СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արվեստի տեսակները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Արվեստի տեսակները»

Արվեստը ծագել է դեռևս քարի դարում։ Նախնադարյան արվեստը անմիջականորեն միահյուսվել է նյութական արտադրության, մարդկանց աշխատանքային գործունեության հետ, կազմել նրա շարունակությունը։ Այն եղել է նաև սինկրետիկ (չմասնատված)՝ միահյուսված ձևով միաժամանակ ընդգրկել արվեստի գրեթե բոլոր տեսակների տարրերը։ Հետագայում, պատմական առաջադիմության և մշակույթի զարգացման հետ միասին, արվեստի և արտադրության կապը դառնում է միջնորդավորված։ Առաջանում են արվեստի տարբեր տեսակներ։ Սակայն արվեստը իր էությամբ միշտ մնում է հասարակական, արտացոլում հասարակական հարաբերությունները։ Այս պատճառով դասակարգային հասարակության մեջ արվեստը դասակարգային է, կուսակցական։ Նա իր վրա է կրում ստեղծագործողի շահագրգռվածության կնիքը իր դասակարգի պատմական ճակատագրի նկատմամբ։ Այդ հանգամանքը արվեստը մոտեցնում է հասարակական գիտություններին։ Բայց, ի տարբերություն վերջինների, արվեստի միտումնավորությունը և կուսակցականությունը, որպես կանոն, հանդես չի գալիս բացահայտորեն, անմիջականորեն չի մատնանշվում հեղինակի կողմից, այլ բխում է նրա աշխարհայացքից և արտահայտվում է որոշակի երևույթների, արարքների, բնավորությունների, գործողության մեջ։ Արվեստի յուրահատկությունը գեղարվեստական կերպարների, տիպերի և բնավորությունների ստեղծումն է՝ կյանքի որոշակի երևույթների ընդհանրացման հիման վրա։ Սակայն ընդհանրացնելով այդ երևույթները, արվեստը վերարտադրում է դրանք կոնկրետ, եզակի ձևով, իրենց սեփական ճակատագրով, կենսական մանրամասնություններով։ Պատմությունը վկայում է, որ արվեստի զարգացման բոլոր խոշոր ժամանակաշրջանները կապված են նշանակալի սոցիալական տեղաշարժերի և իրադարձությունների հետ, երբ մեծ հետաքրքրություն է առաջանում քաղաքական, հասարակական և բարոյական խնդիրների նկատմամբ։

Արվեստի ծաղկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի ծաղկումը Վերածննդի դարաշրջանում պայմանավորված էր ֆեոդալիզմի և միջնադարյան աստվածաբանական աշխարհայացքի դեմ հասարակության առաջադեմ ուժերի պայքարով, թեև դարաշրջանի բանաստեղծներն ու նկարիչները օբյեկտիվ պատճառներով չէին կարող ազատվել այդ աշխարհայացքի կապանքներից։ Վերածննղի (և ոչ միայն Վերածննդի) ներկայացուցիչների համար գեղեցիկը և ընդհանրապես գեղագիտականը անխզելիորեն կապված էր ժամանակի բարոյական և քաղաքացիական խնդիրների հետ։ Մարքսիզմ-լենինիզմի կլասիկները ցույց են տվել, որ արվեստը վերնաշենքային երևույթ է, պաշտպանում և ամրապնդում է իր բազիսը, սերտ փոխգործողության մեջ է այդ բազիսի և վերնաշենքի այլ ձևերի (բարոյականությունքաղաքականությունկրոն և այլն) հետ։ Արվեստի այդ առանձնահատկությունը համոզիչ կերպով ցույց են տվել մարքսիստական գեղագիտական մտքի ականավոր ներկայացուցիչներ Գ․ Պլեխանովը, Ա․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ա․ Լունաչարսկին, Ֆ․ Մերինգը, Պ․ Լաֆարգը։ Մարքսիզմ-լենինիզմի կլասիկները հատուկ նշանակություն էին տալիս ռեալիստական արվեստին, որը հնարավորություն է ընձեռում ավելի լավ, խոր, համակողմանի և պատմականորեն ճշմարտացի արտահայտել հասարակական հարաբերությունները, մարդկանց վերաբերմունքը միմյանց և բնության նկատմամբ։ Ռեալիզմը, ասում է Ֆ․ էնգելսը, պահանջում է տիպիկ բնավորությունները պատկերել տիպիկ պարագաներում։ Ռեալիզմի բարձրագույն ձևը սոցիալիստական ռեալիզմն է։ Սովետական Միության, սոցիալիստական մյուս երկրների արվեստի գործիչները իրենց գեղարվեստական ստեղծագործություններում արտահայտում են մեր դարաշրջանի էությունը, առաջավոր մարդկության կյանքն ու պայքարը։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!