СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թեմատիկ գրավոր աշխատանք

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Թեմատիկ գրավոր աշխատանք»

Թեմատիկ գրավոր աշխատանք հայոց պատմությունից

12-րդ դասարան-----------------------------------

1-ին տարբերակ

1.Ընտրել ճիշտ պատասխանը./0,25մ/

1. 2003 թ. խորհրդարանական ընտրություններում ո՞ր երեք կուսակցությունները կազմեցին կոալիցիա.

1) ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ 3) ՀՀԿ, ՀԺԿ, Ժառանգություն

2) ՀԿԿ, ՀՅԴ, ՕԵԿ 4) ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ

2. Միջազգային ո՞ր կազմակերպությանը անդամակցեց ՀՀն 1992 թ. մարտի 2–ին.

1) ՄԱԿ–ին 2) ՍԾՏՀ–ին 3) ԵԽ–ին 4) ԵՄ–ին

3.1991 թ. դեկտեմբերի 1–ին ո՞ր պետությունը ճանաչեց, սակայն դիվանագիտական կապեր չհաստատեց ՀՀի հետ` իր կողմից ներ կայացված նախապայմանները չընդունելու պատճառով.

1) Ադրբեջանը 2) Թուրքիան 3) Ռուսաստանը 4) Կանադան

4. Ո՞վ է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահը.

1) Վազգեն Մանուկյանը 3) Սերժ Սարգսյանը

2) Ռոբերտ Քոչարյանը 4) Լևոն Տեր–Պետրոսյանը

5. Հայաստանի անկախության հանրաքվեին որքա՞ն մարդ մասնակցեց.

1) 1043000 3) 2043000

2) 1543000 4) 2243000

6.Խորհրդարանական ընտրությունների համար «Միասնության դաշինքը» կազմեցին`

1) ՀԺԿ–ն, ՀՀԿ–ն, Երկրապահ–կամավորականների միությունը

2) ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, Երկրապահ–կամավորականների միությունը

3) «Ժառանգություն»–ը, ՀԺԿ–ն, ԲՀԿ–ն

4) Երկրապահ–կամավորականների միությունը, ԲՀԿ–ն, «Ժառանգություն»–ը

7.Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ./1,5մ/

ա. Ըստ ՀՀ Սահմանադրության` պետության ղեկավարը հանրապետության նախագահն է, ով ընտրվում է չորս տարի ժամկետով, ոչ ավել, քան երեք անգամ անընդմեջ:

բ. Մինչև նոր Սահմանադրության ընդունումը ՀՀ–ում շարունակում էին գործել ՀԽՍՀ Սահմանադրության այն դրույթները, որոնք հակասում էին Անկախության

հռչակագրի հիման վրա ստեղծված օրենքներին:

գ. ՀՀ Սահմանադրությամբ հռչակվում էր, որ պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը:

դ. ՀՀ Սահմանադրությամբ բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը,վերանվանվեց Գերագույն խորհուրդ:

ե. ՀՀ շուրջ չորս տասնյակի հասնող շրջանները միավորվեցին՝ ստեղծելով 10 մարզեր:

զ. ՀՀ սահմանադրական փոփոխություններով տեղական ինքնակառավարմանմարմինների լիազորությունների ժամկետը դարձավ չորս տարի:

է. ՀՀ սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակը հաստատվեց Ազգային ժողովի կողմից:

8. «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթղթին վերաբերող պնդումներից որո՞նք են սխալ./1մ/

1) Հատուկ հոդվածով ընդունվում էր Հայաստանի Հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ: Եթե ԽՍՀՄ օրենքը հաստատվում

էր ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, ապա այն գործելու էր հանրապետությունում:

2) Հռչակագրի մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի՝ իբրև պետական լեզվի կիրառման հիմնահարցին. հանրապետությունում

ամբողջ գործավարությունը կատարվելու էր հայերենով և ռուսերենով:

3) 22 հոդվածից բաղկացած այդ հիմնարար փաստաթուղթը նախանշում էր Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացման ուղիները:

4) Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու ոտնահարված իրավունքները:

5) Հայաստանի բանակը պետք է ունենար իր խաղաղարար առաքելությունները բոլոր երկրներում:

6) Հռչակագիրը հաստատում էր ՀՀ վճռականությունն Արցախն իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վերաբերյալ:

7) Հատուկ կետով արձանագրվում էր, որ Հայաստանը պետք է ունենա իր մասնաբաժինը ԽՍՀՄ զինված ուժերի սպառազինությունից, պիտի հասնի սեփականդրամական միջոցների ստեղծմանը:

9. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ./2մ/

ա. Զինված ահաբեկիչների ներխուժումը ԱԺ

բ. ՀՀ Սահմանադրության ընդունումը

գ. Մ. Գորբաչովի դիմումի հրապարակումը` ԽՍՀՄ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին

դ. ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունների կողմից կոալիցիոն կառավարության ձևավորումը

1

2

3

4

5

6

7

8









ե. ՀՀ անդամակցումը ՄԱԿ–ին

զ. Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը

է. ՀՀՇ առաջին համագումարի բացումը

ը. Սպիտակի երկրաշարժը

10.Կատարել համապատասխանեցում.1մ.

1

2

3

4

5








Անուն Պաշտոն

1) Գագիկ Հարությունյան ա. ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար

2) Վազգեն Մանուկյան բ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ

3) Արթուր Մկրտչյան գ. ՀՀ փոխնախագահ

4) Սերժ Սարգսյան դ. ԱԺՄ նախագահ


5) Կարեն Դեմիրճյան ե) ՀՀ երրորդ նախագահ

զ. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ

11.Կատարել համապատասխանեցում.1,5մ

Իրադարձություն

1) ՀՀ նախագահական I ընտրություններ

1

2

3

4

5

6







2) ՀՀ խորհրդարանական I ընտրություններ

3) ՀՀ անկախության հանրաքվե

4) ՀՀ արտահերթ նախագահական ընտրություններ

5) ՀՀ խորհրդարանական II ընտրություններ

6) ՀՀ նախագահական II ընտրություններ


Տարեթիվ

ա. 1991 թ. հոկտեմբերի 16 դ. 1998 թ. մարտի 19

բ. 1991 թ. սեպտեմբերի 21 ե. 1999 թ. մայիսի 30

գ. 1996 թ. սեպտեմբերի 22 զ. 1999 թ. հոկտեմբերի 27

է. 1995 թ. հուլիսի 5

12.Ստորև բերված պնդումներից ո՞ր երեքն են սխալ./1,5մ/

1) 1990–ական թվականների սկզբին հետխորհրդային առաջին բազմակուսակցական Գերագույն խորհրդում ամենամեծ խմբակցությունն ուներ Հայոց համազ­

գային շարժումը (ՀՀՇ)։

2) 1991 թ. ապրիլին խորհրդարանն ընդունեց օրենք, որով հանրապետությունում ստեղծվում էր բազմակուսակցական համակարգ։

3) 1994 թ. դեկտեմբերի վերջին կուսակցությունների վերաբերյալ օրենքը խախտելու ամբաստանությամբ կասեցվեց դաշնակցության գործունեությունը։

4) Երկրում խորացած քաղաքական ճգնաժամը հանգեցրեց 1998 թ. Փետրվարին ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականին։

5) 2003 թ. արտահերթ նախագահական ընտրություններից հետո ՀՅԴ–ն, որի պաշտոնական կարգավիճակը վերականգնվեց Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից հետո, դադարեցրեց ընդդիմադիր պայքարը և սատարեց նախագահ Սերժ Սարգսյանին։

6) 1999 թ. հոկտեմբերի 27–ին զինված 5 ահաբեկիչներ ներխուժեցին ԱԺ–ի նիստերի դահլիճ և կրակ բացեցին ներկաների վրա։

7) 1992 թ. նոյեմբերի 17–ին ԼՂՀ Գերագույն խորհուրդը հաստատեց երկրի պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։

















Թեմատիկ գրավոր աշխատանք հայոց պատմությունից

12-րդ դասարան-----------------------------------

2-րդ տարբերակ

1.Ընտրել ճիշտ պատասխանը./0,25մ/

1.1995 թ. դեկտեմբերին ՀՀում կատարված վարչաքաղաքական փոփոխությունների արդյունքում քանի՞ մարզ ստեղծվեց.

1) 15 2) 10 3) 11 4) 12

2. 2007 թ. ՀՀ ԱԺ ընտրություններում 5 %–ի շեմը հաղթահարելու շնորհիվ քանի՞ պատգամավորական տեղ ապահովեց «Ժառանգություն» կուսակցությունը.

1) 5 2) 6 3) 7 4) 8

3. Արտահերթ ընտրություններից հետո ո՞ր կուսակցությունը դադարեցրեց ընդդիմադիր պայքարը և սատարեց նորընտիր

նախագահին.

1) ՀՅԴ–ն 2) ՀՀԿ–ն 3) ՀԺԿ–ն 4) ՕԵԿ–ը

4. Արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում ՀՀ նախագահ ընտրվեց`

1) Կարեն Դեմիրճյանը 3) Լևոն Տեր–Պետրոսյանը

2) Ռոբերտ Քոչարյանը 4) Սերժ Սարգսյանը

5. Ո՞ր կուսակցությունը 2009 թ. ապրիլի 22–ին դուրս եկավ կոալիցիայից.

1) ՀՀԿ–ն 2) ԲՀԿ–ն 3) ՀՅԴ–ն 4) ՕԵԿ–ը

6. Առաջին խորհրդարանում ո՞րն էր ամենամեծ խմբակցությունը.

1) ՀՅԴ–ն 2) ՀԿԿ –ն 3) ՀՌԱԿ–ը 4) ՀՀՇ–ն

7.Տրված փաստարկներից որո՞նք են ճիշտ./1,5/

ա. 1995 թ. խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր հիմնական կուսակցությունները համախմբվեցին «Հանրապետություն» քաղաքական միավորման շուրջ:

բ. 2008 թ. մարտի 21–ին ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող չորս կուսակցությունները` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՕԵԿ–ը, ստորագրեցին քաղաքական կոալիցիայի համաձայնագիր:

գ. 1991 թ. սեպտեմբերի 23–ին ՀՀ Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

դ. 1990 թ. հոկտեմբերի 16–ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական, ուղղակի, այլընտրանքային ընտրություններ:

ե. 1997 թ. փետրվարին հրաժարական տվեց ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանը,և ՀՀ–ում տեղի ունեցավ իշխանափոխություն:

զ. 1990 թ. նոյեմբերի 15–ին ստեղծվել էր Հայաստանի Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովը, որը զբաղվում էր նոր Սահմանադրության նախագծի մշակմամբ:

8. «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթղթին վերաբերող պնդումներից որո՞նք են ճիշտ./1մ/

ա. Փաստաթղթի քաղաքական բաժնում նշված էր, որ ՀԽՍՀ–ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի պատմության մեջ սկսվում էր Երրորդ հանրապետության շրջանը:

բ. Հռչակագրում հատուկ հոդվածով ընդունվում էր ԽՍՀՄ օրենքների գերակայությունը հանրապետության օրենքների նկատմամբ: Եթե ԽՍՀՄ օրենքը հաստատ­

ված չէր ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, հանրապետությունում չէր գործելու:

գ. Հանրապետությունում ամբողջ գործավարությունը կատարվելու էր հայերենով և ազգային փոքրամասնությունների լեզուներով:

դ. Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լինեին մասնավոր սեփականատիրական և ազատ շուկայական հարաբերությունները:

ե. Հայաստանի տարածքում հողը, ընդերքը, ձեռնարկությունները համարվում էին մասնավոր սեփականություն:

զ. Մինչև նոր Սահմանադրության՝ երկրի հիմնական օրենքի ընդունումը, Հռչակագիրը ծառայում էր որպես պետության իրավական կարգավիճակը որոշող փաս­

տաթուղթ:

9.Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ./2մ./

1

2

3

4

5

6







ա. «Հանրապետություն» քաղաքական միավորման ձևավորումը

բ. ՀՀ դատական նոր համակարգի ձևավորումը

գ. ՀՀ–ի վարչատարածքային բաժանումը

դ. նախկին խորհրդային հանրապետությունների հայտարարությունները Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին

ե. Հայաստանի անկախության մասին հռչակագրի ընդունումը

զ. Պաշտպանության պետական կոմիտեի հիմքի վրա ՀՀ պաշտպանության նախարարության ստեղծումը

10. Կատարել համապատասխանեցում./1մ/

Իրադարձություն

1

2

3

4

5

6







1) ՀՀ–ն ՄԱԿ–ի լիիրավ անդամ

2) Հրանտ Դինքի սպանությունը

3) Լ. Տեր–Պետրոսյանի հրաժարականը

4) ՀՀ անկախության հանրաքվե

5) ԼՂՀ անկախության հանրաքվե

6) ՀՀ–ի և Թուրքիայի միջև «Երկկողմ դիվանագիտական կապերի հաստատման և զարգացման մասին» արձանագրությունների ստորագրումը


Տարեթիվ

ա. 2007 թ. հունվարի 19 ե. 1991 թ. դեկտեմբերի 10

բ. 1991 թ. սեպտեմբերի 21 զ. 1998 թ. փետրվար

գ. 1991 թ. սեպտեմբերի 2 է. 1992 թ. մարտի 2

դ. 2009 թ. հոկտեմբերի 10

11.Կատարել համապատասխանեցում./1,5մ/

Իրադարձություն

1) ՀՀ Սահմանադրության ընդունում

2) ՀՀ վարչատարածքային փոփոխությունների իրականացում

3) ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե

4) ՀՀ նախագահական առաջին ընտրություններ

5) սահմանադրական հանձնաժողովի ստեղծում

1

2

3

4

5

6







6) եռաստիճան դատական համակարգի ներդրում


Տարեթիվ

ա. 1992 թ. հունվար դ. 1995 թ. հուլիս

բ. 1990 թ. նոյեմբեր ե. 1995 թ. դեկտեմբեր

գ. 1991 թ. հոկտեմբեր զ. 1999 թ. հունիս

է. 2005 թ. նոյեմբեր


12. Նշված պայմաններից ընտրել երեքը, որոնք ճիշտ են բնորոշում 2005 թ. նոյեմբերի 27–ի համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները./1,5/

ա. Վերանայվեց ՀՀ նախագահի գերիշխող դիրքը իշխանության ճյուղերի նկատմամբ:

բ. Վերանայվեց ՀՀ վարչապետի դերը կառավարման համակարգում:

գ. Բարձրացվեց խորհրդարանի դերը իշխանության մարմինների համակարգում:

դ. «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում ամրագրվեց երկքաղաքացիության վերաբերյալ դրույթը:

ե. Կրճատվեց Ազգային ժողովի նախագահի դերը օրենսդիր մարմնում:

զ. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը

կրճատվեց մեկ տարով և դարձավ երեք տարի:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!