СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ներառական կրթություն

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ներառական կրթություն»





Դաս-փորձուսուցման մեթոդը ընթերցանության ուսուցման արդյունավետ ձև



Գիտատեխնիկական զարգացման այս դարաշրջանում կատարելագործվում և փոխոխություններ է առաջադրում ցանկացած բնագավառ; Նրանց հիմնական նպատակը կյանքի հետ համընթաց քայլելն է:

Մերօրյա կրթական համակարգում կյանքի զարգացմանը զուգընթաց ձևավորվում է նոր արժեքներ, չափանիշներ, որոնք դրական տեղաշարժեր են արձանագրում նաև մանկավարժական գործունեության մեջ: Մանկավարժության մեջ, հատկապես գրականության կատարելագործված ծրագրերում , հաստատուն տեղ է գրավում ԳՈւՍ մեթոդը, որը գործում է ներդաշնակության օրինաչափությամբ: Գրականության ուսուցումը կատարում է կրթող, դաստիարակող և զարգացող դեր, երբ աշակերտը դպրոցում ձեռք բերած գիտելիքները կարողանում է պրակտիկ կյանքում դնել ակտիվ գործառույթի մեջ: Դասի հետ մեկտեղ, որն ուսումնական պրոցեսի հիմնական ձևն է, ավագ դպրոցների և վարժարանների բարձր դասարաններում ավելի լայնորեն է կիրառվում դասախոսությունները, զրույցները, գործնական աշխատանքները, ռեֆերատները, հաղորդումները, բանավեճերը և այլն: Ահա այս ֆոնի վրա էլ կարևորություն է ստանում գրականության գործնական ուսուցումը: Իր ինքնատիպ կառուցվածքով ու բովանդակությամբ հենց այս խնդրին է ծառայում դաս-փորձուսուցումը: Ակտիվացնող և գրականության հանդեպ հետաքրքրություն առաջացնող պարապմունքի այս տեսակը կարող է զբաղեցնել դասաժամի որոշ մասը, օրինակ՝ իմ անձնական փորձով գրատախտակին գրում եմ ուսուցվող ստեղծագործությունից դուրս գրված մի քանի բնորոշ բառակապակցություններ՝ մտագրոհ կիրառելով, ապա հանձնարարում եմ օգտագործել դրանք՝ գրել շարադրություն; Աշակերտները կարող են գրել նամակ, կարծիք, թղթակցություն, հոդված:

Գրականության սովորական դասերին աշակերտները ստանում են տեսական որոշակի գիտելիքներ, իսկ դաս-փորձուսուցումն ունի զուտ գործնական բնույթ և աշակերտների մեջ մշակում է ստացած գիտելիքները նպատակային ու արվեստով իրացնելու հմտություններ ու կարողություններ: Չափազանց կարևոր է ընթերցանության ձևի ու նպատակի ստույգ պարզաբանումը: Ազատ ընթերցանությունը , իր հետապնդած նպատակներով, որոշակիորեն տարբերվում է պարտադիր ընթերցանությունից: Եվ այսպես, կրթության համար ընթերցանության ձևը պետք է խստիվ համապատասխանի գրականության նպատակին: Իհարկե, այս կապակցությամբ ընդհանուր ուղղություն է տալիս պետական ծրագիրը.

Օրինակ՝ պատմավեպի ուսուցման համար պետական ծրագիրը պահանջում է՝ ընդգրկած ժամանակաշրջանը, օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի արտացոլումն այդ ստեղծագործության մեջ:

Իհարկե, պետական ծրագրի պահանջները կարող են թերի լինել և չբավարարել ուսուցչին: Այդ դեպքում ինքը խմբագրում է դրանք, մտցնում որոշ հավելումներ:

Իմ սեփական փորձից ընթերցում եմ մի հատված Րաֆֆու նամակից . :

Արդյունավետ ուսուցման համար առաջարկում եմ կիրառել T –աձև աղյուսակ մեթոդը: Հանձնարարում եմ գրականության տետրի էջը բաժանել 2 մասի; 1-ին մասում գրանցել դրական հերոսների գործունեությունը, իսկ 2-րդ մասում՝ բացասական հերոսների:

T-աձև աղյուսակ

Դրական հերոսներ Բացասական հերոսներ

_____________________________________________________________________________











պատմավեպն ընթերցելիս աշակերտները նախապատրաստվում են խորքով ընկալելու այն և պատասխանելու պետական ծրագրի պահանջներին:

վեպն ընթերցելիս աշակերտները լավ են ըմբռնում պատմավեպի բովանդակությունը;Ուստի մեկնաբանման ժամանակ հենց իրենք են բացատրում պատմավեպի և՛ նյութը, և՛ բովանդակությունը: Աշակերտները ներկայացնում են պատմական ժամանակաշրջանը, քաղաքական իրավիճակը, որ Հայաստանը կանգնած էր կործանման եզրին, իսկ երկրի պետական անկախությունը պահպանելու միակ ելքը հավաքական ուժն էր:Նրանք բացատրում են, որ պատմական վեպը , նկարագրում է ժողովրդի անցյալ կյանքը՝ աշխատանքը,պայքարը, կենցաղը, վարքը, բարքը, սովորությունները, մի խոսքով ներկայացնում են հնադարյան հային յուր բուն, նախնական կերպարանքով, որը ժամանակի ընթացքում փոխվել և ներկա սերնդի համար անընդունելի է դարձել: Այս հոդվածի ընթերցման բուն նպատակը աշակերտներին զինելն է հայրենասիրությամբ, ազգային արժեքների պահպանման ամրապնդումն է, ազգային դիմագիծ ունենալու ձգտումը, ճանաչել սեփական արմատները: Գուցե որոշ դրվագների հետ համամիտ չլինի ժամանակակից սերունդը, օրինակ՝ հատկապես պատմավեպի վերջաբանի հետ, երբ որդին դաժանաբար սպանում է իր մորը: Այստեղ կարելի է կիրառել բանավեճի մեթոդը; Ըստ այդմ էլ՝ որոշվում է թե ո՞ր դրվագը աշակերտներից յուրաքանչյուրի վրա ի՞նչ ազդեցություն կունենա:

Դաս-փորձուսուցումը , ելնելով նպատակադրումից, սովորողներին զինում է ընթերցման մեթոդիկայով: Ելակետ ունենալով համագործակցության մեթոդը՝ հանդես եմ գալիս իբրև աշակերտի ուսուցանողն ու դաստիարակողը, ընկերն ու բարեկամը:

Փորձուսուցման, իբրև ուսումնադաստիարակչական պրոցեսի, ընթացքում աշակերտները ձեռք են բերում ընթերցելու և դիմացինի կարծիքը ընթերցված նյութի վերաբերյալ լսելու կարողության մշակույթ:Գրքի աշխարհը շատ խանդոտ է. Ընթերցանության պահին նա չի ընդունում այլ աշխարհի գոյությունը, չնայած իր բովում թրծում է ընթերցողին, նրան նախապատրաստում հենց այդ աշխարհի համար: Գրքի կախարդական աշխարհում ընթերցողը հայտնաբերում, նորովի է ճանաչում իրեն: Փնտրելով և գնալով իր իդեալի հետևից՝ նա գիտակցաբար կատարելագործվում է:Այս բանը աշակերտը պետք է խորապես գիտակցի, որ դառնա իսկական ընթերցող: Ձեռք բերելով հոգեբանական այսպիսի գործոն՝ աշակերտը կտրվում է կյանքի պրոզայիկ ոլորտներից, կենտրոնանում է, բարձրանում է նրա ընթերցելու շահագրգռվածությունը, իսկ այսօր հատկապես հենց դա է պակասում մեր երիտասարդության շրջանում; Ինչ խոսք, նման ընթերցողը ինքնին ստեղծագործող է:

:

Ընթերցանությունը արդյունավետ է, երբ ուղեկցվում է համապատասխան նշումներով, ծաղկաքաղով, գրառումներով, պլանավորումով և կոնսպեկտավորումով:

Շատ կարևոր հանգամանք է, որ աշակերտը գերազանց իմանա կարդացած նյութի բովանդակությունը և գրականության տետր ունենա գրասեղանին:

Ըստ էութան սա նրա առաջին և հիմնական խնդրին է: Ահա այս նպատակով, տվյալ երկը ընթերցելուց անմիջապես հետո, աշակերտը վարժվում է համառոտելով պատմել սյուժեն, ապա գրականության տետրում գրի առնել այն: Իհարկե, աշակերտը չպետք է կրկնի դասագրքի օրինակը, այլ կազմի իր տարբերակը:

Այս առումով օրինակ՝ պատմավեպի սյուժեն կայուն նստվածք կտա աշակերտ-ընթերցողի հիշողության մեջ: Ընթերցվող երկում կան պատառիկներ , որոնք անհրաժեշտ է իմանալ կիսաանգիր՝ կարիքի դեպքում ուրիշի անուղղակի խոսքի ձևով վերահաղորդելու համար, , իսկ կան հատվածներ էլ, որոնք պետք է անգիր իմանալ : Քանի որ դասաժամը չի բավարարում և իմ նպատակն է , որ դաս-փորձուսուցման մեթոդը արդյունավետ լինի ,ապա նախընտրում եմ այցելություն պատկերասրահ մեթոդը:

Երկի սյուժեի խոր ու համակողմանի ընկալմանը կնպաստի թարմ տպավորությունների տակ այցելություն պատկերասրահ մեթոդի կիրառումը գործող անձանց արտաքինի, տարիքի, ազգակցական ու ընկերական կապերի, կոնֆլիկտային հարաբերությունների նշումով: Դասարանը բաժանում եմ խմբերի՝ յուրաքանչյուր խումբ կազմված է 4 աշակերտից, ապա հանձնարարում եմ յուրաքանչյուր խմբից ընտրել ավագ: Խմբերը ստանում են պաստառներ, որի վրա առանձին յուրաքանչյուր խմբի ներկայացվում է իր առաջադրանքը:



1-ին խումբ

2-րդ խումբ

3-րդ խումբ

4-րդ խումբ

Գլխավոր գործող անձանց արտաքին նկարագրություն

Գլխավոր գործող անձանց կոնֆլիկտային հարաբերություններ

Գլխավոր գործող անձանց ընկերական և ազգակցական կապերը

Ստուգող և գնահատող



Աշխատանքին տրվում է 20 րոպե:

Ավարտից հետո յուրաքանչյուր խմբի ավագ գրատախտակին փակցնում է խմբի պաստառը և ներկայացնում: Վերջում շատ կարևոր է ստուգող խմբի հարցերի բովանդակությունը: Յուրաքանչյուր խումբ առնվազն պետք է պատասխանի գոնե երեք լրացուցիչ հարցի: Հարցերը տրվելու են խմբի անդամներից յուրաքանչյուրին.

ա)Ի՞նչ տպավորություն գործեց ինձ վրա տվյալ երկը.

բ)Ի՞նչ ավելացրեց տվյալ երկը իմ գիտելիքների վրա.

գ)Առաջ մղե՞ց իմ սոցիալական , քաղաքական, գեղարվեստական մտածողությունը:

Սա կարելի է համարել նաև կշռադատման փուլ, որից հետո 4-րդ խումբը տալիս է իր գնահատականը խմբերից յուրաքանչյուրին ՝ մեկնաբանելով թերի և դրական կողմերը: Աշակերտը պետք է որոշակիորեն զգա, որ տվյալ երկի ընթերցելուց հետո իր ներաշխարհը ավելի լուսավորվեց, և ինքը, քան երբևէ, ավելի լավ է նախապատրաստված կյանքի քննությանը; Չէ՞ որ, ի վերջո գրականության դասերը կյանքի դասեր են:

Տեղին է հիշել Սենեկայի իմաստուն արտահայտությունը. , ասել է թե՝ հասարակությունը… որ ամեն մի բանական մարդու համար գիրքը հանդիսանում է բարեկամ:

Դաս – փորձուսուցումը նպաստարար է այն հաշվով նաև, որ աշակերտը ճանաչում է ինքն իրեն, գիտակցում իր դերը կյանքում: Հարցը քննելով այս տեսանկյունից՝ պետք է ասել, որ խնդրո առարկա դասի հիմնական նպատակն է դպրոցականների մեջ զարգացնել ինքնաարտահայտման, ինքնադրսևորման մշակույթ, ինքնավստահություն:

Չէ՞ որ լսարանը դառնում է ճնշող, եթե մարդը չի տիրապետում նրա հետ հաղորդակցվելուն, նրան հետաքրքրելու արվեստին: Գործնական կյանքում շատ խելոք մտքեր, գաղափարներ մնում են չասված, չարտահայտված:

Եթե ինքնաարտահայտման գործնական կարողությունների միջև չկա ներդաշնակություն, ապա անձը գերադասում է լռել. ասել թե չասել ներքին հարցադրումից ծագած պայքարն ավարտվում է տվյալ անձի ակնհայտ պարտությամբ: Ահա թե ինչու դաս-փորձուսուցման ընթացքում պետք է ստանա կիրառական գիտելիքներ: Այսպես օրինակ՝ դաս պատասխանելիս ելնելով մատուցվող թեմայից, տեղից, նպատակից, ձայնի ինչպիսի՞ տոն ընտրել, ինչպե՞ս շոշափել դասարանի տրամադրությունը, ինչպիսի՞ ժեստեր գործադրել: Շատ կարևոր է նաև զգացմունքների մշակույթի մշակումը: Անձի ինքնադրսևորումը արվեստ է և այս տեսակետից էլ դժվար է գնահատել դաս-փորձուսուցման դերը, որը նաև ինքնադաստիարակման լավագույն դպրոց է: Շատ կարևոր է ճիշտ հոգեբանական միջավայր ստեղծել դասապրոցեսում , երբ աշակերտներից ոչ մեկը մյուսի ասած թեկուզ սխալ արտահայտությունների վրա չի զարմանում, չի ծաղրում, քննարկվում են նույնիսկ սխալ պատասխանները:

Դաս-փորձուսուցումը աշակերտի մեջ ներարկում է սեր ընթերցանության նկատմամբ, աշխատանքի նկատմամբ, պատրաստում ակտիվ գործունեության՝ իբրև իր ժամանակի արժանավոր քաղաքացի: Իրոք, դասարանը ապագա մեծ կյանքի մոդել-լսարան է: Ուստի դասարանում հանդես գալուց առաջ, տանը, մեն-մենակ անհրաժեշտ է, որ աշակերտը հետևողականորեն մշակի ու հղկի արտահայտիչ ընթերցանությունը, ասմունքի և պատմելու ոճը, ընտրել համապատասխան առոգանություն, կեցվածք, պահվածք, բարոյական բարեկիրթ նորմերի կուլտուրա: Ուստի այստեղից ակներև է, որ այս բնույթի դասը իրենից ներկայացնում է ուսման ու դաստիարակման շաղախ, հետևաբար այն կարող է օգնել ձևավորվող անձի մասնագիտական կողմնորոշմանը:

Դասարան լաբորատորիայում տեղի ունեցող փորձուսուցման ընթացքում սովորողները պետք է դաս վարեն , կազմեն շարադրության օրինակելի պլան, բանավոր և գրավոր շարադրություն, ստուգեն, գնահատեն, կատարեն վերլուծություն, հանդես գան իբրև զեկուցող: Սովորել օբյեկտիվ գնահատական նշանակել դասընկերոջը՝ իբրև նրա կատարած աշխատանքի վարձատրություն, ձևակերպել հարց ու պատասխան, առաջադրել հարց, պատասխանել առաջադրված հարցերին, գրել երկտող: Սրանք կարողություններ են, որոնք հաջողությամբ կարող է մշակել դաս-փորձուսուցումը:

Այսօր խիստ կարևոր է ուսուցիչների համագործակցությունը ծնողների հետ: Այսօրվա սերունդը չի սիրում ընթերցել: Դա երևի նաև ծնողների անհետևողականության արդյունքն է: Իսկ որպեսզի մեր սերունդը գիտակ լինի առաջնահերթ խնդիրն է՝ լինել ընթերցասեր: Ինչպե՞ս սերունդը իմանա հայ ժողովրդի անցյալի պատմությունը, եթե նա ընթերցասեր չէ: Ուսուցիչները և ծնողները պետք է սովորողներին ավելի ակտիվորեն հաղորդակից դարձնեն գրքի և գիտելիքների մյուս աղբյուրների վրա աշխատելուն , սիրեն գիրքը, օգնեն նրանց մշակելու մտածողության ինքնուրույնություն: Անհրաժեշտ է խորացնել տեսական գիտելիքները, որն իր հերթին ուսուցումը դարձնում է չքարացած:Որեմն փորձուսուցումը աշակերտի ակտիվ գործունեությունն է:

Դատելով այս դասերի արդյունքներից՝ ուսուցիչը բացահայտում է աշակերտի մասնագիտական կողմնորոշումը (մոտավոր), որոշում ընտրության իսկությունը:

Ուսուցման արդյունավետ կազմակերպման խնդիրներից մեկն այն է, որ դաս-փորձուսուցման մեջ մասնակցեն բոլոր աշակերտները, որի համար անհրաժեշտ է դասավանդման ընթացքում ստեղծել համապատասխան իրադրություն՝ բարենպաստ դրդապատճառներ, վստահություն, համաձայնեցված ուսուցում, գնահատում և հետադարձ կապ: Քանի որ որակապես փոխվել է սերունդը, այլ են նոր սերնդի մտածելակերպը, ձգտումները և գիտելիքները: Աշակերտի համար ավելի կարևոր է ուսուցչի կողմից իրեն գիտելիք մատուցելու ձևը, ուսուցման գործում իր մասնակցությունը, քան բուն գիտելիքը:

Դաս-փորձուսուցումը արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է արդիականացնել նոր, ժամանակակից մոտեցումներով, մեթոդներով և խիստ կարևոր է օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները:

Ինչև է, եթե ուսուցչի առաջնահերթ խնդիրն է բարձրացնել դասավանդման որակը և գործնական ուղղվածությունը, ապա դաս-փորձուսումնադաստիարակչական պրոցեսին կարող է հաղորդել ինտենսիվացման ու արագացման էական խթաններ՝ ապահովվելով աշակերտների կողմից գիտելիքների ու հիմունքների խոր ու կայուն յուրացում:













Գրականություն

1.Թ. Գ. Ջուհարյան ; Հայ գրականության մեթոդիկա , Երևան -1972

2.Ուսուցիչների վերապատրաստման գործընթացի կատարելագործումը,

Ձեռնարկ ուսուցիչների վերապատրաստման համար, 2003:

3. Ֆրենսիս Բեկոն ; Քաղվածքներ:

4.Լուցիուս Աննեուս Սենեկա : :

5.Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ.7, 1963, էջ 5:






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!