СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ծնողական ժողովների կազմակերպման և անցկացման մեթոդիկան

Нажмите, чтобы узнать подробности

Ծնողական ժողովների կազմակերպման  և անցկացման  մեթոդիկան

Просмотр содержимого документа
«Ծնողական ժողովների կազմակերպման և անցկացման մեթոդիկան»

Նաիրա Օհանյան

Ծնողական ժողովների կազմակերպման ու անցկացման մեթոդիկան



Դասարանական ծնողական ժողովները ծնողների և դպրոցի համագործակցության գլխավոր ձևերից են: Դասարանական ծնողական ժողովների ընթացքում քննարկվում են դասարանի ուսումնադաստիարակչական գործընթացի խնդիրները, պլանավորում և մշակվում են այդ գործընթացի կազմակերպման ձևերը, որոշվում դպրոցի և ծնողների համագործակցության ուղղությունները, ամփոփվում տարվա աշխատանքի արդյունքները: Ծնողական ժողովներին սովորաբար հանդիպում են ուսումնական գործընթացին մասնակցող երկու կողմերը` մանկավարժներն ու ծնողները, որպեսզի լսեն միմյանց և քննարկեն երրորդ կողմի ` երեխանների հիմնական խնդիրները: Ուսումնական տարվա ընթացքում հանաձայն դպրոցի ուսումնադաստիարակչական տարեկան պլանի, հրավիրվում են դասարանական ժողովներ` առնվազն չորս անգամ: Տնօրենի, ծնողական խորհուրդի և դասղեկի նախաձեռնությամբ` կարող են հրավիրվել նաև արտահերթ դասարանական ծնողական ժողովներ:

Ծնողական ժողովները կարող են լինել`

  • Կազմակերպչական

  • Թեմատիկ

  • Համադպրոցական կամ դասարանական

  • Ամփոփիչ:

Գաղտնիք չէ, որ շատ դասղեկներ չեն նախապատրաստվում ծնողական ժողովին, այլ ըստ դասամատյանի հաջորդականությանբ երեխաների գնահատականների ու վարքի մասին:

Ծնողական ժողովին պետք է անպայման լավ նախապատրաստվել , գրել ժողովի պլանը, այնուհետև ծանոթացնել ծնողներին ծնողական ժողովի պլանի հետ: Ժողովի թեման պետք է լինի հետաքրաիր, ուսանելի ,պարունակի ոչ միայն կազմակերպչական հարցեր, այլ նաև որևէ հետաքրքիր թեմա:

Ծնողական ժողովը անցկացնելիս պետք է հաշվի առնել որոշ մանրունքներ: Ծնողական ժողովները պետք է անցնեն դրական մթնոլորտում, ծնողները իրենց ազատ զգան, չկոմպլեքսավորվեն: Ցանկալի է նստեն շրջանաձև, որպեսզի ազատ հաղորդակցվեն, և տեսնեն միմյանց: Ծնողական ժողովը պետք է լինի հետաքրքիր, ուսուցողական: Չպետք է տևի մեկ ու կես ժամից ավելի:



Ժողովն անցկացնող դասղեկը պետք է ունենա մանկավարժական մեծ տակտի զգացում: Խոսի խնդիրների մասին, բայց չառանձնացնի, չշեշտի որևէ աշակերտի անուն կամ ազգանուն: Քննարկվող խնդիրը պետք է ընդհանրացնի: Իսկ եթե կա այնպիսի ծնող ,որ ուսուցիչը անպայման պետք է խոսի այդ ծնողի հետ իր երեխայի խնդների մասին , պետք է նրա հետ առանձին խոսի:

Ցանկացած երեխա անհատականություն է: Չկա վատ երեխա: Կա վատ դաստիարակություն: Նկատողություն անելուց առաջ պետք է խոսել այդ երեխայի լավ կողմերի մասին , գովել, այնուհետև անցում կատարել քննարկվող հարցին: Ցանկացած ծնող, ինչի համար էլ դպրոց եկած լինի , ինչպիսի երեխայի ծնող էլ լինի , պետք է դպրոցից հեռանա ժպտալով: Նա գիտակցի, որ ուսուցիչը որ թե իր թշնամին է, այլ համախոհը: Պատրաստ է նրան օգնել ու աջակցել իր երեխայի դաստիարակության հարցում:

Խոսելով ավելի փորձառու դասղեկների հետ՝ եկանք այն եզրակացության, որ կարելի է յուրաքանչյուր ծնողի համար օր նշանակել, որ ամեն ամսվա այդ օրը լինի իր այցելության օրը: Ծնողը դպրոց գա, զրուցի բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների հետ, իմանա իր երեխայի թերությունները, խնդիրները, գնահատականները և այլն: Այդպես ծնողը իրեն ավելի լավ կզգա, ազատ կխոսի ուսուցիչների հետ` չամաչելով մյուս ծնողներից: Իսկ այդ դեպքում ծնողական ժողովները ուրիշ բնույթ կստանան: Կանցկացվեն ավելի լավ մթնոլորտում, կքննարկվեն ավելի գլոբալ հարցեր և կստանան իրենց սպառիչ պատասխանները: Կարելի է ծնողների հետ կազմակերպել նաև խմբային աշխատանքներ: Այդ միջոցով ծնողները կշփվեն իրար հետ և ավելի լավ կճանաչեն միմյանց : Կփոխեն որոշ ծնողներ իրենց վերաբերմունքը սոցիալապես ավելի վատ ապրող ծնողների և նրանց երեխաների մասին:










Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!