СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

9-րդ դասարան, օլիմպիադա, պատմություն

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Օլիմպիադա, դպրոցական

Просмотр содержимого документа
«9-րդ դասարան, օլիմպիադա, պատմություն»

Պատմության դպրոցական օլիմպիադա

9-րդ դասարան

1-10-րդ առաջադրանքներ 0.5 միավոր

ա. Նշել ճիշտ պատասխանը:

1. Ե՞րբ է Պարույր Նահապետը թագավոր հռչակվել:

ա) Ք. ա. 612 թ. բ) Ք. ա. 609 թ. գ) Ք. ա. 605 թ. դ) Ք. ա. 585 թ.

2. Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորքի հրամանատարն էր՝

ա) Պոմպեոսը բ) Լուկուլլոսը գ) Կրասոսը դ) Անտոնիոսը

3. Խոսրով III Կոտակին հաջորդեց իր որդին՝

ա) Տիրանը բ) Արշակ II-ը գ) Արշակ III-ը դ) Խոսրով IV-ը

4. Հայոց ո՞ր իշխանի օրոք Սիսը հռչակվեց Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք:

ա) Թորոս I բ) Լևոն I գ) Թորոս II դ) Մլեհ

5. Ե՞րբ Արցախի մելիքությունները սկսեցին անվանվել Խամսայի մելիքություններ:

ա) 1722 թ. բ) 1728 թ. ...գ) 1736 թ. դ) 1747 թ.


1.Ե՞րբ է ստեղծվել Անդրկովկասի Հանրապետությունների դաշնային պայմանագիրը:

ա. 1922թ. մարտի 12 բ.1922թ. մարտի 11 գ. 1922թ. մարտի 8 դ. 1922թ. մարտի 2

2.Ե՞րբ է կնքվել Մոսկվայի պայմանագիրը:

ա. 1922թ. մարտի 12 բ. 1922թ. դեկտեմբերի 30 գ. 1921թ. մարտի 16 դ. 1922թ. դեկտեմբերի 30

3.Ե՞րբ է կնքվել Կարսի պայմանագիրը:

ա. 1922թ. մարտի 12 բ. 1922թ. դեկտեմբերի 30 գ. 1921թ. հոկտեմբերի 13 դ. 1922թ. դեկտեմբերի 30


4.Մինչև 1920 թվականի թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը որքան տարածքի վրա էր տարածվում:

ա. 60 հազար բ. 100 հազար գ. 120 հազար դ.150 հազար



5.Ո՞ր թագավորի օրոք է ստեղծվել Վանի աշխարհակալությունը:


____________________________________


6. Քանի՞ կմ երկարություն ուներ Մենուայի ջրանցքը:


__________________________________________


7.Ի՞նչ բարեփոխումներ է իրականացրել Իշպուինին:


____________________________________________________________________


____________________________________________________________________


8.Ո՞վ է կառուցել Էրեբունին:


__________________________________________

13.Կատարել համապատասխանեցում: 1.5 մ.

1.Կարսի պայմանագրի կնքումը

2.Փետրվարյան ապստամբությունը

3.ԽՍՀՄ-ի ստեղծումը

4.Խորհուրդների առաջին համագումար

5.ՀԽՍՀ-ի ստեղծումը

6.Վրաստանի խորհրդայնացումը


ա.1921 թ. հոկտեմբերի 13 բ. 1922 թ.դեկտեմբերի 30 գ.1921 թ. փետրվարի 16-18 դ.1920թ. նոյեմբերի 29 ե.1921թ. փետրվարի 25 զ.1922 թ. սկիզբ է. 1923թ. դեկտեմբեր

11. Կատարել համապատասխանեցում: 2 մ.

1) «Աղվանից աշխարհի պատմություն» ա) Դավիթ Անհաղթ

2) «Աղանդների հերքումը» բ) Սեբեոս

3) «Իմաստասիրության սահմանումը» գ) Պարույր Հայկազն

4) «Պատմություն» դ) Մովսես Խորենացի

5) «Աշխարհացույց» ե) Մովսես Կաղանկատվացի

զ) Եզնիկ Կողբացի

6.Դասավորել ըստ գործունեության ժամանակագրական հաջորդականության (1 միավոր)

1. Արգիշտի I

2. Ռուսա II

3. Սարդուրի II

4. Մենուա

4

1

3

2

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

ա. Նշել ճիշտ պատասխանը: (0,5 X 4 = 2 միավոր)

7. Ե՞րբ են անցկացվել առաջին օլիմպիական խաղերը:

ա) Ք. ա. 782 թ. բ) Ք. ա. 78 թ. գ) Ք. ա. 776 թ. դ) Ք. ա. 753 թ.

8. Ո՞ւմ օրոք քրիստոնեությունն ընդունվեց որպես Հին Ռուսիայի պետական կրոն:

ա) Օլեգ ... բ) Վլադիմիր գ) Սվյատոսլավ դ) Յարոսլավ Իմաստուն

9. Ե՞րբ ավարտվեց Հարյուրամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև:

ա) 1444 թ. բ) 1445 թ. գ) 1453 թ. դ) 1461 թ.

10. Ե՞րբ ընդունվեց ԱՄՆ-ի Սահմանադրությունը: ա) 1776 թ բ) 1787 թ. գ) 1789 թ. դ) 1794 թ.

12. Տրված բացատրություններից որո՞նք են սխալ: 1 մ.

Ընտրել երկու պատասխան:

ա) 1919 թ. հունվարին Փարիզում բացված հաշտության խորհրդաժողովում գերիշխող դեր ունեին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ավստրո-Հունգարիան և Ճապոնիան:

բ) Ազգերի լիգայի գլխավոր մարմինների նստավայրը Ժնև քաղաքն էր (Շվեյցարիա):

գ) ԱՄՆ-ի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված «Նոր կուրս» անվանումով ծրագիրը մշակվեց և սկսեց իրագործվել 1929 թ. նախագահ Հ. Հուվերի օրոք:

դ) Խորհրդային Միությունում առաջին հնգամյա պլանի իրականացումը սկսվեց 1928 թ.:

ե) 1940 թ. հունիսին գերմանական բանակը մտավ Փարիզ, Ֆրանսիան անձնատուր եղավ:

Տրված բացատրություններից որո՞նք են սխալ:

Տրված բացատրություններից որո՞նք են սխալ: Ընտրել երկու պատասխան: (0,5 X 2 = 1 միավոր)

ա) Հայաստանի Հանրապետության զինանշանի հեղինակներն են ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

բ) 1919 թ. հունվարին Փարիզում բացված խաղաղության խորհրդաժողովում Հայաստանի և հայ ժողովրդի շահերը ներկայացնում էին Հայաստանի Հանրապետության կառավարության և արևմտահայերի պատվիրակությունները՝ Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ:

գ) 1920 թ. ապրիլի 25-ին արցախահայության 9-րդ համագումարը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը միավորելու մասին:

դ) 1920 թ. ապրիլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացած խորհրդաժողովում վերջնականապես մշակվեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը:

ե) Հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու նպատակով 1920 թ. մայիսին Մոսկվա մեկնեց ՀՀ պատվիրակությունը խորհրդարանի փոխխոսնակ, գրող Նիկոլ Աղբալյանի գլխավորությամբ:

զ) 1920 թ. նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին թուրք-հայկական հաշտության բանակցությունները։



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей