СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կիսամյակային գրավոր աշխատանք

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կիսամյակային գրավոր աշխատանք»

Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք հայոց պատմությունից

12-րդ դասարան-------------------------------------------------------------

1-ին տարբերակ

1.Ընտրել ճիշտ պատասխանը

1.Ո՞վ է հայ ազգային բնանկարի հիմնադիրը.

1) Գևորգ Բաշինջաղյանը 3) Մարտիրոս Սարյանը

2) Եղիշե Թադևոսյանը 4) Հովհաննես Այվազովսկին

2.Ո՞ր համագումարում է Ն. Խրուշչովը քննադատել անհատի պաշտամունքը.

1) ԽՄԿԿ XIX համագումարում 3) ԽՄԿԿ XX համագումարում

2) ԽՄԿԿ XXI համագումարում 4) ԽՄԿԿ XXII համագումարում

3.Որտե՞ղ է հրավիրվել 1923 թ. նոյեմբերի ՀՅԴ ինքնավերացման համագումարը.

1) Թիֆլիսում 3) Երևանում

2) Բեյրութում 4) Փարիզում

4.Ո՞ւմ նախաձեռնությամբ է ընդունվել «ԱմբողջականՀ այաստանի անկախության» մասին հայտարարությունը Փարիզի խորհրդաժողովում.

1) Ավ. Ահարոնյանի 3) Լ. Ջորջի

2) Պողոս Նուբարի 4) Վ. Վիլսոնի

5.1993 թ. հունիսի 12–ին Աղդամի մոտ` Մարզիլու գյուղում, զոհվեց՝

1) Մովսես Գորգիսյանը 3) Մոնթե Մելքոնյանը

2) Թաթուլ Կրպեյանը 4) Սիմոն Աչիքգյոզյանը

6.Ո՞ւմ անունով է հետագայում կոչվել Հայկինոն.

1) Վարդան Աճեմյանի 3) Լևոն Քալանթարյանի

2) Համո Բեկնազարյանի 4) Գաբրիել Սունդուկյանի

7.Ո՞վ է գլխավորել Հայրենիքի փրկության կոմիտեն (ՀՓԿ).

1) Դրաստամատ Կանայանը (Դրոն) 3) ՍիմոնՎրացյանը

2) Համազասպ Օհանջանյանը 4) Կուռո Թարխանյանը

8.Ո՞րն է «ՕՄՕՆ» հասկացության բացատրությունը.

1) ռուսական հատուկ ջոկատայիններ

2) ռուսական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ

3) ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ

4) զինված մասնավոր գրոհայիններ



9.Կատարել համապատասխանեցում.

Հեղինակ

1) Էդվարդ Միրզոյան 4) Հենրիկ Մալյան

1

2

3

4

5

6







2) Գուրգեն Բորյան 5) Նաիրի Զարյան

3) Համո Բեկնազարյան 6) Մինաս Ավետիսյան


Ստեղծագործություն

ա. Անլռելի զանգակատուն պոեմի պատկերազարդում

բ. Նահապետ կինոնկար

գ. Թավջութակի և դաշնամուրի սոնատ

դ. Ծնողներս կտավ

ե. Պեպո կինոնկար

զ. Բարձունքներում դրամա

է. Արա Գեղեցիկ ողբերգություն

10.Կատարել համապատասխանեցում.

Անուն

1) Ա. Ահարոնյան 4) Խալիլ բեյ

2) Ֆոն Լոսով 5) Ա. Չխենկելի

3) Ա. Սահակյան 6) Պողոս Նուբար

Պաշտոն

ա. Հայոց ազգային պատվիրակության ղեկավար

1

2

3

4

5

6







բ. Անդրկովկասյան պատվիրակության ղեկավարը Բաթումի բանակցություններում

գ. Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակության ղեկավար

դ. գերմանական պատվիրակության ղեկավարը Բաթումի բանակցություններում

ե. Հայաստանի խորհրդի նախագահ

զ. Թուրքական պատվիրակության ղեկավարը Բաթումի բանակցություններում

է. Փարիզի վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար

11.Դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. Համատարած կոլեկտիվացման անցկացումը Երևանի գավառում, Լենինականի ու Լոռու գավառների մեծ մասում

բ. ՀՅԴ, այսպես կոչված, ինքնավերացման համագումարը Երևանում

գ.Հայաստանում գավառային բաժանման վերացումը և շրջանների ստեղծումը

դ. Հնչակյան կուսակցության գործունեության դադարեցումը ԽՍՀՄ տարածքում

1

2

3

4

5

6







ե. Լենինականի հէկի գործարկումը

զ. ՀԿԵՄ–ի ստեղծումը

12.Դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

1

2

3

4

5

6

7

8

9










ա. ԼՂՀ ինքնապաշտպանական ընդհատակյա կոմիտեի ստեղծումը

բ. ԼՂՀ պետական դրոշի հաստատումը

գ. ԼՂՀ անկախության հռչակագրի ընդունումը

դ. Արցախյան պատերազմի ավարտը, զինադադարի հաստատումը

ե. ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստեղծումը

զ. ղարաբաղա–ադրբեջանական պատերազմի սկիզբը

է. «Հարսանիք լեռներում» գործողության սկիզբը

ը. ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը


13.Գտնել այն իրադարձությունը, որը խախտում է ստորև բերված դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը.

1) Արևելյան թատրոնի կազմավորումը Կ. Պոլսում

2) Հ. Վարդովյանի երկլեզու թատրոնի ստեղծումը

3) 600 կմ հեռավորության վրա գունավոր պատկեր հաղորդելու առաջին փորձի իրագործումը

4) Գիտական շարժում պարբերականի հրատարակումը

5) Յուպիտերի վեցերորդ արբանյակի հայտնաբերումը

6) Անուշ օպերայի բեմադրումը Ալեքսանդրապոլում

14.Տրված փաստարկներից ընտրել երեք ճիշտը.

ա) 1991 թ. Մայիսին Թուրքիայի կողմից հրահրվեց ղարաբաղա–ադրբեջանական պատերազմ:

բ) ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ղեկավար նշանակվեց ԱրթուրՄկրտչյանը:

գ) 1992 թ. Ամռանը ադրբեջանական բանակը գրավեց Լաչինը:

դ) 1994 թ. մայիսի 12–ի համաձայնագրով հաստատվեց հրադադար:

ե) Շահումյանի շրջանի ու Մարտակերտի շրջանի մի մասի ռազմակալված տարածքներում սկսվեցին հայ բնակչության կողոպուտը և խոշտանգումները ադրբեջա­

նական ուժերի կողմից:

զ) 1992 թ. օգոստոսի 15–ին ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտե՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

15.Բերված փաստարկներից որո՞նք են ճիշտ.

1) 1925 թ. ստեղծվեց Հայաստանի խորհրդային կերպարվեստագետների միությունը, որի մեջ ձուլվեցին գոյություն ունեցող խմբերնու ընկերությունները:

2) Հայ երաժշտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից էին Հասմիկը, ՇարաՏալյանը և ուրիշներ. Ընդ որում՝Հասմիկին առաջինը շնորհվեց ԽՍՀՄ

Ժողովրդական արտիստուհու կոչում:

3) 1933 թ. հանրապետությունում գործում էին շուրջ 40 ինքնուրույն գիտահետազոտական հիմնարկներ:

4) Հայրենական պատերազմին նվիրված պիեսներից էր ԳուրգենԲորյանի «Բարձունքներում» դրաման, որը ներկայացվել է հայկական գրեթե բոլորթատ­

րոններում, այդ թվում՝ Սունդուկյանի անվան թատրոնում (բեմադրող՝Արմեն Գուլակյան):

5) 1947 թ. Արմֆանի կազմում գործում էին 11 գիտահետազոտական հիմնարկներ`1800 գիտաշխատողներով:

6) 1934 թ. «Նամուս» կինոնկարով ամփոփվեց Հայկինոյի համր շրջանը:

7) 1924 թ. Ղրիմից Հայաստան տեղափոխված մեծանուն կոմպոզիտորԱ. Սպենդիարյանը դրեց հայկական ազգային սիմֆոնիզմի հիմքը:




Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք հայոց պատմությունից

12-րդ դասարան-------------------------------------------------------------

2-րդ տարբերակ

1.Ընտրել ճիշտ պատասխանը

1.Ո՞վ է հայ օպերային արվեստի հիմնադիրը.

1) Գ. Սինանյանը 3) Մ. Եկմալյանը

2) Տ. Չուխաջյանը 4) Ա. Տիգրանյանը

2.1991 թ. դեկտեմբերին ո՞ր երկրների կողմից ճանաչվեց Հայաստանը.

1) Կիպրոսի, Ռուսաստանի, Բուլղարիայի, ԱՄՆ–ի

2) ԱՄՆ–ի, Ռուսաստանի, Կանադայի, Ռումինիայի

3) Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի

4) ԱՄՆ–ի, Ռուսաստանի, Վրաստանի, Ռումինիայի

3.. 1990 թ. օգոստոսի 4–ին ԼևոնՏերՊետրոսյանն ընտրվեց՝

1) Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ

2) ՀՀՇ նախագահ

3) ՀՀ նախագահ

4) ՀՀ Ազգային ժողովի նախագահ

4.Նշվածներից ո՞վ է Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին հայ հերոսը.

1) Հովհաննես Բաղրամյանը 3) Լազր Չափչախյանը

2) Նելսոն Ստեփանյանը 4) Կարապետ Սիմոնյանը

5.Ո՞ր թերթի խմբագիրն էր Հրանտ Դինքը.

1) «Մարմարա» 2) «ԼրոԳիր» 3) «Ակոս» 4) «Ազդարար»

6. Ո՞վ ընտրվեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար 1953 թ. նոյեմբերին.

1) Յակով Զարոբյանը 3) Սուրեն Թովմասյանը

2) Գրիգոր Հարությունյանը 4) Անաստաս Միկոյանը

7.Ո՞վ էր եռագույն հեռուստատեսության գյուտի հեղինակը.

1) Ստեփան Ղամբարյան 3) Հովհաննես Ադամյան

2) Հովսեփ Տեր–Աստվածատրյան 4) Հովհաննես Կարապետյան

8.Ե՞րբ է բացվել Հայաստանի առաջին պետական դրամատիկական թատրոնը.

1) 1928 թ. հունիսի 5–ին 3) 1921 թ. հունվարի 25–ին

2) 1922 թ. հունվարի 22–ին 4) 1922 թ. հունվարի 25–ին

9. Ստեղծագործությունները համապատասխանեցնել հեղինակներին.

1) Մեծ Մարդկանց մասին

1

2

3

4

5

6

7

8









2) Հարսնացուն հյուսիսից

3) Հայ ժողովրդի պատմության տեսություն

4) Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում

5) Ալմաստ օպերա

6) Տժվժիկ ֆիլմ

7) Միքայել Նալբանդյան մոնումենտալ արձան

8) Արա Գեղեցիկ և Շամիրամ բալետ


ա. Սերգեյ Գլինկա զ. Նիկողայոս Նիկողոսյան

բ. Գրիգոր Եղիազարյան է. Արման Մանարյան

գ. Ամֆիկրատես Աթենացի ը. Ալեքսանդր Սպենդիարյան

դ. Ներսես Հովհաննիսյան թ. Արամ Խաչատրյան

ե. Նիկողայոս Ադոնց

10.Կատարել համապատասխանեցում.

Իրադարձություն

1) Մարտունաշենի հերոսական ինքնապաշտպանությունը

2) Դարալագյազի շրջանի գյուղացիության զինված ելույթը բռնի կոլեկտիվացման դեմ

3) «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը

4) Հայրենական պատերազմի ավարտից քիչ անց ձերբակալված հայ մարշալ

1

2

3

4

5

6







5) գետաշենցիների հերոսական ինքնապաշտպանությունը

6) ՀՀՇ համագումար

Անուն

ա) Թաթուլ Կրպեյան դ) Սիմոն Աչիքգյոզյան

բ) Իգոր Մուրադյան ե) Սերգեյ Ագանով

գ) Սերգեյ Խուդյակով զ) Ղարդաշխան

է) Լևոն Տեր–Պետրոսյան

11.Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. ԱԽԴՍՀ–ի ստեղծումը

բ. Պարենհարկի ընդունումը Խորհրդային Հայաստանում

գ. համաժողովրդական ապստամբության ժամանակ Ղարաքիլիսա–Դիլիջան գավառների ռազմահեղափոխական կոմիտեի ստեղծումը

դ. Հայհեղկոմի որոշմամբ բոլոր տեսակի բռնագրավումների արգելումը, առևտրի և գների ազատականացումը

1

2

3

4

5

6







ե. Վրաստանի ամբողջ տարածքում խորհրդային կարգերի հաստատումը

զ. Հայաստանի օգնության կոմիտեի ստեղծումը


12.Դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի անցկացումը

բ. Հայերի զանգվածային աքսորումը Ալթայի երկրամաս

1

2

3

4

5

6







գ. Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը

դ. ՀՀ–ի անկախության հանրաքվեի անցկացումը

ե. Անհատի պաշտամունքի դատապարտումը` ստալինիզմի վերացման գործընթացի սկիզբը

զ. Հայրենական մեծ պատերազմի սկիզբը

13.Գտնել այն երկու իրադարձությունները, որոնք խախտում են դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը.

ա. Հայաստանի Ժողկոմխորհի նախկին նախագահ Սահակ Տեր–Գաբրիելյանի ինքնասպանությունը

բ. ՀԿ(բ)Կ կենտկոմի որոշումը Էջմիածնի վանքը փակելու, կաթողիկոսությունը վերացնելու մասին

դ. Գերմանիայի հարձակումը Խորհրդային Միության վրա

ե. Արմենակ Խանփերյանցի գնդակահարությունը

զ. Էլեկտրոնային արագացուցչի շահագործումը

է. Ազգային միացյալ կուսակցության ստեղծումը Հայաստանում


14.Տրված փաստարկներից որո՞նք են ճիշտ.

ա. 1995 թ. խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր հիմնական կուսակցությունները համախմբվեցին «Հանրապետություն» քաղաքական միավորման շուրջ:

բ. 2008 թ. մարտի 21–ին ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող չորս կուսակցությունները` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՕԵԿ–ը, ստորագրեցին քաղաքա­

կանկոալիցիայի համաձայնագիր:

գ. 1991 թ. սեպտեմբերի 23–ին ՀՀ Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

դ. 1990 թ. հոկտեմբերի 16–ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական, ուղղակի, այլընտրանքային ընտրություններ:

ե. 1997 թ. փետրվարին հրաժարական տվեց ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանը, և ՀՀ–ում տեղի ունեցավ իշխանափոխություն:

15.«Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթղթին վերաբերող պնդումներից որո՞նք են սխալ.

1) Հատուկ հոդվածով ընդունվում էր Հայաստանի Հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ: Եթե ԽՍՀՄ օրենքը հաստատվում

Էր ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, ապա այն գործելու էր հանրապետությունում:

2) Հռչակագրի մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի՝ իբրև պետական լեզվի կիրառման հիմնահարցին. հանրապետությունում

Ամբողջ գործավարությունը կատարվելու էր հայերենով և ռուսերենով:

3) 22 հոդվածից բաղկացած այդ հիմնարար փաստաթուղթը նախանշում էր Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացման ուղիները:

4) Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցո ւոտնահարված իրավունքները:

5) Հայաստանի բանակը պետք է ունենար իր խաղաղարար առաքելությունները բոլոր երկրներում:

6) Հռչակագիրը հաստատում էր ՀՀ վճռականությունն Արցախն իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վերաբերյալ:

7) Հատուկ կետով արձանագրվում էր, որ Հայաստանը պետք է ունենա իր մասնաբաժինը ԽՍՀՄ զինված ուժերի սպառազինությունից, պիտի հասնի սեփական դրամական միջոցների ստեղծմանը:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!