ճոհի», «Աղուես և պանրացան մարդ», «Գայլ յուսումըն», «Այր որոյ չէ տեսեալ ոչ բաղանիս և ոչ խոզ», «Տանուտէր և որդին», «Հայր և որդի», «Երեց ասորի և երիտասարդ հայ» և շատ ուրիշներ։ 

  Չնայած այս առակների ու պատմությունների կատակային բնույթին, այնուամենայնիվ, դրանք ևս զգալի ճանաչողական արժեք ունեն։ Առակների գործող անձերը մարդիկ են՝ իրենց ծաղրվող թերություններով ու դրվատվող առաքինություններով, և կամ կենդանիներ, թռչուններ և այլն։ Այս վերջին դեպքում մարդկային հասարակությունը իր արտացոլումն է գտնում կենդանական աշխարհում այլաբանորեն, այսինքն կենդանիների հարաբերությունները հոմոմորֆ ձևով վերարտադրում են մարդկային հարաբերություններ, կերպարների հարաբերակցությունը նման է նախատիպերի ու բնօրինակների առնչությանը, ինչ որ հատուկ է առհասարակ առակագրությանը։ Առակներից շատերի գլխավոր գործող անձը աղվեսն է. այս է պատճառը, որ Վարդանի անվան հետ կապված առակագրքերը ստացել են նաև «Աղվեսագիրք» անվանումը։ Հայկական առակներում աղվեսը միշտ չէ, որ կերպավորվում է իր համբավին (խորամանկություն) համապատասխան, այլև օժտված է բավական բազմազան գծերով, մեկ նա անմիտ է, հիմար, դյուրահավատ, երբեմն սրամիտ, փորձառու, զգաստ և համբերող է, երբեմն էլ ուխտադրուժ ու նենգավոր։ Ինչպես աղվեսը, այնպես էլ մյուս կենդանիները առակներում առնված են ոչ միայն իրենց բնորոշ հատկանիշներով, այլև հաճախ հանդես են գալիս վարքի, վարմունքի տարբեր, բայց նույնպես իրենց համար բնութագրական այլ կողմերով։ Բոլոր դեպքերում նրանք այլաբանորեն անձնավորված են, ընթերցողը ի դեմս նրանց տեսնում է մարդկանց, նրանց հատկանիշների մեջ մարդկային հատկանիշներ, հարաբերությունների մեջ մարդկային հարաբերություններ։

Լավագույնները այն առակներն են, որոնք առակագրքերի մեջ են մտել ժողովրդական բանահյուսությունից։ Դրանց պատմողական մասը առավելագույն չափով հակիրճ է, ամփոփ ու հստակ և լիովին հաղորդում է առակախոսի միտքը, միտումը, հուշում գաղափարը, այնպես որ ավելորդ է դառնում մեկնությունը։ Եվ իրոք, ժողովածուների առակներից շատերը մեկնողական մաս չունեն և դրանց կարիքը չի էլ զգացվում, ինչպես «Աղուես և գայլ» առակում։ Կան առակներ էլ, որոնց մեկնությունները չեն համապատասխանում պատումի բովանդակությանը, չեն բխում նրանից։ Դրա պատճառն այն է, որ առակագրքեր կազմող հոգևոր գործիչները կամ խրատների համար առակներ օգտագործող քարոզիչները առակները քաղելով ժողովրդից՝ աշխատել են միաժամանակ հեռանալ պատումի բովանդակությունից և իբրև մեկնություն դնել կրոնական խրատ-բանաձևումներ։ Վարդան Այգեկցու անունով տարածում գտած ժողովածուները, որոնք ժամանակի ընթացքում ճոխացել են ժողովրդական բանարվեստից առնված նյութերով, մատչելի ձևով հոգևոր սնունդ են տվել միջնադարյան ընթերցողին և ունկնդրին։ Նրանց մեջ տեղ գտած առակները, զվարճալի պատմությունները, մանրավեպերը, խրատական պատումներր արվեստի տեսակետից միջին դարերի հայ գեղարվեստական արձակի մարգարիտներն են, միաժամանակ դրանք կարևոր աղբյուր են ժամանակի կյանքի բազմաթիվ այնպիսի կողմերի լուսաբանման համար, որոնց մասին լռում են մատենագրական մյուս հուշարձանները։

ԾԱՂՐՎՈՒՄ ԵՆ ԱՐԱՏՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՏԱՐԱՏԵՍԱԿ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ԴՐԱԿԱՆԸ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒ ԹՅԱՆ ԺԱՆՐ ԽՐԱՏԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ Առակ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԱՓԱԾՈ ԵՎ ԱՐՁԱԿ ԲԱՂԿԱՑԱԾ 2 ՄԱՍԻՑ

ԾԱՂՐՎՈՒՄ ԵՆ ԱՐԱՏՆԵՐԸ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՏԱՐԱՏԵՍԱԿ

ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ԴՐԱԿԱՆԸ

ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒ

ԹՅԱՆ ԺԱՆՐ

ԽՐԱՏԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ

Առակ

ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՉԱՓԱԾՈ ԵՎ ԱՐՁԱԿ

ԲԱՂԿԱՑԱԾ 2 ՄԱՍԻՑ

Վերջ

Վերջ


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!