СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սեպտեմբերի 1 միջոցառման ծրագիր

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սեպտեմբերի 1 միջոցառման ծրագիր»

  • Երաժշտական հատված.

Բ ա՜ ր և, -
Քե՛զ 
Ու 
Ձե՛զ, 
Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ:
Թո՛ղ անկարելին դառնա կարելի 
Աշխարհո՛ւմ համայն, 
Ամենքի՛ս համար, 
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա, 
Դառնա կարելի մե՛կ բառով՝ 
- Բ ա՜ ր և...

  • Երգ- (Իմ դպրոց) Սյուզի

Այսօր սեպտեմբերի 1-ն է, գիտելիքի և դպրության օրը, պետական տոն, նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը:

Այսօր բոլորիս համակել է անասելի մի ուրախություն: Մեր սիրելի դպրոցը նորից իր գիրկն է առել հարյուրավոր երեխաների, լցվել նրանց զրնգուն ծիծաղով, ուրախությամբ ու հրճվանքով:

Այսօր կրկնակի տոն է այն վեց տարեկանների համար, ովքեր կրթական կյանքի նոր փուլում են, ովքեր առաջին անգամ պետք է ոտք դնեն դպրոց:

Ուշադրությո՜ւն. ծափողջյուններով հրապարակ ենք հրավիրում առաջին դասարանցիներին և դասվար Ե. Մանուկյանին:

        • Երգ- Առաջին ուսուցիչ

Հրանտ-1-ին դաս.

        • Երգ- Նանուլ

  • Ողջու՜յն դպրոց

Տոն է այսօր խնդություն

Քաղցրահնչյուն երգն է կանչում

Հոգեվարար այդ կանչի մեջ

Մեր ողջույնի երգն է հնչում:



Այն հնչում է մանուկների արդար կանչով

Մեր սրտերի դողդոջ զարկով

Այն հնչում է, որպես մեծ հույս

Որպես սկիզբ, մտքի աղբյուր

Հոգու զանգակ մեր տենչալի:

        • Երգ- Դպրոց (Սյուզի, Սոֆի)

Կրկին եկավ Սեպտեմբերը

Իր հետ բերելով գիտելիքի տոնը

Այս տոնն իր հետ բերում է

Բարություն, ուրախություն և հավատ ապագայի նկատմամբ:

Այսօր նոր ուսումնական տարվա սկիզբն է

Եկել է նոր ու հետաքրքիր հանդիպումների ժամանակը

Գիտության չբացահայտված մոլորակների հետ:

Եկավ Մեկը Սեպտեմբերի,
Որ գիտության սերմը բերի
Մեր ուղեղի պարարտ հերկին,
Ուշիմ ու լուրջ ամեն մեկին:

Գիտությունը մտքիդ ուժն է,
Իմաստության թասն ու կուժն է,
Կարդա', սերտի'ր, եղի'ր ուշիմ,
Երթ, ընթացք տուր մտքիդ ուժին:

Դա քո գանձն է հավերժ հոսող,
Քո գալիքն է առանց ոսոխ:
Գիտությունը կամքի գետ է.
Պարտվում է նա, ով տգետ է:

Կա դարերից եկած մի ասք.
«Տգետ մարդիկ – տգետ մի ազգ»:
Դպրոց եկար – եղիր ուշիմ,
Նոր սխրանք տուր մտքիդ ուժին:
Կեցցե' Մեկր Սեպտեմբերի՝
Իմաստության սերմը բերրի :

  • Երգ- ռուսական -Գաբբի-Հասմիկ


Հարազատ մեր դպրոց
Կրկին ասում ենք
Ողջու՜յն, ողջու՜յն…
Դու ջահ անմար՝ մեզ ուղեկից,
Քեզ հավերժ փառք, հազար ողջույն:


Այսօր բոլորս սրտանց շնորհավորում ենք մեր վեց տարեկաններին, ովքեր իրենց փոքրիկ քայլ են կատարում կրթության բազմաբովանդակ աշխարհ:Կրթությունն այն միակ միջոցն է, որը կտա ձեզ ապահով հայրենիք և արժանավայել կյանք:

  • Պար-Գոհար «3:41»

Ահա եկավ առաջին խորհրդանշական զանգը հնչեցնելու պահը;

– Մեզ հետ բերել ենք զանգն այս խորհրդանշական, որ հանձնենք Ձեզ, սիրելի՛ տիկին Հարությունյան:

Սիրելի՛ տիկին Հարությունյան, սեպտեմբերյան այս գեղեցիկ օրվա խորհուրդն առանց Ձեր խոսքի և մաղթանքի մեզ համար չի կարող լիակատար լինել: Մենք սիրով և ամենայն ուշադրությամբ ուզում ենք լսել Ձեզ, և որպես մեր դպրոցի տնօրեն հնչեցրեք նոր ուսումնական տարվա սկիզբն ազդարարող զանգն առաջին:

  • Տնօրենը վերցնում է զանգը և հնչեցնում:

  1. Տնօրենի ուղերձ:

  • Երգ- Սիլվա Հակոբյան






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!