СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

11-րդ դասարան թեմատիկ գրավոր աշխատանք ա. բակունց

Нажмите, чтобы узнать подробности

ԹԵՄԱՏԻԿ ԳՐԱՎՈՐ  ԱՇԽԱՏԱՆՔ Ա. ԲԱԿՈՒՆՑԻ ««ԽՈՆԱՐՀ ԱՂՋԻԿԸ »» ՊԱՏՄԱՎԾՔԻՑ

Просмотр содержимого документа
«11-րդ դասարան թեմատիկ գրավոր աշխատանք ա. բակունց»

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

ԹԵՄԱՏԻԿ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ

Ա. ԲԱԿՈՒՆՑ «« ԽՈՆԱՐՀ ԱՂՋԻԿԸ »» ՊԱՏՄՎԱԾՔԸ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1

Ձյունի վրա , կտուրների կարասների վրա շողում էր ձմեռվա նարնջագույն արևը...Քնի ու երազի սահմանում օրորվում էր գիշերվա անիրական աշխարհը: Լուսնյակի տակ ձյունը շափաղ էր տալիս , ասես սպիտակ մարմար էր , որի մեջ արտացոլվում էին ծառերի սև բները:

Մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում , կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ :

1/ Գործածելով ընդգծված բառակապակցություններն ու արտահայտությունները ՝կազմել փոքրիկ կապակցված տեքստ՝««Ձմռան պարզ, լուսածածան հրաշալի գիշեր »» վերնագրով /ցանկալի է և մանրապատումը/:

2/Որոշել մոլորվել էր , օրորվում էր բայերի սեռը:

3/Առանձնացնել կապերը կապվող բառի հետ և որոշել նրանց պաշտոնը տրված նախադասություններում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2

Քարերն էլ էին շնչում գարնան բույրը:

Անտառի հազարավոր լորենիների հոտը գիշեր – ցերեկ գյուղի վրա էր:

Գարնանը ուռել և հոսել էին խնձորենու բողբոջները :

Հարկավոր էր մի շաբաթ տաք եղանակ , որպեսզի բացվեին խնձորենու ծաղիկների կարմիր թերթերը և ձորակները բուրեին:

...Հեռվից ծաղկած ծառերի սպիտակ ճյուղերը երևում էին ձյունով ծածկված ,ասես գարունը ձյուն էր թափել ծառերի վրա , գունավոր ու հոտավետ փաթիլներով ձյուն :

... Գարնան ջինջ երկնքի վրայով սահում էր մի սպիտակ ամպ , ասես արար աշխարհին հպարտությանբ ցույց էր տալիս ,որ անհաս բարձունքում լողանում է արևի շողերի մեջ:

Առանձնացված արտահայտություննեը ինչ կապ ունեն պատմվածքի հերոսների բնութագրի , նկարագրի հետ/ խոնարհ –խնձորենի...., ուսուցիչ, սպիտակ ամպ.../

2/Բացատրել ասես վերաբերականի նշանակությունը:

3/Առանձնացնել հատվածի բառակապակցությունները , որոշել տեսակը , ընդգծել գերադաս անդամը :

4/Կազմել փոքրիկ կապակցված տեքստ «« Այն անմոռաց գարնանը»» վերնագրով ՝ գործածելով ընդգծված արտահայտությունները և բառակապակցությունները:

5/Դուրս գրել որոշիչները ,գտնել ,թե ինչ խոսքի մասերով են դրանք արտահայտված:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!