СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ներառական կրթություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ներառական կրթություն»

Ներառական կրթության հենասյուները

Եկեք ազնիվ լինենք և ասենք, որ մեզնից ոմանք դեռևս չեն ընդունում ներառական կրթությունը, թեև այն մեր երկրում գործում է արդեն մի քանի տարի, էլ չասենք այն մասին, որ 2005 թվականից գոյություն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց կրթության մասին օրենք, իսկ 2014թվականից` իշխանությունների կողմից համընդհանուր ներառական կրթության ամրագրման քաղաքական կամք: Ինչու՞մն Է բանը, որ մենք դժկամությամբ ենք ընդունում ներառական կրթությունը:

Թվում է, որ այդ դժկամությունը գալիս է ներառական կրթության էությունը չըմբռնելուց, ինչն էլ իր հետ բերում է այդպիսի կրթության հենասյուների խարխլման: 
Ներառական կրթության էությունը ճիշտ չենք ըմբռնում, քանի որ խորհրդային դպրոցի փլուզումից հետո նոր իրավիճակ ստեղծվեց, ազգային դպրոցը նոր առաքելություններ ստանձնեց, սերտ հաղորդակցությունների մեջ մտավ համաշխարհային կրթական կառույցների հետ, նոր արժեքներ որդեգրեց և այլն, և այլն: Այս պարագայում մեզնից պահանջվում էր ճկունություն, խելացի ու բանիմաց մոտեցում: Նրանք, ովքեր կարողացան և կարողանում են ցուցաբերել նման որակներ, հեշտությամբ ներառվեցին ներառական կրթությանը և սկսեցին հաստատուն քայլերով ներառել ԿԱՊԿՈՒ աշակերտներին: Միջանկյալ ասեմ, որ այս խմբի մեջ իրենց հաստատուն տեղն են զբաղեցնում երիտասարդ մասանագետները: Իսկ նրանք, ովքեր կառչած մնացին հատուկ գիշերօթիկ դպրոցների կեղծ գաղափարներին, դժվարությամբ են ընտելանում ներառական կրթությանը:
Այս խմբին պատկանող մանկավարժներին ասելիքս հետևյալն է, ինչը հնարավոր է փոփոխություն մտցնի նրանց մտածելակերպում.

ներառական կրթությունն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ նախ և առաջ` հոգի, ասել է թե սիրտ: Մանկավարժը պետք է ներառական կրթությունը իրականացնի հոգով և ոչ թե ստիպված`պարտականություն կատարելով: Աստված բոլոր մարդկանց հավասար ինքնասիրություն է տվել և ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու ուրիշի ինքնասիրությունը: Ուրեմն` մանկավարժը պետք է աշխատի քրիստոնեավայել, այնպես, որ իր աշխատանքը գնահատվի ոչ միայն և ոչ այնքան դպրոցի ղեկավարության կողմից, այլև ամենաստեղծ Աստծո կողմից:

Երկրորդ. մանկավարժը պետք է ունենա հմտություն ստեղծելու որակ, ասել է թե` ձեռք: Նա պետք է կարողանա ներառական կրթության մեջ ընդգրկված աշակերտի մոտ ձևավորել ու զարգացնել զգայական, շարժողական, սոցիալական, մտավոր և այլ հմտություններ: Խնդիր ունեցող աշակերտի մոտ հմտություն ձևավորելու համար պահանջվում է նրբանկատություն, ավելին` դյուրըմբռնողականություն: Մանկավարժն այդպիսին պարտավոր է լինել, հակառակ դեպքում` դպրոցում անելիք չունի:

Երրորդ. Ներառական կրթություն իրականացնող մանկավարժը պետք է ունենա գիտակցություն, ասել է թե` գլուխ:

Բացի իր հնարավորությունների սահմանափակվածությունից խնդիր ունեցող աշակերտը ոչնչով չի տարբերվում մյուսներից. սա պետք է լինի մանկավարժի գիտակցության առանցքում: Ներառական կրթության մեջ ընդգրկված աշակերտի մոտ նկատվող խնդրի վերացումը իրականացվում է համապատասխան կրթական չափորոշիչների իմացությամբ ու դրանց բանիմաց կիրառմամբ:

Ըստ իս, այս հենասյուները` սիրտը, ձեռքը և գլուխը պարզապես անհրաժեշտ են այն մանկավարժին, ում վրա ներառական կրթություն իրականացնելու պարտականություն է դրվում: Եթե մանկավարժի մոտ բացակայում է նշվածներից մեկն ու մեկը, ապա ներառական կրթությունն իրականացնելու ճանապարհին նրան հաջողությունը չի ողջունի, չի ուղեկցի, նա պարզապես կընկնի շփոթության մեջ ու կտապալի թե ներառման կարիք ունեցող երեխային, թե իրեն: Հարգելի իմ գործընկերներ ներառական կրթության օվկիանոսը մտնելուց առաջ ստուգեք և համոզվեք, արդյոք դուք ունեք հոգի, հմտություն և գիտակցություն, եթե այո ապա խաղաղ ու ստեղծագործ աշխատանք եմ ցանկանում այդ դժվարին ճանապարհին:

Top of Form


Օֆելյա Գյուլումյան

Bottom of Form




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!