СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տեղեկություն Մատենադարանի մասին

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Մատենադարանը ձեռագիր մատյանների գրապահոց է, գիտամշակութային կենտրոն: Գրավոր աղբյուրներում այս պահոցները հիշատակվում են նաև <<գրատուն>>, <<գրանոց>>, <<թանգարան>>, <<դիվան>> և այլ անուններով:

 Մատենադարան հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը: Գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Մատենադարանում ձեռագրերը հավաքագրվում են հիմնականում կրոնա-եկեղեցական, ուսումնական, պետական-հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատական նվիրատվությունների միջոցով։ Նա ստեղծվել է 1921թվականին: Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում: Եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Այցելողներն լինում են օրում մոտ 50000 մարդ: Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից։ V դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում:

Մատենադարան բառը գրաբարում նշանակել է «գրադարան»: Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը։ Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացվել են Արևմտյան Հայաստանի ոչ միայն մշակութային կենտրոնները, այլև հազարավոր ձեռագիր մատյաններ։ Հատկապես մեծ վնաս է կրել Կտուց Անապատը, որտեղ մինչև 1915 թվականը պահվում էր մոտ 500 կտոր ձեռագիր, սակայն միայն 202-ն է հաջողվել տեղափոխել Մատենադարան։ Բազմաթիվ ձեռագրեր փրկվել են եղեռնից մազապուրծ հայերի շնորհիվ։ Այդուհանդերձ, Երևանի, Էջմիածնի և աշխարհի բազմաթիվ քաղաքների, այդ թվում՝ Երուսաղեմի, Վենետիկի, Վիեննայի, Նոր Ջուղայի, Բեյրութի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսի, Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսիգրադարաններում ու թանգարաններում պահվում են շուրջ 30.000 հայերեն ձեռագրեր։ 1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան։ 1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թվականին։ Գլխավոր ճակատի առջև ձախից աջ համապատասխանաբար՝ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու,Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։ 1962 թվականին Մատենադարանը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։

Այստեղ պահվում է շուրջ 20 000 ձեռագիր, որից ավելի քան 17 000-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են: Արխիվային ֆոնդում պահպանվում են 300 000-ից ավելի արխիվային փաստաթղթեր։ Ձեռագրերում կան նաև հայերեն թարգմանված ձեռագրեր, որոնց բնօրինակները պահպանված չեն: Պահպանված հայկական ձեռագրերի քանակը 10 000 է: Մատենադարանում ձեռագրերը հավաքագրվում են հիմնականում կրոնա-եկեղեցական, ուսումնական, պետական-հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատական նվիրատվությունների միջոցով։ Մատենադարանում պահվող ձեռագրերը վերաբերում են միջնադարյան Հայաստանի մշակույթի և գիտության բոլոր բնագավառներին՝ պատմությանը, աշխարհագրությանը, փիլիսոփայությանը, ուղղագրությանը, իրավունքին, մաթեմատիկային, գրականությանը և մանրանկարչությանը։ Մատենադարանի ֆոնդը կազմված է ձեռագրերից, արխիվային փաստաթղթերից, գրադարանից և պարբերականներից: Ամենահին ամբողջական ձեռագիրը 887 թվականին թվագրվող Լազարյան ավետարանն է, ամենամեծը՝ Մշո ճառընտիրը, կշռում է 27,5 կգ, իսկ ամենափոքրը՝ Տոնացույցը,  կշռում է 19 գ: Ինստիտուտը բաժանված է 9 բաժինների` ձեռագրատուն, ցուցասրահներ, ընթերցասրահ, միջազգային կապերի բաժին, թվայնացման և կայքէջի սպասարկման բաժին, հայագիտական տպագիր գրականության և մամուլի բաժին, արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման բաժին, վերականգնման բաժին, համակարգչային բաժին: Մատենադարանը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության, Սփյուռքի, տարբեր նվիրատվությունների միջոցով:

Матенадара́н  или Институт древних рукописей Матенадаран имени св. Месропа Маштоца — расположенный в Ереване научно-исследовательский центр при правительстве Республики Армения, являющийся одним из крупнейших хранилищ рукописей в мире и крупнейшим хранилищем древнеармянских рукописей. При институте действует открытый для посетителей музей.

По состоянию на 2015 год, фонды Матенадарана насчитывают более 17 тыс. древних рукописей и более 100 тыс. старинных архивных документов. Наряду с армянскими рукописями (11230 полноценных и 2200 фрагментарных), здесь хранится более 3000 рукописей на русскомиврителатыниарабскомсирийскомгреческомгрузинскоминдийскомяпонскомперсидскомазербайджанском и других языках. В фондах музея хранятся 2281 старопечатных (до 1800 года) книг. В настоящее время коллекция продолжает пополняться — значительный вклад в её расширение вносят представители армянской диаспоры в ЕвропеСША и т. д.

Коллекция Матенадарана является ценной научно-исторической базой для изучения истории и культуры Армении, а также соседних народов КавказаБлижнего и Среднего Востока. В Институте хранятся рукописи V—XVIII веков, а также уникальная коллекция первопечатных и старопечатных армянских книг XVI—XVIII веков, сочинения древних и средневековых армянских историков, писателей, философов, математиков, географов, врачей, переводы на армянский трудов древнегреческих, сирийских, арабских и латинских учёных, в том числе ряд сочинений, не сохранившихся на языке оригинала. В музее Института экспонируются многочисленные образцы древнеармянской письменности и книжной миниатюры. Многие рукописи представляют большую художественную ценность, среди которых «Лазаревское евангелие» (887 г.), «Эчмиадзинское евангелие» (989 г.), «Евангелие Мугни» (XI в.), «Книга скорбных песнопений» Григора Нарекаци с миниатюрами Григора Мличеци (1173 год) и т. д..


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!