СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աղյուսակների ստեղծում և խմբագրում

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Աղյուսակների ստեղծում և խմբագրում»


Աղյուսակների ստեղծում և խմբագրում


Աղյուսակը տվյալների հենքի առաջին և հիմնական օբյեկտն է: Տվյալների հենքը կարող է մեկ կամ մի քանի աղյուսակներ ունենալ:


Աղյուսակ ստեղծելու համար պետք է ընտրել Create (ստեղծել) ներդիրի Tables խմբի հետևյալ չորս տարրերից անհրաժեշտը.

• Table – աղյուսակի ստեղծում` տվյալների ներմուծմամբ,
• Table Templates – աղյուսակի ստեղծում` շաբլոնների օգնությամբ,
• SharePoint Lists – աղյուսակի ստեղծում` SharePoint-ի օգնությամբ,
• Table Design– աղյուսակի ստեղծում` կոնստրուկտորի օգնությամբ:

 

  

Աղյուսակ ստեղծելու միջոցներ

 

Տվյալների ներմուծմամբ աղյուսակ ստեղծելու տարբերակն ընտրելիս համակարգը թույլատրում է տվյալներն աղյուսակ ներմուծել այնպես, ինչպես ձեզ ծանոթ Excelէլեկտրոնային աղյուսակում:


Շաբլոնների օգնությամբ աղյուսակ ստեղծելու տարբերակն ընտրելու դեպքում տիպային աղյուսակ ձևավորելու հնարավորություն եք ստանում: Այստեղ կարևորը աղյուսակի նմուշը ճիշտ ընտրելն է:

 

SharePoint-ի օգնությամբ աղյուսակ կարելի է ստեղծել այն դեպքում, երբ Microsoft Offce SharePoint Services կայքից օգտվելու հնարավորություն կա: Այս դեպքում կարելի է SharePoint ցուցակը Access-ի աղյուսակ ներմուծել:


Աղյուսակներ ստեղծելու գործընթացին առավել հանգամանորեն ծանոթանալու նպատակով ուսումնասիրենք այդ նպատակի համար նախատեսված տարրերից վերջինը` կոնստրուկտորի օգնությամբ աղյուսակ ստեղծելը: Կոնստրուկտորի պատուհանը աղյուսակի կառուցվածք ստեղծելու և խմբագրելու բլանկ է ներկայացնում: Այն բաղկացած է երեք սյուներից` Field Name (դաշտի անվանում), Data Type (տվյալների տիպ) և Description (նկարագրություն): Նախ անհրաժեշտ է Field Name սյան մեջ լրացնել անհրաժեշտ դաշտերի անվանումները, իսկ Data Type սյան մեջ` ընտրել դրանց տիպերը, այսինքն` այդ դաշտերում պահպանվելիք տվյալների ձևաչափերը: Անհրաժեշտության դեպքում Description սյան մեջ կարելի է յուրաքանչյուր դաշտին առնչվող մեկնաբանություններ տալ:

 

  

Աղյուսակի կառուցվածքը նախագծելու պատուհան

 

Դաշտի տվյալների տիպն ընտրելու համար անհրաժեշտ է.


    * մկնիկի ցուցիչը տեղադրել դաշտի աջ մասում տեղակայված   սլաքի վրա ու սեղմել ձախ սեղմակը,
    *  առաջարկվող ցուցակից ընտրել անհրաժեշտ տիպը:


Դաշտի տվյալների որոշ տիպերի մենք ծանոթ ենք էլեկտրոնային աղյուսակներից: Տվյալների հենքերը, որպես կանոն, տվյալների առավել մեծաքանակ տիպերի հետ աշխատելու հնարավորություն են տալիս:

 

Ծանոթանանք Access-ում կիրառվող հետևյալ տիպերին.

  

Text (տեքստային) – տվյալների այս տիպն ունեցող դաշտը կարող է մինչև 255 պայմանանշան պարունակող տեքստ ներառել:
 

Memo (տեքստային) – տվյալների այս տիպն ունեցող դաշտը կարող է մինչև 65535 պայմանանշան պարունակող տեքստ ներառել:

 

Number (թվային) – կարող է ցանկացած թիվ պարունակել:

 

Date/Time (ամսաթիվ/ժամանակ) – կարող է տվյալներ պարունակել ամսաթվի և ընթացիկ ժամանակի վերաբերյալ:

 

Currency (դրամական) – կարող է թիվ պարունակել, որի ամբողջ մասը հնարավորություն ունի մինչև 15, իսկ կոտորակային մասը` մինչև 4նիշ պահել:

  

AutoNumber (հաշվիչ)– կարող է բնական թիվ պարունակել, որի արժեքը յուրաքանչյուր հաջորդ գրառմանն անցնելիս ավտոմատ կերպով ավելացվում է մեկով:


Yes/No (տրամաբանական) – կարող է պարունակել Այո կամ Ոչ արժեքներից որևէ մեկը:


Յուրաքանչյուր դաշտ բնութագրվում է հատկանշական պարամետրերով, որոնք սահմանում են դաշտում պահպանվող տվյալների մշակման ու պահպանման մեթոդները: Այս պարամետրերը տեղակայվում են հատկությունների խմբագրման վահանակում: Նման պարամետրերի միջոցով կարելի է սահմանել տեքստային դաշտի երկարությունը, թվային տվյալների տիպը (ամբողջ կամ իրական) և այլն:

 

Աղյուսակի կառուցվածքը սահմանելուց հետո պատուհանի ղեկավարման   սեղմակով պետք է փակել Աղյուսակի կառուցվածքի նախագծում պատուհանը: Սրան ի պատասխան` համակարգը աղյուսակի պահպանման վերաբերյալ երկխոսական պատուհան է բացում :

 

  

Դաշտերի տիպերի ցուցակ

 

 

Աղյուսակի պահպանման մասին հարցման պատուհան

 

Բերված պատուհանից կարելի է հրաժարվել Cancel-ի ընտրությամբ: Եթե ընտրվի Noկոճակը, ապա ստեղծված աղյուսակը չի պահպանվի, իսկ եթե ընտրվի Yes-ը, ապա մի նոր պատուհան կբացվի, որի Table Name դաշտ անհրաժեշտ է ներմուծել ստեղծվող աղյուսակի անվանումն ու սեղմել OKկոճակը: Եթե համակարգի կողմից առաջարկվող անվանումը (օրինակ Table1) բավարար է, ապա պետք է սեղմել OK կոճակը` առանց նոր անվանում ներմուծելու:

 

Աղյուսակի անվանումը ներմուծելու պատուհան
 

Ստեղծված աղյուսակը բացելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել անցումների տիրույթում արտածված աղյուսակի անվան վրա ու մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել:
Նոր ստեղծված աղյուսակը գրառումներ չունի. այն պարունակում է միայն աղյուսակը բնութագրող սյուների անվանումները:

 

 

Նոր աղյուսակի օրինակ

 

Աղյուսակում տվյալների ներմուծումն իրականացվում է սովորական կարգով: Ներմուծման համար ցուցիչը մկնիկի կամ   ստեղների օգնությամբ տեղադրվում է անհրաժեշտ բջիջում: Ընդարձակ աղյուսակների հետ աշխատելիս կարելի է օգտվել պատուհանի ստորին մասում տեղադրված անցման կոճակների վահանակի գործիքներից:


Տվյալների ներմուծումն ավարտելիս արդյունքներն ավտոմատ պահպանվում են: Եթե աշխատելու ընթացքում աղյուսակի պարամետրերից թեկուզ մեկը (օրինակ` դաշտի լայնությունը) փոփոխման է ենթարկվել, ապա համակարգը այդ փոփոխությունները պահպանելու վերաբերյալ լրացուցիչ հարցադրում կանի:


Աղյուսակի կառուցվածքը խմբագրելու համար անհրաժեշտ է.


Home ներդիրի Views խմբի   (View) գործիքի ստորին մասում տեղակայված   սլաքով բացված վահանակից ընտրել   (Design View) գործիքը,
o բացված պատուհանում կատարել անհրաժեշտ խմբագրումը:

 




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!