СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տեղանունները «Սամվել» վեպում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տեղանունները «Սամվել» վեպում»

ՐԱՖՖԻ Տեղանունները «Սամվել» վեպում

ՐԱՖՖԻ

Տեղանունները «Սամվել» վեպում

Սյուժե   Գործողությունը տեղի է ունենում IV դարի Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին և Հայաստանը մնում է անպաշտպան։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին։ Վահան Մամիկոնյանի որդի Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է եղբոր՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Սյուժե

Գործողությունը տեղի է ունենում IV դարի Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին և Հայաստանը մնում է անպաշտպան։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին։ Վահան Մամիկոնյանի որդի Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է եղբոր՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

ՈՂԱԿԱՆ ԱՄՐՈՑ Ողական, ամրոց , Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, ի սկզբանե Սլկունի նախարարական և քրմական տոհմի, այնուհետև Մամիկոնյան նախարարական տան ոստանը։ Գտնվել է Արածանի գետի ձախ ափի բարձրադիր բլրի վրա, այն մասում, որտեղ գետը մտնում է Մշո դաշտը։ Ներկայիս անվանումը՝ Մերջիմեք-քալե։ Աշխարհագրական կոորդինատները՝ 38°57'30.53

ՈՂԱԿԱՆ ԱՄՐՈՑ

Ողական, ամրոց , Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, ի սկզբանե Սլկունի նախարարական և քրմական տոհմի, այնուհետև Մամիկոնյան նախարարական տան ոստանը։ Գտնվել է Արածանի գետի ձախ ափի բարձրադիր բլրի վրա, այն մասում, որտեղ գետը մտնում է Մշո դաշտը։ Ներկայիս անվանումը՝ Մերջիմեք-քալե։ Աշխարհագրական կոորդինատները՝ 38°57'30.53"N, 41°31'24.46"E։

ԳԼԱԿԱ ՎԱՆՔ Գլակա վանք (Մշո Սուրբ Կարապետ, Իննակնյան վանք), վանքային համալիր Մե Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (այժմ՝ Թուրքիայի տարածքում է), գտնվում էր Աշտիշատից ոչ հեռու, եղել է հեթանոսական մեհենատեղի, վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում։Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, նրա մահից հետո մարմինը ամփոփվել է ս. Կարապետ կոչված մատուռի տակ։ Ս. Կարապետը միայն մի եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի մի խումբ։

ԳԼԱԿԱ ՎԱՆՔ

Գլակա վանք (Մշո Սուրբ Կարապետ, Իննակնյան վանք), վանքային համալիր Մե Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (այժմ՝ Թուրքիայի տարածքում է), գտնվում էր Աշտիշատից ոչ հեռու, եղել է հեթանոսական մեհենատեղի, վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում։Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, նրա մահից հետո մարմինը ամփոփվել է ս. Կարապետ կոչված մատուռի տակ։ Ս. Կարապետը միայն մի եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի մի խումբ։

  Մշո Սուրբ Կարապետ վանք

Մշո Սուրբ Կարապետ վանք

ՕՁԱԲԵՐԴ Օձաբերդ կիկլոպյան ամրոց ,կիկլոպյան տիպի ամրոց որը, գտնվում է Օձաբերդում։ Թեյշեբաինի կամ Օձաբերդ ամրոցը կառուցվել է մի բարձրավանդակի վրա, որն իր ժայռոտ եզրերով հյուսիսից նայում է Սևանա լճին և արևելքից՝ զառիվայր իջնում դեպի Ալուչալու գյուղը, իսկ հարավից՝ Վարդենիսի լեռների հետ միանալով՝ գնում դեպի Կարճաղբյուր գյուղը։ Արևմուտքից սարահարթի լանջերը քիչ թեքություն ունեն։

ՕՁԱԲԵՐԴ

Օձաբերդ կիկլոպյան ամրոց ,կիկլոպյան տիպի ամրոց որը, գտնվում է Օձաբերդում։

Թեյշեբաինի կամ Օձաբերդ ամրոցը կառուցվել է մի բարձրավանդակի վրա, որն իր ժայռոտ եզրերով հյուսիսից նայում է Սևանա լճին և արևելքից՝ զառիվայր իջնում դեպի Ալուչալու գյուղը, իսկ հարավից՝ Վարդենիսի լեռների հետ միանալով՝ գնում դեպի Կարճաղբյուր գյուղը։ Արևմուտքից սարահարթի լանջերը քիչ թեքություն ունեն։

ԱՆԻ ԱՄՐՈՑ Հայ մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում՝ իբրև անմատույց ամրոց։ Բերդը պատկանել է Շիրակի և Արշարունիքի տեր Կամսարական իշխաններին։ Ամրոցը կառուցվել է հրվանդանի հարավային մասում, ժայռակող բլրի վրա։ Հյուսիսից պաշտպանվել է հզոր պարսպապատով, որից դուրս տարածված է եղել ավանը (հայտնաբերվել են բնակելի և պաշտամունքային շինությունների հետքեր)։ Հրվանդանի սուր ծայրում, ժայռեղեն բլրակի վրա (Աղջկա բերդ), Թորոս Թորամանյանի կարծիքով, դեռևս 4-5-րդ դարերում գոյություն է ունեցել ամրոց:

ԱՆԻ ԱՄՐՈՑ

Հայ մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում՝ իբրև անմատույց ամրոց։ Բերդը պատկանել է Շիրակի և Արշարունիքի տեր Կամսարական իշխաններին։ Ամրոցը կառուցվել է հրվանդանի հարավային մասում, ժայռակող բլրի վրա։ Հյուսիսից պաշտպանվել է հզոր պարսպապատով, որից դուրս տարածված է եղել ավանը (հայտնաբերվել են բնակելի և պաշտամունքային շինությունների հետքեր)։ Հրվանդանի սուր ծայրում, ժայռեղեն բլրակի վրա (Աղջկա բերդ), Թորոս Թորամանյանի կարծիքով, դեռևս 4-5-րդ դարերում գոյություն է ունեցել ամրոց:

ԱՍՏՂԱԲԵՐԴ Աստղաբերդ , կամ Ասղնբերդ, կամ Մոկաց բերդ, միջնադարյան հզոր  ամրոց ։ Գտնվում էր  Տուրուբերանի   Տարոն  գավառում,  Մուշից  արևելք։Պահպանվել են բերդի պարիսպները (արևմտյան պարիսպը քանդված է)։ Շրջակայքի հայ բնակիչները, ժամանակին, ամրոցի տարածքում հայտնաբերել են հնագիտական նյութեր։  Հովհան Մամիկոնյանը  հիշատակում է Աստղաբերդի կաթողիկե եկեղեցին և ամրոցը՝ Աստեղունք, Աստեղօնք, Աստղօնք ձևով։

ԱՍՏՂԱԲԵՐԴ

Աստղաբերդ , կամ Ասղնբերդ, կամ Մոկաց բերդ, միջնադարյան հզոր  ամրոց ։ Գտնվում էր  Տուրուբերանի   Տարոն  գավառում,  Մուշից  արևելք։Պահպանվել են բերդի պարիսպները (արևմտյան պարիսպը քանդված է)։ Շրջակայքի հայ բնակիչները, ժամանակին, ամրոցի տարածքում հայտնաբերել են հնագիտական նյութեր։  Հովհան Մամիկոնյանը  հիշատակում է Աստղաբերդի կաթողիկե եկեղեցին և ամրոցը՝ Աստեղունք, Աստեղօնք, Աստղօնք ձևով։

ԱՐՏԱԳԵՐՍ Արտագերս , պատմական բերդ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում։ Մինչ այժմ նրա հստակ տեղը ճշտված չէ։ Ոմանք այն նույնացնում են նույն գավառում գտնվող և հետագա պատմիչների կողմից հիշատակվող Կապույտ բերդի հետ։ Հիշատակվում է հայ և օտար պատմիչների երկերում կապված IV դարի պատմական անցքերի հետ։ Արշակ Բ վերակառուցել է այն՝ պահելով այնտեղ արքունի գանձարանը։ Արտագերսում էր պատսպարվել նրա կին՝ Փառանձեմը՝ թագավորի գերվելուց հետո, երբ պարսկական բանակը արշավեց Հայաստանի վրա։

ԱՐՏԱԳԵՐՍ

Արտագերս , պատմական բերդ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում։ Մինչ այժմ նրա հստակ տեղը ճշտված չէ։ Ոմանք այն նույնացնում են նույն գավառում գտնվող և հետագա պատմիչների կողմից հիշատակվող Կապույտ բերդի հետ։ Հիշատակվում է հայ և օտար պատմիչների երկերում կապված IV դարի պատմական անցքերի հետ։ Արշակ Բ վերակառուցել է այն՝ պահելով այնտեղ արքունի գանձարանը։ Արտագերսում էր պատսպարվել նրա կին՝ Փառանձեմը՝ թագավորի գերվելուց հետո, երբ պարսկական բանակը արշավեց Հայաստանի վրա։

ԱՐԱՄՈՒՍ Արամուս , գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 43 կմ հարավ-արևմուտք, Գետառի ձախափնյակում։

ԱՐԱՄՈՒՍ

Արամուս , գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 43 կմ հարավ-արևմուտք, Գետառի ձախափնյակում։

ԱՅԾԻՑ ԲԵՐԴ

ԱՅԾԻՑ ԲԵՐԴ

ԴԱՐԱՆԱՂԻ Դարանաղի , գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհում։ Համապատասխանում է ուշ ժամանակների Կամախին (Քեմախ)։ Հայտնի էր իր արգավանք հողերով և հանքային ջրերով։Գտնվում էր Կարնո աշխարհում, Արեւմտյան Եփրատի հովտում։ Աշխարհացույցի Աղյուն գավառն է։ Հարուստ է աղահանքերով։ Այստեղից էլ՝ Դարանաղի անունը (դարան աղի, աղի պահեստ, աղի հանք)։

ԴԱՐԱՆԱՂԻ

Դարանաղի , գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհում։ Համապատասխանում է ուշ ժամանակների Կամախին (Քեմախ)։ Հայտնի էր իր արգավանք հողերով և հանքային ջրերով։Գտնվում էր Կարնո աշխարհում, Արեւմտյան Եփրատի հովտում։ Աշխարհացույցի Աղյուն գավառն է։ Հարուստ է աղահանքերով։ Այստեղից էլ՝ Դարանաղի անունը (դարան աղի, աղի պահեստ, աղի հանք)։

ՏԱՐՈՆ ՏԱՐՈՆ,   Տարւան . գավառ Տուրուբերան նահանգում, Արածանի գետի միջին հոսանքի և նրա վտակ Մեղրագետի ավազանում: Կենտրոնի` Մուշ քաղաքի անունով կոչվել է նաև «Մշոյ երկիր»: Ըստ Մովսես Խորենացու բերած ժողովրդական ավանդազրույցի` գավառը Տարոն է կոչվել համաշխարհային ջրհեղեղից հետո այնտեղ բնակություն հաստատած Նոյի կրտսեր որդի Տարբանի անունով:

ՏԱՐՈՆ

ՏԱՐՈՆ,   Տարւան . գավառ Տուրուբերան նահանգում, Արածանի գետի միջին հոսանքի և նրա վտակ Մեղրագետի ավազանում: Կենտրոնի` Մուշ քաղաքի անունով կոչվել է նաև «Մշոյ երկիր»: Ըստ Մովսես Խորենացու բերած ժողովրդական ավանդազրույցի` գավառը Տարոն է կոչվել համաշխարհային ջրհեղեղից հետո այնտեղ բնակություն հաստատած Նոյի կրտսեր որդի Տարբանի անունով:

ԱՐՏԱՇԱՏ   Արտաշատ , քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։

ԱՐՏԱՇԱՏ

Արտաշատ , քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։

ԹԻԼ Թիլ , ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Եփրատ գետի աջ կողմում, Սեպուհ լեռան փեշերին, Երզնկա քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք:

ԹԻԼ

Թիլ , ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Եփրատ գետի աջ կողմում, Սեպուհ լեռան փեշերին, Երզնկա քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք:

ԹՈՐԴԱՆ Թորդան , գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։Բասենի գավառի Թորդան գյուղից 1827-1830 թթ. բնակություն են հաստատել Սուլդա գյուղում։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

ԹՈՐԴԱՆ

Թորդան , գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։Բասենի գավառի Թորդան գյուղից 1827-1830 թթ. բնակություն են հաստատել Սուլդա գյուղում։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

ԿՈՏԱՅՔ Կոտայք , , գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում։ Մոտավորապես համապատասխանում է ներկայիս Կոտայքի մարզի և Երևան քաղաքի տարածքներին։ Կոտայքում էր գտնվում Երևանը։ Ենթադրվում է, որ Կոտայք անունը հնագույն ծագում ունի և կապված է նույնանուն ցեղանվան հետ։ 

ԿՈՏԱՅՔ

Կոտայք , , գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում։ Մոտավորապես համապատասխանում է ներկայիս Կոտայքի մարզի և Երևան քաղաքի տարածքներին։ Կոտայքում էր գտնվում Երևանը։ Ենթադրվում է, որ Կոտայք անունը հնագույն ծագում ունի և կապված է նույնանուն ցեղանվան հետ։ 

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ Տիգրանակերտ , երբեմնի հզոր քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։ Այժմյան Մանուֆարկին գյուղի մոտ են գտնվում Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները, ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին։ Քաղաքը հիմնադրել է հայոց աշխարհակալ արքա Տիգրան Բ Մեծը:

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ

Տիգրանակերտ , երբեմնի հզոր քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։ Այժմյան Մանուֆարկին գյուղի մոտ են գտնվում Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները, ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին։ Քաղաքը հիմնադրել է հայոց աշխարհակալ արքա Տիգրան Բ Մեծը:

ՀԱՑԻԿ Հացիկ , գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում՝ մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք։ Այն իր մեջ ընդգրկում է Հացիկ և Հացիկավան (Մայիսյան կայարան) բնակավայրերը։ Գտնվում է Գյումրի-Վանաձոր երկաթուղու վրա։ Նախկինում կոչվել է Թոփառլի, Թոփարլու, Թոփառ։ Վերանվանվել է Հացիկ 1949 թվականին։ Գյուղը գտնվում է Շիրակի դաշտում՝ 1650 մետր բացարձակ բարձրության վրա։

ՀԱՑԻԿ

Հացիկ , գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում՝ մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք։ Այն իր մեջ ընդգրկում է Հացիկ և Հացիկավան (Մայիսյան կայարան) բնակավայրերը։ Գտնվում է Գյումրի-Վանաձոր երկաթուղու վրա։ Նախկինում կոչվել է Թոփառլի, Թոփարլու, Թոփառ։ Վերանվանվել է Հացիկ 1949 թվականին։ Գյուղը գտնվում է Շիրակի դաշտում՝ 1650 մետր բացարձակ բարձրության վրա։

ՄԵԾԱՄՈՐ Մեծամոր , քաղաքային բնակավայր  Հայաստանի   Արմավիրի մարզում , Էջմիածին քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Ունի 8853 բնակիչ։ Մեծամորը գտնվում է Արմավիր քաղաքից 8 կմ հյուսիս–արևելք, ծովի մակարդակից 800-900 մետր բարձրության վրա։ Մեծամորը շրջակայքում են գտնվում համանուն  Հայկական ատոմային էլեկտրակայանը ։  

ՄԵԾԱՄՈՐ

Մեծամոր , քաղաքային բնակավայր  Հայաստանի   Արմավիրի մարզում , Էջմիածին քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Ունի 8853 բնակիչ։ Մեծամորը գտնվում է Արմավիր քաղաքից 8 կմ հյուսիս–արևելք, ծովի մակարդակից 800-900 մետր բարձրության վրա։

Մեծամորը շրջակայքում են գտնվում համանուն  Հայկական ատոմային էլեկտրակայանը ։

 

ՄԵՂՏԻ Մեղտի , ավան (գյուղաքաղաք, գյուղ) Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառում, իսկ ավելի ուշ ժամանակներում՝ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։Գտնվում էր Մշո դաշտի հյուսիս-արևմտյան ծայրամասում՝ Քարքե լեռան փեշերին։ Գյուղից 15 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Մշո Սուրբ Կարապետ վանքը։

ՄԵՂՏԻ

Մեղտի , ավան (գյուղաքաղաք, գյուղ) Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառում, իսկ ավելի ուշ ժամանակներում՝ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։Գտնվում էր Մշո դաշտի հյուսիս-արևմտյան ծայրամասում՝ Քարքե լեռան փեշերին։ Գյուղից 15 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Մշո Սուրբ Կարապետ վանքը։

ՏԱՓԵՐԱԿԱՆ Տափերական  (նախկինում՝  Կիրովի անվան սովխոզ ,  N2 սովխոզ  կամ  Կիրովի սովխոզ ), գյուղ  Արարատի մարզում ,  Արտաշատ  քաղաքից 5-6 կմ հարավ-արևելք։ Ներկա անունը ստացել է  1991  թ-ին։ Այն առաջացել է պատմական մայրաքաղաք Արտաշատի Արաքս գետի վրայի Տափերական կամրջի անունից։

ՏԱՓԵՐԱԿԱՆ

Տափերական  (նախկինում՝  Կիրովի անվան սովխոզN2 սովխոզ  կամ  Կիրովի սովխոզ ), գյուղ  Արարատի մարզումԱրտաշատ  քաղաքից 5-6 կմ հարավ-արևելք։ Ներկա անունը ստացել է  1991  թ-ին։ Այն առաջացել է պատմական մայրաքաղաք Արտաշատի Արաքս գետի վրայի Տափերական կամրջի անունից։

ՄԾՈՒՐՔ Մծուրք , քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Արածանիի և Մեղրագետի միախառնման մոտ։ Հիմնադրել է Սանատրուկ թագավորը և դարձրել իր գահանիստ քաղաքներից մեկը։ Գտնվելով Տիգրանակերտ - Արտաշատ առևտրական և ռազմական մայրուղու վրա՝ կարճ ժամանակում բարգավաճել և զարգացել է։ Հավանաբար ավերվել է IV դ. 2-րդ կեսին՝ Սասանյան Շապուհ II թագավորի արշավանքների հետևանքներով։

ՄԾՈՒՐՔ

Մծուրք , քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Արածանիի և Մեղրագետի միախառնման մոտ։ Հիմնադրել է Սանատրուկ թագավորը և դարձրել իր գահանիստ քաղաքներից մեկը։ Գտնվելով Տիգրանակերտ - Արտաշատ առևտրական և ռազմական մայրուղու վրա՝ կարճ ժամանակում բարգավաճել և զարգացել է։ Հավանաբար ավերվել է IV դ. 2-րդ կեսին՝ Սասանյան Շապուհ II թագավորի արշավանքների հետևանքներով։

ԱՂՎԱՆՔ Աղվանք , հնագույն երկիր  Կուր  գետի և  Կովկասյան լեռների  միջև։  Մեծ Հայքին  սահմանակցում էր  Կուր  գետով։ Ըստ VII դ. «Աշխարհացոյց»–ի, բուն Աղվանքն ուներ 11 գավառ. Եղնի կամ Խենի, Կամբեճան, Բեղ, Շաքի, Գետառու, Խողմազ, Գեղավու, Համբասի, Կապաղակ կամ Ոստանի մարզպան, Քաղադաշտ կամ Քալաձոր, Դաշտի Բազկան կամ Հեջերի։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային հնագույն կենտրոնն էր Ավթարանի հովիտը։

ԱՂՎԱՆՔ

Աղվանք , հնագույն երկիր  Կուր  գետի և  Կովկասյան լեռների  միջև։  Մեծ Հայքին  սահմանակցում էր  Կուր  գետով։ Ըստ VII դ. «Աշխարհացոյց»–ի, բուն Աղվանքն ուներ 11 գավառ. Եղնի կամ Խենի, Կամբեճան, Բեղ, Շաքի, Գետառու, Խողմազ, Գեղավու, Համբասի, Կապաղակ կամ Ոստանի մարզպան, Քաղադաշտ կամ Քալաձոր, Դաշտի Բազկան կամ Հեջերի։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային հնագույն կենտրոնն էր Ավթարանի հովիտը։

ՇԱՀԱՊԻՎԱՆ Շահապիվան , ավան Մեծ Հայքի Այրարատ նահանգի  Ծաղկոտն  գավառում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք:

ՇԱՀԱՊԻՎԱՆ

Շահապիվան , ավան Մեծ Հայքի Այրարատ նահանգի  Ծաղկոտն  գավառում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք:

ՊԱՏՄՈՍ Պատմոս  (հուն.՝ Πάτμος), հունական ոչ մեծ կղզի Էգեյան ծովի հարավ-արևելքում, Դոդեկանես կղզեխմբի կղզիներից մեկը։ Մակերեսը 34.6 կմ² է, բնակչությունը՝ 3.044 մարդ (2011)։ Բնակչությունը դավանում է ուղղափառություն։ Գլխավոր քաղաքը Պատմոսն է (հուն.՝ Πάτμος բառացի՝ ժայռ)՝ հրաշալի նավահանգստով:Կղզու ափագծի երկարությունը 63կմ է, բարձրագույն կետը ունի ծովի մակարդակից 269մ բարձրություն։ Կղզին ժեռուտ է, գործնականում զուրկ է անտառներից։

ՊԱՏՄՈՍ

Պատմոս  (հուն.՝ Πάτμος), հունական ոչ մեծ կղզի Էգեյան ծովի հարավ-արևելքում, Դոդեկանես կղզեխմբի կղզիներից մեկը։ Մակերեսը 34.6 կմ² է, բնակչությունը՝ 3.044 մարդ (2011)։ Բնակչությունը դավանում է ուղղափառություն։ Գլխավոր քաղաքը Պատմոսն է (հուն.՝ Πάτμος բառացի՝ ժայռ)՝ հրաշալի նավահանգստով:Կղզու ափագծի երկարությունը 63կմ է, բարձրագույն կետը ունի ծովի մակարդակից 269մ բարձրություն։ Կղզին ժեռուտ է, գործնականում զուրկ է անտառներից։

ԿԵՍԱՐԻԱ Մաժաք  կամ Կեսարիա (թուրք.՝ Kayseri, լատ.՝ Caesarea in Cappadocia, նախկին անվանումը Փոքր Հայքի՝ Մաժաք), քաղաք ժամանակակից Թուրքիայի տարածքում, որը նախկինում պատկանում էր Բյուզանդական կայսրությանը։ Մ.թ. 4-րդ դարի առաջին կեսին, մինչև Պապ թագավորը, այնտեղ էին օծվում և օրհնություն ստանում բոլոր հայոց կաթողիկոսները:

ԿԵՍԱՐԻԱ

Մաժաք  կամ Կեսարիա (թուրք.՝ Kayseri, լատ.՝ Caesarea in Cappadocia, նախկին անվանումը Փոքր Հայքի՝ Մաժաք), քաղաք ժամանակակից Թուրքիայի տարածքում, որը նախկինում պատկանում էր Բյուզանդական կայսրությանը։ Մ.թ. 4-րդ դարի առաջին կեսին, մինչև Պապ թագավորը, այնտեղ էին օծվում և օրհնություն ստանում բոլոր հայոց կաթողիկոսները:

ՏԻԶԲՈՆ Տիզբոն  , պատմական քաղաք, տեղակայված է այժմյան Բաղդադից մոտ 15 կիլոմետր դեպի հարավ, Տիգրիսի ձախ ափին։ Մ.թ.ա. III դարից եղել է Պարթևստանի ռազմական հենակետ, ապա պարթևաց արքաների գահանիստ։ Բաղդադի հիմնադրումից հետո Տիզբոնը վերջնականապես կորցրել է նշանակությունը։Հիշատակվում է V դարի հայ պատմիչների կողմից։ Այժմ ավերակ է:

ՏԻԶԲՈՆ

Տիզբոն  , պատմական քաղաք, տեղակայված է այժմյան Բաղդադից մոտ 15 կիլոմետր դեպի հարավ, Տիգրիսի ձախ ափին։ Մ.թ.ա. III դարից եղել է Պարթևստանի ռազմական հենակետ, ապա պարթևաց արքաների գահանիստ։ Բաղդադի հիմնադրումից հետո Տիզբոնը վերջնականապես կորցրել է նշանակությունը։Հիշատակվում է V դարի հայ պատմիչների կողմից։ Այժմ ավերակ է:

ԱՍՈՐԵՍՏԱՆ Ասորեստան , Աշուր (գլխ. կենտրոն  Աշուր  քաղաքի անունով), ստրկատիրական պետություն  Առաջավոր Ասիայում ։ Ասորեստանը նախապես գբաղեցրել է  Տիգրիսի  միջին հոսանքի շրջանը՝ տարածվելով հյուսիս-արևելքում մինչև  Զագրոսի լեռները , հարավ-արևելքում՝ Զավ գետը, արևմուտքում՝ Միջագետքի անապատները։

ԱՍՈՐԵՍՏԱՆ

Ասորեստան , Աշուր (գլխ. կենտրոն  Աշուր  քաղաքի անունով), ստրկատիրական պետություն  Առաջավոր Ասիայում ։ Ասորեստանը նախապես գբաղեցրել է  Տիգրիսի  միջին հոսանքի շրջանը՝ տարածվելով հյուսիս-արևելքում մինչև  Զագրոսի լեռները , հարավ-արևելքում՝ Զավ գետը, արևմուտքում՝ Միջագետքի անապատները։

ԲՅՈՒԶԱՆԴԻԱ Բյուզանդական կայսրություն  (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելյան Հռոմեական կայսրություն),  Ուշ անտիկ ժամանակաշրջանում  և  Միջին դարերում  գոյություն ունեցած կայսրություն։ Մայրաքաղաքը՝  Կոստանդնոպոլիս : Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն Հռոմեական կայսրություն կամ Ռոմանիա ։ Բյուզանդական կայսրությունը  բուն Հռոմեական կայսրության  իրավահաջորդն էր։

ԲՅՈՒԶԱՆԴԻԱ

Բյուզանդական կայսրություն  (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելյան Հռոմեական կայսրություն),  Ուշ անտիկ ժամանակաշրջանում  և  Միջին դարերում  գոյություն ունեցած կայսրություն։ Մայրաքաղաքը՝  Կոստանդնոպոլիս : Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն Հռոմեական կայսրություն կամ Ռոմանիա ։ Բյուզանդական կայսրությունը  բուն Հռոմեական կայսրության  իրավահաջորդն էր։

ՍԱՍԱՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ Սասանյան Պարսկաստան  , պարսկական պետություն ներկայիս Իրաքի և Իրանի տարածքում 224-651 թվականներին։ Հիմնադրել են Սասանյանները՝ Պարթևստանում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով։ Կործանվել է արաբական արշավանքների հետևանքով։ Իրենք Սասանյաններն անվանում էին իրենց տերությունը  Էրանշահր   «իրանցիների (արիացիների) պետություն»։

ՍԱՍԱՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Սասանյան Պարսկաստան  , պարսկական պետություն ներկայիս Իրաքի և Իրանի տարածքում 224-651 թվականներին։ Հիմնադրել են Սասանյանները՝ Պարթևստանում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով։ Կործանվել է արաբական արշավանքների հետևանքով։ Իրենք Սասանյաններն անվանում էին իրենց տերությունը  Էրանշահր   «իրանցիների (արիացիների) պետություն»։

ՄԻՋԱԳԵՏՔ   Միջագետք (Մեսոպոտամիա)  , բնամարզ Արևմտյան Ասիայում, Տիգրիս և Եփրատ գետերի ավազանում։ Հին Արևելքի խոշոր մշակութային կենտրոններից։ Ընդգրկվում է Միջագետքի հարթավայրը և Ջեզիրե սարավանդը։Հյուսիսում կան նավթի հարուստ հանքավայրեր։ Բնակիչները զբաղվում են քոչվորական անասնապահությամբ, ոռոգովի հողագործությամբ, փյունիկյան արմավենու մշակությամբ։ Միջագետքը մարդու ծագման և համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից է։

ՄԻՋԱԳԵՏՔ

  Միջագետք (Մեսոպոտամիա)  , բնամարզ Արևմտյան Ասիայում, Տիգրիս և Եփրատ գետերի ավազանում։ Հին Արևելքի խոշոր մշակութային կենտրոններից։ Ընդգրկվում է Միջագետքի հարթավայրը և Ջեզիրե սարավանդը։Հյուսիսում կան նավթի հարուստ հանքավայրեր։ Բնակիչները զբաղվում են քոչվորական անասնապահությամբ, ոռոգովի հողագործությամբ, փյունիկյան արմավենու մշակությամբ։ Միջագետքը մարդու ծագման և համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից է։

Կ.ՊՈԼԻՍ Կոստանդնուպոլիս , քաղաք, որ ժամանակին հանդիսացել է Հռոմեական կայսրության մայրաքաղաքը (330–395), Բյուզանդիայի մայրաքաղաքը (395–1204 և 1261–1453), Լատինական կայսրության մայրաքաղաքը (1204–1261) և Օսմանյան կայսրության մայրաքաղաքը (1453–1922)։ Քաղաքի թուրքերեն անվանումն ընթերցվում է (արտասանվում է) հետևյալ կերպ. «Իսթանբուլ»։

Կ.ՊՈԼԻՍ

Կոստանդնուպոլիս , քաղաք, որ ժամանակին հանդիսացել է Հռոմեական կայսրության մայրաքաղաքը (330–395), Բյուզանդիայի մայրաքաղաքը (395–1204 և 1261–1453), Լատինական կայսրության մայրաքաղաքը (1204–1261) և Օսմանյան կայսրության մայրաքաղաքը (1453–1922)։

Քաղաքի թուրքերեն անվանումն ընթերցվում է (արտասանվում է) հետևյալ կերպ. «Իսթանբուլ»։

ՉԻՆԱՍՏԱՆ Չինաստան ,սոցիալիստական պետություն Ասիայի արևելքում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է: Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից:

ՉԻՆԱՍՏԱՆ

Չինաստան ,սոցիալիստական պետություն Ասիայի արևելքում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է: Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից:

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ   Վասպուրական ՝ Մեծ Հայքի 8-րդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս–արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Ընդգրկում էր 34 գավառ։

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ

 

Վասպուրական ՝ Մեծ Հայքի 8-րդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս–արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Ընդգրկում էր 34 գավառ։

ԿԱՍՊԻՑ ԾՈՎ Կասպից ծովը , տարածքով ամենամեծ լիճն է։ Մեծության պատճառով նրան հաճախ ծով են անվանում։ Նրա տարածությունը 371,000 կմ² է, առավելագույն խորությունը՝ 1025 մ։ Կասպից լճին սահմանակից են հինգ երկրներ՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Իրանը, Ռուսաստանը և Ղազախստանը։

ԿԱՍՊԻՑ ԾՈՎ

Կասպից ծովը , տարածքով ամենամեծ լիճն է։ Մեծության պատճառով նրան հաճախ ծով են անվանում։ Նրա տարածությունը 371,000 կմ² է, առավելագույն խորությունը՝ 1025 մ։ Կասպից լճին սահմանակից են հինգ երկրներ՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Իրանը, Ռուսաստանը և Ղազախստանը։

ՄՇՈ ԴԱՇՏ Մշո դաշտ , գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Արևելյան Եփրատի միջին հոսանքում, զբաղեցնում է Մեծ Հայքի Տարոն նահանգի մի մասը։Մշո դաշտը ալիքավոր մակերևույթով աստիճանաձև իջվանք է Հայկական Տավրոսի համակարգում։ Երկարությունը մոտ 65 կմ է։ Գտնվում է 1200-1500 մ բարձրության վրա։ Հիմքում օլիգոցեն-միոցենի ծալքավոր կրաքարամերգելային գոյացություններ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետային և ալյուվիալ նստվածքներով։ Մշո դաշտով է հոսում Արածանին՝ ընդունելով Մեղրագետը։    

ՄՇՈ ԴԱՇՏ

Մշո դաշտ , գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Արևելյան Եփրատի միջին հոսանքում, զբաղեցնում է Մեծ Հայքի Տարոն նահանգի մի մասը։Մշո դաշտը ալիքավոր մակերևույթով աստիճանաձև իջվանք է Հայկական Տավրոսի համակարգում։ Երկարությունը մոտ 65 կմ է։ Գտնվում է 1200-1500 մ բարձրության վրա։ Հիմքում օլիգոցեն-միոցենի ծալքավոր կրաքարամերգելային գոյացություններ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետային և ալյուվիալ նստվածքներով։ Մշո դաշտով է հոսում Արածանին՝ ընդունելով Մեղրագետը։

 

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ Արարատյան դաշտ , Արարատյան գոգավորության հատակն է՝ լցված լճագետային, հեղեղաբերուկ նստվածքներով և լավաներով։ Հայկական լեռնաշխարհի ընդարձակ հարթավայրերից մեկը՝ Միջին Արաքսյան գոգավորության ցածրադիր մասը (բարձրությունը 800 - 1000 մ)։

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ

Արարատյան դաշտ , Արարատյան գոգավորության հատակն է՝ լցված լճագետային, հեղեղաբերուկ նստվածքներով և լավաներով։ Հայկական լեռնաշխարհի ընդարձակ հարթավայրերից մեկը՝ Միջին Արաքսյան գոգավորության ցածրադիր մասը (բարձրությունը 800 - 1000 մ)։

  ՔԱՐՔԵ ԼԵՌ      Բասեն գավառ, Ամիդ, Սմբատավան / Բաբերդ  Դիրքացույցները․   39°0'54

ՔԱՐՔԵ ԼԵՌ

  Բասեն գավառ, Ամիդ, Սմբատավան / Բաբերդ Դիրքացույցները․   39°0'54"N   41°0'55"E

ՆԵՄՐՈՒԹ Նեմրութ  ,2134 մ բարձրությամբ լեռ է։ Նեմրութ, բարձունք Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։ XIX դ․ Նեմրութ լեռան վրա հայտնաբերված է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ․թ․ա․ 69 - 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։

ՆԵՄՐՈՒԹ

Նեմրութ  ,2134 մ բարձրությամբ լեռ է։ Նեմրութ, բարձունք Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։ XIX դ․ Նեմրութ լեռան վրա հայտնաբերված է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ․թ․ա․ 69 - 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։

ԱՎԵՏՅԱՑ

ԱՎԵՏՅԱՑ

ԾԱՂԿԱՆՑ ԼԵՌՆԵՐ   Ծաղկանց լեռներ  (Ալա-դաղ), լեռնազանգված  Հայկական լեռնաշխարհում ,  Արածանիի  վերին հոսանքի շրջանում,  Վանա լճից  հյուսիս-արևելք,  Մանազկերտի  և  Աբաղայի  դաշտերի միջև։ Աղեղնաձև են (ուռուցիկ մասը դեպի հյուսիս)։ Կազմված են կավճի, պալեոգենի և պլիոցենի ապարներից։ Հյուսիսային լանջերը մեղմ են, ալիքավոր, հարավայինը՝ խզումնային, աստիճանաձև։ 

ԾԱՂԿԱՆՑ ԼԵՌՆԵՐ

  Ծաղկանց լեռներ  (Ալա-դաղ), լեռնազանգված  Հայկական լեռնաշխարհումԱրածանիի  վերին հոսանքի շրջանում,  Վանա լճից  հյուսիս-արևելք,  Մանազկերտի  և  Աբաղայի  դաշտերի միջև։

Աղեղնաձև են (ուռուցիկ մասը դեպի հյուսիս)։ Կազմված են կավճի, պալեոգենի և պլիոցենի ապարներից։ Հյուսիսային լանջերը մեղմ են, ալիքավոր, հարավայինը՝ խզումնային, աստիճանաձև։ 

ՎԱՀԵՎԱՆՅԱՆ ԼԵՌՆԵՐ

ՎԱՀԵՎԱՆՅԱՆ ԼԵՌՆԵՐ

ԳԱՆԳԵՍ  Գանգես -աշխարհի ամենաջրառատ և ամենաերկար (2700 կմ)  գետ երից մեկը  Հարավային Ասիա յում՝  Հնդկաստանում  և  Բանգլադեշում ։ Սկիզբ է առնում Հիմալայներից երկու օժանդակով՝  Բհագիրաթխի  և  Ալակնանդա  , հոսում  Ինդոս-Գանգեսյան հարթավայրի  արևելյան մասով, թափվում  Հնդկականօվկիանոսի   Բենգալյան ծոցը ՝  Բրահմապուտրայի  հետ միասին առաջացնելով վիթխարի  դելտա ։ Երկարությունը շուրջ 2700  կմ . նավարկելի է 1450 կմ։

ԳԱՆԳԵՍ

Գանգես -աշխարհի ամենաջրառատ և ամենաերկար (2700 կմ)  գետ երից մեկը  Հարավային Ասիա յում՝  Հնդկաստանում  և  Բանգլադեշում ։ Սկիզբ է առնում Հիմալայներից երկու օժանդակով՝  Բհագիրաթխի  և  Ալակնանդա  , հոսում  Ինդոս-Գանգեսյան հարթավայրի  արևելյան մասով,

թափվում  Հնդկականօվկիանոսի   Բենգալյան ծոցը ՝  Բրահմապուտրայի  հետ միասին առաջացնելով վիթխարի  դելտա ։ Երկարությունը շուրջ 2700  կմ . նավարկելի է 1450 կմ։

ԱՐԱԾԱՆԻ Արածանի , գետ  Հայկական լեռնաշխարհում ։ Հին հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Արսանիաս. ներկայումս թուրքերը կոչում են Մուրատ։ Կոչվել է նաև Արևելյան Եփրատ, Արզանիա(ս), Արսինես և այլն։ Միանալով  Արևմտյան Եփրատին ՝ առաջացնում է  Եփրատ  գետը։ Երկարությունը 722 կմ է, ավազանը՝ 40000 կմ 2 ։ Հին ժամանակներում գետն ամբողջությամբ հոսել է Մեծ Հայքի թագավորության տարածքով։ Ներկայումս հոսում է  Թուրքիայի  տարածքով։

ԱՐԱԾԱՆԻ

Արածանի , գետ  Հայկական լեռնաշխարհում ։ Հին հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Արսանիաս. ներկայումս թուրքերը կոչում են Մուրատ։ Կոչվել է նաև Արևելյան Եփրատ, Արզանիա(ս), Արսինես և այլն։ Միանալով  Արևմտյան Եփրատին ՝ առաջացնում է  Եփրատ  գետը։ Երկարությունը 722 կմ է, ավազանը՝ 40000 կմ 2 ։ Հին ժամանակներում գետն ամբողջությամբ հոսել է Մեծ Հայքի թագավորության տարածքով։ Ներկայումս հոսում է  Թուրքիայի  տարածքով։

ԱՐԱՔՍ   Արաքսը  ,  Հայկական լեռնաշխարհի  ամենախոշոր գետերից է։ Ունի 1072 կմ երկարություն [1] , որից 200 կմ կազմում է  Հայաստանի  և  Թուրքիայի  սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։

ԱՐԱՔՍ

  Արաքսը  ,  Հայկական լեռնաշխարհի  ամենախոշոր գետերից է։ Ունի 1072 կմ երկարություն [1] , որից 200 կմ կազմում է  Հայաստանի  և  Թուրքիայի  սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։

ԵՓՐԱՏ Եփրատ ,  Առաջավոր Ասիայի  ամենաերկար գետը՝ 2700 կմ երկարությամբ, 673 հազար կմ 2  ավազանով։  Հայկական լեռնաշխարհի  սահմաններում նրա ավազանը կազմում է 95 հազար կմ 2 , որից 40 հազարն  Արածանիի  ջրհավաքն է։ Եփրատը  Հին Կտակարանում  կոչվել է Մեծ գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը։

ԵՓՐԱՏ

ԵփրատԱռաջավոր Ասիայի  ամենաերկար գետը՝ 2700 կմ երկարությամբ, 673 հազար կմ 2  ավազանով։  Հայկական լեռնաշխարհի  սահմաններում նրա ավազանը կազմում է 95 հազար կմ 2 , որից 40 հազարն  Արածանիի  ջրհավաքն է։

Եփրատը  Հին Կտակարանում  կոչվել է Մեծ գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը։

ԿՈՒՐ Կուր գետ  (Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝  Քուռ , թուրք.՝ Kura, վրաց.՝ მტკვარი -  Մտկվարի , ադրբ.՝ Kür), գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։ Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1515  կմ է։ Կուր անվան ստուգաբանությունը Սալմաստի հայերեն բարբառի տարբերակում «կուռ»՝«ջրի ավազան» է նշանակում։

ԿՈՒՐ

Կուր գետ  (Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝  Քուռ , թուրք.՝ Kura, վրաց.՝ მტკვარი -  Մտկվարի , ադրբ.՝ Kür), գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։ Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1515 կմ է։ Կուր անվան ստուգաբանությունը Սալմաստի հայերեն բարբառի տարբերակում «կուռ»՝«ջրի ավազան» է նշանակում։

ԿՐԿՈՒՌ

ԿՐԿՈՒՌ

ՏԻԳՐԻՍ   Տիգրիս  (թուրք.՝ Dicle,  Դիջլե  արաբ․՝  دجلة ‎‎ ,  Դիջլա   հայ․՝ Ջերմ), գետ Հայկական Լեռնաշխարհում և Միջագետքում: Հոսում է Թուրքիայի և Իրաքի տարածքով։ Տիգրիսը կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից։ Երկարությունը 1900 կմ, ավազանը՝ 375 հզ  կմ 2 ։ Տիգրիս–Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։

ՏԻԳՐԻՍ

 

Տիգրիս  (թուրք.՝ Dicle,  Դիջլե  արաբ․՝  دجلة ‎‎ ,  Դիջլա   հայ․՝ Ջերմ), գետ Հայկական Լեռնաշխարհում և Միջագետքում: Հոսում է Թուրքիայի և Իրաքի տարածքով։ Տիգրիսը կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից։ Երկարությունը 1900 կմ, ավազանը՝ 375 հզ  կմ 2 ։ Տիգրիս–Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։

ԱՆՈՒՇ ԲԵՐԴ

ԱՆՈՒՇ ԲԵՐԴ

Անունը Անուշ, ինքը լի դառնություններով…  Եկբատանից դեպի Տիզբոն տանող ճանապարհի մի կողմում բարձրանում է մի սեպաձև քարաժայռ: Նրա լայն, վիմային ստորոտը բռնում է բավական ընդարձակ տարածություն, որի վրա, որպես մի հաստահիմն պատվանդանի վրա, բնությունը դրել է հիշյալ քարաժայռը: Մի ափ հող անգամ անկարելի է գտնել նրա լերկ, ապառաժային մակերևույթի վրա: Մի հատ բույս անգամ չէ բուսնում նրա ամուր, քարեղեն կողքերի վրա: Հարավային բոցակեզ արեգակը այրել, թրծել է նրան, որպես մի անոթ, որ դրած է բրուտի մշտավառ քուրայի մեջ:  Այդպես էր այդ քարաժայռը դարերով, անհիշելի շատ դարերով առաջ:

Անունը Անուշ, ինքը լի դառնություններով… Եկբատանից դեպի Տիզբոն տանող ճանապարհի մի կողմում բարձրանում է մի սեպաձև քարաժայռ: Նրա լայն, վիմային ստորոտը բռնում է բավական ընդարձակ տարածություն, որի վրա, որպես մի հաստահիմն պատվանդանի վրա, բնությունը դրել է հիշյալ քարաժայռը: Մի ափ հող անգամ անկարելի է գտնել նրա լերկ, ապառաժային մակերևույթի վրա: Մի հատ բույս անգամ չէ բուսնում նրա ամուր, քարեղեն կողքերի վրա: Հարավային բոցակեզ արեգակը այրել, թրծել է նրան, որպես մի անոթ, որ դրած է բրուտի մշտավառ քուրայի մեջ: Այդպես էր այդ քարաժայռը դարերով, անհիշելի շատ դարերով առաջ:

ՍԱՄՎԵԼ

ՍԱՄՎԵԼ


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!