СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդայնացումը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդայնացումը»

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի

խորհրդայնացումը



Ադրբեջանի խորհրդայնացումը


Մուստաֆա Քեմալն իր կյանքի կոչելու համար կարևոր էր համարում Խորհրդային Ռուսաստանի հետ համագործակցումը: Նա սկսում է համագործակցության եզրեր փնտրել, Ռուսաստանին առաջարկելով իր օգնությունը Ադրբեջանի խորհրդայնացման գործում: Թուրքիան փորձում էր տարածաշրջանից դուրս մղել Անտանտին, սա բխում էր նաև Խորհրդային պետության շահերից, ուստի Քեմալը ձեռք բերեց դաշնակից ի դեմս Խորհրդային Ռուսաստանի: Քեմալաբոլշևիկյան համագործակցության առաջին լուրջ արդյունքը հանդիսացավ Ադրբեջանի խորհրդայնացումը:

Երբ արդեն լուծվել էր Հյուսիսային Կովկասի գրավման հարցը, և Կարմիր բանակի զորամասերը շարժվում էին դեպի Ադրբեջանի սահմանները, Լենինը դեռ մարտի 17-ի Սմիլգային և Օրջոնիկիձեին ուղղված իր նամակում նշում է, որ Բաքուն վերցնելը իրենց համար չափազանց անհրաժեշտ է, նույնը վերաբերում էր նաև Վրաստանին: Նկատի ունենալով, որ Բաքվի հարցում ռուսական կողմը ուներ Թուրքիայի աջակցությունը, կարելի է փաստել, որ այն վերցնելը ավելի հեշտ կլիներ:

1919-1920 թթ. Ադրբեջանը ապրում էր քաղաքական և տնտեսական խորը ճգնաժամ: Գավառներում տեղի էին ունենում զինված հակամարտություններ տարբեր քաղաքական և սոցիալական ուժերի միջև: Ադրբեջանում բոլշևիկների թիվը գնալով ավելանում էր, հասնելով 500-600-ի: Դեռևս 1918 թվականից այստեղ գործող տարբեր սոցիալիստական կազմակերպություններ ու կուսակցություններ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար 1920 թվականի փետրվարին միավորվում և ստեղծում են Ադրբեջանի կոմունիսատական կուսակցությունը: 1920 թվականի ապրիլի 27-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմը որոշում է ընդունում մուսավաթական կառավարության տապալման մասին և ստեղծում ժամանակավոր հեղկոմ ՝ Ն. Նարիմանովի նախագահությամբ: Որպեսզի իրենց ապահովագրեն վրաց մենշևիկների և մուսավաթականների հնարավոր հարձակումից, Ադրբեջանի բոլշևիկները որոշեցին իշխանությունը վերցնել այն ժամանակ, երբ Խորհրդային 11-րդ բանակը կլինի Ադրբեջանի սահմանին: Լենինը ուշադրությամբ հետևում էր այս գործընթացին, քանի որ դեռևս 1920 թվականի հունվարին բոլշևիկ Ռ. Ախունդովը տեղեկացրել էր Լենինին Ադրբեջանում նախապատրաստվելիք հեղափոխության մասին: Ադրբեջանի բոլշևիկների համար հարմար պահ է ստեղծվում գրավել իշխանությունը այն ժամանակ, երբ մուսավաթական զորքերը հեռացվել էին Բաքվի շրջանից, քանի որ պատերազմ էր հայտարարվել Հայաստանի Առաջին Հանրապետությանը և 30 հազարանոց մուսավաթական զորքից 20 հազարը տեղակայվել էր Լեռնային Ղարաբաղում իսկ մնացած 10 հազարը ցրվել էին ամբողջ Ադրբեջանի տարածքում: Բաքվի նահանգում մնացել էր շուրջ 2 հազար զինվոր:

Ապրիլի 27-ին Ն. Նարիմանովի գլխավարած Ռազմհեղկոմը ԱԴՀ խորհրդարանին ներկայացրած վերջնագրով պահանջում է 12 ժամվա ընթացքում իշխանությունը հանձնել: Մուսավաթի որոշ անդամներ առաջարկեցին հեռանալ Ելիզավետպոլ և այնտեղից կազմակերպել պայքարը բոլշևիկների դեմ, սակայն ընդիմությունը հանդես եկավ վերջնագիրը ընդունելու օգտին: Արդյունքում ապրիլի 27-ի երեկոյան խորհրդարանն ընդունում է վերջնագիրը, իր հերթին առաջ քաշելով իշխանությունը հանձնելու մի շարք պայմաններ, այն է՝.

  • Պահպանվում էր Ադրբեջանի անկախությունը,

  • ԱԿ(բ)Կ կողմից ստեղծված կառավարությունը ժամանակավոր էր լինելու,

  • Կոմունիստական ժամանակավոր կառավարությունը երաշխավորելու էր ԱԴՀ կառավարության և խորհրդարանի կառավարության անդամների կյանքն ու գույքը և միջոցներ էր ձեռնարկելու՝ թույլ չտալու համար Կարմիր բանակի զինված մուտքը Բաքու,

  • Աշխատանքից ազատվելու էին միայն պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները, իսկ պետական ծառայողների մեծ մասը պետք է մնար իր տեղերում,

  • ԱԴՀ նոր կառավարությունը պետք է բոլոր միջոցներով պայքար մղեր այն արտաքին ուժերի դեմ, որոնք սպառնում էին ԱԴՀ անկախությանը1:

Այնուհետև խորհրդարանը լուծարվում է: Հաջորդ օրը՝ 1920 թվականի ապրիլի 28-ի առավոտյան 4-ին Բաքվում տապալվում են մուսավաթականները և իշխանությունը անցնում է բոլշևիկներին: Ադրբեջանի հեղկոմը հանդես է գալիս Ադրբեջանը հորհրդային հանրապետություն հռչակելու մասին կոչով և դիմում Խորհրդային Ռուսաստանին, Վ. Լենինին, խնդրելով Ադրբեջան ուղարկել Կարմիր բանակի ջոկատներ: Իրականում այդ որոշումը ձևական բնույթ ուներ, քանի որ ռուսական զորքերը ապրիլի 27-ի առավոտյան արդեն սկսել էին առաջխաղացումը և մտել Ադրբեջանի տարածք:

Ապրիլի 30-ին Բաքու են ժամանում Օրջոնիկիձեն, Կիրովը և Լևանդովսկին: Ժամանակի ընթացքում հեղկոմներ են ձևավորվում նաև Ադրբեջանի այլ խոշոր քաղաքներում, ապրիլի 28-ին՝ Գանձակում, 29-ին՝ Լենքորանում և այլն: Բոլշևիկյան զորքերը հետապնդում են նահանջող մուսավաթականներին, նրանց բախումը տեղի է ունենում ապրիլի 28-ին Գանձակի մոտ: Մի շարք մուսավաթականներ ապաստան են գտնում Հայաստանում ու Վրաստանում: Վրաց մենշևիկներն ամեն կերպ փորձում էին խոչընդոտել Ադրբեջանի ամբողջ տարածքում խորհրդային իշխանության տարածմանը, բայց ապարդյուն:

11-րդ Կարմիր բանակի տարածաշրջանում հաստատվելուց առաջ, խորհրդային նավատորմը սկսել էր գործողություններ Կասպից ծովում և արդեն Բաքվում խորհրդային իշխանություն հաստատելուց 4 օր հետո, մայիսի 1-ին խորհրդային նավատորմը կանգ է առնում Բաքվի նավամատույցում ու միավորվում Բաքվի բոլշևիկյան ուժերին: Փաստորեն, խորհրդային ուժերը օկուպացնում են Ադրբեջանը և՛ ցամաքից, և՛ ծովից:

1920 թվականի մայիսի վերջին Ադրբեջանի տարածքում գրեթե ավարտվում է մուսավաթական զորքերի մաքրման գործընթացը: 1920 թվականի հուլիսի 28-ին Նախիջևանը ևս գրավվում է կոմունիստների կողմից:

Հետագայում երկու սոցիալիստական երկրների միջև կնքվում է պայմանագիր, որտեղ մասնավորապես նշվում էր.

  • Խորհրդային Ռուսաստանը և Խորհրդային Ադրբեջանը կնքում են ռազմաքաղաքական և ֆինանսատնտեսական պայմանագիր:

  • ՌԽՖՍՀ իշխանությունները և Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները միավորում են.

ա. զինվորական համակարգը

բ. ներքին կառավարման համակարգը

գ. ծովային և ցամաքային տրանսպորտը

դ. ֆինանսները

Հետագայում Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվում են այլ պայմանագրեր ևս: Բաքվի նավթից ստացված հասույթը կարճ ժամանակում դառնում է Խորհրդային Ռուսաստանի տնտեսության մի մասը2:

Ադրբեջանի խորհրդայնացումով կատարվում է այն, ինչը Մ.Քեմալը 1920 թ-ի ապրիլի 26-ի նամակով առաջարկել էր Լենինին: Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ համաձայնությամբ, Թուրքիայի ճնշման տակ, Ադրբեջանն առանց կռվի մտնում է բոլշևիկների ազդեցության ոլորտը, նվաճվում խորհրդային զորքերի կողմից, որոնց օգնում էին նաև թուրքական ջոկատներ: Դրա փոխարեն Թուրքիան պետք է ստանար համապատասխան փոխզիջումներ Ռուսաստանից: Զոհաբերելով Ադրբեջանը, Թուրքիան նպատակ ուներ զիջումներ ստանալ Հայաստանի տարածքների հարցում: Արդյունքում քեմալական Թուքիան սկսում է պատրաստվել Հայաստանի դեմ պատերազմի: Հայաստանի Հանրապետության նկատմամբ հողային պահանջներով հանդես է գալիս նաև Խորհրդային Ադրբեջանը` հարազատ մնալով մուսաֆաթական Ադրբեջանի քաղաքականությանը: Օրջոնիկիձեն և Կիրովը մայիսի 4-ին Լենինին հեռագրում են, որ Ադրբեջանի խորհրդայնացման գործում ակտիվ դեր են կատարել թուրքական ջոկատները: Սա արվում էր, որպեսզի հետագայում Ադրբեջանի համար, որը հանդիսանում էր տարածաշրջանում Թուրքիայի հակահայկական գործունեության կենտրոն, ավելի շատ զիջումներ կորզեն Մոսկվայից:


Լեռնային Ղարաբաղի խորհրդայնացումը


Ադրբեջանի խորհրդայնացման հաջորդ օրը 11-րդ բանակի հրամանատրությունը և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը նոտայով դիմում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը Խորհրդային Ադրբեջանի անբաժան մաս են հանդիսանում: Հայաստանի Հանրապետությունից պահանջվում էր անհապաղ զորքերը դուրս բերել այդ տարածքներից: Հայկական կողմը մերժում է այդ առաջարկը, ինչի արդյունքում 1920 թվականին երկու հանրապետությունները հայտնվում են չհայտարարված պատերազմի պայմաններում: Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը փորձում է 11-րդ բանակի ուժերով գրավել Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը:

1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ապրիլի 29-ին Խոսրով Սուլթանովը ստեղծում է Ղարաբաղի հեղկոմ և իրեն հռչակում նրա նախագահ: Այս անգամ Ադրբեջանը փորձում էր տիրանալ Լեռնային Ղարաբաղին Խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ: Լեռնային Ղարաբաղի և 11-րդ կարմիր բանակի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետությանը վերջնագիր են ներկայացնում, պահանջելով անհապաղ մաքրել Լեռնային Ղարաբաղի տարածքը:

Այս պահանջով Խորհրդային Ռուսաստանը խախտում էր իր իսկ հայտարարած ազգերի ինքնորոշման մասին սկզբունքը: 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո համաձայն բոլոր ժողովուրդները ստանում են ազատ ինքնորոշման իրավունք: Ազատ ինքնորոշման իրավունք էր ստանում նաև Լեռնային Ղարաբաղը, մանավանդ հետագայի ԼՂԻՄ-ը, որը սահմանադրական միավոր էր, հետևաբար ուներ ինքնորոշման իրավունքի սուբյեկտի կարգավիճակ:

1920 թվականի մայիսի 12-ին Շուշի է մտնում 11-րդ կարմիր բանակի 32-րդ դիվիզիայի 281-րդ գունդը: Մայիսի 19-ին Վարանդայի Կարբուլաղ գյուղում տեղի են ունենում կովկասյան ռազմաճակատի խորհրդի անդամ Ս. Տեր-Գաբրելյանի և Ղարաբաղում հայկական զորքերի հրամանատար Դրոյի բանակցությունները: Սահակ Տեր-Գաբրելյանը կտրականապես պահանջում է Դրոյից զորամասերը դուրս բերել Արցախից: Ստեղծված պայմաններում Դրոն ստիպված մայիսի 25-ին հեռանում է Արցախից: Երկարատև պատերազմներից հոգնաց ժողովուրդը ընդունում է խորհրդային կարգերը, իր ազգային խնդիրների լուծումը կապելով նրա հետ: Հաջորդ օրը Թաղավարդ գյուղում տեղի է ունենում Արցախի հայության 10-րդ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է խորհրդային, ստեղծվում է հեղկոմ Սաքո Համբարձումյանի նախագահությամբ: Մինչև հունիսի վերջը հեղկոմներ են ստեղծվում Լեռնային Ղարաբաղի գավառներում և գյուղերում: Միաժամանակ ստեղծվում են նաև Դաշտային Ղարաբաղի հեղկոմ: Հունիսի 16-ին այս երկու հեղկոմները միավորվում են: Ղարաբաղի միացյալ հեղկոմի նախագահ է նշանակվում Բ. Վելիբեկովը:

Այսպիսով, Ադրբեջանը խորհրդայնացվում է Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի ռազմաքաղաքական ղեկավարության, հրամանատարության և Քեմալական Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Լեռնային Ղարաբաղի խորհրդայնացումը տեղի է ունենում դրանից անմիջապես հետո, այս անգամ նաև`Խորհրդային Ադրբեջանի միջամտությամբ: Հայաստանի տարածքներից առաջինը խորհրդայնացվում է Ղարաբաղը /Արցախ/, ինչը բոլշևիկյան իշխանությունների կողմից չէր դիտվում որպես լոկալ խնդիր: Այն դիտարկվում էր որպես ամբողջ Անդրկովկասը խորհրդայնացնելու և Ռուսաստանի ազդեցության ոլորտ վերադարձնելու քաղաքականության բաղկացուցիչ մաս:













1 Կնյազյան Դ., Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության կովկասյան քաղաքականությունը 1918-1920 թթ., Ե., 2007, էջ 174-177:

2 Տե՛ս Победа советской власти в Закавказье , Тб., 1971, էջ 431-480:


Скачать

© 2020, 165 0

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!