СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Համո Սահյանն իմ հայրենակիցն է

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Համո Սահյանն իմ հայրենակիցն է»

Համո Սահյանն իմ հայրենակիցն է





Կծիկ-կծիկ սարեր, կիրճեր պարան-պարան

Շարան-շարան ժայռեր, քարափ ու քերծ,

Վերհուշերս կրկին, ա՜խ, ինձ անյտեղ տարան,

Լեռնաշխարհը տարան այն երկնամերձ:

Ամեն անգամ երբ հարկ է լինում խոսել ծննդավայրիս՝ Լորի մասին,նշել լորեցի լինելու փաստը,ճախրող ուրախությունը պարուրում է հոգիս. չէ՞ որ ես հայրենակիցն եմ մեծն բանաստեղծ Համո Սահյանի:

Ապրում եմ նույն ափաչափ գյուղում,ուր երկնքի կապույտում երգ են առնում արտույտ ու ծիծառ, ուր ծիածանի ցոլքում հող ու քար անձայն , անբարբառ պատմում են անցած գնացած, իմաստուն ու լի Լորի պատմությունը: Վաղորդյան ժամերին արթնանալով` շնչում եմ նույն պաղ օդը՝ հայացքս հառած խստաշունչ լեռներին, որոնց գագաթները կորչում են լուրթ երկնքում, ականջ եմ դնում Լորագետի ձայնին և իմ հպարտության ու ակնածանքի ձոնն եմ ուզում հղել այդ կարկաչի միջոցով: Թող մեր փոքրիկ գետակը իմ խոհերը տանի և հասցնի քարափների երգչին, ինչպես մի ժամանակ իր սերն էր տանում ջաղացպանի աղջկան: Ավելի քան համոզված եմ՝ բանաստեղծը զգում է , որ հիշում ենք նրան ամեն րոպե, տեսնում ենք նրա շունչը ամեն մի ժայռաբեկորի կարմրին տվող մասրենու , բացվող նարգիզի բույրի մեջ և Լորագետի ափին՝ կապտին տվող երկչոտ դաղձի ծաղկի մեջ ու թվում է ՝ մաքրություն է պատարագվում հայրենիքիս գողտրիկ անկյունում՝Լորում: Եվ սիրտս գնում է բարձունքից բարձունք, ընկնում՝ ոտքիս տակ, ամեն քայլիս թվում է, թե բանաստեղծի մանկության մասունքն է ընկնում:

Երբ բարձրաձայնում ենք բանաստեղծի անունը , թվում է՝ հովը երգ է շրշում, քամու շուրթին անգամ հով կա անսպառ, երգ կա անգամ առվի շուրթին, երգ կա և՛ճախրող լորի, և՛ եղնիկի հայացքում:

Երբ իմ հոգու պատուհանը գարնան քնքշանքով մեղմ թափանցեց Սահյանի պոեզիան՝ ես հրճվեցի հրճվանքով մաքուր:

Հաճախ է հոգիս ճախրում այն վայրերով, ուր խայտաբղետ կածաններ են, ձյունագես գագաթներ, ուր ծարավներ հագեցնող աղբյուր- զավակներ են, ուր թագավորում է մի խաչված գեղեցկություն, ուր անցել է իմ մանկությունը:

Երբ երկնքում Լորի վառվում է արփին, երբ խենթ վրնջում է քամին ծալ-ծալ կուտակված ձորերեում թև են առնում անհոգ, լուսե երազանքները, խաթարվում է ասես աշխարհին ծորացող լռությունը:

Այսօր ապրում, արարում է լորեցին՝ մշտապես զգալով հանճարի շունչը, աղոթքը, մշտապես քայլելով Սահյանի հետքերով, իսկ հայոց հանճարը ինչպես սրաթև արծիվ շարունակելու է սավառնել Հայաստան- հայրենիքիս մի պատառիկի՝ Լորի երկնքով, ճախրելու է և իր արմատներն է ձգելու հայ հանճարների ոսկե անդաստանով:

Արձագանքներդ խոր ձորերի մեջ,

Անդունդների մեջ թող որոտան,

Շառաչիր, կանչիր,սլացիր անվերջ,

Ա~խ,արար-վարար իմ Որոտան:

Հ.Սահյան

100 տարի է անցել, բայց յուրաքանչյուր հայ Սահյանով ապրել է , շնչել է, թեկուզ և անգիտակցաբար:Սահյանը ծնվեց, որ գյուղ հասկացողությանը էլ ավելի մեծ թևեր տա:Ծնվելով փոքրիկ սարերի ու կանաչերի մեջ ծվարած մի գյուղում` նա սկսեց հարստացնել գյուղը իր տեսանկյունից` տալով գույներ, երանգներ,գյուղին շունչ տվեց :Կարծում եմ յուրաքանչյուր մարդ, ով ծանոթ է Սահյանի գրչին համամիտ կլինի այն մտքի հետ, որ նա եկավ ու հոգի տվեց բնությանը:



Լորը նրա համար ներշնչանքի աղբյուր դարձավ,նրա ստեղծագործությունների համար կարևոր դեր ունեցան գյուղի առօրյան, տարեցները, մասրենին, դաղձը,Տատնա սարը,Որոտանի Եզերքը,Գյազբելա սարը:

Ամեն անգամ Սահյանից խոսելիս հպարտորեն գլուխս վեր եմ պահում, որ նման հայ, նման համագյուղացի ու մեծատառով մարդու հետ նույն օդն ենք շնչել, նույն ջուրը խմել: Սահյանը Լորին էլ ճանաչում տվեց, շատերը ոգեշնչված նրա ստեղծագործությունների նկարագրությունից ցանկացան տեսնել Լորը, տեսնել սահյանական նկարագրությունը ,սարերն ու ձորերը,Լորագետն ու բնությունը: Շատերն էլ վար ու ցան անելիս քթի տակ Սահյանի տողերից են ասում:Թեկուզ ֆիզիկապես նա մեզ հետ չէ, բայց հոգեպես յուրաքանչյուրիս մեջ է, ու ինչքան էլ ապրենք պետք է փորձենք Սահյանի շունչը տարածել, որպեսզի հավերժ հիշվի:



Լուսնի վրա տուն ու այգի,

Մարսի վրա գահ ունենա,

Ուր էլ մնա, ինչ էլ անի,

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆՆ ԻՐ ԼՈՐԻՆՆ Է:

Կարծես ժամանակը ոչինչ չի փոխել, և 100 տարի անց ես զգում եմ նույն շունչը, ինչ զգացել է մեծ բանաստեղծը: Այսօր այդ շնչով է ապրում յուրաքանչյուր լորեցի, քանզի նա հպարտ է, որ ունի Սահյան…

Սահյանը միշտ մերն է և միշտ գնալու ենք Սահյանի հետքերով:

Եթե մինչև անգամ 
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, 
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, 
Ուր էլ լինեմ, կգամ: 


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!