СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անչափահաս իրավախաղտներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Անչափահաս իրավախաղտներ»

Անչափահաս իրավախախտներ

Օրինակ 1.

Անչափահաս աղջիկը 16 տարեկան է: Սովորում է դպրոցում, ունի լավ առաջադիմություն և վարք: Նրան ճանաչում են որպես ամաչկոտ, շատ համեստ և օրինակելի աշակերտ: Ապրում է մոր և իրենից 2 տարով մեծ եղբոր հետ: Հայրը մահացել է մի քանի տարի առաջ: Ընտանիքն ունի ֆինանսական խնդիրներ: Մայրը չի աշխատում, իսկ նպաստը չի բավականացնում: Մորաքույրը մեծ ազդոցությու ունի ընտանիքում, քանի որ նաև օգնում է նյութապես: Մայրը տխուր, չափազանց պասիվ անձնավորություն է: Աղջիկը սիրահարվում է եղբոր շրջապատից մի երետասարդի: Զգացմունքը լինում է փոխադարձ: Ընտանիքը, հատկապես մորաքուրը դեմ են լինում այս կապին: Աղջիկը տառապում է երիկամային հիվանդությամբ: Խրոնիկ հիվանդություն ունի նաև տղան: Աղջկա մորոքույրը դիմում է ոստիկանություն բացատրելով, որ աղջիկն ունի իրավախախտ վարք և տանից դուրսէ գալիս առանց թույլտվության, ինչպես նաև հիշատակում է երիտասարդի համար, ով պարզվում է, արդեն հաշվառման մեջ է գտնվում: Ոստիկանության Անչափահասների հարցերով բաժանմունքից աղջկան բերում են վերականգնողական կենտրոն, որպես իրավախախտ:

Խնդրում ենք կարդալ և քննարկել այս դեպքը: Որն է անչափահասի կողմից կատարած իրավախախտումը: Ինչպիսի վերականգնողական պլան կարող եք մշակել այս դեպքի համար:

Օրինակ 2.

Անչափահաս տղան 16 տարեկան է: Ընտանիքը բաղկացած է 4 անձից` հայրը, մայրը, դպրոցահասակ քույրը և ինքը: Մայրը և հայրը չափազանց նվիրված են և աշխատասեր: Մայրն աշխատում է առավոտից մինչև երեկո, որպես հավաքարար, իսկ հայրը կատարում է սեզոնային գյուղատնտեսական աշխատնքներ: Ստացվել է, որ ամենադժվար տարիքում տղան ինչ-որ չափով դուրս է մնացել ծնողական ուշադրությունից: Նա ունի բավականին ակտիվ դեռահասի հեղինակություն իրենց թաղում և կարողանում է ներգործել այլ հասակակիցների վրա: Անչափահասը ավարտում է միջին դպրոցը և ծնողների համաձայնությամբ գնում է սովորելու ավտոմեխանիկի գործը մասնավոր վարպետի մոտ: Ստացվում է այնպես, որ վարպետի և տղայի հարաբերություններ դառնում են կոնֆլիկտային: Դեռահասը մի շարք կոնֆլիկտներից հետո որոշում է վրեժ լուծել վարպետից: Իրենց թաղի մի քանի տղաների հետ նա կազմակերպում է գողություն այն գարաժից, որտեղ ինքը սովորում էր ավտոմեխանիկի գործը: Նա վաղուց էր հետևել և գիտեր թե վարպետը որտեղ է պահում ավտովերանորոգումներից ստացած վճարները:

Տեղի է ունենում դատ և անչափահասը դատապարտվում է 2 տարվա ազատազրկման: Այս ամենին զուգադիպում է հանրապետական իշխանությունների կողմից հայտարարված ամնիստիան և նա զատվում է: Գալիս է վերականգնողական կենտրոն:

Խնդրում ենք կարդալ և քննարկել այս դեպքը: Որն է անչափահասի կողմից կատարած իրավախախտումը: Ինչպիսի վերականգնողական պլան կարող եք մշակել այս դեպքի համար:





Օրինակ 3.

Անչափահասը 17 տարեկան տղա է: Մեծացել է բարեկեցիկ և ապահով ընտանիքում: Ծնողները ուսուցիչներ են: Հայրը նաև հարգված անձնավորություն է և երկար տարիներ աշխատել է ամենամեծ դպրոցներից մեկում որպես տնօրեն: Ընտանիքը բաղկացած է 4 անձից` հայրը, մայրը, մեծ եղբայրը և ինքը: Տղան իր տարիքից շուտ ավարտելով դպրոցը հաջողությամբ ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն: Եղբայրը բանակում է ծառայում: Ծնողները շատ խիստ են և պահանջկոտ: Առանձնապես մտերիմ է եղել հորական տատի հետ, որը մահացել է 2 տարի առաջ: Տղան ունի դժվար հարաբերություններ ծնողների, հատկապես` մոր հետ: Անվստահությունը և կասկածամտությունը անչափահասի նկատմամբ դառնում է անտանելի: Ծնողների չափազանց խստապահանջությանը նա պատասխանում է դասերից խուսափելով և տարօրինակ պահվածքով: Նա գնում էր ինչ-որ տեղ և չէր ասում ծնողներին: Մի օր էլ սեղանին է թողնում իր նամակը այն մասին, որ ուզում է հեռանալ ընդմիշտ: Տանից դուրս է գալիս իրենց շենքի դիմացի տաղավարում նստում է մինչև ուշ գիշեր: Մայրը գնում է ոստիկանություն և բողոք է ներկայացնում, որ տղան փախել է տանից: Տղային ուղղորդում են վերականգնողական կենտրոն:

Խնդրում ենք կարդալ և քննարկել այս դեպքը: Որն է անչափահասի կողմից կատարած իրավախախտումը: Ինչպիսի վերականգնողական պլան կարող եք մշակել այս դեպքի համար:



Օրինակ 4.

Անչափահասը 14 տարեկան տղա է: Ապրում է թոշակառու ծնողների հետ, ովքեր ունեցել են իրենց ընտանիքները, հետո տարբեր պատճառներով ամուսնալուծվել և ուշ տարիքում ամուսնացել են: Ապրում են չափազանց աղքատ: Հայրը նաև հաշմանդամ է: Տղայով համարյա թե չեն զբաղվում: Մայրն ունի ազգականներ Ռուսաստանի Դաշնությունում և հաճախ է գնում գումար վաստակելու:Այդ ընթացքում հայրը /ով նաև չարաշահում է ալկոհոլը/ մնում է որդու հետ մենակ: Տան գործերը, ուտելիքի պատրաստումը, հիգիենայի հարցերը մնում են բարձիթողի վիճակում: Տղան փորձում է անել այն ինչ կարողանում է: Անչափահասը դպրոցում վատ է սովորում: Ուսուցիչները դժգոհ են նրա ակտիվ վարքից այն նկարագրելով, որպես դասերը խանգարել, անտեղի աղմկել, կատակել: Թաղում ունի շատ ընկերներ և օրվա մեծ մասն անցկացնում է փողոցում:Մի օր էլ իր երկու ընկերների հետ ծեծում է իրենց թաղի հաշմանդամ երեխային, պատճառաբանելով, որ իրեն չի լսում: Վերջինիս ծնողները դիմում են ոստիկանություն: Անչափահասների բաժանմունքում հաշվառման վերցնելուց հետո ոստիկանները ուղղորդում են վերականգնողական կենտրոն:

Խնդրում ենք կարդալ և քննարկել այս դեպքը: Որն է անչափահասի կողմից կատարած իրավախախտումը: Ինչպիսի վերականգնողական պլան կարող եք մշակել այս դեպքի համար:







Օրինակ 5.

Տղան 13 տարեկան է: Ապրում է մոր և եղբոր հետ: Հայրը մեկնել է արտագնա աշխատանքի: Ընտանիքը գոյատևում է հոր ուղարկած գումարներով: Դպրոցում լավ չի սովորել և դրսևորել է իրավախախտ վարք: Մշտապես կատարել է գողություններ /տետր, գրիչ/ սակայն մոր միջամտությամբ ինչ-որ կերպ լուծվել են հարցերը: Միջին դպրոցը ավարտելուց հետո ընդունվում է արհեստների ուսումնարան: Մի անգամ իր մի քանի ընկերներին համոզում է գնալ գյուղ իր տատին օգնելու: Դասերից հետո գնում են գյուղ տատի տուն: Ընկերներին ասում է, որ բռնեն հավին ու կերեկուր պատրաստեն, քանի որ իր տատի հավերն են: Ընկերները բռնում են հավին մորթում են և ուտում: Հարևանը բացահայտում է տեղի ունեցածը և դիմում է ոստիկանություն: Իրականում մինչև վերջ ընկերները համոզված են եղել, որ կերել են իրենց ընկերոջ տատի հավերին: Բոլորը անակնկալի են գալիս: Անչափահասը ուղղորդվում է համայնքային կենտրոն: Համայնքային կենտրոնում ևս կատարում է գողություն:



Խնդրում ենք կարդալ և քննարկել այս դեպքը: Որն է անչափահասի կողմից կատարած իրավախախտումը: Ինչպիսի վերականգնողական պլան կարող եք մշակել այս դեպքի համար:



Օրինակ 6.

Տղան 14 տարեկան է: Ապրում է մոր հետ, քանի որ հայրը և ավագ եղբայրը գնացել են արտագնա աշխատանքի: Դպրոցում լավ է սովորում: Հարգված է և ունի լավ աշակերտի համբավ: Մայրը հավաքարար է, սակայն միշտ ուշադիր է և հետևողական: Կապված է մորական պապի հետ, որը մի քանի ամիս առաջ հիվանդացել է և ընկել անկողին: Մայրը և քեռու ընտանիքը միշտ կոնֆլիկտներ են ունեցել: Մայրը ցանկացել է իր հորը խնամել, սակայն քեռու կինը արգելել է: Տղան համառությամբ փորձել է երեկոյան ներկա լինել և տեսնել թե ինչ վիճակում է իր պապը: Նկատել է, որ պապին լավ չեն վերաբերվում և խնամում: Փորձում է պապի շահերը պաշտպանել, սակայն քեռու կինը և քեռին նրան վռնդում են իրենց տանից և արգելում են այցելել: Մի քանի օրից տղան կոտրում է քեռու տան ապակիները: Քեռու կինը դիմում է ոստիկանություն: Հաշվառման վերցնելուց հետո տղային ուղղորդում են վերականգնողական կենտրոն:



Խնդրում ենք կարդալ և քննարկել այս դեպքը: Որն է անչափահասի կողմից կատարած իրավախախտումը: Ինչպիսի վերականգնողական պլան կարող եք մշակել այս դեպքի համար:

2



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!