СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրականություն 12

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրականություն 12»

Սոնա Մեդոյան

ԿԱԻ դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի մասնագետ

Հեռ. 055 375-067

Էլ.փոստ՝ [email protected]





Սիրում եմ քեզ, հայո՛ց լեզու…

Միջոցառման ծրագիր:


Նպատակը` կայուն դիրքորոշում ձևավորել հայոց լեզվի պահպանության և զարգացման խնդիրների վերաբերյալ:

Երեխաների համար տպավորիչ ձևով ներկայացնել ամենատարածված լեզվական սխալները:

Նախապատրաստումը.

Ստորև բերված լեզվական սխալները շարունակեք, դրանք կիրառելով՝ գրեք երգիծական մանրապատումներ և բեմականացրեք:

Ոչ թե` Այլ`


բանը նրանում է բանն այն է

խնդիրը նա է խնդիրն այն է

ուզում ես ասես ուզում ես ասել

շնորհակալ եմ նրանից շնորհակալ եմ նրան

սիրահարվել է աղջկա վրա սիրահարվել է աղջկան

դիտել թողարկամանը դիտել թողարկումը

անհայտանալ անհետանալ

վիճվել վիճել

կապնվել կապվել

խաբնվել խաբվել

կձեռք բերի ձեռք կբերի

կցույց տա ցույց կտա

պատիվ հասկացողությունը պատիվ հասկացությունը

խոսքը քեզ չէր վերաբերվում … քեզ չէր վերաբերում

նա ինձ լավ է վերաբերում …լավ է վերաբերվում

հաշվանդամ հաշմանդամ

ծիծաղալու ծիծաղելի

էս ձև այս ձևով

ինչ որ ա է ինչ որ է

բարձրունք բարձունք

արցյունք (արտասուք իմաստով) արտասուք

մեղանչել (ոչ թե թողություն խնդրել , այլ մեղք գործել է նշանակում)

վիզա արտոնագիր

դեպորտ անել արտաքսել

Ուկրաինյա Ուկրաինա


Սխալները կուղղվեն դահլիճի կողմից. մանրապատումները պետք է կառուցվեն այնպես, որ հանդիսատեսին ինտերակտիվ մասնակցության հնարավորություն տան:

Վարողը դահլիճին պետք է նախազգուշացնի, որ բեմականացման ընթացքում թույլ են տրվելու լեզվական սխալներ, սխալներից հետո կհնչի երաժշտական աղմուկ, ինչը կհուշի, թե որ արտահայտություններում են դրանք: Ամենաշատ սխալներ ուղղած մասնակցին կարելի է խրախուսել մրցանակով: Բեմականացման ընթացքում ճիշտ և սխալ տարբերակներն հնչելուն պես` գրի առեք գրատախտակներին: Կարելի է գործածել շարժական գրատախտակներ կամ մեծ թղթեր փակցնել նկարչական պատկերակալների վրա` մեկի վերևում կապույտով գրելով , մյուսի վրա կարմիրով` բառեըը:

Օրինակներ:


Պաշտոնյան կանգնած է խոսափողի մոտ, նախագահը խոսք է տալիս:

Նախագահ-Առաջին խոսափող…

Պաշտոնյա-Հարգելի՛ նախագահ, բանը նրանումն է…(Հնչում է կարճատև

երաժշտական աղմուկ)

Նախագահ-Ճիշտ խոսեք, խնդրում եմ:

Պաշտոնյա-Ճիշտն ասեմ. խնդիրը նա է (Երաժշտական աղմուկ, շփոթված շարունակում

է) , որ մենք պարզել ենք նշված ֆինանսական միջոցների, անհայտացման

(Աղմուկ) պատճառները:

Մեզ մոտ պարտք հասկացողություն (Աղմուկ) չի եղել…

Նախագահ-Անջատե՛ք առաջին խոսափողը:

Միջոցառումը վարողը դիմում է դահլիճին. : Դահլիճն իր ուղղումներն է կատարում. վարողը չի հուշում ճիշտ տարբերակները. դրանք ներկայացվում են մանրապատման շարունակության մեջ:

Նախագահ-Պարո՛ն Գյուլիզադոյան, ոչ թե բանը նրանումն է, այլ բանն այն է, խնդիրը

նույնպես այն է, ոչ թե նա: Ոչ թե ուզում եմ ասեմ, այլ ուզում եմ

ասել. հարկ չկա նշել, որ ուզողն էլ եք Դուք, ասողն էլ. հասկանալի է:

Պարտք հասկացողություն, իսկապես, չի կարող լինել, քանի որ պարտքը

հասկացություն է, և ցանկալի է, որ ասեք անհետացել են, ոչ թե

անհայտացել:

Կարող եք շարունակել:

Պաշտոնյա-(Զարմացած, չհասկանալով) Դե, որ գիտեք, էլ ի՞նչ շարունակեմ…

…………


Հաղորդավարը լուրեր է վարում:

Հաղորդավար-Ինչպես տեղեկացրեց մեր հաղորդման թղթակիցը, ցուցարարները սկսել

են վիճվել(Աղմուկ) ոստիկանների հետ: Ոստիկաններից մեկը

կապնվել է (Աղմուկ) իր վերադասի հետ, որից հետո ցուցարարներին

ձերբակալել են, ապա՝ դեպորտ են արել(Աղմուկ) երկրից:

Նշվեց նաև, որ վաղը կձեռք բերվի (Աղմուկ) , համաձայնություն

ընդդիմության առաջադրած խնդիրների շուրջ:

Այսքանը, հարգելի՛ հեռուստադիտողներ, դիտեք մեր ծրագրին (Աղմուկ)

ամեն օր` ժամը քսանին:

Դահլիճն ուղղում է սխալները:


Օպերատոր-Արմենչի՛կ, ինչքա՞ն ասեմ՝ ճիշտ խոսել սովորի՛ր, տգիտությու՞ն ենք

տարածում , ի՞նչ է: (Գոռալով) Ծրագրին ո՞նց կդիտեն, վիճվել, կապնվելը

ո՞րն է. լեզվաբան ես վերջապես…

Հաղորդավար-Բայց էս ձև բաներ ոնց-որ թե համալսարանում չենք անցել: Օպերատոր-Էդ բաները համալսարանու~մ չեն անցնում…

Հաղորդավար-Բա որտե՞ղ են անցնում:

Հնչում է հեռախոսազանգ, հաղորդավարը պատասխանում է:

Զանգող-Բարև Ձեզ, ես սովորում եմ հինգերորդ դասարանում: Իմ պարտքն եմ

համարում ասել, որ դուք չափազանց շատ լեզվական սխալներ թույլ տվեցիք.

ոչ թե վիճվել, այլ վիճել, կապնվել, այլ կապվել և դիտեք ծրագիրը, ոչ թե

ծրագրին:

Հաղորդավար-(Գրի առնելով սխալները) Հետո՞, հետո՞, ուրի՞շ…

Զանգող-Ասացիք կձեռք կբերվի, ոչ թե կձեռք, այլ կբերվի, դեպորտ անել

արտահայտության փոխարեն մեկ բառով կարելի է ասել արտաքսել. և՛

հայերեն է, և՛ ավելի գեղեցիկ է հնչում:

Հաղորդավար-Լավ, ուրի՞շ…

Զանգող-Հա, հաղորդման սկզբում էլ ասացիք Ուկրաինյան (Ուկրայնա), մի՛ ասեք

այդպես…

Հաղորդավար-Ընչի՞…

Զանգող-Ծիծաղելի է հնչում. Ուկրաինա է այդ երկրի անունը:

Հաղորդավար-Էդ սրամիտ էլ ես, հա՞. երկու երանի քեզ: Ուրիշ սխալ գիտե՞ս` ասա…

Զանգող- Բոլոր սխալները չհասցրեցի նշել, հաջորդ անգամ ամբողջ ընտանիքով

գրի կառնենք:

………..

Տեսարան գովազդից:

Աղջիկ- (Վշտացած) Աստըվա~ծ իմ, գործըվածքն ամբողջությամբ ներկըվե~լ է:

Տղա- (Ձեռքին`լվացող միջոց) Օգտագործե՛ք մեր լվացող միջոցը, և Ձեր հագուստը միշտ

կատարյալ տեսք կունենա: Նաև խուսափե՛ք շեշտել գաղտնավանկի ը-երը, և Ձեր

խոսքն այդքան տգեղ չի հնչի և չի վերացնի գեղեցիկ հագուստի թողած

տպավորությունը:

Վարողը դահլիճին է դիմում. : Դահլիճն ուղղում է:


Աղջիկ-(Մի ձեռքին լվացող միջոցը, մյուսին` հագուստը, հիացացմունքով) Աստվա~ծ իմ,

գործվածքը բոլորովին չի ներկվել: (Շրջվելով դեպի տղան) Հիմա լա՞վ էր:

Տղա-Լավ էր: (Միասին հեռանալով) Տնօրենի մոտ էլ ըսենց-ընենց չասես, անցած անգամ

լսեց, գույնը գցեց:

Աղջիկ-(Ծիծաղում է) Ը~, ը~, ը~…Վայ~, Ըստեփա~ն, Ըստեփա~ն…


Կարելի է տարբեր իրադրություններ մտածել. երգչուհին սխալներով է երգում, ուղղում է երկրպագուն, քահանան ուղղում է խոստովանողի սխալները, հուշարարը՝ դերասանի և այլն:

Միջոցառման սցենարի օրինակ

1. Ասմունք- Խոսք իմ որդուն, Սիլվա Կապուտիկյան: Զուգահեռաբար կարող է

հնչել Արթուր Մեսչյանի Հաղորդություն երգը :

2. Ելույթ-կոչ -Հայոց լեզուն մեր սիրո և պաշտպանության կարիքն ունի: Ցավոք, այսօր այն պաշտպանել է պետք ոչ միայն ոսոխի զարկից, այլև մեզանից շատերի անփութությունից ու անտարբերությունից: Լեզվական սխալներն ու օտարամուտ բառերը տարեցտարի արմատավորվում ու շատանում են՝ տգեղացնելով ու խեղելով ոսկեղենիկ հայերենը: Չնայած լեզվի պահպանությանն առնչվող հաստատությունների և մեր բազմաթիվ մտավորականների ջանքերին՝ մայրենիի աղավաղումը կանխելու միջոց չի հաջողվում գտնել: Սակայն այդ միջոցը կարող ենք գտնել մենք. լա՛վ սովորենք մեր լեզուն, որպեսզի այն իսկապես մերը դառնա, որ կարողանանք անսխալ ու անկաշկանդ խոսել: Յուրացնենք նրա անսահման գեղեցկությունն ու հարստությունը և երբ կարողանանք հնչեցնել հայերենն իր ողջ կատարելությամբ, ամեն րոպե հպարտություն ու բավականություն կապրենք մեր խոսքից: Երախտագիտությամբ կհիշենք նրանց, ովքեր պայքարել են, որ հայերենը մնա իր անզուգական բարձունքին, որ մե՛նք մնանք այդ բարձունքին, որովհետև մենք մեր լեզուն ենք: Այժմ մերն է այդ պարտականությունը. անտարբերությամբ չլսենք մայրենին աղավաղողներին. շտկե՛նք սխալները, մաքրե՛նք օտարամուտ բառերից. անդադար հո՛գ տանենք մեր լեզվի մասին:

Հայոց լեզուն հղկել, կատարելության են հասցրել մեր հանճարեղ բանաստեղծներն ու գրողները և մեզ են փոխանցել՝ որպես մշակութային գլուխգործոց: Ինչպիսի՞ն այն կդարձնի մեր սերունդը. կատարելության նոր աստիճանի՞ կհասցնի, թե՞ աղավաղված կփոխանցի հաջորդ սերնդին՝ կախված է յուրաքանչյուրիս ջանքերից: (Ընթացքում կարող է հնչել զանգ՝ որպես վտանգի ժամանակ զգոնության կոչ):

3. Հայ և այլազգի մեծերը հայոց լեզվի մասին

Խաչատուր Աբովյան.
Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայո՛ց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք:

Միքայել Նալբանդյան.
Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:
Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:

Վահրամ Փափազյան.
։

Միսաք Մեծարենց.
:
Վիկտոր Համբարձումյան.


Պարույր Սևակ.

վրայ:

Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ).

Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:

Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում:

Վիկտոր Հյուգո (ֆրանսիացի գրող).

Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը:

Ֆրեդերիկ Ֆեյդի (ֆրանսիացի հայագետ).

… Զբաղմունքներուս նյու՞թը այսօր: Մեկն ու միակը` հայերենը: Գրաբարը, հայոց բարբառները: Այս է իմ սիրուս առարկան: Մի զարմանալի մասնավոր շնորհ ունեցող այս լեզուն, որ այսoր իսկ զորություն ունի ազատորեն և ստույգ արտահայտելու գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները և բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները միաժամանակ: Կյանքիս ամեն մի վայրկյանը նվիրված է այդ ուսումնասիրությանը:

Իմ գիտցած լեզուներուն մեջ հայերենը բացառիկ է… նախ, որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով:

Էդմոնդ Շուց (հունգարացի բանասեր, դոկտոր).

Հայոց լեզվի մյուս կողմը, որ արժանի է հիացմունքի, նրա բառային և ոճային հարստությունն է: Այս առանձնահատկությունը հայ բանաստեղծներին հնարավորություն է տալիս համաշխարհային գրականության գանձերը բոլոր նրբերանգներով թարգմանելու հայերեն: Եվ բառապաշարի հենց այդ հարստությունն է, որ դժվարություն է հարուցում օտարազգի թարգմանիչներին հայ գրականությունը իրենց լեզուներով թարգմանելիս:

4. Ասմունք- Համո Սահյան. որպես երաժտական ֆոն՝ Կոմիտաս

Աղցեցի ( 7-րդ դար) շարականը:

5. Ինտերակտիվ երգիծական մանրապատումները:

6. Խոսք լեզվի պահպանության կարևորության մասին-Որոշ սխալներ մեր լեզուն պակաս խելացի են դարձնում, օրինակ՝ ամենակարևորագույն, ամենալավագույն (դահլիճը փորձում է ուղղել): Պետք է ասել կա՛մ ամենակարևոր, կա՛մ կարևորագույն, կա՛մ ամենալավ, կա՛մ լավագույն, որովհետև թե՛ ամենա-ն, թե՛ գույն-ը գերադրական աստիճաններ ցուցող ածանցներ են: Եթե այս ձևն արմատավորվի մեր լեզվում, կնշանակի, որ մենք երկու անգամ ենք նշում նույն իմաստը: Մեկուրիշ օրինակ՝ ցանկանում ենք մասնակցենք, ուզում ես գնաս. այս ձևերում էլ երկու անգամ նշված է գործողությունը կատրողի դեմքը, երբ մեկ անգամը բավական է հասկանալու համար. ցանկանում ենք մասնակցել, ուզում ես գնալ:

Իսկ որոշ բառեր մեր լեզուն պակաս գեղեցիկ են դարձնում: Հաճախ լսում ենք. : Պատկերացնու՞մ եք այս բառերն էլ արմատավորվեն մեր լեզվում, և ժամանակի հետ սովորական դառնան այդ տգեղությունն ու տկարամտությունը. որքա՜ն կփոխվենք մենք, որքա՜ն կնահանջենք ինքներս մեզանից: Ճշմարիտ են ասել մեր մեծերը. :

Բոլոր ազգերն են փայփայում ու պահպանում իրենց մայրենի լեզուն, պայքարում նրա առաջընթացի ու զարգացման համար: Ահա՝ ինչ են գրում այլազգի մեծանուն փիլիսոփաները ու գրողներն լեզվի նշանակության մասին.

ուսումնասիրությունն ու պահպանությունը հրատապ անհրաժեշտություն են. Ալեղսանդր Կուպրին (ռուս արձակագիր):

. Իվան Տուրգենև:

. Վիսորիոն Բելինսկի (ռուս գրաքննադատ):

. Կոնստանդին Պաուստովսկի (ռուս բանաստեղծ):

. Չինգիզ Այթմատով (ղրղզ գրող, Նոբելյան մրցանակիր)

. Արիստոտել:

պատահի. Լև Տոլստոյ:

արտահայտվում. Վոլտեր (գերմանացի փիլիսոփա):

. Վլադիմիր Դալ (ռուս

լեզվագետ):

իրավունք չունենք ցածր դասել որևէ լեզու՝ ինչ ազգի էլ այն պատկանի. Չինգիզ

Այթմատով:

7. Ասմունք- Պարույր Սևակ, Մայրենի լեզու (

գավազանակիր…), զուգահեռ՝ Ավետ Տերտերյան, Սիմֆոնիա N3, (մաս 2- րդ):

Մինչև միջոցառումը ցանկալի է կազմակերպել աշակերտների` հայոց լեզվին նվիրված աշխատանքների ցուցահանդես (գեղանկար, գոբելեն, քանդակ և այլն):


Սցենարի հեղինակ՝ Սոնա Մեդոյան

ԿԱԻ դաստիարակության և լրացուցիչ

կրթության բաժնի մասնագետ










Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!