СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Համաշխարհային պատմություն «Վերածնունդ»

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Համաշխարհային պատմություն «Վերածնունդ»»

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ-դասի նպատակն է ներկայացնել Վերածննդի դարաշրջանի հարուստ մշակույթը,ցուցադրել և վերլուծել արվեստի գործերը,ներկայացնել արվեստի վերլուծաբանների տեսակետները և դրանք մատչելի դարձնել աշակերտներին:

Դասասենյակի կենտրոնում էկրանն է,սենյակի մի անկյունում նկարակալի վրա Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարն է,փոքրիկ նկարակալների վրա դարաշրջանի նկարիչների նկարներ,մյուս անկյունում,փոքր սեղանիկի վրա դրված են Դանթեի «Աստվածային կատակերգություն»,Բոկաչչոյի «Դեկամերոն»,Գ.Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքերը:Սենյակը կիսամութ է,լուսավորված բազմաթիվ մոմերով:Դասի սկզբից մինչև վերջ հնչում է Սիլվիուս Լեոպոլդ Վեյսի երաժշտությունը:

-«Վերածնունդ»( Ռինաշիմենտո՝ իտալերեն,Ռենեսանս՝ ֆրանսերեն ) տերմինը առաջացել է դեռևս 16-րդ դարում և գործածվում էր միայն կերպարվեստի հետ կապված՝ հետագայում տարածվելով արվեստի մյուս տեսակների վրա:Առաջին անգամ այս հասկացությունը օգտագործել է իտալացի նկարիչ Ջորջո Վազարին:

Վերածնունդ ասելով նկատի ենք ունենում այն դարաշրջանը,երբ կրկին մարդկանց ուշադրությունը ուղղվեց դեպի հունական և հռոմեական դասական մշակույթը:Վերածննդի դարաշրջանի մարդիկ իրենց ուշադրությունը սևեռեցին նրբաճաշակության,անհատական ձեռքբերումների,ուսումնառության,երկրային կյանքը լիաթոք վայելելու անհրաժեշտության գաղափարի վրա:Կրոնասեր լինելով հանդերձ՝ նրանք սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել երկրային կյանքի վրա՝ ձգտելով լավագույնս հասկանալ մարդուն և նրան շրջապատող աշխարհը:Վերածննդի գիտնականները զբաղվում էին «մարդկայինի հետազոտությամբ»,այսինքն՝ երկրային արժեքների ուսումնասիրությամբ,և նրանց հետաքրքրությունների կենտրոնում հայտնվել էր մարդը,ուստի նրանց սկսեցին անվանել հումանիստներ:Նրանք գտնում էին,որ մարդն ունի արժանապատվություն,արժեք և ամեն ինչի հասնելու ընդունակություն:Մարդը հռչակվում է տիեզերքի,աշխարհի կենտրոն,աստծո ստեղծած լավագույն արարածը,որն անգնահատելի արժեք ունի:

Միջնադարյան խավարին,գիտելիքների մթագնմանը և կոպիտ բարբառներին փոխարինելու էին վերածնված «ոսկեդարը»,նորից ասպարեզ եկած դասական լատիներենը:Այստեղից էլ դարաշրջանի անվանումը՝ Վերածնունդ կամ Վերածնություն:14-16-րդ դդ ընդգրկող այդ պատմական երևույթը սկիզբ առավ Հյուսիսային Իտալիայում և տարածվեց ամբողջ Եվրոպայով:

-Արվեստագետները Իտալական Վերածնունդը սովորաբար բաժանում են երեք շրջանների.

1.Վաղ Վերածնունդ( 14-15-րդ դդ )

2.Բարձր Վերածնունդ(15-րդ դարի վերջ,16-րդ դարի առաջին քառորդ )

3.Ուշ Վերածնունդ(16-րդ դար )

-Վերածննդի դասական երկիրը դարձավ Իտալիան,հունական հիասքանչ մշակույթը խոր արմատներ էր թողել Իտալիայի հողում:Վերածննդի գրականության սկիզբը դրեցին «Ֆլորենցիայի երեք լուսատուները»՝ Դանթե Ալիգիերին,Ֆրանչեսկո Պետրարկան,Ջովաննի Բոկաչչոն:

-Էկրանին ցուցադրվում է Դանթե Ալիգիերի նկարը

-Դանթեի գրչին են պատկանում բանաստեղծություններ,գիտական երկասիրություններ,նա ստեղծել է իտալական գրական լեզուն՝ նրա հիմքում դնելով Տոսկանիայի բարբառը:

-Էկրանին ցուցադրվում է «Աստվածային կատակերգություն»-ը

Դանթեի գլխավոր երկը,որը համաշխարհային հռչակ է բերում բանաստեղծին «Աստվածային կատակերգություն» պոեմն է:Նա իր պոեմը կոչել է «կատակերգություն»՝ կիրառելով այդ բառը միջնադարյան իմաստով,այսինքն երկն ունի տխուր սկիզբ և բարեհաջող ավարտ:Այն կազմված է երեք մասերից,որոնք պատկերում են անդրշիրիմյան կյանքի երեք աշխարհները՝ Դժոխքը,Քավարանը և Դրախտը:Ողջ պոեմը գրված է այլաբանական լեզվով:Պոեմի առաջին երգը հաղորդում է,որ կյանքի կեսին Դանթեն հայտնվում է մութ անտառում և կարող է հոշոտվել երեք գազանների՝ առյուծի,գայլի և հովազի կողմից:Անտառից նրան դուրս է բերում Վերգիլիոսը,որին ուղարկել էր Բեատրիչեն:Մութ անտառը մարդու երկրային գոյությունն է:Երեք կենդանիները խորհրդանշում են երեք արատները՝ գոռոզությունը,ընչաքաղցությունը և վավաշոտությունը:Վերգիլիոսը երկրային իմաստությունն է,իսկ Բեատրիչեն՝ երկնային:

Նմանատիպ այլաբանություններով են լեցուն Քավարանը և Դրախտը:Քավարանում են այն մեղսագործները,որոնք դատապարտված չեն հավերժական տառապանքի և կարող են մաքրվել:Մաքրման գործընթացը խորհրդանշվում են յոթը P-տառերով ( peccaktum-մեղք ),որոնք գրվում են բանաստեղծի ճակատին հրեշտակի ձեռքով և նշում են յոթ մահացու մեղքերը:Քավարանի յոթ բոլորակներից յուրաքանչյուրն անցնելուց հետո մեկական տառ է ջնջվում:Անցնելով Քավարանը՝ Դանթեն հասնում է Դրախտին,Վերգիլիոսը լքում է նրան,քանի որ հետագա ընթացքը հասու չէ հեթանոսին:Դանթեն հետևում է Բեատրիչեին,նրա սերը ազատում է երկրայինից և մեղսավորից:Սերը դառնում է առաքինի և կրոնական,նրա վերջնանպատակը դառնում է Աստծուն տեսնելը:Աստված հենց սերն է:

-Էկրանին ցուցադրվում է Պետրարկայի նկարը

Ֆրանչեսկո Պետրարկան իտալական ազգային պոեզիայի հիմնադիրն է,աշխարհահռչակ պոետ,բանաստեղծ և հումանիստ:Նա համարվում է գրական իտալերենի հիմնադիրը:Գրել է բազմաթիվ ստեղծագործություններ իտալերեն և լատիներեն լեզուներով,առավել հայտնի է չքնաղ Լաուրային գովերգող սոնետների,բալլադների ժողովածուներով:

-Թող օրհնվի օրը,ամիսը,տարին,

Ժամը,վայրկյանը,պահը անմոռաց,

Եվ այն երկիրը,ուր մի օր հանկարծ

Մի զույգ հուր աչքեր ինձ թախիծ բերին:

Օրհնանք թող լինի քաղցր հույզերին,

Երբ ես սիրեցի այնպես կախարդված,

Եվ թող օրհնվի նիզակը նետված,

Ու մինչ սիրտ հասնող իմ վերքը խորին:

Թող ձայնն օրհնվի,որով ամեն օր

Դոննա,ես ձեզ եմ կանչում և լսում,

Թող օրհնվի իմ հառաչանքը խոր.

Իմ արցունքավոր երգերն այս բազում,

Ձեր փառքը,Դոննա,խոհերս բոլոր

Սիրտս ուրիշին զիջել չի ուզում:

-Էկրանին ցուցադրվում են Պետրարկայի իմաստուն մտքերը,որոնք կարդում և վերլուծում են աշակերտները.

-Գրքերը հատուկ հմայք ունեն. Դրանք մեզ հաճույք են պատճառում,խոսում են մեզ հետ,բարի խորհուրդներ են տալիս:Գրքերը մեզ համար կենդանի ընկերներ են դառնում:

-Գովեստն օգտակար է խելոքին,վնասակար՝ հիմարին:

-Քանզի արտաքնապես չես կարող դառնալ այնպիսին,ինչպիսին ուզում ես,ներքուստ դարձիր այնպիսին,ինչպիսին պետք է դառնաս:

-Ուղեղը սնել լիքը գրքերով՝ առանց որևէ ընտրության,նշանակում է զրկել այն սեփական թռիչքից,նույնիսկ կործանել:

-Էկրանին ցուցադրվում է Ջ.Բոկաչչոյի նկարը և հատված «Դեկամերոնից»





-Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչներից է Ջովանի Բոկաչչոն:Նա գիտական աշխատություններ է գրել լատիներենով:Մոտ քսան տարի աշխատել է«Աստվածների ծագումնաբանությունը» գրքի վրա,գրել է նաև «Նշանավոր կանանց մասին»,«Նշանավոր մարդկանց դժբախտությունների մասին» գրքերը:Նրա ստեղծագործության գլուխգործոցը «Դեկամերոն» ժողովածուն է,այստեղ ընդգրկված են 100 նովելներ՝ քնարական,հերոսական,սիրային և երգիծական բնույթի:

-Վերածննդի պատմության մեջ առանձնանում է Բարձր Վերածնունդը:Այդ տարիներին Իտալիայում ծնվեց մեծ հանճարների մի իսկական համաստեղծություն՝ Լեոնարդո դա Վինչի,Միքելանջելո,Ռաֆայել...Ժամանակակիցները նրանց անվանեցին divino՝ աստվածային:Նրանց բացառիկ տաղանդը շլացուցիչ փայլ հաղորդեց իտալական «ոսկե դար»-ին:

-Էկրանին ցուցադրվում է Լ. Դա Վինչիի նկարը

-Խորհրդավոր է այն ամենը,ինչ կապվում է դա Վինչիի անվան հետ:Նրա կյանքն ու գործունեությունը գերհագեցած էր գաղտնիքներով,որոնք չեն կարողանում բացահայտել մինչև օրս:Նա զբաղվել է բոլոր հնարավոր գիտություններով. Մաթեմատիկա,ֆիզիկա,քիմիա,աստղագիտություն,բուսաբանություն,կատարել մարդու և կենդանիների անատոմիայի և ֆիզոլոգիայի բազմաթիվ ուսումնասիրություններ:Զարմանալի չէ,որ նրան անվանում են «գիտակցության ամենաբարձր աստիճան ունեցող հանճար»:

-Բացառապես դա Վինչիի շնորհիվ է,որ մարդկությունն այսօր ունի ինքնաթիռ,անկարգել,ռազմական մեքենա,գնդացիր,ատրճանակի օղակաձև կողպեք,լուսարձակ,մկրատ,ակվալանգ,ջրասույզի բաճկոն:Նրա ձեռագրերում հայտնաբերվել և կիրառվել են վերը թվարկված իրերի նախագծերն ու պատրաստման եղանակները:

-Մեծ հետաքրքրություն են ներկայացնում դա Վինչիի ձեռագրերը,դրանց հիմնական մասը կոդավորված է:Նա դա արել է մեկ հիմնական նպատակով՝ մարդիկ պետք է զարգանան,դրանք աստիճանաբար ընկալելու համար:Նա գրել է ձախ ձեռքով,աջից ձախ ուղղությամբ և շրջված տառատեսակով:Դրանք հնարավոր է կարդալ բացառապես հայելու օգնությամբ:

-Ամենատարբեր մտահաղացումներն ու նախագծերը,հետազոտություններն ու փորձարկումները թույլ չեն տվել դա Վինչիին զբաղվել միայն արվեստով:Նրա գեղանկարչական գործերը սակավաթիվ են ( 12 ավարտուն նկար ),բայց դրանցից յուրաքանչյուրը գլուխգործոց է,Վերածննդի խորհրդանիշ:

-Էկրանին ցուցադրվում է «Մոնա Լիզա» նկարը

-Սա աշխարհի ամենանշանավոր նկարներից մեկն է:Նկարչին հաջողվել է մեծագույն տաղանդով վերարտադրել կնոջ դեմքի արտահայտությունն ու դիմագծերը՝ բացահայտելով նրա ներաշխարհը:Նրա ժպիտը այնքան խորհրդավոր ու հաճելի է,որ թվում է,թե աստվածուհու ես նայում,ոչ թե մարդկային արարածի:Ժպիտն արտահայտում է և՛ խորամանկություն,և՛ հեգնանք,և՛տխրություն,և՛ մելամաղձոտություն,և՛ տրամադրության ուրիշ երանգներ:«Ջոկոնդայի» դիմանկարով Լեոնարդոն այնքան շատ բան արեց,որ հետագա ամբողջ արվեստը այն համարեց անհասանելի բարձունք:

-Ամստերդամի համալսարանի գիտնականները,ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրների հոգեբաններ,վերլուծելով Ջոկոնդայի ժպիտը,եկել են այն եզրակացության,որ ժպիտը պարունակում է 83 % երջանկություն,9 % պաշտպանություն,6% վախ և 2% չարություն:

-Էկրանին ցուցադրվում է «Խորհրդավոր ընթրիք» նկարը

-Դա Վինչիի փայլուն գործերից է «Խորհրդավոր ընթրիք» նկարը:Շատ նկարիչներ են անրադարձել աստվածաշնչյան այս թեմային,բայց նրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել դա Վինչիի հետ,որի համար արվեստը նաև գիտություն է եղել:Նրա գիտակցության մեջ թե՛ մեկը,թե՛ մյուսը անբաժանելի էին:Ասում են նկարը կերտելիս դա Վինչին մեծ դժվարության է բախվել:Նա պետք է պատկերեր «բարին» Հիսուսի կերպարով և «չարը»՝ Հուդայի:Եկեղեցական երգչախմբում նկատում է մի երիտասարդի,որի արտաքինը համապատասխանում է կերպարին:Երեք տարի նկարիչը փնտրում է բնորդի,որը կհամապատասխաներ Հուդայի կերպարին:Մի երեկո,ինչ որ պանդոկի մոտ հանդիպում է մի հարբեցողի՝ կեղտոտ,թափթփված,պատառոտված շորերով:Նրան դժվարությամբ տանում են նկարչի արվեստանոց,որտեղ դա Վինչին՝ տպավորված նրա չարություն և դժգոհություն արտահայտող դեմքից,կերտում է Հուդայի պատկերը:Երբ հարբեցողը սթափվում է նկարչին պատմում է,որ երեք տարի առաջ ինքը բնորդ է եղել ինչ որ նկարչի մոտ:Փաստորեն նա այն նույն երիտասարդն էր,ով որպես բնորդ է եղել Հիսուսի նկարի համար:

-Դա Վինչին մահացել է 1519թ,«Ազնիվ եղիր ինքդ քեզ հետ և պատասխանիր մի հարցի,թե ինչ ես արել մարդկության համար»,սրանք են եղել նրա օրագրի վերջին տողերը:

-Էկրանին ցուվադրվում է Միքելանջելոյի նկարը

-Մեծ տաղանդի տեր էր գեղանկարիչ,ճարտարապետ,քանդակագործ և բանաստեղծ Միքելանջելո Բուոնարոտին:Հախուռն ու կրքոտ բնավորության տեր Միքելանջելոն մշտապես տքնաջան աշխատում էր և ձգտում էր անսահման կատարելության,նա կարող էր ստիպել բաբախել անգամ քարե արձանի սիրտը:

-Էկրանին «Պիետան» է





-Երիտասարդ քանդակագործ Միքելանջելոյին մեծ համբավ է բերում «Պիետան»(«Ողբ Քրիստոսի»):Ստեղծագործության հիմնական թեման մայրական վիշտն է:Խախտելով ընդունված կարգը՝ Միքելանջելոն Մարիամին պատկերում է շատ երիտասարդ:Մայրն ու որդին համարյա հասակակիցներ են:Դա հատուկ է արված,որպեսզի երիտասարդ կնոջ գեղեցկությունը ինչ-որ երանգ հաղորդի նրա անսահման վշտին:Տիրամոր նուրբ ձեռքի հարցական շարժումը ուղղված է Աստծուն և տարակուսանք է արտահայտում:Նայելով անշունչ Հիսուսին՝ Մարիամը կարծես հարցնում է. «Աստվա՛ծ,ինչու ընտրեցիր հենց իմ որդուն»:Եվ ձեռքի գրեթե աննկատ այդ շարժումով նա դադարում է Աստվածամայր լինելուց՝ դառնալով իր ճակատագրի դեմ անզոր ու անդառնալի կորստի ցավից քարացած սովորական մի մայր:

-Էկրանին «Դավիթ» քանդակն է

-Փառքը ճանաչած Միքելանջելոն 1501թ սկսում է մի նոր աշխատանք,որը կարող էր անել միայն իսկական հրաշագործը:Նա հանդգնում է քանդակել քառասուն տարի շարունակ աղբի մեջ թաղված մարմարի մի բեկորից,որի վրա ժամանակին աշխատել էր մի այլ քանդակագործ:Ով կմտածեր,որ այդ քանդակը դառնալու էր Վերածննդի խորհրդանիշը:Իր անսպառ տաղանդի շնորհիվ Միքելանջելոն վերակենդանացնում է մարմարը առասպելական Դավթի տեսքով:

-Արձանի բարձրությունը 5,5մ է:Պատանի հերոսի դեմքը զայրույթ է արտահայտում,սպառնական հայացքը ուղղված է թշնամուն:Ըստ առասպելի Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամու՝ հսկա Գողիաթին:Միքելանջելոն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին. Նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝ պարսատիկը ձախ ձեռքում պահած:Դավիթը լի է վճռականությամբ,հանդարտ է ու ահեղ:Վիթխարի այս արձանը կամքի ահռելի ուժի և հերոսական պոռթքումի մարմնացում է:

-Էկրանին «Ահեղ դատաստանն է»

-1535-1541թթ Միքելանջելոն կատարեց նշանավոր գեղանկարչական աշխատանք Սիքստինյան մատուռի համար:Դա «Ահեղ դատաստան» որմնանկարն է:Չնայած աստվածաշնչյան հայտնի թեմայով արված նկարը պետք է պատկերեր բարու հաղթանակը չար ուժերի նկատմամբ՝ Միքելանջելոյի որմնանկարը արտահայտում է աշխարհի կործանման ահավոր ողբերգության գաղափարը:Տեսարանի լի է սարսափած,խելակորույս և հուսահատված բազմաթիվ կերպարներով,որոնցից մեկը տառապյալ սբ. Բարդուղիմեոսն է:Նրա այլայլված դեմքը Միքելանջելոյի ինքնանկարն է:

-Միքելանջելոն ամբողջ ուժով արտահայտում է մարդկային տառապանքն ու կործանումը:Կենտրոնում Հիսուսն է,ով զայրացած շուռ է տալիս երկնակամարը,անմիջապես նրան կից տեսնում ենք վախեցած ու անհանգիստ Մարիամին:Նրանց կողքին հրեշտակներն են ու անմեղ մարդիկ,իսկ ներքևում մեղսագործներն են,ովքեր ընկնում են դժոխքի անդունդը՝ փորձելով սարսափահար փախչել իրենց ճակատագրից:Տեսնում ենք նաև Քերոն գետի վրայով մարդկային հոգիներ տեղափոխողներին:

-Տեսնելով նկարչի պատկերած մերկ մարդկանց ֆիգուրները՝ Հռոմի պապ Պողոս 4-րդը հրամայում է բոլոր մարդկանց «հագուստներ հագցնել»:Երբ Միքելանջելոն իմանում է այդ մասին ասում է.«Թող նա աշխարհը պատշաճ տեսքի բերի,իսկ նկարների հետ դա հեշտ է անել»:

-Էկրանին Ռաֆայել Սանտին է

-Մեծագույն նկարիչ Ռագայել Սանտին ներդաշնակության և հավասարակշռության նշանավոր վարպետն էր՝ սիրահարված աշխարհի գեղեցկությանն ու խնդությանը:Նրա բազմաթիվ «մադոննաները» գովերգություն են կնոջ թովիչ գեղեցկությանն ու մայրական քնքշանքին:





Եթե Ռաֆայելը ողջ կյանքի ընթացքում նկարեր միայն «Սիքստինյան տիրամայրը» նկարը,միևնուն է կհամարվեր աշխարհահռչակ վարպետ:Նկարն իր մեջ ներդաշնակորեն համադրում է տագնապի,հրաշագործ քնքշանքի տրամադրությունը:Պատկերելով երկնքից իջնող խոնարհ,հասարակ զգեստ հագած Մարիամին,նա հաղորդում է այն աննկատ,բայց զգացվող վիշտը,որով պարուրված են Տիրամայրն ու Աստվածային Մանուկը,որն իր ապագա չարչարանքներով պետք է ջանար փրկել մեղսագործ մարդկությանը:Վճիտ աչքերով Սիքստինյան Տիրամայրը վաղուց դարձել է մայրական սիրո խորհրդանիշը:

-15-րդ դարի վերջերից սկսած հումանիստական գաղափարներն ու Վերածնությունը տարածվում է Ալպերից հյուսիս ընկած երկրներում և այն անվանվում է Հյուսիսային Վերածնունդ:Հյուսիսային հումանիստների ամենանշանավոր դեմքը Էրազմ Ռոտերդամցին էր:

-Էկրանին Է.Ռոտերդամցու նկարն է



-Նրա իդեալը բռնության մերջումն է,հանդուրժողականությունը,ներքին ազատությունը և հումանիստական իմացությունը:Նրան մեծ հռչակ բերեց Նոր Կտակարանի թարգմանությունը և «Գովք հիմարության» երգիծանքը:Նա ծաղրում էր ավանդական,քարացած ու խավարամիտ ոգին,մարդկանց և եկեղեցու արատները:

-Էկրանին ցուցադրվում է Թ.Մորի նկարը







-Նշանավոր հումանիստ էր Անգլիայի կանցլեր Թոմաս Մորը,որը հայտնի էր «Ուտոպիա» երկով:Նա նկարագրում է հիշյալ անունով մի կղզի,որտեղ գոյություն ունի հավասարության վրա հիմնված իդեալական մի պետություն:Այստեղ բոլորը հագնվում և սնվում են միատեսակ,բոլորը պարտավոր են աշխատել,բացի ծերերից,երեխաներից և կառավարողներից:«Ուտոպիան» գրվել է յան ժամանակ,երբ բազմաթիվ մարդիկ զրկվել էին իրենց հողակտորներից և ապրուստի միջոցներից,մատնվել էին սովի:Եվ հենց այդ ժամանակ էր,որ հակառակ փողի իշխանության հզորացմանը և հարստանալու մոլուցքին,Մորը հայտարարեց,որ միայն սեփական ունեցվածքից հրաժարվելը կապահովվի սոցիալական ներդաշնակություն:

-Կազմակերպվում է քննարկում.«Ինչպիսին եմ պատկերացնում «Ուտոպիա» կղզին

-15-րդ դարի վերջին Հյուսիսային Եվրոպայի նկարիչները սկսեցին այցելել Իտալիա և ծանոթանալ իտալական գեղանկարչությանը:Հատկապես աչքի էր ընկնում գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դրյուրերը:Նա իտալացիների օրինակով գրեց «Չորս գիրք մարդու համամասնությունների մասին» երկը:

-Էկրանին ցուցադրվում են Դրյուրերի նկարները

-Հյուսիսային նկարիչների համար հատկանշական էր այն,որ նրանք մեծ ուշադրություն էին դարձնում հասարակ մարդու և Աստծու փոխհարաբերություններին,այն դեպքում,երբ իտալացի նկարիչները ձգտում էին ստեղծել մարդ-տիտանի կերպարը:

Այսպիսով Վերածնունդը դրեց եվրոպական նոր մշակույթի և աշխարհայցքի հիմքերը:

-Դասն ավարտվում է երեխաների քննարկումներով:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!