СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Экология ,пяатий клацц

Категория: Экология

Нажмите, чтобы узнать подробности

ՄԱՐԴԸ  ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դասարանը նախապես բաժանել 5 Խմբի
  2. Մատյանը լրացնել
  3. Հաշվառում կատարել
  4. Դասի  նպատակը- կրկնել  «Երկրագնդի բնությունը » թեման  և  նախապատրաստվել  թեմատիկ  գրավոր  աշխատանքի:
  5. Խմբերին   հանձնարարված  էր   տանը որևէ   մայրցամաքի  և  օվկիանոսի

Մասին  տեղեկություններ    հավաքել  և  ներկայացնել:

Մինչ  աշակերտները  կպատրաստվեն  տնային  հանձնարարությունը  ներկայացնելուն,  դիտենք  տեսանյութը:

  1. «ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ»   տեսանյութի  դիտումով:

 

  1. Երկրագնդի  բնությունը  կազմված է  կենդանական  և  անկենդան  բնությունից:
  2. Մեր  երկիր մոլորակը ընդամենը մի փոքրիկ մարմին է տիեզերքում , որտեղ

Կա   հավերժական   կյանք ,լինելիություն, շարժում : Այստեղ մեռյալ ոչինչ  չկա , անօգտակար ոչինչ  չկա , այն  հմայում է ձգում դեպի  իրեն , ոգևորում ,

և  միայն  մի  պատճառով  ՝  աշխարհն  ու  բնությունը  բնական  են , կատարյալ:

Բնությունը  արարիչն է բոլոր  արարածների , այդ  թվում  և՛ մեր՝ մարդկանց:

Մարդիկ կախման  մեջ  են  բնությունից , վերջինս  էլ  կախման  մեջ  է մարդուց. Նա ստեղծել  է մարդուն ՝ մարդը  վերափոխում  է  նրան:  Ամեն  ինչ  փոխվում  է , բայց ոչինչ  չի կորչում:

Մարդուն  մնում է  երկու  բան՝    1. Հասկանալ  աշխարհը   և

                                                            2. Սիրել այն

                                

  1.   Այժմ  Ներկայացնել  աշխատանքները ,փաքցնելով  համապատասխան  մասում:

  

 

 

 

 

Խումբ 1    1.  (Սլայդ 1,2)

 

Հնդկական օվկիանոս,     մեծությամբ   և խորությամբ Երկրագնդի երրորդ օվկիանոսը, որը կազմում է երկրի ջրային մակերեսի 20 %-ը։ Ամենախորը կետը գտնվում է Զոնդյան փողրակում (7730 մ) Ամենաաղի օվկիանոսն է:

                   

               Ավստրալիա    Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։       

                                        Ամենափոքր ,ամենաչոր  և  ամենասակավաբնակ մայրցամաքն 

                                        է: Այն  արտասովոր  մայրցամաք է :Ավստրալիայում  

                                       պահպանվել  են  շատ  բույսեր  ու  կենդանիներ  , որոնց  

                                        նմանները  վաղուց  ոչնչացել  են  մյուս  մայրցամաքներում:

                                       Դրանց  թվին  են  պատկանում  էվկալիպտների   բազմաթիվ   

                                       տեսակներ  և  ակացիաներ: Ավստրալիայում  շատ  են 

                                       պարկավոր  կենդանիները՝ ագեվազը  (կենգուրուն) ,պարկավոր 

                                      արջը (կոալան արջ չէ ,նա միակ  արարածն է ,որ կարող է ուտել  

                                      էվկալիպտի  թունավոր տերևները), թասմանյան  դևը: Միայն 

                                      այստեղ  են  բնակվում  

                                       յուրօրինակ կաթնասուններ՝ եքիդնան  և  բադակտուցը: 

 

ԽՈՒՄԲ 2   1. (Սլայդ 3,4)

 

     Ատլանտյան օվկիանոս   - Ատլանտյան օվկիանոս ( զբաղեցրած տարածքի   

                                                     մեծությամբ և խորությամբ Երկիր մոլորակի երկրորդ

                                                     օվկիանոսն է Խաղաղ օվկիանոսից հետո:                                                           

                                                   Հայտնի է  ծովատառեխներով:

 

                                                                                                       

 

Աֆրիկա          -    Աֆրիկան ամենաշոգ  մայրցամաքն   է : Այստեղ  է գտնվում 

                                    աշխարհի ամենախոշոր  անապատը՝  Սահարան :  Այս 

                                    ցամաքում  են  գտնվում  ցամաքային  ամենախոշոր  

                                   կաթնասուններ՝  փիղը, գետաձին , ռնգեղջուրը  , ընձուղտը,

                                   գոմեշը , այծքաղը,  շերտավոր  զեբրը:

                                  Խոտակեր   կենդանիներին  ուղեկցում  են   բազմաթիվ 

                                  գիշատիչներ՝  առյուծը , հեպարդը , ընձառյուծը,  բորենին:   

                                  Բնակչության   հիմնական  մասը  կազմում  են  բնիկները:

 

 

ԽՈՒՄԲ  3   1. (Սլայդ 5,6)

 

       Սառուցյալ  օվկիանոս - Հյուսիսային սառուցյալ օվկիանոս կամ

                                                         Սառուցյալ օվկիանոս, աշխարհի  

                                                         ամենափոքր և ամենածանծաղ օվկիանոսն

                                                  է։ Այս օվկիանոսը  իր  չափերով   գրեթե

                                                       համընկնում է Ռուսաստանի չափերի

                                                     հետ:                                                   

                                      Այնտեղ  է  գտնվում  ամենամեծ  կղզին ՝

                                                       Գրելանդիան:  Բևեռային դիրքի շնորհիվ  

                                                օվկիանոսի կենտրոնական մասի

                                                սառցաշերտը ահպանվում է ողջ տարվա  

                                                 ընթացքում, թեև գտնվում է շարժման մեջ։                                  

 

    Անտարկտիդա   -    Ամենացուրտ  , ամենահեռավոր , ամենաուշ 

                                       հայտնաբերված  մայրցամաքն է, որը մշտական 

                                       բնակչություն չունի: Անտարկտիդայի տարածքի  

                                       98%-ը ծածկված է սառցե շերտով

                                      Անտարկդիդան միակ                  

                                      մայրցամաքն է , որը  չի  պատկանում  ոչ մի  

                                      երկրի: Մայրցամաքի  «տերը»  երկրագնդի  

                                      տարբեր  վայրերից  այստեղ  ժամանած  

                                     գիտաշխատողներն  են:

                                      Անտարկտիդան  և  նրա 

                                     շուրջը  գտնվող  կղզիները  և  օվկիանոսային 

                                    հատվածները  միասին  կոչվում  են  Անտարկտիկա:

                                    Անտարկտիկայում են  ապրում ծովացուլը, ձյան  

                                        մրրկահավը, պինգվինը, սպիտակ  արջը , սպիտակ  բուն,  

                                         սպիտակ  կետը:

                                   

 

 

 

 

 

 

 

 

ԽՈՒՄԲ  4      1. (Սլայդ 7,8)

 

     Խաղաղ  օվկիանոս   -  Խաղաղ օվկիանոս , ջրային խոշորագույն ավազան, որը Երկրագնդի ամենամեծ   և ամենախորը օվկիանոսն է։Հնում հայտնի է եղել «Մեծ օվկիանոս» անվանումով։  Անունը տվել է Ֆերնանդ Մագելանը`   Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած առաջին եվրոպացին: Սակայն իր նավարկության ժամանակ Մագելանի բախտը պարզապես բերել է, որովհետև այստեղ շատ հաճախ են սարսափելի փոթորիկները: Խաղաղ օվկիանոսը վիթխարի չափեր ունի: Այն   ծածկում է երկրագնդի մակերևույթի մոտ 35%-ը և ջրային մակերևույթի մոտ  50 %-ը:

11 000  մետր խորության վրա գտնվում է Մարիանյան փողրակը, որը Խաղաղ Օվկիանոսի և երկրագնդի ամենախոր կետն է համարվում:Այդ պատճառով էլ նախկինում ենթադրում էին, որ նման խորություններում ոչ մի կյանք չկա: Բայց գիտնականներն այնտեղ կենդանի էակներ գտան:

 

 

ԵՎՐԱՍԻԱ   -  Երկրագնդի  ամենամեծ  մայրցամաքն է ,որը պայմանականորեն

                                Բաժանվում  է  երկու  աշխարհամասի՝ Եվրոպա  և  Ասիա:

                               Եվրոպան   ամենախիտ  բնակեցված  և  բազմազգ 

                               աշխարհամասն է:Եվրոպայում  անապատ  չկա, բայց կա 

                               ձյունապատ    գագաթներով  լեռներ,սառցապատ  տունդրա, 

                              փարթամ  արոտավայրեր: Եվրոպայի  հյուսիսում  կլիման 

                               խստաշունչ  է , իսկ  հարավում՝ տաք:  

                               Ասիան  ամենաընդարձակ  , ամենաբարձր աշխարհամաս է:

                              Ասիայում է գտնվում  աշխարհի  ամենաբարձր  

                              կետը՝Ջոմոլունգմա   լեռը (Էվերեստը  8848մ)  և  ամնեացածր   

                              կետը ՝  Գհոր  իջվածքը(-432մ)Ասիան  աստղագիտության,   

                             մետաղաձուլության  հայրենիքն  է: Այստեղ  են  հայտնագործվել    

                             կողմնացույցը ,մետաքսը, վառոդը, ճենապակին և  այլն:

                              Եվրասիայի  մայրցամաքում  են  գտնվում   Պանդան, Կոնդորը  և 

                             վագրը:

 

Հարավային  օվկիանոս

 

 

 

Просмотр содержимого документа
«Экология ,пяатий клацц»

ՄԱՐԴԸ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դասարանը նախապես բաժանել 5 Խմբի

  2. Մատյանը լրացնել

  3. Հաշվառում կատարել

  4. Դասի նպատակը- կրկնել «Երկրագնդի բնությունը » թեման և նախապատրաստվել թեմատիկ գրավոր աշխատանքի:

  5. Խմբերին հանձնարարված էր տանը որևէ մայրցամաքի և օվկիանոսի

Մասին տեղեկություններ հավաքել և ներկայացնել:

Մինչ աշակերտները կպատրաստվեն տնային հանձնարարությունը ներկայացնելուն, դիտենք տեսանյութը:

  1. «ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ» տեսանյութի դիտումով:



  1. Երկրագնդի բնությունը կազմված է կենդանական և անկենդան բնությունից:

  2. Մեր երկիր մոլորակը ընդամենը մի փոքրիկ մարմին է տիեզերքում , որտեղ

Կա հավերժական կյանք ,լինելիություն, շարժում : Այստեղ մեռյալ ոչինչ չկա , անօգտակար ոչինչ չկա , այն հմայում է ձգում դեպի իրեն , ոգևորում ,

և միայն մի պատճառով ՝ աշխարհն ու բնությունը բնական են , կատարյալ:

Բնությունը արարիչն է բոլոր արարածների , այդ թվում և՛ մեր՝ մարդկանց:

Մարդիկ կախման մեջ են բնությունից , վերջինս էլ կախման մեջ է մարդուց. Նա ստեղծել է մարդուն ՝ մարդը վերափոխում է նրան: Ամեն ինչ փոխվում է , բայց ոչինչ չի կորչում:

Մարդուն մնում է երկու բան՝ 1. Հասկանալ աշխարհը և

2. Սիրել այն

  1. Այժմ Ներկայացնել աշխատանքները ,փաքցնելով համապատասխան մասում:









Խումբ 1 1. (Սլայդ 1,2)



Հնդկական օվկիանոս, մեծությամբ  և խորությամբ Երկրագնդի երրորդ օվկիանոսը, որը կազմում է երկրի ջրային մակերեսի 20 %-ը։ Ամենախորը կետը գտնվում է Զոնդյան փողրակում (7730 մ) Ամենաաղի օվկիանոսն է:

Ավստրալիա Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ 

Ամենափոքր ,ամենաչոր և ամենասակավաբնակ մայրցամաքն

է: Այն արտասովոր մայրցամաք է :Ավստրալիայում

պահպանվել են շատ բույսեր ու կենդանիներ , որոնց

նմանները վաղուց ոչնչացել են մյուս մայրցամաքներում:

Դրանց թվին են պատկանում էվկալիպտների բազմաթիվ

տեսակներ և ակացիաներ: Ավստրալիայում շատ են

պարկավոր կենդանիները՝ ագեվազը (կենգուրուն) ,պարկավոր

արջը (կոալան արջ չէ ,նա միակ արարածն է ,որ կարող է ուտել

էվկալիպտի թունավոր տերևները), թասմանյան դևը: Միայն

այստեղ են բնակվում

յուրօրինակ կաթնասուններ՝ եքիդնան և բադակտուցը:



ԽՈՒՄԲ 2 1. (Սլայդ 3,4)



Ատլանտյան օվկիանոս - Ատլանտյան օվկիանոս ( զբաղեցրած տարածքի

մեծությամբ և խորությամբ Երկիր մոլորակի երկրորդ

օվկիանոսն է Խաղաղ օվկիանոսից հետո:

Հայտնի է ծովատառեխներով:


Աֆրիկա - Աֆրիկան ամենաշոգ մայրցամաքն է : Այստեղ է գտնվում

աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան : Այս

ցամաքում են գտնվում ցամաքային ամենախոշոր

կաթնասուններ՝ փիղը, գետաձին , ռնգեղջուրը , ընձուղտը,

գոմեշը , այծքաղը, շերտավոր զեբրը:

Խոտակեր կենդանիներին ուղեկցում են բազմաթիվ

գիշատիչներ՝ առյուծը , հեպարդը , ընձառյուծը, բորենին:

Բնակչության հիմնական մասը կազմում են բնիկները:


ԽՈՒՄԲ 3 1. (Սլայդ 5,6)


Սառուցյալ օվկիանոս - Հյուսիսային սառուցյալ օվկիանոս կամ

Սառուցյալ օվկիանոս, աշխարհի

ամենափոքր և ամենածանծաղ օվկիանոսն

է։ Այս օվկիանոսը իր չափերով գրեթե

համընկնում է Ռուսաստանի չափերի

հետ:

Այնտեղ է գտնվում ամենամեծ կղզին ՝

Գրելանդիան: Բևեռային դիրքի շնորհիվ

օվկիանոսի կենտրոնական մասի

սառցաշերտը ահպանվում է ողջ տարվա

ընթացքում, թեև գտնվում է շարժման մեջ։


Անտարկտիդա - Ամենացուրտ , ամենահեռավոր , ամենաուշ

հայտնաբերված մայրցամաքն է, որը մշտական

բնակչություն չունի: Անտարկտիդայի տարածքի

98%-ը ծածկված է սառցե շերտով

Անտարկդիդան միակ

մայրցամաքն է , որը չի պատկանում ոչ մի

երկրի: Մայրցամաքի «տերը» երկրագնդի

տարբեր վայրերից այստեղ ժամանած

գիտաշխատողներն են:

Անտարկտիդան և նրա

շուրջը գտնվող կղզիները և օվկիանոսային

հատվածները միասին կոչվում են Անտարկտիկա:

Անտարկտիկայում են ապրում ծովացուլը, ձյան

մրրկահավը, պինգվինը, սպիտակ արջը , սպիտակ բուն,

սպիտակ կետը:









ԽՈՒՄԲ 4 1. (Սլայդ 7,8)


Խաղաղ օվկիանոս - Խաղաղ օվկիանոս , ջրային խոշորագույն ավազան, որը Երկրագնդի ամենամեծ և ամենախորը օվկիանոսն է։Հնում հայտնի է եղել «Մեծ օվկիանոս» անվանումով։ Անունը տվել է Ֆերնանդ Մագելանը` Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած առաջին եվրոպացին: Սակայն իր նավարկության ժամանակ Մագելանի բախտը պարզապես բերել է, որովհետև այստեղ շատ հաճախ են սարսափելի փոթորիկները: Խաղաղ օվկիանոսը վիթխարի չափեր ունի: Այն ծածկում է երկրագնդի մակերևույթի մոտ 35%-ը և ջրային մակերևույթի մոտ 50 %-ը:

11 000 մետր խորության վրա գտնվում է Մարիանյան փողրակը, որը Խաղաղ Օվկիանոսի և երկրագնդի ամենախոր կետն է համարվում:Այդ պատճառով էլ նախկինում ենթադրում էին, որ նման խորություններում ոչ մի կյանք չկա: Բայց գիտնականներն այնտեղ կենդանի էակներ գտան:



ԵՎՐԱՍԻԱ - Երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է ,որը պայմանականորեն

Բաժանվում է երկու աշխարհամասի՝ Եվրոպա և Ասիա:

Եվրոպան ամենախիտ բնակեցված և բազմազգ

աշխարհամասն է:Եվրոպայում անապատ չկա, բայց կա

ձյունապատ գագաթներով լեռներ,սառցապատ տունդրա,

փարթամ արոտավայրեր: Եվրոպայի հյուսիսում կլիման

խստաշունչ է , իսկ հարավում՝ տաք:

Ասիան ամենաընդարձակ , ամենաբարձր աշխարհամաս է:

Ասիայում է գտնվում աշխարհի ամենաբարձր

կետը՝Ջոմոլունգմա լեռը (Էվերեստը 8848մ) և ամնեացածր

կետը ՝ Գհոր իջվածքը(-432մ)Ասիան աստղագիտության,

մետաղաձուլության հայրենիքն է: Այստեղ են հայտնագործվել

կողմնացույցը ,մետաքսը, վառոդը, ճենապակին և այլն:

Եվրասիայի մայրցամաքում են գտնվում Պանդան, Կոնդորը և

վագրը:










ԽՈՒՄԲ 5 1. (Սլայդ 9, 10,11)


Հարավային օվկիանոս -Վերջին տարիներին առանձնացնում են նաև

Հարավային օվկիանոս , որը ընդգրկում է

Խաղաղ , Ատլանտյան , Հնդկական

օվկիանոսների հարավային շրջանները:




Հյուսիսային Ամերիկա -Հյուսիսային Ամերիկայում է գտնվում երկրագնդի խոշորագույն կղզին ՝ սառցապատ Գրելանդին, աշխարահռչակ Նիագարա ջրվեջը:Արևմտյան ծովեզերքի երկայնքով բարձր պատնեշի նման ձգվում են Կորդիլիերներ լեռները , որտեղ հաճախակի են ուժեղ երկրաշարժերը , և շատ են գործող հրաբուխները:

Այս ցամաքում հաճախ են լինում փոթորիկներ և տոռնադոներ: Հյուսիսային Ամերիկան Եգիպտացորենի , կարտոֆիլի , քաղցր կարտոֆիլի (բատատի) , լոլիկի , արևածաղկի , ծխախոտի և այլ մշակաբույսերի հայրենիքն է , որտեղից հետագայում դրանք տարածվել են աշխարհով մեկ:Այստեղ են գտնվում սև բարիբալ արջը, կետսալ թռչունը,որը այս աշխարհամասի ամենագեղցիկ թռչունն է:

Այստեղ կետսալին համարում էին սուրբ թռչուն, իսկ նրան սպանողին մահապատիժ էր հասնում:

Այստեղ է բնակվում նաև ժանտաքիսը (ամենագարշահոտ ) կենդանին է: Վտանգի ժամանակ նա դեղնագույն , յուղային, զզվելի գարշահոտ հեղուկ է արտազատում:



Հարավային Ամերիկա Ամենախոնավ մայրցամաքն է:Բ նական պայմաններով նման է Աֆրիկային՝ խոնավ անտառներ , գունագեղ թռչուններ,կապիկներ : Այստեղ քիչ են անապատները:Մայրցամաքի հիմնական զարդն է Ամազոնիայի խոնավ անտառները: Հարավային Ամերիկայում է գտնվում երկրագնդի ամենաերկար ,ամենաջրառատ , ամենամեծ գետը ՝Ամազոնը: Այս ցամաքը շոկոլադի , կաուչուկի ծառի հայրենիքն է:Այստեղ է գտնվում ծույլ համրուկը ,որը ամենադանդաղաշարժ և ծույլ կենդանին է և սղոցակտուցը:


Աշակերտներ դուք օգտագործեցիք լեռ, օվկիանոս , մայրցամաք արտահայտությունները :Եկեք մի փոքր խոսենք դրանց մասին:


Խնդրում եմ ,ասա եք ՝ ի՞նչ է լեռը և ի՞նչ մասերից է կազմված:


Լեռները նման են բլուրների,բայց շատ ավելի բարձր են:

Ինչպես բլուրները ,այնպես էլ լեռները կազմված են երեք մասից ՝ գագաթ , լանջ ,ստորոտ :

Գրատախտակին գծեք ցույց տվեք

Էլ ինչ կավելացնեք

Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:


Իսկ ով կասի ,թե ինչ է օվկիանոսը


Օվկիանոսները Երկրի մակերևույթի ՝ ջրով լցված հսկայական գոգերն են:

Դրանք են ՝ Խաղաղ , Ատլանտյան, Հնդկական , Հյուսիսային Սառուցյալ:


Ի՞նչ է մայրցամաքը

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչվում են մայրցամաքներ: Մայրցամաքները վեցն են: Դրանք են՝ Եվրասիա , Աֆրիկա , Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա ,Անտարկտիդա , Ավստրալիա:


Շատ լավ :Այժմ խնձորի միջոցով փորձենք պատկերացնել այս ամենը:

Ենթադրենք այս խնձորը Երկիր մոլորակն է :



  1. Խնձորը բաժանենք 4 մասի : 4- ից երեքը օվկիանոսներն են՝ դրանք մի կողմ դնենք:

Չնայած Երկրագնդի մոտ 75%-ը ջրային տարածքներն են , և թվում է , թե

Ջրի պակաս պիտի որ չլինի , պարզվում է , որ խմելու և կենցաղային նպատակների համար օգտագործվող քաղցրահամ ջրի պաշարները խիստ սահմանափակ են : Ջրի խնայողության անհրաժեշտություն կա գրեթե բոլոր երկրներում:

Այժմ խմբեով ներկայացրեք ջրի կարևոր հատկանիշները:

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է :Ջրի քիմիական բանաձևն է Η2Ο :
Ջուր կա նաև առաջին հայացքից անջուր թվացող անապատում:Ջուր կա նաև օդում, կենդանի օրգանիզմներում՝ բույսի , կենդանու , մարդու մեջ:

Ջուր օգտագործվում է նաև գործարաններում , այգիները ջրելու ժամանակ :

Այսպիսով ջուրը կյանքի աղբյուր է : Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել:

Երկրագնդի ջրի 97% -ն աղի ջուր է, որը մարդիկ չեն կարող օգտագործել:

Երկրագնդի ջրի 2%-ը սառույցներն են:

Մարդիկ կարող են օգտագործել երկրագնդի ջրի միայն 1%-ը:

Մարդու մարմնի մոտ 75%-ը կազմված է ջրից:

Մարդը կարող է դիմանալ առանց սննդի մի քանի շաբաթ , իսկ առանց ջրի ՝ ընդամենը մի քանի օր:

Բնության մեջ ջուրը գտնվում է երեք ագրեգատային վիճակում՝ պինդ(սառույց, ձյուն, կարկուտ), հեղուկ(սովորական ջուր), գազային (գոլորշի):

Ջրի մեջ օդ կա:

Եկեք վերջին երկու պնդումները դիտելու համար տեղափողվենք լաբորատորիա և խնդրենք մեր փոքրիկ փորձագետներին ցուցադրել այն:

ՓՈՐՁ 1

Ինչպես ասացիք ջուրը գտնվում է երեք ագրեգատային վիճակում ՝ (ցուցադրելով) պինդ, հեուկ ,գազային: Ու շադրություն դարձրեք կրակի վրա դրված ջրին: Կնկատեք , որ գ

Լորշի է դուրս գալիս ,դա գազային վիճակն է : Եթե ուշադիր նայենք ջրին կնկատենք , որ պղպջակներ են դուրս գալիս ,իսկ դա նշանակում է ,որ ջրի մեջ օդ կա:


Երկրի վրա գտնվող ջուրն արևի և քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է» : Այժմ պարզենք թե ինչպես է դա տեղի ունենում:


Նկար ՝ Ջրի շրջապտույտը 2. ( 1 Սլայդ ջրի շրջապտույտը)

Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է և բարձրանում վեր,մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղների, որոնցից առաջանում են ամպերը: Ամպերից ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած:Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը , մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս երկրի մակերես ՝ աղբյուրների տեսքով, որոնցից էլ առաջանում են առվակները, գետերը,լճերն ու օվկիանոսները: ԵՎ այդպես ջուրը շրջապտույտ է կատարում:

Այսպիսով երեխաներ հասկացանք ,որ մարդու կենցաղի համար օգտագործվող ջուրը կազմում է երկրագնդի ամբողջ ջրային զանգվածի 1 %-ը, և թե ինչ դժվար ճանապարհ է անցնում ջուրը : Այդ պատճառով էլ պետք է խնայողաբար օգտագործել ջուրը:

Եկեք հակիրճ ներկայացնենք ,թե ջուրը ինչպե՞ս է հասնում մեր բնակարանները:


Դրա համար նորից պետք է դիմենք մեր փորձագետներին:

Ներկայացրեք խնդրեմ



Հակիրճ- Ջրի ճանապարհը – 2. ( 2 Սլայդ -ջրի ճանապարհը)


Ջուրը մինչև մեր ծորակները հասնելը անցնում է բարդ ճանապարհ:

Պոմպերի միջոցով գետերից ջուրը բարձրանում է պոմպակայան, այնտեղից ուղեվորվում դեպի մաքրման կայան, Մաքրման պրոցեսից հետո ջուրը ուղեվորվում է դեպի ջրամբար , վարակազերծումից հետո ,որը կատարվում է քլորի միջոցով , ջուրը ուղեվորվում է մեր բնակավայրեր: Բնակավայրերում ջուրը օգտագործելուց հետո կոյուղիների միջոցով հասնում է կոյուղաջրերի մաքրման կայան այնուհետև նորից լցվում գետերը:


2. ( 3Սլայդ -խնայել ջուրը)


Այսպիսով ջրի ամեն կաթիլ նշանակություն ունի,

Այդ պատճառով խնայողաբար օգտագործեք ջուրը:

Անտեղին ջուրը բաց մի թողեք:



  1. Կիսենք մնացած ¼ -ը , և մի կեսը մի կողմ դնենք. դա բնակության համար ոչ պիտանի ցամաքն է, այն անհյուրնկալ է՝ բևեռային գոտիներ , անապատ, ճահիճներ , ժայռոտ կամ բարձրադիր վայրեր:

  2. Մնացած 1/8 –ն այն տարածքն է, ուր մարդիկ ապրում են : Բայց այն ամբողջությամբ չի մշակվում անհրաժեշտ սննդամթերք արտադրելու նպատակով:

  3. 1/8 –ը ևս 4 հավասար մասի բաժանենք և դրանցից 3 ը մի կողմ դնենք :Այս տարածքները չափազնց քարքարոտ են կամ խոնավ,ցուրտ, զառիվեր՝ այսինքն ՝ բերրի չեն , չեն կարող բերք տալ:Սրանք նաև քաղաքներն են , դպրոցները, գործարանները, հանգստի գոտիները , մի խոսքով ՝ մարդիկ ապրում են բայց չեն աճեցնում:

  4. Կեղևենք մնացած 1/32-րդ մասը . սա է Երկրի հենց այն հողաշերտը , որը կերակրում է աշխարհի մարդկանց: Բերք տվող այս շերտի հաստությունն

Ընդամենը 1.5 մետր է: Ուրեմն այս հսկայական Երկրագնդից այս փոքրիկ մասն է սնում մարդկանց : Ուրեմն , որքան կարևոր է , որ հողի յուրաքանչյուր պատառիկը մտածված և խնայողաբար տնօրինվի:


Երեխաներ եկեք ներկայացնենք հողային շերտը

Ինչի՞ց է առաջանում հողը:

Երկրի ցամաքային տարածքները ծածկված են փխրուն շերտով ,որն անվանում են հող:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ , հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում

Հողը առաջանում է քայքայված ապարների և հումուսի միախառնումից :

Ինչպե՞ս է քայքայվում ապարները


Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների , քամու , անձրևի , ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով , քայքայվում են : Ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների ,իսակ մանրերը՝ կավի և ավազի:

Իսկ ի՞նչ է հումուսը

Հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնացորդներիվ:

Հաղում կան մանրեներ ,որոնց միջոցով էլ քայքայվում են բույսերի ու կենդանիների մնացորդները:

Ինչով է պայմանավորված հողի գույնը

Հողի գույնը կախված է հողի բաղադրությունից: Որքան հողում հումուսը շատ է , այնքան դրա գույնը մուգ է:


Հողի էլ ի՞նչ հատկություններ գիտեք:

Հողում ապրում են խլուրդներ , միջատներ, մկներ:

Հողի ամենակարևոր հատկությունն այն է , որ այնտեղ աճում են բույսեր:

Հողի մեջ միշտ ջուր և օդ կա:Բույսերի աճի համար դա շատ կարևոր է:


Երեխաներ ասացիք ,որ հողի մեջ ջուր և օդ կա: Եկեք տեղափոխվենք լաբորատորիա և կրկին խնդրենք մեր փոքրիկ փորձագետներին ձորձով ապացուցել դրանց գոյությունը:


Փորձ 1

Ջրով լցված բաժակի մեջ գցենք չոր հողի մի կտոր: Նկատում ենք , որ պղպջակներ են դուրս գալիս , դա նշանակում է ,որ հողի մեջ օդ կա:


Փորձ 2

Հողով լցված ամանը դնենք կրակին : Ամանի վերևում պահենք ապակու կտոր : Ահա ապակու վրա գոլորշի հայտնվեց: Դա նշանակում է ,որ հողի մեջ ջուր կա:


Փորձ 3

Շարունակենք կրակի վրա պահել հողով լցված ամանը:

Զգու՞մ եք տհաճ հոտով ծուխ է դուրս գալիս :Դա հողում եղած բույսերի և կենդանիների մնացորդների այրման հետևանքով է:


Բնությունը կազմված է կենդանի և անկենդան բնությունից:

Անկենդան բնությունն է ՝Արևը, հողը, ջուրը և օդը:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում օդը:

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով :

Օդը կարծես Երկրի հագուստը լինի:Օդ կա հողի և ջրի մեջ:

Օդը անգույն ,թափանցիկ է, սակայն կշիռ ունի:

Օդը հիմնականում կազմված է ազոտից ,թթվածնից և քիչ քանակով՝ ածխաթթու գազից: Օդի մեջ կա նաև ջրի գոլորշի , մրի և փոշու մասնիկներ:

Օդը մարդկանց , կենդանիներին , բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել մի քանի րոպե:


Այսպիսով կարո՞ղ ենք ասել ,որ օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրագնդի վրա:Հետևաբար օդը պետք է մաքուր պահել:


Եկեք տեսնենք մեր փորձագետները ի՞նչ հետաքրքիր փորձ ցույց կտան օդին վերաբերվող:

Փորձ 4

Մենք ցույց կտանք , որ առանց օդի կրակ չի կարող լինել:



Հնարավո՞ր է կենդանական և անկենդան բնությունը գոյություն ունենան իրարից անկախ:


Բնության բաղադրիչների միջև ամենուր գոյություն ունեն փոխադարձ սերտ կապեր:

Միմյանց հետ կապված են անկենդան և կենդանի բնությունը:

Մարդը լինելով բնության մի մասնիկը նույնպես հազարավոր թելերով կապված է իր շրջապատի բնության ՝ հողի, արևի, օդի, կենդանի օրգանիզմների հետ:


9 աշակերտների հրավիրել-հաշվել 1-3

1-րը կենդանիներն են

2-ը բույսերը

3-մարդը

Յուրաքանչյուրի պարանոցին կախել համապատասխան նկարներ

Հրահանգել

  1. Ոչնչանան կենդանիները

  2. Ոչնչանան մարդիկ

  3. Ոչնչանան բույսերը


Ի՞նչ նկատեցիք

Նկատեցինք ,որ մեկի ոչնչացման դեպքում , կվոչնչանան նաև մնացածը:


Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել:


Այժմ թերթիկների վրա գրել այն պարագաների անվանումները , առանց որոնց ապրել հնարավոր չէ:Եվ փաքցրեք աղյուսակի համապատասխան սյունակում:


Օրինակ ՝ հաց,ջուր, տուն, վերնաշապիկ ,կաթ, վերարկու , պանիր, ….

Լրացված աղյուսակը ստուգելուց հետո աշակերտներին բաժանել թղթի վրա նախապես տպած բաղադրամասեր և հանձնարարել ճիշտ հերթականությամբ դասավորել ,սոսնձել որպեսզի ճիշտ շղթա ստացվի:կախել խգրատախտակին:


Մինչ աշակերտները կկատարեն հանձնարարությունը ,

ցուցադրել տեսանյութ 2


Մարդը վերափոխում է շրջակա միջավայրը: Բայց դա պետք է կատարի այնպես ,որ չվնասի շրջակա աշխարհին:

Մարդը բարեկեցիկ կյանք ունենալու համար կառուցում է տներ, դպրոցներ ,ժամանցի վայրեր, գործարաններ ,ճանապարհներ և այլն,որոնց արդյունքում ոչնչանում են բուսականությունը, աղտոտվում է օդը :


Աղետից խուսափելու համար գործարաններում պետք է օգտագոծել օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր:



Երեխաները կենդանիների շորեր հագած խառը դասավորվում են շրջանների մեջ:


(Առաջին շրջանը) այս տարածքը ազատեք կենդանիներ ,պետք է բնակավայրեր կառուցենք:

(Երկրորդ շրջանը) այս տարածքը նույնպես ազատեք կենդանիներ ,պետք է ճանապարհներ և գործարաններ կառուցենք:

Կենդանիների մի մասը չեն տեղավորվում երրորդ շրջանի մեջ:


Ի՞նչ եք կարծում , ինչ կարող է պատահել դուրս մնացած կենդանիների հետ:

Ի՞նչ կարելի է անել, որ մարդկանց գործողությունը սպառնալիս չլինի կենդանիներին:


Պետք է օդը մաքուր պահել, շատ ծառեր տնկել ,չվերացնել խոտածածկ տարածքները , չվնասել անտառները :


Երգ -Ձոն Բնության


Տեղափոխվենք հանելուկների բաժին - հաղթողը կստանա մրցանակ


Հ1- Ծածանվում է ալիք – ալիք,

Ծոցում՝ հազար ձուկ ու ձկնիկ : Օվկիանոս, ծով


Հ2- Ի՞նչը եթե չքանար,

Չեր լինի կյանք ու աշխարհ:

Անունն է մեզ ծանոթ բառ ,

Ունի միայն երկու տառ: Օդ


Հ3- Սարում , ձորում , կածանում

Ծաղկի սերմ է նա ցանում,

Թեև մայր չէ սիրասուն,

Բայց միշտ օրոր է ասում: Քամի


Հ4- Ես մի մարմին եմ թեև,

ՈՒնեմ երեք տարբեր ձև: Ջուր


Բնությանը կարող է անակնկալ մատուցոլ նաև բնական աղետները ,որոնց դեմ մենք անզոր ենք

Մայքլ Ջեքսոնի տեսանյութը





ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ

(Բաց դաս -4րդ դասարան)















































Скачать

© 2020, 180 0

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!