СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գողթան շառավիղը(միջոցառման սցենար)

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գողթան շառավիղը(միջոցառման սցենար)»

ԳՈՂԹԱՆ ՇԱՌԱՎԻՂԸ

Նա լույս էր վառ ու լույս է արդ

Ու կմնա միշտ լույս զվարթ…

Ինձ համար չկա ուրիշ երկինք,քան իմ ժողովրդի

հարազատ հոգին:

Կոմիտաս

1.Հնչում է Կոմիտասի ձայնը…

Ուր որ հայ կա,այնտեղ է ևԿոմիտասի երգը:Կոմիտասը մեր ժողովրդի

հպարտությունն է,նրա գործը՝մեր ազգային անսպառ հարստությունը:

Նա ո՛չ օպերաներ է գրել,ո՛չ օրատորիաներ,թերևս մի քանի արիաներ ու

ռոմանսներ,բայց ավելի մեծ գործ է կատարել,քան այդ բոլորը.նա հայտնագործել է

մեր ազգային երգը,հայկական երաժշտությունը,ազգային

մելոսը՝ինքնուրույն,ինքնատիպ ու անաղարտ:

Կոմիտասը անխոնջ աշխատասիրությամբ,իր հանճարի ուժով ապացուցեց հայ

երաժշտության ինքնուրույն գոյությունը՝բխած հայի հոգուց ու իր բնությունից:

Նա դիմեց հայ երգի ակունքին՝հայ շինականի,գեղջուկի,աշխատավորի

երգին:Արարատյան դաշտի,Շիրակի,Վանի,Մուշի ժողովրդական երգերին:Նա

խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ,ներձուլվեց,ներապրեց նրա երգերը և

սրտով հասկացավ,որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ,միայն

պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից,որոնք միայն

աղարտել էին մեր երգը:

Հնչում է Կոմիտասի ձայնը

Երգը երկրից է աճում և ոչ ձայներից կամ բառերից:

Իսկ հայ երգը հին է,շատ հին իր երկրի պես:

Պատահական չէ,որ Կոմիտասը ուխտավորի երկյուղածությամբ միշտ գնում էր դեպի

հայ երգի ակունքները՝Գողթան երգերը:Նա ևս Գողթն գավառից էր.

-Ու՞մ մտքով կանցներ,թե Գողթնից գաղթած,

Գերանը ջարդած ու սյունը խախտած

Ինչ-որ տնակի կիսախավարում,

Գողթնից շատ հեռու,մի խորթ գավառում,

Պիտի բոցկլտա Գողթան պայազատ,

Թե պիտի շողա Գողթան շառավիղ՝

Նույնքան հա՛յ ազատ,

Նույնքան հարազատ,

Որքան և նրանք.

Արժանի ժառանգ

Գողթան գավառի հայ գուսանների:

-Իսկ ժողովուրդը արյան ժառանգությամբ իր հանճարեղ զավակներին է փոխանցում

այն ամենը, ինչ դարեդար կուտակել է իր մեջ,զտել ,դարձրել մի անբացատրելի

երևույթ,որ կոչվում է ոգի…Եվ Կոմիտասը այդ ոգու՛ կրողն էր.

Հայ երաժշտությունը ոչ միայն մեղկ ու տխուր չէ,այլև համակ ուժ է և

կենդանություն ու իր մեջ կը սնուցանե փիլիսոփայությունն իսկ,ոգին իսկ իր

ցեղին,ամենեն մաքուր հայելին է ցեղին,ամենեն հարուստն ու կենդանին անոր բոլոր

արտահայտությանց մեջ.կենդանի,որքան կենդանի է այդ ցեղը,այնքան ուժեղ է իրեն

ծնունդ տվող ժողովուրդը:

Կոմիտաս

Ծնունդը

Քյոթահիան 19-րդ դարի կեսին մի փոքրիկ քաղաք էր Արևմտյան

Անատոլիայում:Քաղաքի բնակիչները հայեր էին ու թուրքեր:Հայերն այստեղ էին եկել

17-րդ դ. Գողթան գավառի Ցղնա գյուղից:

Հին Հայաստանում Գողթն գավառը հռչակված էր իր խաղողի այգիներով և

գինիներով,իր հեթանոս երգերով ու պարերով,առասպելներով,երգիչներով,

երաժիշտներով,որոնք փանդիռների վրա են նվագել.այդ պատճառով է կոչվել

գինեվետ:

Քյոթահիայի հայերը դարերի ընթացքում չէին ձուլվել:Մի հետաքրքիր գաղտնիք

ունեին.նրանք լեռներից սայլերով կրում-բերում էին հատուկ տեսակի քար-

բեկորներ,աղում,մանրացնում,խմոր էին դարձնում և պատրաստում սրվակներ՝ձյան

պես ճերմակ և ապակու պես ողորկ,իսկ աղջիկներն էլ խոտաբույսերից ներկեր էին

ստանում ևնախշում սկահակները,սկուտեղներն ու անոթները:

Նախանձ թուրքերը ամեն կերպ ուզում էին կորզել այդ գաղտնիքը,բայց

ապարդյուն:Եվ,ի վերջո,որոշեցին թրքացնել հայ բնակիչներին.արգելեցին խոսել

հայերեն.հրամայված էր կտրել հայերեն խոսողի լեզուն:

Եվ քաղաքում կհանդիպեիր մարդկանց,որոնք չէին խոսում ո՛չ հայերեն,ո՛չ

թուրքերեն.նրանց լեզուները արմատից կտրված էին:Բայց

կային,իհարկե,համարձակներ,որոնք իրենց երեխաներին սովորեցնում էին

մեսրոպյան գրերը՝դպրոց դարձնելով գոմերն ու մարագները:

Միայն Ս.Թեոդոսի եկեղեցում էր հնչում հայերեն,այն էլ գրաբար:Եկեղեցում երգում

էին աղքատ արհեստավորներ:Նրանց մեջ էր նաև Գևորգ

Սողոմոնյանը՝կոշկակար,բայց օժտված բազմաթիվ շնորհներով:Ամենահարգված

երգիչն էր,պարողը,կատակաբանը:

Շուտով Գևորգն ամուսնանում է Թագուհի Հովհաննիսյանի հետ,դարձյալ

թրքախոս,որը նույնպես իր ծննդավայրում հռչակվել էր որպես երգող ու պարող:

1869թ.սեպտեմբերի 26-իննրանք ունեցան իրենց անդրանիկ որդուն՝Սողոմոնին:Բայց1

տարեկան էր փոքրիկը,երբ մահանում է մայրը:Հայրը երազում էր, որ որդին սովորի

Պոլսում,բայց չիրականացավ իր երազանքը.նա էլ հեռացավ կյանքից,երբ Սողոմոնը

ընդամենը 11 տարեկան էր.

Սողոն չթողեց որդուն ապարանք,

Ոչ էլ Թագուհին թողել էր գանձեր,

Բայց ինչ ունեին-չունեին նրանք՝

Իրենց որբացած որդուն էր անցել:

-Իսկ ի՞նչ ունեին:Լոկ ձայն կլկլան.-

Մերթ այնպես մեղմիկ,

Ասես թե գինով լցնում են կուլան.

Մերթ այնպես զնգուն ,

Ասես թե կիրճում հովն է շնկշնկում.

Մերթ այնպես խաղաղ,

Կաքավն է կարծես սաղմոսումկղա

Մերթ այնպես հորդուն,

Ասես ընկել ես ջաղացի ջրտուն…

Որբացավ Կոմիտասը և շատերի նման ամբողջ օրն անցկացնում էրՍ.Թեոդոսի

եկեղեցում:Օգնում էր ժամկոչին՝զանգերը տալու,լուսարարի պաշտոն էր կատարում

վառում,հանգցնում էր ջահերը՝ժամերով ունկնդրելով գեղեցիկ ու ոլորուն

մեղեդիներ:Սիրում էր որբերի հետ թափառել մոտակա անտառներում.նրա ականջը

ագահորեն կլանում էր անտառի ձայները,լսում էր նրա խորհրդավոր

շնչառությունը:Լեռնային առվակների կարկաչները և Փորսուղ գետի վշշոցը նրա

զրուցակիցներն էին,դարավոր անտառի բանասացները: Դալար եղեգնից սարքած

նրա շվիները ամենալավն էին:

Հնչում է շվիի ձայն

Ամառվավերջի երեկո էր:Գևորգ վարդապետ Գևորգյանի հայացքը

սահեց,ծանրացավ…ու մեկիկ-մեկիկ ճպճպացին որբերի կոպերը:Նրանց աչքերում

լաց կար:Վարդապետը կաշկանդվում էր մտքինն ասել.նա կուզեր,որ վեհափառի

կարգադրությունը լիներ այլ.Քեզ հետ Էջմիածին՝Գևորգյան ճեմարան ուսանելու

կբերես վանքիս բոլոր որբերին :Այդպես լիներ՝այս ամռան երեկոյի

ավետապարգև:Բայց վեհափառը պահանջել էր միայն մեկը՝քեզ հետ Էջմիածին

կբերես մի որբ,կընտրես ամենաձայնեղին:Վարդապետի հայացքը կանգնեց Սողոմոնի

դեմքին.Տանելու եմ Սողոմոնին,և այս որբուկները ավելի կորբանան:

Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր,հանապազօրյա հացն

էր,տաքությունն էր:

Երեկոն տրտմեց Ս.Թեոդոսի բակում:Տղաները բոլորել էին Սողոմոնին:Նրանք լուռ

էին:Սողոմոնը իրենցից գնում էր,առավոտվա հետ օրվա երգն էր լքում նրանց:

Սողոմոնը կեցել էր գլուխկախ,մի տեսակ մեղապարտ ու,չէր հասկանում ինչու,ոչ

մեկին նայել չէր կարող:Նրա ծանրացած կոպերի տակ անորոշ տխրություն կար:Բայց

նա լաց չէր լինում,որովհետև ականջներում զրնգում էր լույս առավոտը:Հա՛,գալիք

առավոտը ձայն ուներ:Ղողանջը արևի գույնն ուներ.օրը հենց մի դեղին զանգակ էր:

տարի Կոմիտասի հետ օր ու գիշեր նույն երդիկին տակ ապրելով՝մոտեն ճանչցա

անոր նկարագրի գծերը:Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով

էր,չափազանց աշխատասեր,աննկուն կամքի տեր,անկեղծ,բարեհոգի,ընկերասեր

քաղցր ու համեստ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան ու մեծ հայրենասեր մը:

Բացի իր երաժշտական հանճարեն,քովնտի շնորհքներ ալ ուներ.բանաստեղծ էր և

ճարտար կոմիկ դերասան մը,որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր:

Վերին աստիճանի սրամիտ,կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված

ճեմարանի մեծեն ու փոքրեն:Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և

արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին:

Հր.Աճառյան

Խրիմյան Հայրիկն առաջին իսկ հանդիպումից գերվեց Սողոմոնի ձայնով և նրան

աբեղա ձեռնադրելով՝տվեց Կոմիտաս անունը:

Վեհափառի տանը նա իրեն զգում էր,ինչպես հարազատ գերդաստանում:Հայոց

սոխակը նրա շքախմբի զարդն էր:

Ս.Գևորգի տոնն էր:Կոմիտասը կորել էր:Երեկոյան նրան տեսան կտուրից վար

սահելիս: Էջմիածին էին եկել Վասպուրականից,Երզնկայից,Նոր Նախիջևանից.

կրոնական տոնը վեր էր ածվել իսկական տոնախմբության:Եկել էին իրենց հին

երգերով,պարերով,նվագներով ու տարազով:

Բեմադրել կատակ երգ,կատակ պար

Վանքի ընդարձակ բակը վերածվել էր իսկական հանդիսասրահի:Մինչև ուշ երեկո

տանիքներից մեկին պառկած,մեկ նստած՝Կոմիտասը գրի էր առել լսածը.այսպես էր

նա ժողովում ,գրի առնում հայ երգը:

Ալ այլուղս

Աղջիկ-Ալ այլուղս կորավ ձեր դուռ,

Փոթոթել է սիրտս մրմուռ.

Բախտը ինձի գցեց էս կուռ

Ջանո ջան

Սիրու՛ն տղա,տո՛ւր այլուղս:

Տղա-Ալ այլուղդ ես չգտա,

Երդվում եմ ,Աստված վկա,

Ով գտել է,թող բերի տա

Ջանո ջան,

Սիրուն աղջիկ,քո այլուղդ:

Աղջիկ-Այլուղս յարի բաշխած էր,

Ալ աբըրշումով նախշած էր,

Պատկերս վրեն քաշած էր

ջանո ջան,

Սիրուն տղա, տո՛ւր այլուղս:

Տղա-Ջահել –ջիվան սարերն ընկա,

Ցավոտ սրտիս ճար չգտա,

Քո սերն ինձի հոգի կու տա

ջանո ջան,

Թող ինձ մնա ալ այլուղդ:

Աղջիկ-Ախ,ինչ ասեմ ես իմ մորս

Կամ ինչ պատմեմ ազիզ հորս,

Խաբար կու տան մեծ ախպորս

ջանո ջան,

Տղա,տղա, տո՛ւր այլուղս:

Տղա-Սևուկ աղջիկ,սիպտակ հագիր,

Ա՛ռ այլուղդ,վերքս կապիր,

Սիրուդ գերի՝ ինձ մի՛ տանջիր

Ջանո ջան,

Էրվա՛ծ աղջիկ,ա՛ռ այլուղդ:

Կատակ պար բեմադրել

Եվ որտեղ երգն էր՝

Այնտեղ էլ նա էր…

Ուրա՞խ է կյանքը,

Տխո՞ւր,դաժա՞ն է,

Միշտ ժողովրդից երգն անբաժան է:

Նա միշտ երգով է բանում ու դատում,

Սիրում ու ատում,վիշտը փարատում.

Երգով է ուրախ,երգով է տխուր,

Երգով է վառվում, երգով է մխում.

Երգով է նա միշտ վարում ու հերկում,

Մանում ու ներկում,

Երեխա գրկում.

Երգով քաղում է,աղում-մաղում է,

Երգով է կնունք, հարսանիք անում,-

Երգով է օրը բացվում-տաքանում,

Երգով է նորից օրն իրիկնանում:

Հորովել երգը

Տիգրան Մանսուրյանն այն կարծիքին է,որ ժոովրդից երգ ձայնագրելը նման է թիթեռը

թղթի վրա փակցնելուն:Որքա՜ն նուրբ աշխատանք:Պետք է կարողանաս այնպես

անել,որ հետո թռչի:Կոմիտասն արել է դա:Թիթեռի նուրբ ութրթռուն թևիկների հետ

այդ երգերը հասել են մեզ:

Կարկաչում է սիրավոր,

Քարեքար է նա թռչում

Լորիկի պես վիրավոր:

Կատարել Կաքավիկը

Շողերով հինված իր երգը թողել,

Առվի արծաթով երեսը ցողել,

Կանգնել է ճամփին մի շաղոտ Շողեր՝

Բոլոր գլուխը պսակած ծամով,

Աչքերը նման սուրբ Աստվածամոր:

Շողեր ջան

Երկինքն ամպել է,գետինը թաց է.

Անձրև՞ն է երգում,թե՞ քնարը քո,

Քնարիդ երգով իջավ երեկոն,

Ու երգիդ առաջ իմ սիրտը բաց է:

Դու ի՞նչ կանեիր էլ ուրիշ քնար,

Երբ սրտիդ առած սիրտն իմաշխարհի՝

Խոսում ես այնքան,այնքան քնքշաբար,

Որ քնքշանում է և սիրտը քարի:

Երկինքն ամպել է

-Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը.գնացե՛ք և սովորեցե՛ք նրանից,-այս

դավանանքով նա մտավ Փարիզ:

Եվ արտերի փոխանակ

Հորովելը գեղջուկի

Դահլիճներում է հնչում.

-Ձի՜գ տուր,քաշի՜,ա՛յ եզ ջան…

Բաց երկնքի փոխանակ

Շրթունքները պանդուխտի

Բեմերից են մրմնջում.

-Հո՜ւր են ձգե մեջ իմ ջան:

Գյուղակների փոխանակ

Քաղաքներում է ծորում.

-Սուփրեն կալում գցած ա:

Հյուղակների փոխարեն

Սրահներում է բուրում.

-Խնձոր ունեմ,կծած ա:

Անտունի

Կուլտուրական

ժողովուրդները՝ռուսները,ֆրանսիացիները,իտալացիները,ընդունեցին հայ

երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն,մի

նոր երգ,մի նոր համամարդկային հարստություն:

Այսպիսով՝մեր շինականի երգերը՝աշխատանքի,բնության,սիրո,ուրախության և

տխրության,նա բյուրեղացրեց,բարձրացրեց և որպես ազգային մեծարժեք գանձ դրեց

մեր ժողովրդի մեծարժեք գործերի՝ճարտարապետության և Սասունի էպոսի կողքին;

Ավ.Իսահակյան

Տունդարձ

Բյուրականից ընդարձակ մի տարածություն էր ձգվում դեպի Արարատ լեռը;Իր

ամառանոցում ՝հաստաբուն թթենու տակ,Խրիմյան Հայրիկը բանաստեղծություններ

էր գրում;Հանկարծ նա երգի,երաժշտության ձայներ լսեց;Գյուղական նեղ ու

քարքարոտ ճանապարհով մի սայլ էր գալիս:

Իմանալով Կոմիտասի և իր որդու՝ Խորենի գալուստը՝Խրիմյանն ինքը ընդառաջ

գնաց թափորին:Ճանապարհին նրանց էին միացել գյուղացի կանայք,երեխաներ:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Եղանակը վեր առավ ներկաների թևերը,իրար ձուլեց մարդկանց,շարք կազմեց ու,մի

մարդ,մի մարմին դարձրած,օրորեց,ճոճեց,շորորեց,տարավ ու բերեց և՛ ետ,և՛առաջ:

Պարախումբը պոկվեց տեղից,դոփեց գետնին,քար քաղեց,ավազ մաղեց,փոշին

հանեց՝տաքացնելով ու ջիգրի գցելով երիտասարդ վարդապետին,որ եվրոպացու

հագուստ ուներ հագին,մորուքը սափրած:

Բեմադրել վերվերի

Կոմիտասը պարագլխի ձեռքից խլեց նախշուն թաշկինակը և քաշեց գյոնդը,տարավ

խումբը:

Պարեց 3տարվա կարոտի պարը՝ուս ու թիկունք ցնցելով,ոտնաթաթերը ծափ-ծափ

տալով,կաքավելով ու ոստնելով:Ծիրանի փայտից պատրաստած սրինգ նվիրեցին

Կոմիտասին գյուղի սրգահար վարպետները:Եվ Կոմիտասը ծիրանափողին արժանի

առաջին երգը նվագեց:

Ծիրանի ծառ.դուդուկ

Կոմիտասը ՝բանաստեղծ

Կոմիտասը գրել է նաև բանաստեղծություններ,թեև իրեն բանաստեղծ չի

համարել.պարզապես գրել է ինքն իր համար:Այդուհանդերձ,դրանք

բանաստեղծական գոհարներ են:Մինչև օրս հայտնի չէ,թե ով է եղել բանաստեղծի

սիրտն ու հոգին փոթորկած էակը,իրակա՞ն,թե՞անիրական է եղել նրա

սերը,այնուամենայնիվ,մեզ հասած բանաստեղծությունների մեծ մասը սիրերգեր են.

Սիրո սերմը զատեցիր,

Հրո ջերմը պատեցիր,

Հողին շունչդ փչելով՝

Հոգի կյանքդ կաթեցիր:

Եվ արևդ լուսին մարմնես մաղեցավ,

Եվ իմ հոգին հոգուդ ցողով շաղեցավ,

Իմ սրտիկի սերն ու բոցը,սիրո խոցը

Ամպերի մեջ որպես կայծակ սահեցավ:

Արտասանել նաև՝

Ես քո սերն եմ,

Սիրուդ ջերն եմ

Մենավոր:

Ես եմ քո կին,

Դու՝իմ հոգին

Հենավոր:

Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,

Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի,

Շունչդ առա կուռ ծոցերով,

Գրիչ դառա հուր բոցերով:

Անմար սեր

Քեզ չսիրե՞լ,

Գեհեն կորել

Ու կրակով հոգին փորել:

Քեզի սիրել՝

Դրախտ երթալ

Ու վարդերով քնանալ:

Մենավոր

Երբ անտառում լուսնի ծովը

Սիրո հովեր

Սողոսկեցան ծառեծառ

Ու սարեսար,

Եվ ամեն մարդ գտավ մի վարդ

Սրտիկին զարդ,

Ես մենավոր մտա տուն,

Ինձ մխիթար գտա քուն,

Որ աչերուս կապեց մեջ

Ու տարածեց վերարկուն…

Եվ այս գիշեր իմ երազում

Քեզ հետ մեկտեղ պարեցինք,

Սեր ոգիներ սուրբ սեղանին

Մեղրամոմեր շարեցին:

Ոսկի-արծաթ ամպի ծալեն

Նուրբ ու բարակ քող ճարեցինք,

Ինձի-քեզի կարմիր-կանաչ սիրո

շապիկ կարեցին…

Այստեղ են ասել. ի՞նչ է սա՝բանաստեղծությու՞ն, երաժշտությու՞ն,նկարչությու՞ն,թե՞

բոլորը միասին…

Եվ ուներ նա սիրտ՝սիրելու՛ համար,

Մի սիրտ՝գերվելով տիրելու համար.

Մի սիրտ՝սե՜ր համակ

Մի սիրտ՝սիրո ծո՜վ,

Իսկ ինքը սիրուց հավիտյա՛ն ցամաք,

Ինքը՝սիրուց սով,

Ինքը՝մենակյաց ու կուսակրոն,

Ինքն իրեն ծյուրող մի սիրո կերոն,

Որ վառվում է հար խորանի խորքում

Անմարդաբնակ դափդատարկ վանքի

Եվ լուսարարի իր լույսն է տալիս աչքին ու հոգուն…

Երգ-Շողեր ջան

Ամպել ա,ձուն չի գալի,Շողեր ջան,

Սարիցը տուն չի գալի,Շողեր ջան.

Կրկներգ-Դուն օրորա,դուն շորորա,Շողեր ջան,

Ամպի տակին ձուն կերևա,Շողեր ջան:

Սիրտս կրակով լցված,Շողեր ջան,

Աչքերիս քուն չի գալիս,Շողեր ջան…կրկներգ

Հուրք ա թափվում վերիցը,Շողեր ջան,

Ես վառա քո սերիցը,Շողեր ջան:

Կատարել նաև Երկինքն ամպել աև Կաքավիկերգերը:

Վերջերգ

Հնչում է Կռունկ-ի մեղեդին

Հայրենի երգն ես դու մեր՝

Վերադարձած հայրենիք,

Դեմքիդ տանջանքն է դրել

Անագորույն մի կնիք:-

Եվ հանճարի հեռակա

Հուրն է հանգչում ճակատիդ,

Ինչպես մարող ճառագայթ

Արարատի գագաթին:

Մեղմ կարկաչում էր քո ջերմ

Երգը՝երկրում մեր անշող-

Տանիքների վրա մեր

Եվ արտերի ղողանջող :

Կարկաչում էր նա հուշիկ,

Մինչև խորշակն այն դաժան

Հուշ դարձրեց ու փոշի

Երկիր ու երգ սրբազան:

Եվ արդեն խո՜լ դարձած հողմ

Խուղերի ծուխ ու փոշի,

Քշված ձեռքով անողորմ

Զարհուրելի մի ուժի,-

Խելակորույս քո ոգին

Դուրս շպրտվեց երկրից հար

Եվ թափառեց տարագիր

Իբբև մեռած երգի բառ:

Հալածակա՛ն,որպես քո

Ողջ ժողովուրդն այն պահին,

Խելակորույս քո ոգով

Չտրվեցիր դու մահին…

Ո՛չ,չմեռար այնժամ դու,

Այլ սարսափից խելագար՝

Երազեցիր դառնալ տուն,

Որ աշխարհում էլ չկար:

Ո՛վ հայրենի մեր երգի

Հրե հանճար տառապած,

Դու չտեսար քո երկրի

Արշալույսը փառապանծ…

Իբրև աճյու՛ն դու եկար,

Իբրև մեռած տարագիր,-

Հին դաշնության դու վկա

Եվ առաջին քարակիր…

Իբրև աճյուն դու դարձար,

Բայց հայրենի երկրում քո

Հանճարիդ հունտն հրացայտ

Կբարձրանա նոր բերքով:-

Բեղմնավորված սրբազան

Քո աճյունով և անեզր

Արեգակով մեր կիզած՝

Հողն հազար ծիլ կտա մեզ:

Կխաղաղվի վերջա պես

Խոնջած աճյունը քո հար-

Դարձած մոխիր կենսաբեր,

Դարձած ավյուն, դարձած քար:-

Անէացած, սրբացած

Կապրի հոգիդ հմայող ՝

Դարձած ելնո՛ղ երգի ձայն,

Եվ հայրենի դարձած հող…


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!