СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կենսաբանություն

Нажмите, чтобы узнать подробности

Օգտվելով neal.fun/deep-sea/ կայքից կծանոթանաք օվկիանոսի գաղտնիքների հետ և կհասնոք մինչև Մարիանյան իջվածք:

Մարիանյան իջվածք, Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում՝ Մարիանյան կղզիներից հարավ-արևելք։ Երկարությունը 1500 կմ է։ Ունի V-աձև կտրվածք, թեք լանջեր, հարթ հատակ (1-5 կմ լայնությամբ)։ Առավելագույն խորությունը 11022 մ է։Մարիանյան իջվածքի խորությունը չափել է խորհրդային «Վիտյազ» հետազոտական նավը, 1957 թվականին։

Հասնելով 3750մ խորություն կտեսնեք Տիտանիկ նավը,որը1912 թվականի ապրիլի 10-ին «Տիտանիկ»-ը Սաութհեմփթոնից սկսեց իր առաջին ուղևորությունը։ Ֆրանսիական Շերբուրում և իռլանդական Քվինսթաունում կանգառ կատարելուց հետո նավը դուրս եկավ Ատլանտյան օվկիանոս 1317 ուղևորներով[3][4][5] և 908[6] անձնակազմի անդամներով։ Նավը ղեկավարում էր նավաապետ Էդվարդ Սմիթը։ Ապրիլի 14-ին «Տիտանիկ»-ի ռադիոկայանն ընդունեց յոթ սառցային նախազգուշացում, սակայն նավը շարունակեց ընթանալ գրեթե առավելագույն արագությամբ։Ապրիլի 14-ին ժամը 23։39-ին առաջ նայողները նավապետական կամրջակ հաղորդեցին ուղիղ նավուղու վրա գտնվող այսբերգի մասին։ Մեկ րոպե չանցած տեղի ունեցավ բախումը։ Ստանալով խոշոր ճեղքեր՝ նավն սկսեց խորտակվել։ Քանի որ փրկամակույկներում տեղը բավականացնում էր միայն նավի վրա գտնվողների կեսին տեղավորելու համար, դրանցում առաջին հերթին տեղավորում էին կանաց և երեխաներին։ Ապրիլի 15-ին, ժամը 2։20-ին երկու մասի բաժանված «Տիտանիկ»-ը խորտակվեց՝ խլելով 1496 մարդու կյանք[7]: 712 փրկված մարդկանց օգնության հասավ «Կարպատիա» շոգենավը։«Տիտանիկ»-ի բեկորները գտնվում են 3750 մ խորությունում։ Առաջին անգամ դրանք հայտնաբերեց Ռոբերտ Բալարդի արշավախումբը 1985 թվականին։ Հետագայում տարբեր արշավախմբեր օվկիանոսի հատակից վերև են բարձրացրել հազարավոր հետազոտման ենթակա իրեր։ Նավի առաջնային մասը և հետնամասը խրվել են խորը հատակի տիղմի մեջ և գտնվում են վատ վիճակում. դրանք ամբողջովին վերև բարձրացնելն անհնար է։

16.07.2020 18:55


Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!